ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2291 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու համար: Առանց դժվարության կորոշեք՝ ինչի վրա արժե գումար ծախսել և որտեղ արժե այն ներդնել: Հույզերը կայուն կլինեն, տրամադրությունը լավը կլինի, նույնիսկ եթե ամեն ինչ սպասվածի նման չընթանա:

Կյանքի ոչ մի ոլորտում լուրջ դրական փոփոխություն չի լինի, բայց դա ձեզ չի վշտացնի. ստեղծված իրավիճակը ձեզ կբավարարի: Կնախընտրեք զգույշ գործել, ռիսկի չեք դիմի, եթե դրա անհրաժեշտությունը չլինի, և նման ռազմավարությունը իրեն կարդարացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարող եք ինչ-որ հասարակական միջոցառման մասնակցել: Դա օգտակար կլինի: Հնարավոր է ծանոթանաք մարդկանց հետ, որոնք ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն, կօգնեն կյանքի կոչել ամենահամարձակ պլանները: Չի բացառվում անսպասելի հանդիպումը մեկի հետ, ում վաղուց ուզում էիք հիշեցնել ձեր մասին, բայց չէիք համարձակվում:

Ցանկացած խնդրի լուծման ստեղծագործաբար մոտեցեք: Այսօր ցանկացած իրավիճակ կարող եք օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների, եթե չվախենաք խախտել ավանդույթները: Ինտուիցիան սովորաբար հուշում է՝ ինչպես վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կկարողանաք ոչ միայն լավ ժամանակ անցկացնել, այլ նաև անձնական կյանքում նշանակալի դրական փոփոխությունների հասնել: Դրա համար համբերատարություն ու զգուշություն է պետք, ոչ մի հարցում շտապել չարժե: Սովորականից ավելի լուրջ կլինեք, իսկ դա դուր կգա մտերիմներին. նրանց համար հուսալի օգնական ու լավ խորհրդատու կլինեք:

Օրվա վերջին տրամադրությունը կփչանա: Այնպես որ՝ երեկոյի համար հոգնեցուցիչ զբաղմունքներ, միջոցառումներ ու երկարատև ուղևորություններ մի պլանավորեք: Գնումներն էլ լավ է անել մինչև ճաշ. ինչքան օրն առաջ գնա, այնքան մեծ կլինի կատարած գնումների համար զղջալու հավանականությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բավականին հոգնեցուցիչ կլինի: Ձեզ չի հաջողվի անել պլանավորածը: Շատ ժամանակ կխլի ընտանեկան տարաձայնությունների կարգավորումը. պետք է հաշտեցնեք վիճող հարազատներին, փոխզիջումային տարբերակներ փնտրեք ու պլաններ կառուցեք, որոնց բոլորը կհամաձայնեն: Երբեմն ստիպված պետք է լինեք հետաձգել սեփական գործերը մյուսներին օգնելու համար:

Տրամադրությունը կբարձրացնեն ոչ մեծ գնումներն ու զվարճանքները: Ծախսերը նշանակալի չեն լինի ու չեն հարվածի ձեր բյուջեին: Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Չի բացառվում՝ սիրային հարաբերությունների սկիզբը, սակայն դրանք չեն լրջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կհասկանաք՝ ինչ է պետք անել կյանքը դեպի լավը փոխելու համար: Համարձակ ու ոչ միանշանակ քայլ պետք է անեք, բայց դուք պատրաստ կլինեք դրան, այնպես որ՝ կարող եք անհապաղ գործել: Սովորականից ավելի արագ կհասնեք դրված նպատակներին. շատերը ձեզ հետաքրքրությամբ կհետևեն:

Համախոհներ ու օգնականներ ձեռք կբերեք, որոնց հետ հաճելի կլինի գործ ունենալ, իսկ ոչ վաղ անցյալում սկսած գործնական հարաբերությունները կարող են ընկերական կամ սիրային բնույթ ստանալ: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ երբ է պետք նախաձեռնող լինել, իսկ երբ դա անել պետք չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհետևողական կլինեք, հաճախ կփոխեք ձեր կարծիքը, մի ծայրահեղությունից մյուսը կընկնեք: Բայց դա ձեզ չի խանգարի լավ ժամանակ անցկացնել ու հասնել ամենակարևոր նպատակներին: Կնկատեք այն հնարավորությունները, որոնցից մյուսները չեն օգտվել, և արդյունքում մրցակիցներին կթողնեք հետևում:

Հարմար օր է սովորելու, ինֆորմացիա հավաքելու ու վերլուծելու համար: Հաճախ օգտակար կլինի ուրիշների փորձը, որի շնորհիվ կխուսափեք սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Պահպանեք ինքնատիրապետումը, չնայած՝ դա բարդ է լինելու: Շրջապատողները կարծես հատուկ կնյարդայնացնեն ձեզ ու կհանեն հավասարակշռությունից: Թույլ մի տվեք, որ հույզերը կառավարեն ձեզ. պահի ազդեցությամբ գործած արարքների համար հետո զղջալու եք: Եթե պետք է կարևոր որոշում ընդունեք, ղեկավարվեք տրամաբանությամբ ու առողջ բանականությամբ. ինտուիցիան հուշումներ չի անի, իսկ ուրիշների խորհուրդները անպիտան կլինեն:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից, ձեզ վրա շատ բան մի վերցրեք: Օրվա երկրորդ կեսին խուսափեք սթրեսից. այն անքնության պատճառ կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարող եք հաճելի ժամանակ անցկացնել մտերիմ մարդկանց շրջանում: Հեշտությամբ կտարվեք նոր գաղափարներով և շրջապատին կվարակեք ձեր ոգևորվածությամբ, այնպես որ՝ ձանձրանալու ժամանակ չեք ունենա: Հավանական են անսպասելի այցեր, իմպրովիզացված տոներ, հաճելի անակնկալներ: Չեն բացառվում նաև հաջող գնումները:

Իսկ ահա գործերից գլուխ հանել չի ստացվի: Ձեզ համար դժվար կլինի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալն ու սկսածն ավարտին հասցնելը: Մտածեք՝ ում կարող եք դիմել օգնության խնդրանքով: Հավանական է՝ հենց այսօր նոր համախոհներ ձեռք բերեք, ովքեր ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դրված նպատակներին հասնելու համար պետք է շատ փորձություններ հաղթահարեք: Աջակցության կարիք կունենաք ու անպայման կստանաք այն: Օրը կապված է ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու ու նոր ավանդույթների սկիզբ դնելու համար, որոնց հաճույքով կհետևեք:

Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի բացահայտումներ: Օրինակ՝ կպարզվի, որ հին ընկերը ձեր հանդեպ ոչ միայն ընկերական, այլ նաև սիրային զգացմունքներ է տածում: Հարմար օր է ընտանեկան գործերի և օգտակար իրեր՝ կահույք ու տեխնիկա գնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը կուրախացնի: Հավանական են հաճելի ընտանեկան իրադարձություներ, հնարավոր է հեռու բարեկամներից լավ նորություններ ստանաք: Տրամադրությունը լավը կլինի և դա զարմանալի չէ. հնարավոր է իրականանան հին երազանքները:

Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք, նրանք ձեզ կես խոսքից կհասկանան: Միայն քիչ ծանոթ մարդկանց հետ շփվելիս զգույշ եղեք. ավելորդ բաներ ասելու և դրա պատճառով տհաճությունների մեջ ընկնելու վտանգ կա: Գումարի հետ կապված խոստումներ մի տվեք, պարտքեր մի արեք ու ապառիկ գնումներ մի կատարեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դժվարությունները չեն բացառվում: Մարդիկ, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է, ձեզանից կհիասթափվեն. դա իսկական հարված կլինի, քանի որ նախկինի նման նրանց աջակցության կարիքը կունենաք: Աշխատեք ձեզ հանգիստ պահել, նույնիսկ եթե ձեզ անընդհատ հիշեցնեն հին սխալների մասին. միայն այդպես կկարողանաք խուսափել վեճից:

Հեշտությամբ լեզու կգտնեք տարիքով փոքրերի հետ; Իսկ ահա մեծերը ձեզ կասկածով կնայեն: Աշխատեք չհիշել ընտանեկան հին խնդիրների ու վիրավորանքների և անցյալի տհաճ իրադարձությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Փոփոխությունների ծարավը հակասական արարքների կդրդի: Չեք ուզենա սպասել: Գործը ստանձնելուց անմիջապես հետո արդյունքներ կուզենաք, և ցանկալի է, որ այդ արդյունքները փայլուն լինեն: Սրա հետ մեկտեղ, անուշադիր կլինեք, այնպես որ՝ նոր նախաձեռնությունների համար օրն այնքան էլ լավը չէ:

Փոխարենը դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի սիրային հարաբերություններում: Այստեղ կարող եք տրվել զգացմունքներին ու վստահել սրտի ձայնին: Որոշ Ձկներ անսպասելի, բայց շատ հաճելի սիրային խոստովանություններ կլսեն: Նշանի մյուս ներկայացուցիչներն էլ համարձակություն կունենան պատմել իրենց զգացմունքների մասին ու չեն զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2291 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6