ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղակերպի ամենապահանջկոտ նշանները
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3102 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Այծեղջյուրը, Ջրհոսն ու Կույսը աստղակերպի ամենապահանջկոտ նշաններն են: Նրանց պահանջկոտությունը տարբեր դրսևորումներ ունի:

Այծեղջյուրները հստակ նպատակներ են դնում իրենց առջև, նույնը պահանջում են նաև շրջապատողներից: Ինչ-որ խնդիր լուծելու համար նրանք պետք է պարզ ու հստակ պատասխանեն մի շարք հարցերի, և միայն դրանից հետո կարող են ինչ-որ բան նախաձեռնել:

Ջրհոսներն իրենց պահանջները ներկայացնում են քմահաճությունների տեսքով: Նրանց համար կյանքը հեքիաթ է, որից պետք է հաճույք ստանան: Նրանք կյանքից ու մարդկանցից պահանջում են ամեն ինչ ու միանգամից:

Կույսերն իրենց պահանջկոտությունը դրսևորում են հիմնականում կենցաղային ու աշխատանքային հարցերում: Տանը կարգուկանոնը պետք է հստակ պահպանվի, հակառակ դեպքում բծախնդիր Կույսերը շատ կվշտանան: Ամեն ինչ իր տեղում ու իդեալական պետք է լինի: Աշխատավայրում Կույսի մոտ լրիվ կարգապահություն է ինչպես աշխատասեղանին, այնպես էլ՝ գլխում: Ստեղծագործ գործունեությունը նրանց հարմար չէ:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3102 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպ | Վարկանիշ: 5.0/8