/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ սեպտեմբերի 19
Загрузка...
16.10.2019

Աստղագուշակ․ սեպտեմբերի 19

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Խիզախ ու վճռական եղեք: Այսօր պետք է պայքարեք ուժեղ մրցակցի դեմ, անեք այն, ինչը չեն կարող մյուսները: Հավանական է՝ ինչ-որ մեկը համոզի ձեզ հրաժարվել մտածածից, կոչ անի թաքնվել ու սպասել: Կարող եք նաև այդպիսի ռազմավարության հետևել, բայց նման ընտրությունը անորոշ ժամանակով կհետաձգի ձեզ համար կարևոր իրադարձությունները: Այնպես որ՝ մտածեք՝ արդյոք այդքան համբերություն ունեք:

Զգույշ եղեք ֆինանսական գործերում: Այսօր հակված կլինեք ռիսկի ենթարկել գումարը, չմտածել նրա մասին, թե ինչի կարող է դա բերել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Միավորվեք այն մարդկանց հետ, որոնց հետ ընդհանուր բան ունեք: Միասին դուք անհաղթ կլինեք: Հնարավոր են անսովոր բացահայտումներ, զարմանալի իրադարձություններ, որոնք կազդեն աշխարհի հանդեպ ունեցած ձեր վերաբերմունքի վրա: Հնարավորություն կունենաք գլուխ հանել կարևոր գործից, լուծել այն խնդիրը, որը մյուսների ուժերի սահմաններում չի եղել:

Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի անձնական հարաբերություններում. դրանք ավելի ներդաշնակ ու խորը կդառնան: Հիմա կարող եք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք, հաճախ էիք վիճում: Չի բացառվում՝ հին ծանոթները կարևոր ծառայություն մատուցեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին փոքրիկ թյուրիմացությունները կստիպեն հուզվել: Բայց ինտուիցիան կհուշի, որ շուտով ամեն ինչ կհարթվի, և այն չի սխալվի: Մինչև կեսօր ծագած խնդիրները կհաջողվի արագ լուծել. ավելի ուշ հայտնված խնդիրներից գլուխ հանելու համար պետք է ջանքեր գործադրեք: Դուք հակված չեք լինի ծուլանալ ու կփորձեք ոչինչ չհետաձգել, այդ իսկ պատճառով շատ բանի կհասնեք:

Շփումների համար հրաշալի օր է: Դուք ցանկացածի հետ կարող եք ընկերանալ, բայց կհասկանաք, որ դա պարտադիր չէ: Մարդկանցից գլուխ հանելու ունակությունը ձեզ հուսախաբ չի անի. նրանցից, ովքեր կարող են ձեզ տհաճություններ բերել, դուք կխուսափեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կուզենաք թուլանալ ու վայելել կյանքը, բայց դեռևս չեք կարող ձեզ նման բան թույլ տալ. գործեր չափազանց շատ կլինեն: Այն ամենն, ինչով ստիպված եք լինելու զբաղվել, յուրովի հետաքրքիր կլինի, իսկ դա ձեզ շատ կուրախացնի ու կոգեշնչի: Բացի այդ, նոր գործերը նոր ծանոթությունների կհանգեցնեն: Շատ հետաքրքիր հնարավորություններ կբացեն այն մարդկանց հետ շփումները, որոնց կյանքը տարբերվում է ձերինից: Ուրիշի փորձը ամենայն հավանականությամբ օգտակար կլինի, որի շնորհիվ էլ կարող եք խուսափել սխալներից:

Օրվա երկրորդ կեսին զգույշ եղեք: Այդ հատվածում չեն բացառվում փոքրիկ, բայց տհաճ վնասվածքները: Դրանք երկար կլավանան ու անհարմարություններ կպատճառեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ բարդ է, բայց ոչ այնքան, որպեսզի գլուխ չհանեք իրավիճակից: Կօգնեն կենսափորձը, ավելի վաղ ստացված գիտելիքները, որոնց շնորհիվ ելք կգտնեք այնտեղ, որտեղ մյուսները փակուղու առաջ են կանգնել: Զգույշ եղեք գումարին վերաբերող հարցերում. հիմա հակված կլինեք ծախսել դրանք դատարկ բաների վրա: Գործարքներ կնքելու ու գնումներ անելու հարցում էլ մի շտապեք:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ է: Դուք կարող եք մտերիմների հետ կիսվել ձեր զգացմունքներով ու չկասկածել, որ ձեզ կհասկանան ու կաջակցեն: Չի բացառվում՝ հաջողվի լուծել այն խնդիրը, որը վերջին շրջանում անհանգստացնում էր բոլորին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Զգույշ գործեք: Սա ամենահեշտ օրը չէ հատկապես նրանց համար, ովքեր ամեն ինչում կատարելության են ձգտում: Անհրաժեշտ արդյունքին միանգամից հասնել չի ստացվի, բայց գործերը հետաձգել էլ չեք ուզենա, այնպես որ՝ անհնարինին հասնելու համար նորից ու նորից ջանքեր կգործադրեք:

Համախոհներին ուշադիր ընտրեք: Օգնություն առաջարկող բոլոր մարդկանց չէ, որ կարելի է վստահել: Ցավոք, շուրջը բավական կլինեն մարդիկ, ովքեր պարզապես կուզենան ձեզ օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Կարևոր բաներն արժե քննարկել միայն նրանց հետ, ում վաղուց եք վստահում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգիստ օր է: Շտապելու տեղ չկա, կարող եք հարմար ռիթմի հետևել, զբաղվել ծանոթ գործերով: Հիմա ձեր առաջ ռիսկի դիմելու ու ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու պահանջ չկա դրված: Պարզապես զբաղվեք նրանով, ինչ սիրում եք ու կարողանում եք: Հնարավոր են աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հետաքրքիր նորություններ, ինչպես նաև գրավիչ առաջարկներ:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Տարաձայնությունների հավանականությունը մեծ չէ: Եթե դրանք ծագեն, արագ կկարողանաք բոլորին ձեռնտու լուծում գտնել: Պետք չէ քննարկել միայն ֆինանսական հարցերը. այստեղ փոխհամաձայնության հասնելը դժվար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք կարող էիք խոշոր հաջողությունների հասնել, եթե ձեզ անընդհատ չշեղեին: Օրվա նշանակալի մասը կանցնի զրույցներով, որոնք երբեմն զվարճալի կթվան, բայց մեծ օգուտ չեն տա: Մտերիմները հաճախ ձեր օգնության կարիքը կունենան. դուք կփորձեք նրանց խնդրանքները չմերժել:

Չեն բացառվում հանդիպումներն ու ծանոթությունները: Նոր մարդկանց հետ հարաբերությունները սկզբում լարված կլինեն, բայց հետո կհարթվեն: Ձեր խնդիրն է չշտապել պատմել սեփական գաղտնիքները: Դրանցով կիսվելու ժամանակն ավելի ուշ կգա, իսկ հիմա ուշադիր հետևեք նրանց, ում հետ գործ ունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգիստ օր է: Որոշ Աղեղնավորներ վառ տպավորությունների պակաս կզգան, բայց նշանի ներկայացուցիչների մեծ մասը չի բողոքի: Կարող եք գլուխ հանել կուտակված գործերից, ուղղել հին սխալները, ավարտել այն, ինչ ավելի վաղ եք սկսել: Դուք մյուսներից լավ գլուխ կհանեք բարդ խնդիրներից, քանի որ կփորձեք հաշվի առնել բոլոր գործոնները, ուշադրություն կդարձնեք նույնիսկ մանրուքներին:

Օրվա երկրորդ կեսն ամբողջությամբ հարմար է հարազատների հետ շփվելու համար: Լավ ժամանակ է ընտանեկան գործերը քննարկելու ու համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Չնայած երբեմն դժվարություններ կծագեն՝ դուք գոհ կմնաք, թե ինչպես է դասավորվում օրը: Նրա առաջին կեսը հարմար է ինքնուրույն աշխատելու համար: Դուք չեք վախենա որոշումներ ընդունել ու ձեզ վրա վերցնել պատասխանատվությունը, չեք սպասի, որ ինչ-որ մեկը շտապի ձեզ օգնության:

Ավելի ուշ, հակառակը, կգա մի շրջան, որը բարենպաստ կլինի համագործակցության, գաղափարներ փոխանակելու, պլանները քննարկելու համար: Երեկոն հարմար է ընտանեկան միջոցառումների համար: Կուրախացնեն հին ընկերների ու լավ ծանոթների այցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հագեցած ու վառ օր է: Դուք չեք վախենա բարդ խնդիրներից ու լուրջ գործերից, ոգևորությամբ կստանձնեք ուշադրություն պահանջող ցանկացած գործ: Հավանական են հաջող զուգադիպություններ. դրանցից մեկը ձեզ թույլ կտա հաղթել հին մրցակիցներին: Շատ օգտակար կլինի այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Ձեր գիտելիքները հաճելիորեն կզարմացնեն շրջապատողներին:

Անձնական հարաբերությունները հարթ չեն լինի, երբեմն կվիճեք նրանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար: Բայց կոնֆլիկտներ թույլ չեք տա: Ցանկալի չէ ֆինանսական ու կենցաղային հարցերը քննարկելը, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ վեճեր, տարաձայնություններ, տհաճ զրույցներ կլինեն: Այդ ամենը, որքան էլ տարօրինակ է, օգուտ կտա. օրինակ, թույլ կտա նորովի նայել սովորական իրերին, ինչպես նաև կօգնի կողքից նայել ձեզ: Աշխատանքի մեջ հաջողությունը կգա այն ժամանակ, երբ դադարեք հետաձգել տհաճ գործերը: Շատ խնդիրներ լուծում կպահանջեն, և դա ձեզ երբեմն կհոգնեցնի: Բայց ձեր տրամադրությունը կլավանա, երբ հաջողության հասնեք:

Երեկոյան հին ծանոթների հետ շփվելու հնարավորություն կունենաք: Կտեսնեք մարդկանց, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Ձեզ կհաջողվի շատ հետաքրքիր բաներ իմանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Նյութը ռուսերեն




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 199
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 24
Հյուրեր/Гостей: 23
Օգտատերեր/Пользователей: 1
Moder-003