ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2053 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջող օր է: Լավ տրամադրություն կունենաք, և ոչ ոք չի փորձի այն փչացնել: Մեծ հաղթանակները կարող են սպասել, քանի դեռ դուք պատրաստ եք բավարարվել համեստ հաջողություններով: Այսօր փիլիսոփայորեն հանգիստ կվերաբերվեք կյանքում տեղի ունեցող իրադարձություններին, կհաշտվեք անխուսափելիի հետ:

Միակ բանը, որ պետք չէ անել՝ շրջապատին համոզել կիսել ձեր տեսակետը: Դրան շատերը համաձայն չեն լինի, իսկ ահա ձեր համառությունը վեճերի ու վիրավորանքների պատճառ կարող է դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար է շփումների ու նոր ծանոթությունների համար: Կարող եք համախոհներ գտնել, կհանդիպեք մի մարդու, ով շուտով ձեզ համար շատ կարևոր անձ կդառնա: Այնպես որ՝ մի շտապեք մերժել առաջին հայացքից կասկածելի թվացող առաջարկներն ու հրավերները:

Չնայած ձեր կյանքում ոչ մի վատ բան տեղի չի ունենա՝ երբեմն ձանձրույթից ինքներդ ձեզ համար խնդիրներ կստեղծեք: Լավ կանեք ավելի օգտակար գործ գտնեք: Սպորտով զբաղվելն ու ակտիվ հանգիստը կբարձրացնեն տրամադրությունը: Օրը հարմար է նաև բուժիչ ու կոսմետիկ պրոցեդուրաների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն իրադարձություններ կբերի, որոնք կուրախացնեն ձեզ: Միայն թե մի շտապեք ու շատ վստահող մի եղեք: Եթե ձեզ ոսկե սարեր և ցանկացած նախաձեռնության մեջ աջակցություն են խոստանում, լուրջ հույսեր մի ունեցեք, որ երկուսն էլ կստանաք: Մի փոքր առողջ քննադատությունը ձեզ չի վնասի:

Ձեզ կհաջողվի բարենպաստ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, որոնց նախկինում ինչ-ինչ պատճառներով դուր չէիք գալիս: Դրանից կարող եք օգտվել ձեր մասնագիտական գործունեության հետ կապված որոշ խնդիրներ լուծելու ու կարևոր փաստաթղթեր ձևակերպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վատ օր չէ: Իրադարձություններն իրական լույսի ներքո կտեսնեք ու դրանք հնարավորինս օբյեկտիվ կգնահատեք, կղեկավարվեք ոչ թե հույզերով, այլ առողջ բանականությամբ: Դա թույլ կտա խուսափել սխալներից, հակասական արարքներից, որոնց համար ավելի ուշ ստիպված էիք լինելու զղջալ:

Օրը վատը չէ համագործակցություն սկսելու համար, ընդ որում՝ այն մարդկանց հետ, ովքեր բազմիցս ասել են, որ հետաքրքրված են համատեղ գործունեությամբ: Դուք կկարողանաք թելադրել ձեր պայմանները: Մտերիմների հետ հարաբերություններում զիջող եղեք: Ձեր համառությունը ծաղրի առարկա կարող է դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հանգիստ ու հաճելի կանցնի: Գլխապտույտ հաջողություններ այն չի բերի, բայց դուք լավատեսությամբ լի կլինեք, և իրոք, շուտով շատ հաջող շրջան կսկսվի: Ճիշտ ժամանակն է կարևոր գործեր ստանձնել ու նոր խնդիրներ դնել ձեր առաջ: Կարող եք ուսում սկել. ամեն ինչից արագ գլուխ կհանեք, հեշտությամբ կմտապահեք օգտակար տեղեկատվությունը ու ճիշտ եզրակացություններ կանեք:

Օրը հարմար է ընտանեկան գործերի համար, որոնց ստեղծագործ մոտեցում կցուցաբերեք, և դրա շնորհիվ մտերիմներն էլ հաճույքով կմիանան ձեզ: Կարող եք վերանորոգում սկսել, տան համար իրեր գնել: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Արդեն առավոտվանից պարզ կդառնա, որ օրը նշանակալի իրադարձություններ չի բերի: Փոխարենը հավանական են համեստ հաջողություններ ու փոքրիկ հաղթանակներ, ինչն այնքան էլ վատ չէ: Կարող եք ապագայի պլաններ կառուցել. դրանք մանրամասն կմշակեք, ինչն էլ կօգնի հեշտացնել կյանքը:

Անձնական հարաբերությունները ուզածի նման չեն դասավորվի: Բայց կհասկանաք՝ ինչ և ինչու է տեղի ունենում: Հիմա պատրաստ կլինեք ոչ միայն որոշումներ ընդունել, այլ դրանց համար պատասխանատվություն կրել, և շրջապատը դրան հարգանքով կվերաբերվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բանի ունակ կլինեք: Ձեզ կհաջողվի մեղմացնել ինչ-որ մեկի խիստ խառնվածքը, հին մրցակցին համախոհի վերածել կամ գրավել մեկի անառիկ սիրտը: Օրը շատ հետաքրքիր ծանոթություններ է խոստանում, և միայն ձեզանից կախված կլինի, թե ինչպես կզարգանան նոր հարաբերությունները: Եթե նախաձեռնող լինեք, շրջապատողները կաջակցեն ձեզ:

Քիչ ավելի վատ կլինեն ֆինանսական գործերը. կգերագնահատեք ձեր հնարավորությունները, գումարը զուր կծախսեք: Օրվա վերջին դատարկ գրպանով մնալու վտանգ կա: Ցանկալի չէ պարտքով գումար վերցնել և ապառիկ գնումներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շտապեք հրաժարվել դատարկ պատրանքներից ու անցնել իրական գործողություններին: Օրը շատ արդյունավետ կլինի, եթե հետևեք նախապես կազմած պլանին ու չտրվեք ձեր թուլություններին: Ինչ-որ նոր բան սովորելու, աշխարհայացքն ընդլայնելու, մասնագիտական որակավորումը բարձրացնելու շանս կա:

Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, խոստումնալից ծանոթություններ. հիանալի ժամանակ կանցկացնեք հին ընկերների շրջանում: Չեն հիասթափեցնի նաև սիրային ժամադրությունները, եթե փորձեք դրանք հիշարժան դարձնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է հին կապերը վերականգնելու համար: Օգտվեք հարմար պահից ձեր մասին հիշեցնելու այն մարդկանց, ովքեր կարող են օգնել ձեզ: Պարզապես ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու շնորհիվ հետաքրքիր առաջարկներ ստանալու շանս կա: Մի վախեցեք նոր գործերից ու բարդ առաջադրանքներից. դրանցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, քան սկզբում կթվա:

Շրջապատողները ձեր հմայքին անտարբեր չեն մնա: Ճիշտ է, օրն ավելի հարմար է թեթև ֆլրիտի, քան լուրջ հարաբերություններ սկսելու համար: Չեն բացառվում անսպասելի նվերներն ու ուշադրության հաճելի նշանները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հազիվ թե նշանակալի իրադարձություններ բերի: Օգտվեք հարմար պահից սեփական մտքերից, զգացմունքներից ու ակնկալիքներից գլուխ հանելու համար: Օգտակար կլինի ինքներդ ձեզ հետ միայնակ մնալն ու այն բանի մասին մտածելը, որը չէիք ուզենա պատմել նույնիսկ ամենամտերիմներին: Հիմա ձեր խնդիրների մեջ մեղավորներ չեք փնտրի, այլ հանգիստ կվերլուծեք ստեղծված իրավիճակը, այնպես որ՝ այն դեպի լավը փոխելու շանսերը կմեծանան:

Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, կոնֆլիկտներ պատահական ծանոթների հետ: Երբեմն ձեզանից շատ բան կսպասեն, իսկ շրջապատի պահանջներին շատ սուր կարձագանքեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատերի մոտ հետաքրքրություն կառաջացնեք: Ձեր գաղափարները համարձակ ու նոր, երբեմն նույնիսկ վախեցնող կթվան: Բայց կգտնվի մեկը, ով ունակ կլինի գնահատել ձեր ինքնատիպ լինելը: Հնարավոր է ստեղծագործ համագործակցության սկիզբ, որը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի:

Սիրահարվելն այսօր շատ հեշտ կլինի, նույնքան հեշտ կլինի նաև համակրելի մարդուն հմայելը: Այսօր սկսվող հարաբերությունները գլխապտույտ արագությամբ կզարգանան: Չի բացառվում՝ դրանք ձեր կյանքում արմատական փոփոխություններ բերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գործը, որին կնվիրեք օրվա մեծ մասը, օգուտ չի բերի: Բայց կիմանաք մի բան, որը շատ շուտով պետք կգա: Հետաքրքիր մարդկանց հանդիպելու հնարավորություն կա: Այսօր սկսվող գործնական կամ լրիվ ֆորմալ ծանոթությունը բուռն սիրավեպի սկիզբ կարող է դառնալ:

Առավոտյան ինքնազգացողությունը կարող է լավը չլինել, բայց օրվա երկրորդ կեսին ակտիվ ու ուժերով լի կլինեք: Օրը պլանավորելիս նկատի առեք դա և կկարողանաք խուսափել գերհոգնածությունից ու սթրեսից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2053 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5