/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ սեպտեմբերի 23
Загрузка...
16.10.2019

Աստղագուշակ․ սեպտեմբերի 23

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն առանց դժվարությունների հազիվ թե անցնի: Հաճախ դրանք կծագեն հենց այն ժամանակ, երբ ուզենաք թուլանալ ու հոսանքով լողալ: Հիմա դուք չեք կարող ինքներդ ձեզ թույլ տալ ժամանակը անգործությամբ վատնել. ինչ-որ արդյունք ստանալու համար պետք է գործեք: Տեղում դոփելը վտանգավոր է. ձեր մրցակիցներն ու թշնամիները վճռական տրամադրված կլինեն և կարող են վնասել, եթե ոչինչ չնախաձեռնեք:

Կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել: Վատ մի զգացեք հարցեր տալ. ուրիշի փորձը կարող է շատ օգտակար լինել: Չեն բացառվում ծանոթությունները մարդկանց հետ, որոնց աջակցությունը ձեզ դեռ շատ պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Առավոտյան ստիպված եք լինելու հուզվել: Այդ հատվածում հավանական են սխալներ, որոնք կորուստների կհանգեցնեն: Պետք է միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, իսկ դա շատ հոգնեցնող կլինի: Բացի այդ, շրջապատողներն անընդհատ կշեղեն ձեզ անտեղի խորհուրդներով ու հարցերով, որոնց իրենք էլ պատասխան կտան:

Օրվա երկրորդ կեսն ավելի լավ կդասավորվի: Այն շատ հարմար է աշխատանքի և այլ օգտակար զբաղմունքների համար: Ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի, արագ գլուխ կհանեք նոր գործերից, կհասկանաք՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը հրաշալի է ստեղծագործ մոտեցում պահանջող զբաղմունքների համար: Շատ լավ գաղափարներ կունենաք: Դուք ոչ ստանդարտ լուծումներ կգտնեք, չեք վախենա խախտել ավանդույթներն ու անել այնպես, ինչպես անհրաժեշտ եք համարում՝ անկախ նրանից, թե ինչ կասեն շրջապատողները: Ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան միանալ ձեզ:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կլինի ու հարմար է հանգստի, չհոգնեցնող տնային գործերի համար: Աշխատեք խուսափել լուրջ ծանրաբեռնվածությունից. դրա պատճառով ինքնազգացողությունը կվատանա: Եթե վերջին շրջանում մտորում էիք վնասակար սովորույթներից հրաժարվելու շուրջ, փորձեք դա անել այսօր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հեշտ չի դասավորվի. դուք հաճախ կբախվեք դժվարությունների, կարող եք որոշումներ ընդունել, որոնց մասին հետո կզղջաք: Շրջապատողները ձեր գործերին հաճախ կխառնվեն, իսկ դա չի ուրախացնի: Դուք կփորձեք զսպել բարկությունը, բայց դա ձեզ մոտ ամեն անգամ չի ստացվի:

Լրիվ այլ կերպ կդասավորվի օրվա երկրորդ կեսը: Շատ նոր հնարավորություններ կբացվեն, և դուք կփորձեք բաց չթողնել դրանք: Բազմաթիվ անսովոր իրադարձություններ տեղի կունենան, դուք շատ բան կսովորեք: Փորձը, որն այսօր կստանաք, ավելի ուշ շատերին կհետաքրքրի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ զգույշ եղեք: Սա բարդ օր է, սխալների հավանականությունն էլ մեծ է: Մյուսներից շատ ռիսկի են դիմում վնաս կրել այն Առյուծները, ովքեր սովոր չեն իրենց խնդիրներն ինքնուրույն լուծել ու հաճախ կողքից օգնություն են ակնկալում: Այսօր շատ դժվար կլինի ճիշտ համախոհներ ընտրելը, որոնց վրա կարելի է հույս դնել: Չի բացառվում՝ ձեր համակրանքը փորձեն շահել մարդիկ, որոնց մտադրությունները կասկածելի են:

Ընտանեկան գործերն ուշադրության կարիք կունենան: Հարազատները կարող են բախվել խնդիրների, որոնցից առանց ձեզ չեն կարողանա գլուխ հանել: Չի բացառվում՝ ստիպված լինեք զոհել սեփական պլանները նրանց օգնության հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է: Ամեն ինչ ինքն իրեն հաջող չի դասավորվի, բայց հաջողության հասնելու շանսերը մեծ են: Համարձակ փորձարկումներ արեք. դուք շատ լավ գաղափարներ կունենաք, և հիմա կարող եք կյանքի կոչել դրանք: Սովորական գործերը հոգնեցուցիչ կթվան, ինքներդ ձեզ դժվարությամբ կստիպեք զբաղվել դրանցով: Բարեբախտաբար, կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության խնդրանքով:

Չի բացառվում՝ ձեզ ֆինանսական աջակցություն առաջարկեն: Մի քանի անգամ մտածեք՝ արդյոք արժե ընդունել այն: Խուսափեք պարտավորություններից ու խոստումներ մի տվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ վատ չի դասավորվի, օրն էլ ապրումների յուրահատուկ առիթներ չի բերի: Բայց դուք ավելին կուզենաք, քան կընձեռեն պայմանները: Խոշոր հաղթանակների մասին երազանքները հազիվ թե իրականանան. հնարավոր է՝ ստիպված լինեք բավարարվել համեստ հաջողություններով: Մի վշտացեք, որ ձեզ մոտ չի ստացվել հասնել ամեն ինչին. ավելի ուշ կարող եք լրացնել բաց թողածը:

Հավանական են ֆինանսական խնդիրներ, չի բացառվում՝ պետք լինի հետաձգել պլանավորած գնումները՝ գումարը այլ նպատակով օգտագործելու համար: Օրինակ, ձեր աջակցության կարիքը կարող են ունենալ մտերիմները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է ստեղծագործ փորձարկումների, ոչ ստանդարտ որոշումներ փնտրելու համար: Դուք ուշադիր կհետևեք իրադարձություններին, կստուգեք ստացված ինֆորմացիան: Դա թույլ կտա խուսափել կորուստներից ու այնպիսի քայլեր չանել, որոնց համար հետո ստիպված էիք լինելու զղջալ:

Դուք դուր կգաք շրջապատողներին, չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Միայն ձեզանից կախված կլինի՝ ինչքան արագ կզարգանան իրադարձությունները: Մի վախեցեք նախաձեռնող լինելուց: Ինտուիցիան անպայման կհուշի, թե երբ է պետք դա անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է: Այն շատ հարմար է գործնական հանդիպումների ու համագործակցությանը, համատեղ գործողություններին, ընդհանուր պլաններին վերաբերող ցանկացած հարց քննարկելու համար: Ամենատարբեր մարդիկ կլսեն ձեր կարծիքը: Նրանց թվում կլինեն մարդիկ, որոնք սովորաբար միայն սեփական տեսակետով են առաջնորդվում: Հետաքրքիր գործ ստանձնելու հնարավորություն կունենաք, որի շնորհիվ ձեր եկամուտները շուտով կաճեն:

Որոշ Աղեղնավորներ նոր հոբբի ձեռք կբերեն, մյուսներն էլ կհիշեն հին նախասիրությունների մասին: Միապաղաղությունից շեղվելը, ստեղծագործ պոտենցիալն իրացնելը հաճելի կլինի: Բացի այդ, հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց հետաքրքրությունները նման կլինեն ձերինին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ է լինելու, բայց դուք գլուխ կհանեք: Ցանկացած գործ ավարտին հասցնելու համար բավականաչափ ուժ ու էներգիա կունենաք: Երբեմն բարդ իրավիճակից ելք գտնելու համար ստիպված եք լինելու գլուխ կոտրել, բայց փորձը կհուշի՝ ինչպես գործել: Դուք զուր տեղը ռիսկի չեք դիմի. զգույշ գործելով կարող եք լավագույն արդյունքների հասնել:

Լավ կգործեք այնտեղ, որտեղ ուշադրություն ու կենտրոնացվածություն է պետք, բայց անհաջողության կմատնվեք այնպիսի իրավիճակներում, որտեղ մարդկանց հետ ակտիվ փոխգործակցություն է պահանջվում: Երբեմն դժվարությամբ մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց հանդեպ, ում հետ նախկինում շատ լավ լեզու էիք գտնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր դժվարությամբ կտրվի այն, ինչից նախկինում հրաշալի գլուխ էիք հանում: Կնյարդայնացնի անորոշությունը, հստակ պատասխաններ կուզենաք ստանալ հարցերին, բայց դա անել չի հաջողվի: Լավ է մյուսներից շատ բան չսպասեք, հույսներդ ձեզ վրա դնեք: Ինչքան անկախ լինեք ձեր դատողություններում ու արարքներում, այնքան քիչ սթրեսային իրավիճակներ կբերի օրը:

Աշխատեք ոչ մի տեղ չշտապել ու չբարկանալ նրանց վրա, ովքեր ուշանում են. այսօր ժամանակը բաշխելը դժվար կլինի: Մտածեք, թե որ գործերը կարելի է հետաձգել: Վտանգ կա, որ չեք հասցնի անել ամենն, ինչ պլանավորել եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաճախ նյարդային ու անհամբեր կլինեք, շատ բան սրտին մոտ կընդունեք: Կթվա, թե շրջապատողները հատուկ վիրավորում են ձեզ ու փորձում ձեր համբերությունը: Բայց բանը ավելի շուտ հուզական դաշտի անկայունությունն է, որի պատճառով ողջ օրվա ընթացքում չեք կարողանա հանգստություն պահպանել: Երբեմն ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչն է ձեզ հանել հավասարակշռությունից:

Մանրամասն ընտրեք՝ ում հետ շփվել. դեպի ձեզ կձգտեն ամենատարբեր մարդիկ, այդ թվում՝ նրանք, ովքեր վստահության արժանի չեն: Լավ է դեռ ոչ ոքի հետ գաղտնիքներով չկիսվեք, չքննարկեք հատկապես ձեզ համար կարևոր հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Նյութը ռուսերեն




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 199
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 26
Հյուրեր/Гостей: 26
Օգտատերեր/Пользователей: 0