ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղակերպի ամենաբարի նշանները
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3299 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Ամենաբարիների շարքում աստղագետները դասել են Աղեղնավորներին, Ձկներին ու Երկվորյակներին: Ճիշտ է, այստեղ որոշ նրբություններ կան:

Ինչ վերաբերում է Աղեղնավորներին, ապա, այո, նրանք առատաձեռն են, երբեմն պատրաստ են վերջին շապիկը տալ, միայն ցույց տան դիմացինին իրենց հարգանքը: Բանն էլ հենց դրանում է: Աղեղնավորները կարծես թե անկեղծ են իրենց մտադրությունների մեջ, բայց խորամանկությունից էլ զուրկ չեն: Բայց մի՞թե կարևոր են նման նրբությունները, եթե հստակ գիտեք, որ Աղեղնավորը ձեր օգնության խնդրանքը չի մերժի. և՛ նրա համար է լավ, և՛ ձեր:

Ձկները բարի են իրենց հույզերի ուժով: Նրանց համար շատ հաճելի է երակներով հոսող ջերմությունը, ինչն էլ առաջ է գալիս նրանից, որ նրանք ինչ-որ մեկին օգնել են, վատ իրավիճակից դուրս են հանել: Նրանք օգնելիս դրական հույզերով են լցվում: Եվ դա այնքան հրաշալի է:

Երկվորյակները բարի են այն ժամանակ, երբ վստահ են, որ իրենք էլ վերջին կոպեկից չեն զրկվի: Միշտ օգնության ձեռք կմեկնեն, եթե դա չհակասի իրենց դիրքին: Պարտք են տալիս միայն այն դեպքում, եթե համոզված են, որ իրենց բանկային հաշվի վրա սեփական նպատակների համար գումար է մնում: Նույնը վերաբերում է նաև օգնության այլ ձևերին: Այսինքն՝ նրանց բարությունն ի վնաս իրենց չէ: Բարեբախտաբար, մեծ մասամբ Երկվորյակները հաջողակ մարդիկ են, այդ իսկ պատճառով նաև ամենաբարիներից են:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3299 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպ | Վարկանիշ: 5.0/4