Գլխավոր » Այսօրվա

Աստղագուշակ․ փետրվարի 3

Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ուրախ ու շատ հետաքրքիր օր է, որի իրադարձությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, կօգնեն անցյալում թողնել կասկածներն ու տագնապները: Շատ Խոյեր նորովի կնայեն այն ամենին, ինչը նրանց նախկինում վշտացնում էր: Նոր նպատակներ կհայտնվեն: Շուտով պարզ կդառնա, թե ինչպես կարելի է հասնել նրանց: Կարևորը չշտապելն է: Ամենայն հավանականությամբ, վճռական գործողությունների համար բարենպաստ պահը հետո է գալու:

Չեն բացառվում չծրագրված ուղևորությունները: Դրանք անսովոր կդասավորվեն, անակնկալներ կբերեն: Ճանապարհին չեն բացառվում զարմանալի ծանոթությունները: Դրանք հազիվ թե լուրջ հարաբերությունների սկիզբ դնեն, բայց կօգնեն շատ հետաքրքիր բաներ իմանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է, որը միանման լավն է և՛ հին գործերն ավարտին հասցնելու, և՛ նորերը սկսելու համար: Դուք պատրանքներ չեք կառուցի, իրատեսորեն կգնահատեք ձեր ուժերը, այնպես որ՝ հիասթափություն էլ չեք ապրի: Անսովոր առաջադրանքները ձեզ չեն վախեցնի, այլ ոգևորվածություն կառաջացնեն: Դուք պատրաստ կլինեք պայքարել պայմանների, մրցակիցների ու սեփական թուլությունների դեմ:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Հեշտությամբ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, կկռահեք նրանց գաղտնի ցանկությունները: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր, հաջող գնումներ ու շահավետ գործարքներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հնարավոր է առաջընթաց մի գործում, որին նախկինում մեծ ուժեր ու ժամանակ եք նվիրել: Չի բացառվում՝ ձեզ համար հաջող լուծվեն իրավաբանական հարցերը, որոնք երկար ժամանակ հանգիստ չէին տալիս: Մի քանի լավ մտածված քայլը կօգնի վերջ տալ կոնֆլիկտին, որը վերջերս շատ անհանգստություն էր պատճառել:

Հավանական են հաճելի հանդիպումներ ու ծանոթություններ: Դուք հեշտությամբ դուր կգաք մարդկանց, բավական կլինի միայն ձեզ բնական պահեք: Որոշ Երկվորյակների հաճելի անակնկալներ են սպասվում, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հանգիստ, բարենպաստ օր է: Նրանցից մեկը, երբ կարելի է ամենատարբեր գործեր ստանձնել՝ առանց կասկածելու, որ կհաջողվի անհրաժեշտ արդյունքի հասնել: Դուք շատ հարցերում հաջողակ կլինեք, կաշխատեք առավելագույն օգուտ քաղել ցանկացած զուգադիպությունից, անսպասելի իրադարձությունից: Շրջապատողները ձեզ հետաքրքրությամբ ու նախանձով կնայեն. նրանց չի հաջողվի նույնպիսի հաջողությունների հասնել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Լավ կանցնեն և՛ չծրագրված հանդիպումները, և՛ նրանք, որոնց շուրջ նախապես եք պայմանավորվել: Որոշ Խեցգետիններ նոր ընկերներ կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգիստ, բարենպաստ օր է, որը հարմար է կարգուկանոն հաստատելու, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Հնարավորություն կունենաք վերադառնալ հին ծրագրերին, կյանքի կոչել այն գաղափարը, որին վաղուց չէիք համարձակվում անցնել:

Օրվա ողջ երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները. դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, նրանք էլ կփորձեք ուրախացնել ձեզ: Հին ծանոթները կկիսվեն լավ նորություններով կամ ոգեշնչող առաջարկ կանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարդ ու հոգնեցուցիչ օր է: Շատ բան պետք է անեք, ընդ որում՝ միանգամից պարզ կդառնա՝ ձեզ ոչ ոք օգնել չի պատրաստվում: Չի բացառվում՝ ստիպված լինեք կրկին հիշել հին խնդիրների մասին, քանի որ կպարզվի, որ դրանց լուծումը դեռ շատ հեռու է:

Հնարավոր են աննշան ֆինանսական կորուստները, անհաջող գնումներ: Շատ Կույսեր, ուրիշի ազդեցության տակ ընկնելով, գումար կծախսեն անպիտան բաների վրա: Այնպես որ՝ լավ է խանութներով միայնակ շրջեք, գնումների մասին որոշումներն էլ ինքնուրույն ընդունեք ու չլսեք խորհուրդները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Համբերատար եղեք: Դրված նպատակներին հասնել միանգամից չի ստացվի: Հետևողական գործեք, աշխատեք խուսափել խառնաշփոթից: Օրվա նշանակալի մասը նվիրված կլինի ուրիշների սխալներն ուղղելուն, ոչ ձեր մեղքով առաջացած խնդիրները լուծելուն: Այդ ամենը հոգնեցուցիչ կլինի ու լավագույնս չի անդրադառնա տրամադրության վրա:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ինչպես նաև նորություններ, որոնք կուրախացնեն ձեզ: Որոշ Կշեռքների սիրային անակնկալներ են սպասվում: Նշանի ներկայացուցիչները դրանք երկար կհիշեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Համբերատար եղեք: Հազիվ թե հաջողվի արագ լուծել ծագած խնդիրները, պատասխաններ ստանալ հարցերին, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս ձեզ: Շրջապատողների արարքները միշտ չէ, որ հասկանալի կլինեն ձեզ. աշխատեք հանգիստ արձագանքել, խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից: Ավելի ուշ դուք դեռ շատ շնորհակալ կլինեք ինքներդ ձեզանից, որ բարդ պահերին կարողացել եք պահպանել ինքնատիրապետումը:

Երեկոն կուրախացնի հաճելի հանդիպումով ու անսպասելի առաջարկով: Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա: Շատ Կարիճներ կհետաձգեն գործերը՝ մտերիմների ուրախությունը կիսելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ հակասական օր է: Այն նոր հնարավորություններ կբացի, բայց դրանցից օգտվելը հեշտ չի լինի: Նշանի բոլոր ներկայացուցիչները չեն կարողանա անել այն, ինչ մտածել են: Չի բացառվում՝ վերջին պահին ստիպված լինեք փոխել ծրագրերը, ինչը կստիպի հուզվել:

Մյուս կողմից էլ՝ օրը հրաշալի է համատեղ նախագծերին մասնակցություն ունենալու համար: Օրը արդյունավետ համագործակցություն ու մտերիմների կողմից աջակցություն է խոստանում: Հին տարաձայնությունները կմոռացվեն, հիմա կարող եք հանգիստ քննարկել կարևոր հարցերը՝ առանց վախենալու, որ բանը վեճով կավարտվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ, հետաքրքիր ու խոստումնալից օր է: Դուք չեք վախենա բարդ գործեր ստանձնելուց, ընդ որում՝ ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, կհասկանաք՝ որտեղ կարելի է համառ լինել, իսկ որտեղ է պետք զիջել: Հաճախ կօգնեն հին ծանոթները, ընդ որում՝ դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի: Մի մոռացեք շնորհակալություն հայտնել ձեր համախոհներից. դա կարևոր է և՛ նրանց, և՛ ձեր համար:

Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը, չի բացառվում՝ ձեզ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Նկատի ունեցեք, որ այսօր ցանկալի չէ խառնել մասնագիտական ու անձնական հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգստացեք: Օրը հարմար չէ սկզբունքային նոր բան ստանձնելու, բարդ առաջադրանքները լուծելու համար: Շատ Ջրհոսների դժվար կլինի սկսածն ավարտին հասցնելը, նույնիսկ եթե խոսքը հեշտ ու հասկանալի, վաղուց ծանոթ բանի մասին լինի: Լավ է, եթե կողքին լինեն ուշադիր օգնականներ, որոնք ժամանակին ցույց կտան ցավալի սխալները: Աշխատեք հանգիստ վերաբերվել քննադատություններին. դրանցում առողջ հատիկ կլինի:

Ցանկալի է խուսափել ծանրաբեռնվածությունից, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Խուսափեք ավելորդություններից: Հիմա ձեր օրգանիզմը խոցելի կլինի ու արժե հոգ տանել ձեր մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հուզական դաշտը լարված կլինի: Դուք հաճախ ինքներդ ձեզ համար խնդիրներ կստեղծեք նրա պատճառով, որ կասեք ու կանեք ինչ-որ բան՝ առանց մտածելու ձեր արարքների ու խոսքերի հնարավոր հետևանքների մասին: Երբեմն կոնֆլիկտներ կառաջանան մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում:

Իրավիճակը դեպի լավը կփոխվի, եթե ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվեք: Կարող եք հիշել հին նախասիրության մասին: Գոհ կմնան և այն Ձկները, ովքեր կուզենան լրիվ նոր բան փորձել: Նշանի նման ներկայացուցիչները հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու ու ընկերանալու հնարավորություն կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

баннерная рекламная сеть

1
2020-02-02, 17:00
0
3237

Կարդացեք նաև



Loading...
loading...
Наверх