/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ սեպտեմբերի 17
Загрузка...
16.10.2019

Աստղագուշակ․ սեպտեմբերի 17

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է: Դուք ձեր ու մյուսների համար օգտակար շատ բաներ անելու շանս կունենաք ու չեք կորցնի այն: Չի բացառվում՝ նոր համախոհներ ձեռք բերեք. ժամանակի հետ նրանք ձեր ընկերները կդառնան: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. նրա հուշումները կօգնեն գրավել յուրաքանչյուրի սիրտը:

Շատ Խոյերի կուրախացնեն անակնկալներն ու անսպասելի նվերները: Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այն հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է շփումների ու նոր ծանոթությունների համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, հաճախ դուր կգաք այն մարդկանց, ովքեր շատ պահանջկոտ են մյուսների հանդեպ: Կարող եք քննարկել ապագայի պլաններն ու պայմանավորվել համատեղ գործողությունների շուրջ: Համախոհների այնպիսի խումբ հավաքելու շանս կա, որի ուժերի սահմաններում կլինի համարյա անհնարինը:

Ինքնուրույն աշխատելն ավելի դժվար կլինի. ձեզ չի հաջողվի կենտրոնանալ, հավանական են սխալներ: Բացի այդ, շատ գործեր ձեզ ձանձրալի կթվան, և դուք պարզապես ավարտին չեք հասցնի դրանք. ավելի ուշ ստիպված եք լինելու զղջալ դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ հեշտությամբ չի տրվի, բայց դուք նրանցից չեք, որոնց խոչընդոտներն ու խնդիրները ստիպում են հրաժարվել մտածածից: Դուք հազվագյուտ համառություն կցուցաբերեք ու կհասնեք ձեր ուզածին այնտեղ, որտեղ մյուսները ձեռքերը թափ կտային: Հնարավոր են ոչ մեծ, բայց ցավալի ֆինանսական կորուստներ: Դրանց համար անհանգստանալու կարիք չկա, քանի որ շուտով կգտնեք բյուջեն համալրելու ձևը:

Որոշումների հարցում մի շտապեք. ձեզ ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչպես է պետք վարվել: Բարեբախտաբար, հիմա կարող եք ձեզ թույլ տալ փոքրիկ դադար վերցնել ու հանգիստ ամեն ինչ մտածել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է: Համարձակ ձեզ հոգեհարազատ գործ ընտրեք. ձեզ մոտ համարյա ամեն ինչ լավ կստացվի: Օգնել ցանկացողների պակաս էլ չի լինի, կարող եք ինքներդ որոշել՝ ում հետ գործ ունենալ, իսկ ում հետ՝ ոչ: Կարող եք պայմանավորվել երկարաժամկետ համագործակցության շուրջ: Չի բացառվում՝ ձեզ հետաքրքիր բան առաջարկեն:

Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր զրույցներ կլինեն: Լսեք ուրիշների խոսքերը. կարող եք արժեքավոր ինֆորմացիա կամ խելամիտ խորհուրդ ստանալ: Մտերիմներն ամեն հարցում ձեզ հետ համաձայն չեն լինի, բայց ավելի ուշ կընդունեն ձեր իրավացի լինելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Դա լավ հատված է լրիվ նոր գործ ստանձնելու համար: Հնարավոր է՝ ամեն ինչ միանգամից լավ չստացվի, բայց դուք արագ գլուխ կհանեք իրավիճակից ու շատ բան կսովորեք: Բացի այդ, հետաքրքիր ու շատ անսովոր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կանցնի ու հոգսեր կբերի: Ֆինանսական կորուստներից խուսափելը դժվար կլինի, շատ որոշումներ անհաջող կլինեն: Դուք չեք վստահի սեփական ինտուիցիայի հուշումներին, և իզուր. դրանք զարմանալիորեն ճշգրիտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ լավ է. տխրելու ու տանգնապելու պատճառներ չկան: Պայմանները հաջող կդասավորվեն, դուք կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, պատասխաններ ստանալ կարևոր հարցերին: Չի բացառվում՝ ստիպված լինեք մեկնել ուղևորությունների: Մի կողմից՝ ուրախ կլինեք փոխել պայմանները ու մի քիչ ցրվել: Բայց մյուս կողմից էլ, պետք է արագ ճամփա ընկնեք, վտանգ կա՝ ինչ-որ բան մոռանաք: Այն Կույսերը, որոնք ճամփի լավ ընկերներ կընտրեն, ուրախ ժամանակ կանցկացնեն:

Չեն բացառվում հանդիպումներն անսովոր մարդկանց հետ, ծանոթությունները, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բավականին բարդ օր է: Իրադարձությունները դանդաղ կզարգանան, և դուք կհուզվեք. անհասկանալի կլինի, թե ինչի հետ են կապված անհամար ձգձգումները, քանի որ դրանց ընդհանրապես չեք սպասի: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, ընդ որում՝ միշտ չէ, որ բարի մտադրություններով կառաջնորդվեն: Պատրաստ եղեք հակահարված տալ թշնամիներին:

Չեն բացառվում ֆինանսական կորուստները: Դրանք նշանակալի չեն լինի, բայց, միևնույն է, կվշտանաք: Հիշեք, որ հիմա լավ է ոչ ոքի հետ չքննարկեք ձեր խնդիրները. օգնություն կամ լավ խորհուրդ հազիվ թե ստանաք, իսկ ահա քննադատությունից խուսափել չեք կարողանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա մեծ մասը հաջող կդասավորվի: Նրա առաջին կեսը շատ արդյունավետ կլինի: Այն հարմար է բարդ գործերով զբաղվելու, ինչ-որ նախագիծ ավարտին հասցնելու համար: Ձեր շատ գաղափարներ լավը կլինեն, շրջապատողները արագ կխոստովանեն դա:

Ավելի ուշ հանգիստ շրջան կգա. մի փոքր դադար վերցնելու, հանգստանալու հնարավորություն կունենաք: Իսկ ահա երեկոյան հնարավոր են տարաձայնություններ հարազատների հետ, երբեմն նույնիսկ վեճեր: Կարևոր է զուսպ լինելը. վտանգ կա ավելորդ բաներ ասեք, եթե տրվեք հույզերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտն աշխատեք առավելագույնս արդյունավետ անցկացնել. քանի դեռ դրական միտումների ազդեցությունն ուժեղ է, շատ բան կարող եք հասցնել: Հատկապես լավ կտրվեն ստեղծագործ մոտեցում պահանջող գործերը: Ձեր գաղափարները հաճախ շրջապատողների սրտով կլինեն, զարմանալի չէ, որ օգնականներ կգտնեք: Համատեղ գործունեությունը կարող է ընկերության կամ ռոմանտիկ պատմության սկիզբ դնել:

Բարդ կլինի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում շատ բան սպասվածի նման չի դասավորվի, պետք է արագ փոխեք պլանները, կարևոր որոշումներ ընդունեք: Սկզբում դա կստիպի հուզվել, բայց հետո հանգստությունը կվերադառնա ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վատ օր չէ: Գլխապտույտ հաջողություններով այն չի նշանավորվի, բայց դուք չեք բողոքի: Ընթացիկ գործերից գլուխ հանելը դժվար չի լինի, նոր առաջադրանքների հետ էլ խնդիրներ չեն ծագի: Սակայն լուրջ հաղթանակները դեռ հեռու են: Համբերատար եղեք. վճռական գործողությունների համար հարմար պահը դեռ չի եկել:

Չեն հիասթափեցնի սիրային ժամադրությունները: Դուք կգտնեք սիրելիի հետ հրաշալի ժամանակ անցկացնելու ձևը: Ընկերների հետ հանդիպումները նույնպես հաճելի տպավորություն կթողնեն, կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, ձգձգումներ գործերում ու դժվարություններ շփումների մեջ: Օրը բավականին անհանգիստ կլինի, բայց լուրջ խնդիրներ չի բերի: Այն հարմար է նորը ստանձնելու համար: Դուք արագ կսովորեք, հեշտությամբ կմտապահեք այն, ինչ կարող եք պետք գալ և ճիշտ հարցեր կտաք: Ձեր հետաքրքրասիրությունը շատերին դուր կգա:

Չեն բացառվում դրամական մուտքերը. ստացած գումարը շատ տեղին կլինի: Գնումների ու գործարքների համար օրվա երկրորդ կեսն առաջինից լավը կլինի. ձեր գործնական ինտուիցիան այդ հատվածում ուժեղ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Հավանական են տարօրինակ զուգադիպություններ, անսովոր հանդիպումներ, որոնց շնորհիվ նորովի կնայեք նրան, ինչն առաջ ճիշտ էիք համարում: Որոշ Ձկներ կհասկանան, որ եկել է հին պլանները վերամշակելու ժամանակը, քանի որ իրավիճակը փոխվել է, արդեն նոր նպատակներ ունեն: Բայց արմատական փոփոխությունների հարցում շտապել չարժե:

Օրվա երկրորդ կեսին հանգստի կարիք կունենաք: Այդ հատվածի համար հեռու ուղևորություններ մի պլանավորեք. դրանք հոգնեցուցիչ կլինեն ու չեն ուրախացնի; Լուրջ զրույցներից նույնպես լավ է խուսափել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Նյութը ռուսերեն




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 199
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 14
Հյուրեր/Гостей: 14
Օգտատերեր/Пользователей: 0