ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղակերպի ամենահաջողակ նշանները
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 5056 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Գլխավոր հաջողակները

Խոյ

Խոյերը հաջողակ են փաստացի ամեն ինչում: Ճակատագիրը սիրում է նրանց և որպես նվեր անընդհատ երջանիկ պատահականություններ է մատուցում: Եթե այս նշանի ներկայացուցիչների առաջ բարդ խնդիր է կանգնում, նրա կողքին կարծես կախարդական փայտիկի հարվածով ծանոթ ու անծանոթ մարդիկ են հայտնվում, ովքեր հենց տեղում լուծում են ծագած խնդիրները կամ գոնե ճիշտ ուղղություն են ցույց տալիս:

Բացի այդ, Խոյերը հաջողակ են նաև մոլախաղերում, և դա տեղի է ունենում ոչ թե նրա շնորհիվ, որ նրանք շատ լավ խաղացողներ են, այլ պարզապես նրանց համար կարևոր ու հետաքրքիր է հենց ինքը գործընթացը, այլ ոչ թե ֆինանսական արդյունքը: Խոյերին հաջողությունն ուղեկցում է նաև սպորտային, ինտելեկտուալ ու ֆինանսական մրցումների ժամանակ: Նրանց ընտրած ռազմավարությունը հազվադեպ է սխալ դուրս գալիս, իսկ եթե դա տեղի է ունենում, անմիջապես վրա է հասնում ճակատագիրն ու օգնում է իր ֆավորիտներին:

Կարիճ

Կարիճներին ճակատագիրն այնքան շատ տաղանդներով է օժտել, որ նրանց  հաջողակ լինել պետք չէ, և չնայած դրան՝ նրանք նաև հաջողություն ունեն: Երջանիկ պատահականության շնորհիվ այս նշանի ներկայացուցիչները միշտ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում են հայտնվում, այս իսկ պատճառով՝ նրանք իրենց թաքնված պոտենցիալն իրացնելու հնարավորությունների պակաս չեն ունենում: Դա վերաբերում է և՛ կարիերային, և՛ սիրային ոլորտին, և՛ գաղտնի ինֆորմացիա ու տարաբնույթ գաղտնիքներ հավաքելուն:

Բացի այդ, նրանք հաջողակ են վտանգների ժամանակ, իսկ վտանգները նրանք պարզապես պաշտում են: Ընդ որում՝ Կարիճները ոչ միայն կարողանում են վտանգավոր իրավիճակներից իրենց անհրաժեշտ ադրենալինի քանակը ստանալ, այլև ճիշտ ժամանակին հեռանալ՝ խուսափելով իրենց գլխապտույտ արկածախնդրությունների հնարավոր հետևանքներից: Ճակատագիրը հոգ է տանում նրանց մասին, ովքեր չեն վախենում ռիսկի դիմել, այնպես որ՝ այս նշանի ներկայացուցիչները իսկական հաջողակներ են այնտեղ, որտեղ իրադարձությունները ստիպում են լարել նյարդերը:

Աղեղնավոր

Աղեղնավորները նույնպես ճակատագրի սիրելիներից են: Նրանք հաջողակ են իրենց ցանկությունների կատարման հարցում: Նրանց պահանջմունքները հրաշքի նման այնքան պարբերաբար են բավարարվում, որ դա արդեն չի էլ զարմացնում ոչ իրենց Աղեղնավորներին, ոչ էլ այն մարդկանց, ովքեր լավ են ճանաչում նրանց: Նրանց ճակատագիրը միշտ լավագույն ձևով է դասավորվում, նույնիսկ եթե նրանք դրա համար ոչ մի ջանք չեն գործադրում:

Աղեղնավորները միշտ ավելի շատ գտնում են, քան կորցնում, նրանց կողքին միշտ անհրաժեշտ պահին մարդիկ են հայտնվում, ովքեր պատրաստ են նրանց սեր, նյութական բարիքներ, հաճելի ընկերակցություն, հետաքրքիր ու եկամտաբեր աշխատանք տալ: Բացի այդ, եթե կյանքի ինչ-որ բնագավառում նրանք ինչ-որ բանի պակաս են զգում, անմիջապես մյուս ոլորտներում կոմպենսացնում են այդ պակասը:

Այծեղջյուր

Այծեղջյուրների հաջողակ լինելը ֆենոմենալ է: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ճակատագիրը հատուկ նրանց ոտքերի տակ տարաբնույթ գանձեր է նետում, իսկ երբեմն դա անում է հենց բառի բուն իմաստով: Այս նշանի ներկայացուցիչները պարբերաբար փողոցում թանկարժեք զարդեր, գումարով լի դրամապանակ, կենցաղի համար անհրաժեշտ ու օգտակար իրեր են գտնում:

Այծեղջյուրները հաջողակ են նաև շահավետ ներդրումների մեջ: Նույնիսկ եթե սկզբում այդ ներդրումը պատժի նման բան է թվում, արդյունքն անպայման հսկայական եկամուտն ու կյանքում մեծ հաջողությունն է լինում: Բացի այդ, այս նշանի ներկայացուցիչները հաջողակ են առողջության հետ կապված հարցերում:

Ինչում են հաջողակ մյուս նշանները

Ցուլ

Ցուլերը հաջողակ են ֆինանսների հետ կապված ամեն հարցում: Փողերը սիրում են Ցուլերին. հաճախ նրանք ժամանակին հաջող կոմերցիոն գործարքներ են կնքում, կողքին հայտնվում են մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել ու հովանավորել նրանց: Բացի այդ, նրանք հաճախ են անսպասելի ժառանգություն ստանում: Ճակատագիրը Ցուլերին նաև ծանոթություններ է նվիրում, որոնք հետագայում շատ օգտակար են դուրս գալիս:

Երկվորյակ

Երկվորյակներին հաջողությունը ուղեկցում է այնտեղ, որտեղ պետք է ինչ-որ բան վաճառել կամ ինչ-որ մեկին ինչ-որ բանում համոզել: Նրանց ուղեղում անմիջապես փաստարկներ են ծնվում, որոնց դեմ ընդդիմախոսներն անզոր են գտնվում: Այս նշանի ներկայացուցիչները հաջողակ են նաև գումարի հարցում, սակայն միայն այն դեպքում, երբ արդեն դատարկ գրպանով են մնացել. այդ ժամանակ անսպասելի ինչ-որ տեղից հայտնվում է պետք եղած գումարը:

Խեցգետին

Խեցգետինները հաջողակ են շահավետ ներդրումների հարցում: Նրանք ինտուիտիվ զգում են, որտեղ և ինչի մեջ պետք է գումար ներդնել, իսկ որտեղ չարժե: Այստեղ ճակատագիրը բարեհաճ է նրանց նկատմամբ. Խեցգետինները բոլորից հազվադեպ են սնանկանում: Բացի այդ, Խեցգետինները իսկական հաջողակներ են ընտանեկան կյանքում. նրանց ամենից հաճախ է հաջողվում պահպանել իրենց ամուսնությունն ու այն երջանիկ դարձնել:

Առյուծ

Առյուծներին ճակատագիրը հովանավորում է ստեղծագործական կյանքում: Եթե այս նշանի ներկայացուցիչը ինչ-որ տաղանդներով է օժտված, նա անպայման կդրսևորի դրանք ու ճանաչման կհասնի, այսինքն՝ Առյուծը իր պոտենցիալը բացահայտելու հետ կապված խնդիր չունի: Կարևորը բաց չթողնել պարբերաբար ընձեռվող շանսերը: Բացի այդ, Առյուծները հաջողակ են բարի մարդկանց մասով: Նրանց կողքին մշտապես հայտնվում են մարդիկ, ովքեր աջակցում են, սիրում ու հոգ են տանում նրանց մասին, հիանում են նրանցով ու բավարարում են նրանց քմահաճույքները: Ավելին, այդ մարդիկ Առյուծների համար ուժի, ոգեշնչվածության ու նոր գիտելիքների աղբյուր են դառնում, իսկ դա նույնպես հաջողություն է:

Կույս

Կույսերը հաջողության հետ լավ հարաբերությունների մեջ չեն: Այն, ինչ նրանք ունեն, քրտնաջան աշխատանքի արդյունք է: Ընդ որում՝ կարելի է ասել, որ նրանք հաջողակ են գտնվել ծնված օրվանից ստանալու այն որակները, որոնցից համարյա թե զուրկ են մյուս նշանների ներկայացուցիչները՝ բծախնդրություն, ամեն ինչ ու միշտ ճիշտ անելու ցանկություն, իրերի խորքը թափանցելու ունակություն: Հենց այս հատկանիշներն են օգնում նրանց հաջողությունների հասնել ու ազնվորեն աշխատել այն, ինչը մյուսներին երբեմն առանց ջանքեր գործադրելու է տրվում:

Կշեռք

Կշեռքներին դժվար է հաջողակ համարել, նրանք ճակատագրի սիրելիների շարքում չեն, չնայած՝ երբեմն այն նրանց անսպասելի եկամուտի, իրադարձությունների հաջող ընթացքի ու վտանգից խուսափելու ձևով նվերներ է անում: Փոխարենը այս նշանի ներկայացուցիչները ծնված օրվանից հաջողակ են խարիզմայի հարցում. նրանք հմայում են շրջապատողներին ու վերջիններս հաճույքով իրենց վրա են վերցնում Կշեռքների պարտականությունները, նրանց փոխարեն կատարում են բարդ աշխատանքն ու պարզապես ձգտում են հնարավորինս հաճախ նրանց հաճելի անակնկալներ անել:

Ջրհոս

Ջրհոսները հաջողակ են մոլախաղերում ու լոտոներում. նրանք մյուսներից ավելի հաճախ են հաղթում: Ճակատագիրը միշտ նրանց կողմից է, իսկ Ջրհոսի համար շահած գումարն ինքնանպատակ չէ: Նրանց դուր է գալիս ինքը պրոցեսը, ադրենալին ստանալը, նրանք հաճույք են ստանում հենց խաղից, այլ ոչ թե նրա ելքից: Բացի այդ, Ջրհոսները իսկական հաջողակներ են նոր օգտակար ինֆորմացիա ստանալու հետ կապված ամեն ինչում: Հաճախ լրիվ պատահական ստացված ինֆորմացիան իր կիրառումն է գտնում ու եկամուտ է բերում:

Ձկներ

Ձկները ճակատագրի հետ ոչ միանշանակ հարաբերությունների մեջ են: Եթե այն նրանց կյանքի մի ոլորտում ինչ-որ բան է տալիս, անմիջապես մյուս ոլորտից ինչ-որ բան է խլում: Ընդ որում՝ դա դրսևորվում է նույնիսկ մանրուքներում, օրինակ՝ գումարով լի դրամապանակը գտնելը կարող է վերջանալ կենցաղային տեխնիկայի փչանալով և այսպես շարունակ: Բոլոր դեպքերում Ձկները ծնված օրվանից հաջողակ են եղել մեկ հարցում՝ դա մարդկանց վրա միստիկ իշխանություն ունենալն է, ինչն էլ օգնում է նրանց միշտ ջրի երեսին մնալ: Նույնիսկ ամենաանհաջող իրավիճակներում գտնվում է մեկը, որը նրանց օգնության է հասնում՝ ի վիճակի չլինելով դիմադրել նրանցից դուրս հորդող լույսին: Եվ ընդհանրապես, Ձկներին ինչ-որ հարցում մերժելը շատ դժվար է:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 5056 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4