/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ սեպտեմբերի 9
Загрузка...
21.09.2019

Աստղագուշակ․ սեպտեմբերի 9

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Եթե ուզենաք սարեր շուռ տալ, դա ձեզ մոտ կստացվի: Բայց ավելի լավ է կենտրոնանաք ավելի օգտակար բանի վրա: Օրը կարևոր նպատակներին հասնելու, ինչպես նաև ավելի վաղ գործած սխալներն ուղղելու հնարավորություն կտա: Միակ բանը, որը չի կարելի անել, սեփական հաջողությունների մասին պատմելն է: Ինչքան քիչ մարդիկ իմանան դրանց մասին, այնքան լավ: Հատկապես զգույշ է պետք լինել նոր ծանոթների հետ. նրանցից ինչ ասես կարելի է սպասել:

Կարևոր է մտերիմներին ուշադրություն դարձնելը: Հարցեր են կուտակվել, որոնք պետք է քննարկել, բացի այդ, ընտանեկան խնդիրներն էլ առանց ձեր մասնակցության չեն լուծվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջող կլինի օրվա սկիզբը: Լավ գաղափարներ կունենաք, կարող եք անել այն, ինչ վաղուց եք պլանավորել: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ էր թվում, քանի որ ոչ ստանդարտ լուծումներ կգտնեք, չեք վախենա չփորձված մեթոդներից: Հարմար ժամանակ է ցանկացած բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար. դուք հեշտությամբ զրուցակցին կհամոզեք ձեր ճշմարտացիության մեջ:

Ավելի ուշ խնդիրներ կծագեն, որոնք ուրիշների սխալների ու անուշադրության արդյունքը կլինեն: Աշխատեք ուրիշներին ոչ մի լուրջ բան չհանձնարարել: Ինչքան քիչ հույս դնեք նրանց վրա, այնքան մեծ կլինի ամենահամարձակ նախաձեռնություններում հաջողության հասնելու հավանականությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ տարաձայնություններ ու վեճեր կլինեն, շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Հաճախ ձեզ սխալ կհասկանան, կհանեն հավասարակշռությունից տհաճ նկատողություններով ու սուր խոսքերով: Աշխատեք լուրջ վեճ թույլ չտալ. դրանից հետո հարաբերությունները վերականգնելը դժվար կլինի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար: Չի բացառվում՝ ճանապարհին կարողանաք հաջող գնումներ անել: Բացի այդ, շատ հաճելի տպավորություններ կստանաք, իսկ պայմանների փոփոխությունը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Չի բացառվում՝ տանից հեռու ոգեշնչվածությունն այցելի ձեզ ու հրաշալի գաղափարներ ծնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անհանգիստ կլինի օրվա սկիզբը: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, իսկ դա շատ կնյարդայնացնի: Ստիպված եք լինելու փոխել պլանները, իսկ դա ձեզ նույնպես հազիվ թե ուրախացնի: Սակայն ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունն ուժ կհավաքի, ձեզ ավելի վստահ կզգաք:

Երեկոն հարմար է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Մտերիմներն ուրախ կլինեն շփվել ձեզ հետ, զրույցների գրավիչ թեմաներ ու բոլորի համար հետաքրքիր գործեր կգտնվեն: Սիրային ժամադրությունները հիշարժան ու շատ հաճելի կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ինչ էլ պատահի, հանգստություն կպահպանեք: Հենց դա թույլ կտա արագ լուծել բարդ խնդիրները, պատասխաններ գտնել կարևոր հարցերին, գլուխ հանել նրանից, ինչն առաջ շատ բարդ էր թվում: Շրջապատողները կաշխատեն ձեզանից օրինակ վերցնել, բայց դա բոլորին չէ, որ կհաջողվի: Ինչ-որ մեկը կարող է նախանձել ձեր հաղթանակներին, բայց հազիվ թե գտնվեն այնպիսի համարձակ մարդիկ, ովքեր կկանգնեն ձեր ճանապարհին:

Օրը հարմար է ինֆորմացիա հավաքելու ու վերլուծելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ, ճիշտ հարցեր կտաք ու ճիշտ եզրակացություններ կանեք: Կարող եք պատահաբար բացահայտել ուրիշի գաղտնիքը, կռահել, թե ինչ էին փորձում ձեզանից թաքցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հագեցած ու արդյունավետ օր է: Համարձակ ստանձնեք բարդ գործերը. դուք կարող եք դրանցից հրաշալի գլուխ հանել, հասնել փայլուն արդյունքների: Չեն բացառվում հաջող գործնական բանակցությունները: Նշանի որոշ ներկայացուցիչներ առաջարկներ կստանան, որոնք արագ մասնագիտական աճ կխոստանան:

Չնայած գործեր սովորականից շատ կունենաք, բավականաչափ ժամանակ կմնա նաև հանգստի ու մտերիմների հետ շփվելու համար: Բոլորի համար կարևոր հարցերը հանգիստ քննարկելու հնարավորություն կլինի: Նույնիսկ եթե լուծում գտնել չհաջողվի, օգտակար կլինի պարզելը, թե ով ինչ կարծիք ունի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց դրական միտումները կգեշակշռեն և կարող եք հույս դնել շատ խնդիրների շուտափույթ լուծման վրա: Հաճախ ձեզ կօգնեն հին ու նոր ծանոթները, ընդ որում՝ լրիվ անշահանխնդիր: Ընդհանուր նպատակներն ու աշխարհի հանդեպ նման հայացքները կօգնեն ընկերանալ. գործնական հարաբերությունները շուտով ոչ ֆորմալ կդառնան:

Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում, եթե նախաձեռնող լինեք: Հավանական են հետաքրքիր ուղևորություններ, տանից հեռու հաճելի հանդիպումներ: Կարող եք գնումներ անել. դրանք հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աշխատեք չշտապել: Հիմա դուք կուզենաք հնարավորինս արագ կարևոր որոշումներ ընդունել, բայց ավելի լավ է ուսումնասիրեք իրավիճակը, խորհրդակցեք մարդկանց հետ, ովքեր գլուխ են հանում դրանից: Սեփական գիտելիքներն ու փորձը քիչ կլինի, իսկ չափազանց մեծ ինքնավստահությունը տհաճություններ կբերի:

Չեն բացառվում փոքրիկ թյուրիմացությունները, գործերում ձգձգումները, տհաճությունները, որոնք լուրջ հետևանքներ չեն ունենա, բայց, միևնույն է, կստիպեն հուզվել: Արդեն երեկոյան կզգաք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում: Գումարի հետ զգույշ եղեք. դուք հակված կլինեք այն ծախսել դատարկ բաների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը թեթև ու հաջող կսկսվի: Ձեզ վառ պահեր, աննշան, բայց հիշվող իրադարձություններ, ինչպես նաև հաճելի հանդիպումներ են սպասվում: Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց վաղուց կարոտում էիք: Չի բացառվում՝ աջակցություն ստանաք, որի կարիքն ունեիք ու ավարտին հասցնեք կարևոր գործը:

Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կնվազի, բայց լուրջ խնդիրներ չեն ծագի: Օրվա երկրորդ կեսը կարող է ձանձրալի թվալ: Այն ձեզ ինքնադրսևորվելու հնարավորություն չի տա, կստիպի ենթարկվել կանոններին, իսկ դա կվշտացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա մեծ մասը հաջող է: Շատ նախաձեռնություններում հաջողակ կլինեք, համարձակ գաղափարները հրաշալի կլինեն, սպասվածից ավելիին կհասնեք: Հնարավոր են դրամական մուտքեր, գործարքներ, որոնք կամրապնդեն ձեր դիրքերը: Ձեր հաջողություններով կհետաքրքրվեն շրջապատողները, չի բացառվում ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն:

Միակ խոցելի ոլորտը անձնական հարաբերությունները կլինեն: Այստեղ խնդիրներ կծագեն օրվա երկրորդ կեսին, երբ բացասական միտումների ազդեցությունն առավել նշանակալի կդառնա: Երեկոյան կարևոր հարցեր լավ է չքննարկեք, հատկապես նրանք, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտը բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր այդ հատվածում հանդիպումներ են պլանավորել: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի. ձեզ հաճախ սխալ կհասկանան կամ կկասկածեն այն բանում, ինչը չեք արել: Բարեբախտաբար, դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար կուժեղանա, խնդիրները կլուծվեն, իսկ կյանքը ավելի հեշտ ու ուրախ կդառնա:

Օրվա երկրորդ կեսը լավ գումար աշխատելու հնարավորություն կտա: Հավանական են ծախսեր, բայց դրանք արդարացված կլինեն: Գումարը կծախսեք միայն այն իրերի վրա, որոնք պետք կգան ու կուրախացնեն, իսկ անիմաստ առաջարկներով չեք գայթակղվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անհրաժեշտ է շատ բաների մասին մտածել: Այսօր պետք է պատասխաններ փնտրեք բարդ հարցերին, ընդ որում՝ դա պետք է ինքնուրույն անեք. հազիվ թե ինչ-որ մեկն օգնի: Հնարավոր են նորություններ, որոնք փակուղու առաջ կկանգնեցնեն կամ կստիպեն փոխել պլանները: Սկզբում դրանք կվշտացնեն, իսկ ավելի ուշ կհասկանաք, որ ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվել:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի է իմպրովիզների ու փորձարկումների համար: Պետք կգա շատ վաղուց սովորածը: Ձեր գիտելիքները հաճելիորեն կզարմացնեն շրջապատողներին: Ձեր հաջողությունները կգնահատեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միայն սեփական անձի մասին էին բարձր կարծիքի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Նյութը ռուսերեն




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Сентябрь 2019  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 186
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 4
Հյուրեր/Гостей: 4
Օգտատերեր/Пользователей: 0