ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2570 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսը հակասություններով լի կլինի: Շփումները դժվարությամբ կստացվեն. ձեզ հաճախ կթերագնահատեն ու կքննադատեն, իսկ դուք կվիրավորվեք: Չեն բացառվում վեճերը, որոնք երկար ժամանակով կփչացնեն հարաբերությունները: Անհասկացողությունը հատկապես մեծ կլինի ամենամտերիմ մարդկանց հետ շփումներում: Այստեղ պետք է ամեն ինչ հնարավորինս արագ պարզել:

Ժամանակի հետ դրական միտումները կուժեղանան, արդյունավետ շրջան կսկսվի, որը հարմար կլինի ինչպես սովորական, լավ ծանոթ աշխատանքի, այնպես էլ նոր գործերի համար: Երևակայության ու իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքի շնորհիվ հեշտությամբ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցում կպահանջվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է սեփական բարեկեցության մասին հոգ տանելու ու հասարակության համար ինչ-որ օգտակար բան անելու համար: Դուք չեք ուզենա ժամանակը դատարկ բաների վրա վատնել, և դա լավ է. եկել է հարմար պահը ամենակարևոր նպատակների վրա կենտրոնանալու համար: Վճռականությունն ու համառությունը հրաշալի պտուղներ կտան: Դրանց շնորհիվ կարող եք զինաթափ անել թշնամիներին, մրցակիցներին էլ թողնել հետևում:

Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Ուրիշների նկատողությունները հաճախ տհաճ կերպով կզարմացնեն ձեզ ու կշեղեն: Բացի այդ, այսօր քննադատությանն ավելի սուր կարձագանքեք, քան սովորաբար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հեշտ չի լինելու, բայց դուք ամեն ինչ կհաղթահարեք: Օրը լավ մտածված գործողություններ է պահանջում. լավ է ռիսկի չդիմեք: Հնարավոր են ոչ մեծ, բայց շատ ցավալի ֆինանսական կորուստներ: Չի բացառվում՝ դրանց պատճառով ստիպված լինեք հետաձգել վաղուց պլանավորած գնումները:

Լավագույն օրը չէ ինչ-որ մեկին խորհուրդներով դիմելու համար: Հիշեք, որ նույնիսկ հին ծանոթները իրավիճակից ձեզ նման լավ գլուխ չեն հանում, և աշխատեք բոլոր որոշումներն ինքնուրույն ընդունել: Բոլոր խոչընդոտները հաղթահարելու համար դուք բավականաչափ գիտելիքներ ու փորձ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հիանալի օր է գործնական շփումների ու համատեղ աշխատանքի, երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ հարցերը և պարզապես ապագայի պլանները քննարկելու համար: Դուք լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել, ձեր համախոհների առջև հստակ նպատակներ կդնեք, բայց ոչ ոքից անհնարինը չեք պահանջի. դա հարգանք առաջ կբերի:

Հնարավոր են ընտանիքի անդամների ու մյուս մտերիմների հետ կապված հաճելի նորություններ: Չի բացառվում՝ ստացած նորությունները ազդեն ձեր պլանների վրա, ստիպեն որոշ գործեր հետաձգել ու զբաղվել լրիվ այլ գործերով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք բոլոր կարևոր հարցերը լուծել օրվա առաջին կեսին. հենց այդ ժամանակահատվածը ամենախոստումնալիցը կլինի: Շատ Առյուծների հեշտությամբ կտրվի այն, ինչ նախկինում ոչ մի կերպ անել չէր ստացվում: Նշանի ներկայացուցիչները երբեմն իրենք էլ չեն հասկանա, թե որն է իրենց հաջողության գաղտնիքը, բայց դրանից առավելագույն օգուտ կքաղեն:

Ավելի ուշ դժվարություններ կառաջանան, չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը, սուր իրավիճակները, որոնց ժամանակ դժվար կլինի ճիշտ որոշում ընդունելը: Երեկոյան մոտ կարևոր կդառնա մտերիմների աջակցությունը: Պետք է շատ բաների մասին զրուցեք այն մարդկանց հետ, ովքեր հասկանում ու գնահատում են ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Պատրաստ եղեք պայքարել: Առանց պայքարի հաջողության հասնել կամ անհրաժեշտ արդյունքին առանց ջանքեր գործադրելու հասնել հազիվ թե ստացվի: Սովորականից հաճախ տարաձայնություններ կառաջանան համախոհների հետ. հնարավոր է՝ օրվա վերջին հասկանաք, որ առավել հեշտ ու արդյունավետ է ինքնուրույն գործելը:

Հավանական են անսպասելի հանդիպումներ, որոշ Կույսեր առաջարկներ կստանան, որոնցից հրաժարվելու ցանկություն չեն ունենա: Շատերը կնկատեն ձեր տաղանդները, որոնց նախկինում ուշադրություն չէին դարձրել ու կսկսեն ձեզ լրիվ այլ կերպ նայել: Օրինակ, նա, ով նախկինում լրիվ անտարբեր էր ձեր հանդեպ, կարող է իսկապես սիրահարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատանքի համար բարենպաստ օր է: Դուք խնդիրների լուծման անսպասելի, բայց շատ արդյունավետ եղանակ կգտնեք, որի շուրջ ավելի վաղ մտորել էիք: Հնարավոր են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Գործընկերները հրաշալի խորհուրդներ կտան, նրանց փորձը ձեզ շատ օգտակար կլինի:

Ցավոք, անձնական հարաբերություններում կարող են դժվարություններ ծագել: Մտերիմները ձեզ ճիշտ չեն հասկանա ու երբեմն նույնիսկ անմեղ նկատողություններից կվիրավորվեն: Տհաճ նստվածքը երկար կմնա, եթե չշտապեք հարթել սուր անկյուններն ու պարզել իրավիճակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հիանալի օր է կարևոր հարցերը քննարկելու համար: Հիմա նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ: Դուք առանց երկար մտորելու դրանց համաձայնությամբ կպատասխանեք: Ձեզ չի վախեցնի գործերի ո՛չ մասշտաբը, ո՛չ էլ բարդությունը: Նույնիսկ դժվարությունների բախվելիս չեք կորցնի հաջողության հանդեպ վստահությունը: Եվ իսկապես, շուտով կկարողանաք հասնել նրան:

Դուք ձեզ լավ կդրսևորեք այնտեղ, որտեղ երևակայություն ու իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք է անհրաժեշտ: Կենտրոնացվածություն պահանջող գործերից գլուխ հանելն ավելի դժվար կլինի. դուք հաճախ կշեղվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը հարմար չէ կարևոր հարցերը քննարկելու համար: Կենտրոնանալը դժվար կլինի ու միշտ չի հաջողվի հանգստություն պահպանել: Ընդդիմախոսները կարող են օգտվել պահից ու ձեզ փաթաթել իրենց տեսակետը: Հիշեք, որ ոչ բոլորը, ովքեր փորձում են խառնվել ձեր գործերին ու խորհուրդներ տալ, իսկապես ղեկավարվում են բարի մտադրություններով:

Ավելի ուշ վաղուց հանգիստ չտվող հարցերը լուծելու հնարավորություն կունենաք: Դուք ճիշտ ժամանակին համառություն կդրսևորեք ու սպասվածից լավ արդյունքի կհասնեք: Չի բացառվում՝ հաջողակ լինեք մի գործում, որը համարյա անհույս էր թվում, և կարևոր հաղթանակ տոնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործերում հավանական են հաջողություններ ու հաջող զուգադիպություններ: Օգտվեք բարենպաստ պահից կարևոր հարցերը լուծելու համար: Հիմա կարող եք ազդեցիկ համախոհներ գտնել, ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Գործնական հարաբերությունները ժամանակի հետ կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ, եթե ինքներդ ցանկանաք:

Օրը հարմար չէ փաստաթղթերի հետ աշխատելու ու այլ զբաղմունքների համար, որտեղ ուշադրություն, կարգապահություն և նույնիսկ բծախնդրություն է պետք: Այսօր դուք սովորականից շատ կշեղվեք, այնպես որ՝ սխալվելու հավանականությունը մեծ է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է այնպիսի աշխատանքի համար, որը ուշադրության կենտրոնացվածություն է պահանջում: Դուք չեք հոգնի ու չեք շեղվի, չեք շտապի, բայց բավականին արագ գլուխ կհանեք բարդ խնդիրներից: Համառությունը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել:

Երբեմն շփման մեջ դժվարություններ կառաջանան: Այն, ինչ ձեզ ակներև է թվում, մնացածներին հասկանալի չի լինի: Երկար բացատրությունները կնյարդայնացնեն: Աշխատեք վերահսկել ձեզ. եթե այսօր ինչ-որ մեկի հետ վիճեք, հաշտվելը դժվար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Կողքից անհամբեր, եսասեր, միայն սեփական կարծիքով հետաքրքրվող մարդ կթվաք, որի հետ անհնար է գործ ունենալ: Հաճախ ձեր նկատողությունները շրջապատողների համար տհաճ կլինեն, չնայած՝ զուրկ չեն լինի առողջ հատիկից: Ամենաիմաստունները կնախընտրեն չվիճել ձեզ հետ, իսկ ահա մյուսների հետ շփվելը բարդ կլինի:

Հավանական են հաջողություններ ինքնուրույն աշխատանքի մեջ: Դուք խուճապի չեք մատնվի, եթե ձեզ վրա պատասխանատվություն վերցնելու ու միայնակ որոշումներ ընդունելու անհրաժեշտություն լինի: Չի բացառվում՝ մտերիմները ձեր օգնության կարիքն ունենան. աշխատեք չմերժել նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2570 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6