/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ սեպտեմբերի 5
Загрузка...
21.09.2019

Աստղագուշակ․ սեպտեմբերի 5

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շրջապատողները ձեզանից շատ բողոքներ կունենան, ընդ որում՝ ոչ միշտ հիմնավորված: Ամեն ինչից կհաջողվի գլուխ հանել, եթե հանգստություն պահպանեք: Բայց դա, ցավոք, բոլոր Խոյերին չի հաջողվի անել: Եթե տրվեք հույզերին, սխալներ կանեք, կասեք կամ կանեք այն, ինչի համար ավելի ուշ կզղջաք: Հեշտ կլինի նրանց համար, ովքեր իրենց փորձից գիտեն, թե ինչքան կարևոր է ինքնավերահսկողությունը:

Աշխատեք չհուզվել ու հեռու մնալ նրանցից, ովքեր հանում են ձեզ հավասարակշռությունից: Օրվա երկրորդ կեսին կարող եք նոր գործեր ստանձնել, որոնցից հրաշալի գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բանի կարող եք հասնել: Սա ամենահեշտ օրը չէ, բայց դուք ուժերով լի կլինեք ու ունակ կլինեք հաղթահարել բոլոր խոչընդոտները: Հաճախ կօգնեն հին ու նոր ծանոթները, որոնց աջակցության շնորհիվ սպասվածից ավելիին կհասնեք: Համագործակցությունը կարող է ընկերության կամ սիրային պատմության սկիզբ դնել. այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր ցանկությունից:

Աշխատեք ֆինանսական պարտավորություններով չկապվել. գումարին վերաբերող հարցերում կգերագնահատեք ձեր հնարավորությունները: Գնումների հարցում էլ մի շտապեք. դրանք հազիվ թե հաջող լինեն: Շտապելով արված գնումների համար, ամենայն հավանականությամբ, կզղջաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կենտրոնանալը հեշտ չի լինի, բայց իրավիճակը հենց դա կպահանջի: Գործեր սովորականից շատ կլինեն, և դրանցից յուրաքանչյուրն ուշադրություն կպահանջի: Դրա հետ միասին, ինչ-որ մեկը հազիվ թե իր վրա վերցնի ձեր խնդիրների լուծումը. օգնության հույս մի ունեցեք: Աշխատեք ռիսկի չդիմել: Ցավոք, այսօր հաջողակ կլինեք ոչ ամեն հարցում, այնպես որ՝ լավ է զգույշ գործեք:

Հավանական են կենցաղային դժվարություններ: Օրինակ, չի բացառվում՝ փչանա կենցաղային տեխնիկան և ստիպված լինեք նորը գնել: Հնարավոր են նաև այլ չպլանավորված ծախսեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի: Այդ ժամանակահատվածը հարմար է գործնական ու անձնական հանդիպումների համար. ձեզ համար հեշտ կլինի մարդկանց ձեր կողմը գրավելն ու նրանց ձեր գաղափարներով հետաքրքրելը: Կգտնվեն նաև մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն ձեզ հետ մինչև վերջ գնալ, օգնել ցանկացած խնդրի լուծման հարցում: Հավանական է ծանոթություն մեկի հետ, որից կուզենաք օրինակ վերցնել:

Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս: Օրվա երկրորդ կեսը ավելի լարված կանցնի: Ստիպված եք լինելու հետաձգել պլանավորված գործերը, իսկ դա կնյարդայնացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը լավ կանցնի: Դուք կարող եք անել այն, ինչ վաղուց եք պլանավորել, ավարտին հասցնել սկսածը: Շատ Առյուծներ կլուծեն ֆինանսական հարցերն ու կկարողանան ամրապնդել իրենց դիրքերը: Հնարավոր է՝ ձեզ համար բարենպաստ ձևով կարգավորվի հին իրավաբանական դիմակայությունը: Շանս կա ստանաք այն, ինչին վաղուց էիք ձգտում:

Հավանական են դրամական մուտքեր, չի բացառվում՝ վերադարձնեն հին պարտքերը: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները. նրանք ձեզ կհասկանան ու ամեն հարցում կաջակցեն: Օրվա երկրորդ կեսին կմեծանա ստեղծագործ պոտենցիալը, լավ գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհանգիստ օր է: Բանն այստեղ միայն նրա բերած իրադարձությունների մեջ չէ, այլ նրա, որ սրտին շատ մոտ կընդունեք տեղի ունեցող ամեն ինչ: Աշխատեք շատ չվշտանալ գոնե նրա պատճառով, ինչը ձեզ հետ ուղղակի կապ չունի: Այնտեղ, որտեղ ձեզանից ինչ-որ բան է կախված, հաճախ կգերագնահատեք ձեր հնարավորությունները, կսխալվեք, քայլեր կանեք, որոնցից արժեր հետ կանգնել:

Ցանկալի չէ լուծել ֆինանսների հետ կապված հարցերը, ինչ-որ մեկին պարտքով գումար տալ կամ վարկ վերցնել: Արժե կնքել միայն այն գործարքները, որոնց մասին որոշումներն ավելի վաղ եք ընդունել: Նույնը վերաբերում է նաև գնումներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հնարավոր են տհաճություններ ու դժվարություններ: Պլանները հաճախ ստիպված եք լինելու փոխել. իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա: Կխախտվեն հին պայմանավորվածությունները, և դա շատ ցավալի կլինի. դուք ստիպված եք լինելու նպատակին տանող այլ ուղիներ փնտրել: Բայց դուք խոչընդոտների առաջ չեք ընկրկի, վճռական կգործեք ու կհասնեք ձեր ուզածին:

Համառությունն արդյունքներ կտա, որոնցով կկարողանաք հպարտանալ: Օրվա վերջին նոր համախոհներ ձեռք կբերեք, որոնք ավելի ուշ իսկական ընկերներ կդառնան: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները: Շատ ուրախ կլինեք հանդիպել նրանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հաջող կսկսվի: Առավոտը հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար: Ամենատարբեր մարդիկ կլսեն ձեզ: Բացառություն չեն դառնա նաև նրանք, ովքեր նախկինում միայն սեփական կարծիքով էին հետաքրքրվում: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են համախոհներ դառնալ, եթե ձեզ ճիշտ պահեք:

Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կնվազի, իսկ հոգսերն էլ կշատանան: Կարևոր է ճիշտ դնել առաջնահերթությունները, հասկանալ, թե ինչն է պետք անել անհապաղ, իսկ ինչն է լավ հետաձգել: Մի փորձեք հասցնել ամենն, ինչ ուզում եք. ցավոք, այդպես միայն ուժասպառ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արժե շտապել, քանի որ օրվա առաջին կեսին հաջողությունների հասնելու շանսերն ավելի մեծ կլինեն, քան երկրորդին: Ստեղծագործ պոտենցիալն էլ ավելի բարձր կլինի առավոտյան, այնպես որ՝ լավ է վաղ արթնանալ, եթե ուզում եք ինչ-որ հանճարեղ բան մտածել: Մինչև ճաշ կարող եք քննարկել լուրջ հարցերը, իսկ ավելի ուշ լավ է չշոշափեք կարևոր թեմաները:

Ժամանակի հետ կենտրոնանալը կդժվարանա: Բացի այդ, դուք միշտ չէ, որ հստակ կարտահայտեք ձեր մտքերը, մտերիմներն էլ կարող են սխալ հասկանալ ձեզ: Աշխատեք վեճեր թույլ չտալ. տհաճ նստվածքը կարող է դեռ երկար ժամանակ պահպանվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հեշտ չի լինելու: Օրվա սկզբին իրադարձություններ տեղի կունենան, որոնց չէիք սպասում: Պլանները ստիպված եք լինելու ոչ թե վերամշակել, այլ արմատապես փոխել, ընդ որում՝ շատ արագ: Կարող եք խորհրդակցել այն մարդկանց հետ, որոնց փորձը վստահություն է ներշնչում: Սակայն նկատի ունեցեք, որ ձեր որոշ ծանոթները հակված կլինեն գերագնահատել իրենց գիտելիքներն ու կենսական իմաստնությունը:

Ռիսկի մի ենթարկեք գումարը, քանի որ ֆինանսական կորուստների հավանականությունը մեծ է: Լավ է խոստումներ չտաք, ձեզ վրա լուրջ պարտավորություններ չվերցնեք. դրանք կատարելը բարդ է լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ այնքան էլ վատ չի դասավորվի, բայց սկսածն ավարտին հասցնելու համար ձեզ կպակասեն համառությունն ու ինքնավստահությունը: Կարող են շեղել ծանոթները, որոնք մե՛կ անտեղի խորհուրդներ կտան, մե՛կ օգնություն կառաջարկեն, որի կարիքն ընդհանրապես չունեք: Հաճախ կփրկի հումորի զգացումը. մի քանի բառն ու հաջող կատակն էլ բավական կլինեն, որպեսզի լիցքաթափեք մթնոլորտը, մարեք հասունացող կոնֆլիկտը:

Այսօր լավ կտրվեն կենտրոնացվածություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերը: Այնտեղ, որտեղ նորը հորինելու անհրաժեշտություն լինի, կարող են դժվարություններ ծագել: Դա առավել հնարավոր է օրվա առաջին կեսին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինչ էլ պատահի, հանգստություն պահպանեք: Սա ամենահեշտ օրը չէ, բայց դուք լուրջ խնդիրներից խուսափելու շանս ունեք: Դրա համար նախ անհրաժեշտ է պրովոկացիաներին չտրվել, և երկրորդ՝ ինքնուրույն ընդունել բոլոր կարևոր որոշումները, ինչին էլ որ դրանք վերաբերեն: Աշխատեք հեռու մնալ այն մարդկանցից, ովքեր ճնշում են ձեզ ու պարտադրում են իրենց կարծիքը: Ձեզ օգնականներ ու համախոհներ են պետք, այլ ոչ թե նրանք, ովքեր կփորձեն ղեկավարել ձեզ:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք լուծել ֆինանսական հարցերը: Լրիվ պարզ կդառնա, թե ինչի վրա արժե գումար ծախսել, իսկ ինչի վրա կարելի է խնայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Նյութը ռուսերեն




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Сентябрь 2019  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 186
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 5
Հյուրեր/Гостей: 5
Օգտատերեր/Пользователей: 0