ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 25
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4216 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավ օր է: Կարող եք մեծ հաջողությունների հասնել, լուծել բարդ առաջադրանքները: Հիմա ձեզ մոտ շատ բան լավ կստացվի և դրանից արժե օգտվել: Կենտրոնացեք ամենակարևոր գործերի վրա, ժամանակը զուր մի վատնեք:

Բարդ պահեր բոլոր դեպքերում կծագեն: Կարևորը խոչընդոտներ առաջանալու դեպքում չնահանջելն է: Համառությունը կօգնի հասնել նպատակին, հաղթել մրցակիցներին, լուծել այն խնդիրները, որոնցից գլուխ հանել նախկինում չի ստացվել: Բարենպաստ օր է գնումների ու գործարքների համար: Կարող եք գումարը ներդնել սեփական բիզնես-նախագծերի մեջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ հաջող օր է: Կարևորը ձեզ համար անգործ չնստելն ու գործերը չհետաձգելն է: Հենց առավոտվանից սկսեք գործել ու շատ բանի կհասնեք: Եթե խնդիրներ ծագեն, դրանցից մի փորձեք ինքնուրույն գլուխ հանել, այլ դիմեք օգնության. ձեզ չեն մերժի: Ճիշտ է, բացատրությունները կարող են ժամանակ խլել, փոխարենը հետո ամեն ինչ արագ ու հաջող կլուծվի:

Հնարավորություն կունենաք լուծել ֆինանսական հարցերը, որոնք վերջին շրջանում ձեզ հանգիստ չէին տալիս: Որոշ Ցուլեր կհասկանան, թե ինչի վրա կարելի է խնայել, ինչպես խուսափել ավելորդ ծախսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամենաարդյունավետ օրը չէ: Ինչ-ինչ անսպասելի իրադարձություններ ու ձգձգումներ կխանգարեն ժամանակին ավարտին հասցնել սկսածը: Հեշտ չի լինի ճիշտ որոշում ընդունելը, բայց ինտուիցիան կհուշի՝ ինչ անել: Դուք ոչ միայն գլուխ կհանեք սեփական խնդիրներից, այլ նաև ուրիշներին կօգնեք:

Հնարավոր են անսպասելի հանդիպումներ զարմանալի մարդկանց հետ ու հետաքրքիր ծանոթություններ: Հնարավորություն կունենաք վերականգնել այն կապերը, որոնք նախկինում թանկ են եղել ձեզ համար: Հեշտ կլինի լեզու գտնել նրանց հետ, ում հետ ոչ միայն ընդհանուր նպատակներն են կապում, այլ նաև կյանքի հանդեպ նման հայացքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է նոր բան ստանձնելու, գործերում նախաձեռնող լինելու համար: Կարող եք հանդիպել պոտենցիալ գործատուների հետ, նոր գործընկերոջը համագործակցություն առաջարկել, քննարկել կարևոր գործնական հարցերը: Օրը հարմար է և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական հանդիպումների համար: Դուք բարեհամբույր կլինեք, հոգ կտանեք, որպեսզի բոլորը, ում հետ գործ ունենաք, իրենց հարմարավետ զգան: Զարմանալի չէ, որ մարդիկ կձգտեն դեպի ձեզ:

Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափել ծանրաբեռնվածությունից: Հոգնեցուցիչ գործերի համար այդ հատվածը հարմար չէ, հոգնեցնող սպորտային մարզումներից էլ լավ է ժամանակավորապես հրաժարվել: Ձեզ համար օգտակար կլինի ուժերը վերականգնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հագեցած, հոգնեցնող, բայց, միևնույն է, բարենպաստ օր է: Խնդիրներից ու թյուրիմացություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց դուք բոլոր խնդիրներից գլուխ կհանեք, հաջողության կհասնեք այն գործում, որը մյուսներին համարյա անհույս էր թվում:

Օրվա առաջին կեսին դժվար կլինի շրջապատողների հետ տարաձայնություններից խուսափելը, բայց դուք ամեն հնարավոր բան կանեք լուրջ կոնֆլիկտից խուսափելու համար: Ավելի ուշ կգա շփումների, գործնական բանակցությունների ու անձնական հանդիպումների համար հարմար ժամանակը: Դուք շատերի հետ կարող եք ընդհանուր լեզու գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր դուք կարող եք շատ օգտակար բաներ անել, իրագործել այն, ինչ վաղուց էիք մտածել: Դրա հետ միասին կարևոր է չծուլանալն ու ծրագրածը չհետաձգելը: Կատարեք ավելի վաղ տված խոստումները: Ցանկացած գործի հանդեպ ձեր պատասխանատու վերաբերմունքը շատ դուր կգա շրջապատողներին ու կօգնի նոր համախոհներ գտնել:

Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները: Կարող եք հյուրեր ընդունել, մտերիմների համար իմպրովիզացված տոներ կազմակերպել: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների համար: Դրանք հիշարժան ու ոգեշնչող կլինեն, վառ տպավորություններ կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Զգույշ եղեք: Օրը հարմար չէ ռիսկի դիմելու համար: Իսկ լուրջ գործեր արժե ստանձնել միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ կարող եք դրանցից ինքնուրույն գլուխ հանել: Սեփական ուժերի ճիշտ գնահատականը կազատի ձեզ տհաճություններից ու հուզումներից:

Հնարավոր են խնդիրներ շփման մեջ, դժվարությամբ կպայմանավորվեք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Սա լավագույն օրը չէ մտերիմների հետ բոլորի համար կարևոր հարցերը քննարկելու համար: Փոխարենը կարող եք միասին ուրախ ժամանակ անցկացնել ու լավ հանգստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է շփումների համար: Օգտվեք ձեր հմայքից ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու, նոր համախոհներ գտնելու համար: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը, գաղափարներով կիսվելն ու ծրագրերը քննարկելը. ձեզ շատերը կաջակցեն: Չեն բացառվում ծառայողական սիրավեպերը. հարաբերությունները շուտով լուրջ բնույթ կստանան, եթե ինքներդ դա ցանկանաք:

Հավանական են դրամական մուտքեր, հաճելի ֆինանսական անակնկալներ: Նշանի որոշ ներկայացուցիչների կվերադարձնեն հին պարտքերը: Նկատի ունեցեք, որ ստացված գումարն անհապաղ ծախսելն անցանկալի է: Շուտով դուք կհասկանաք, թե ինչի վրա արժե ծախսել այդ փողերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արդյունավետ օր է: Ձեզ կհաջողվի ավարտին հասցնել ձանձրալի ու հոգնեցնող գործերը, որոնցից նախկինում չէր հաջողվում գլուխ հանել, լուծել կարևոր հարցերը, համոզիչ հաղթանակ տանել մրցակիցների հանդեպ: Դրա համար համառության, հնարամտության ու խելամտության կարիք կլինի:

Հնարավոր են հաջող ֆինանսական օպերացիաներ, շահավետ գործարքներ: Այստեղ ինտուիցիան կօգնի նույնիսկ նրանց, ովքեր նախկինում երբեք կոմերցիայով չեն զբաղվել: Նշանի որոշ ներկայացուցիչներ անսպասելի համագործակցության առաջարկ կստանան, կկարողանան կիրառում գտնել իրենց տաղանդներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է, որը հարմար է նոր գործեր սկսելու համար: Կասկած չկա, որ նույնիսկ ձեր ամենահամարձակ ծրագրերը շուտով կիրագործվեն: Շատ փորձարկումներ հաջող կլինեն, դուք նպատակին տանող սեփական ուղին կգտնեք այնտեղ, որտեղ մյուսները փակուղու առաջ կհայտնվեն:

Հիշեցրեք ձեր մասին հին ծանոթներին, քանի որ նախ նրանք կուրախանան և երկրորդ՝ ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Չեն բացառվում անսպասելի այցերը, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Երեկոն շատ ուրախ կանցնի, եթե որոշեք այն ընկերների հետ անցկացնել կամ ինչ-որ անսովոր վայր մեկնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք: Կարևոր բան ստանձնելուց առաջ պետք է ամեն ինչ կշռադատել, հասկանալ, թե ինչ արդյունքի եք ուզում հասնել: Եթե դա չանեք, ողջ օրը կանցնի դատարկ խառնաշփոթի մեջ, իսկ ջանքերը զուր կվատնվեն: Խորհուրդները հաճախ անօգուտ կլինեն, հատկապես երբ խոսք գնա կարևոր բանի մասին: Լավ է հույս դնեք սեփական խելամտության վրա:

Հնարավոր են դժվարություններ շփման մեջ, երբեմն կվիճեք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Արագ հաշտվեք, քանի որ խոսքը դատարկ բաների մասին է, այլ ոչ թե գլոբալ տարաձայնությունների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր դուք պատասխաններ կստանաք շատ կարևոր հարցերի: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել ու կօգնի ճիշտ որոշումներ կայացնել: Հնարավոր են օգտակար ծանոթություններ, հանդիպումներ հետաքրքիր, անսովոր մարդկանց հետ, որոնց խորհուրդներն արժե լսել: Կհաջողվի դուր գալ նրանց, ովքեր նախկինում ոչ ոքի հանդեպ համակրանք չէին տածում:

Դուք արագ գլուխ կհանեք տնային գործերից, կարգուկանոն կհաստատեք, կազատվեք նրանից, ինչն անպիտան է դարձել կամ պարզապես ձանձրացրել է: Անցյալում կմնան կասկածներն ու ապրումները, որոնք ձեզ խանգարում էին առաջ շարժվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4216 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6