/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ սեպտեմբերի 2
Загрузка...
16.10.2019

Աստղագուշակ․ սեպտեմբերի 2

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բավականին լարված օր է լինելու: Բազմաթիվ գործեր ուշադրության կարիք կզգան, հասկանալի չի լինի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին: Դուք սուր կարձագանքեք ձեր հասցեին հնչող նկատողություններին, դատարկ բաների պատճառով կնեղանաք: Լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, քանի որ կփորձեք շրջապատողներին ցույց չտալ ձեր հույզերը, ձեզ առավելագույնս զուսպ պահել:

Օրվա երկրորդ կեսը ստեղծագործելու հնարավորություն կտա: Որոշ Խոյեր կհիշեն իրենց հին նախասիրությունների մասին, մյուսներն էլ կփորձեն իրենց տաղանդներին արժանի կիրառում գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Պետք չէ շտապել: Օրվա առաջին կեսին իրավիճակը գնահատելիս հեշտությամբ կսխալվեք, ցանկալին իրականության տեղ կընդունեք, սխալ եզրակացություններ կանեք: Այդ հատվածում տված խոստումները կատարելն ավելի բարդ կլինի, քան կարող էիք ենթադրել, իսկ եթե ձեր խոստումը չպահեք, անհարմար իրավիճակում կհայտնվեք:

Օրվա երկրորդ կեսը գործնական ու անձնական հարաբերություններում դրական փոփոխություններ կբերի, հին կապերն ամրապնդելու հնարավորություն կտա: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Կհաջողվի շատ բաների մասին զրուցել, չի բացառվում՝ ձեզ օգտակար խորհուրդներ տան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը բարենպաստ է նոր գործերի համար: Լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել, հաճախ ուշադրություն կդարձնեք նրան, ինչը վրիպել է մյուսների աչքից: Կհաջողվի արագ ամեն ինչ սովորել, գլուխ հանել բարդ հարցերից, ճիշտ եզրակացություններ անել: Դուք ճիշտ ժամանակին վճռականություն կցուցաբերեք, բայց զգուշության մասին էլ չեք մոռանա:

Օրվա երկրորդ կեսին ցանկալի է նվազեցնել ծանրաբեռնվածությունը. չի բացառվում՝ վատանա ինքնազգացողությունը, հոգ տարեք ձեր մասին: Կապերին ընտրողաբար մոտեցեք. դեպի ձեզ կձգտեն կասկածելի անձինք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հոգսեր սովորականից շատ կլինեն: Դուք պետք է միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, միաժամանակ մի քանի բանի մասին մտածեք: Սխալներ չեք անի, ճիշտ որոշումներ կընդունեք, որոնց շնորհիվ ինչ-որ բան կարող եք փոխել ձեր կյանքում: Նկատի ունեցեք, որ շրջապատողները մեծ հետաքրքրությամբ հետևում են ձեզ. ձեր ոչ մի արարք աննկատ չի մնա:

Հնարավոր են անսպասելի պատահարներ, տարօրինակ իրադարձություններ, որոնք կշեղեն ձեզ: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա նման իրավիճակներում կարող եք հույս դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է: Գործեր շատ կլինեն, բայց դուք չեք բողոքի. այն, ինչով կզբաղվեք, իսկապես կհետաքրքրի ձեզ: Օգտակար ծանոթություններ հաստատելու ու այն մարդկանց հետ շփվելու հնարավորությունը կունենաք, որոնց փորձը ձեզ շատ պետք կգա: Դուք շատերին դուր կգաք, չնայած լավ տպավորություն թողնելու համար ոչ մի հատուկ բան չեք անի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար: Նոր տպավորությունները շատ տեղին կլինեն. տրամադրությունը կլավանա, համարձակ պլաններ ու անսովոր գաղափարներ կունենաք: Ճանապարհին չեն բացառվում ծանոթությունները, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Թեթև ու հաջող օր է: Արագ համախոհներ ու օգնականներ կգտնեք, որոնց վրա ամեն ինչում կարող եք հույս դնել: Մարդիկ կզգան, որ ձեզ կարելի է վստահել, այնպես որ՝ հաճույքով կկիսվեն արժեքավոր ինֆորմացիայով ու իրենց պլաններով: Հավանական է երկար ու արդյունավետ համագործակցության սկիզբ: Հաճախ հաջողության հասնելու համար լավ գաղափարները բավական կլինեն, իսկ դրանց իրագործման հետ կապված խնդիրները կլուծի մեկ ուրիշը:

Լավ կանցնեն ուղևորությունները, որոնք ոչ միայն վառ տպավորություններ, այլ նաև նոր ծանոթություններ կբերեն: Այսօր սկսվող հարաբերություններն արագ կզարգանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն: Արժե օգտվել դրանից նոր գործեր ստանձնելու, մասշտաբային նախագծերի վրա աշխատանք սկսելու համար: Կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան օգնել ձեզ: Ջանքերը միավորելը շատ օգտակար կլինի. այդպես ավելի արագ կհասնեք անհրաժեշտ ադյունքին:

Հնարավոր են շահավետ գնումներ: Կլուծվեն ֆինանսական հարցերը, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ: Ձեզ կվերադարձնեն պարտքերը կամ վաղուց կատարած աշխատանքի համար կվարձատրեն: Որոշ Կշեռքներ գումար կներդնեն եկամտաբեր բիզնես-նախագծի մեջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը լարված կսկսվի: Նրա առաջին կեսին շատ վեճեր ու տհաճ զրույցներ կլինեն: Չի բացառվում՝ հին ծանոթները ձեզանից դժգոհություններ ունենան: Իրավիճակը հարթելու համար պետք է ջանքեր գործադրեք: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, վաղուց դրված նպատակներին հասնելու շանս կընձեռվի:

Օրվա երկրորդ կեսը օգտակար ինֆորմացիա կբերի, հնարավորություն կտա սովորել այն, ինչ շուտով պետք կգա: Այդ ժամանակահատվածը հարմար է անցյալի իրադարձությունների շուրջ մտորելու ու եզրակացություններ անելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ օր է: Շատ նոր գործեր ու առաջադրանքներ կունենաք: Հաճախ դա լրիվ անսպասելի կլինի, այնպես որ՝ ստիպված եք լինելու արագ փոխել պլանները, ոտքի վրա որոշել, թե ինչի վրա է պետք անհապաղ կենտրոնանալ, իսկ ինչը կարելի է հետաձգել:

Երբեմն կհուզվեք, բայց կպահպանեք հանգիստ տեսքը: Դա մոլորության մեջ կգցի ձեր թշնամիներին ու ձեզ թույլ կտա նրանց հանդեպ առավելություն ստանալ: Ձեր ինքնատիրապետումը լավ տպավորություն կթողնի նրանց վրա, ովքեր վաղուց հուսալի համախոհներ էին փնտրում: Նման մարդկանց մեջ շատ ազդեցիկ մարդիկ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ օր է, բայց այն բոլոր դեպքերում լրիվ անհույս չի լինի: Մի զարմացեք ու խուճապի մի մատնվեք, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան. դրանք հաղթահարելու եղանակներ կգտնվեն: 

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կկարողանաք մեռյալ կետից շարժել բարդ գործերը: Բայց դա ինքն իրեն տեղի չի ունենա, դուք պետք է նաև ջանքեր գործադրեք: Օրվա երկրորդ կեսին անհրաժեշտ կլինի ուշադրություն դարձնել ընտանեկան գործերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, փորձարկումները հաջող կլինեն, իսկ ոչ միանշանակ իրավիճակներում արագ կգտնեք նպատակին տանող ճանապարհը: Կարող են փոխվել երկարաժամկետ պլանները. պարզ կդառնա, որ մտածածն իրագործելուց առաջ պետք է որոշ խնդիրներ լուծեք: Դուք չեք շտապի ու ճիշտ կվարվեք: Պետք է մանրամասն ուսումնասիրեք իրավիճակը, գնահատեք բոլոր հնարավորությունները: Դրանից հետո պարզորոշ կդառնա այն լուծումը, որը նախկինում ոչ ոք չէր նկատում:

Լավ կանցնեն ուղևորությունները, որոնց կմեկնեք հաճելի ընկերախմբով: Ձեզ հիշարժան հանդիպումներ ու վառ տպավորություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է կարևորի մասին մտածելու համար: Օրինակ, կարող եք մտորել ապագայի պլանների շուրջ, որոնք այսօր կարող են փոխվել: Դուք ինքներդ ձեզ չեք խաբի ու կփորձեք առավելագույնս անկեղծ լինել շրջապատողների հետ. դա թույլ կտա խուսափել շփման մեջ խնդիրներից, դեպի լավը փոխել վերջերս լարված հարաբերությունները:

Հավանական են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: Կարող եք տան համար գնումներ անել: Ընտրության հարցում չեք սխալվի, գումարն էլ անպիտան բաների վրա չեք ծախսի: Հավանական են նվերներ հին ու նոր ծանոթներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Նյութը ռուսերեն




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 199
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 22
Հյուրեր/Гостей: 22
Օգտատերեր/Пользователей: 0