ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 4
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2150 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարդ կլինի օրվա սկիզբը: Այդ հատվածի համար կարևոր գործեր ու պատասխանատու հանդիպումներ մի պլանավորեք: Շատ բան սպասվածի նման չի ընթանա, և ձեզ չի հաջողվի արագ կողմնորոշվել նոր իրավիճակի մեջ ու ճիշտ որոշում ընդունել: Շրջապատողները հաճախ անտեղի խորհուրդներով կշեղեն ձեզ:

Ավելի ուշ կգա աշխատանքի ու գործնական հանդիպումների, ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփումների համար բարենպաստ շրջանը: Բացառապես մասնագիտական բնույթ կրող հարաբերություններում ռոմանտիկ նոտաներ կհայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին ու ամեն անգամ չեք կարողանա լավ խորհուրդները զատել վատերից, այնպես որ՝ վտանգ կա լուրջ սխալներ անեք: Շատ կարևոր կլինի կապերին ընտրողաբար մոտենալը: Հեռու մնացեք նրանցից, ովքեր նախկինում չեն պահել իրենց խոստումները, հատուկ խաբել են ձեզ կամ անկախ իրենց կամքից մոլորության մեջ են գցել ձեզ:

Հավանական են թյուրիմացություններ աշխատավայրում, ձգձգումներ գործերում: Շատ խնդիրներ մյուսների սխալների ու անփույթ վերաբերմունքի արդյունքը կլինեն, բայց դրանցից հենց դուք պետք է գլուխ հանեք: Պետք չէ շտապել ո՛չ որոշումների, ո՛չ էլ արարքների հարցում: Իրավիճակից գլուխ հանելու համար ձեզ ժամանակ է պետք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ օր է: Դուք ավելի տպավորվող ու խոցելի կլինեք, քան սովորաբար, սուր կարձագանքեք այն ամենին, ինչ տեղի է ունենում շուրջը: Հաճախ կանհանգստանաք շրջապատողների համար, այդ իսկ պատճառով չեք կարողանա կենտրոնանալ սեփական գործերի վրա կամ սխալներ կանեք: Որոշ Երկվորյակներ սովորական գործերից գլուխ հանելու համար էլ ստիպված են լինելու ջանքեր գործադրել:

Երեկոյան տրամադրությունը կլավանա ու լավատեսությունը կվերադառնա: Հավանական են լավ նորություններ: Դրանք կարող են վերաբերվել ձեզ կամ ձեր մտերիմներից մեկին. բոլոր դեպքերում ուրախության առիթ կունենաք: Կարող եք քննարկել ապագայի պլանները. ձեզ կհուշեն՝ ինչպես կյանքի կոչել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շփումների համար բարենպաստ օր է, կարող եք քննարկել անձնական ու գործնական բնույթի հարցերը: Ձեզ համար դժվար չի լինի սեփական ճշմարտացիությունն ապացուցելը և մարդկանց տարահամոզելը: Նրանք, ովքեր նախկինում մոլորության մեջ էին ձեր հարցում, կհասկանան, որ սխալվել են ու կփորձեն վերականգնել հարաբերությունները:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ. դուք արագ կմտապահեք նոր ինֆորմացիան, կարող եք կապ գտնել իրադարձությունների միջև ու ճիշտ եզրակացություններ անել: Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ ու հետաքրքիր զրույցներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Առավոտյան հանգստություն պահպանելը դժվար կլինի: Այդ հատվածում շատ բաների սուր կարձագանքեք, կանհանգստանաք դատարկ բաների պատճառով ու կտրվեք պրովոկացիաներին: Բայց իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի և կեսօրից հետո կվերականգնեք ինքնատիրապետումը: Հենց այդ հատվածում էլ կգա վճռական գործողությունների, պատասխանատու որոշումների ու կարևոր բանակցությունների ժամանակը: Սխալներ չեք անի, նպատակին տանող ճիշտ ուղի կընտրեք:

Հարմար օր է առաջատարի հատկանիշները դրսևորելու, համախոհներ հավաքելու ու նրանց նպատակին հասնելու հարցում օգնելու համար: Շատերը կլսեն ձեր խորհուրդները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն առանց դժվարությունների չի անցնի: Ցավոք, այդ դժվարությունները հաճախ ինքներդ կստեղծեք, քանի որ ցանկալին իրականության տեղ կընդունեք ու շրջապատողներից չափազանց շատ բան կսպասեք: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով ժամանակին մատնացույց կանի ձեր սխալներն ու խորհուրդ կտա՝ ինչպես գործել: Եթե նման օգնական չունեք, հույս դրեք սեփական փորձի վրա. դուք առաջին անգամ չէ, որ նման իրավիճակում եք հայտնվում:

Արժե ամեն ինչի մասին զրուցել մտերիմների հետ. երբեմն նրանց համար դժվար է ձեզ հասկանալը: Խուսափեք բողոքներից ու դժգոհություններից: Լավ է սահմանափակվեք բոլորի համար հաճելի զրույցներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հակասական է: Կյանքից բողոքելու լուրջ պատճառներ չեն լինի, բայց շատ բան ձեր սրտով չի լինի: Նման իրավիճակում լավ է բարդ գործեր չստանձնել. դրանք արագ կնյարդայնացնեն ձեզ, կուզենաք ամեն ինչ կիսատ թողնել: Ցանկալի չէ շփվել մարդկանց հետ, ովքեր ձեզ հետ մեծ հույսեր են կապում: Կոնֆլիկտից խուսափելը դժվար կլինի:

Ավելի ուշ լավ նորությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, չի բացառվում հետաքրքիր առաջարկներ ստանաք: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին ապրումներից ու հուզումներից խուսափել հազիվ թե ստացվի: Հուզական դաշտն անկայուն է, ձեզ շատ բան կխոցի ու կվիրավորի: Շատ տեղին կլինի մտերիմների աջակցությունը, ովքեր կփորձեն ձեզ հեռու պահել ավելորդ ապրումներից: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները: Նրանցից կարող եք անսովոր առաջարկներ սպասել:

Ավելի ուշ շտապ գործեր կհայտնվեն: Դրանց շնորհիվ շատ բաների նորովի կնայեք, տրամադրությունը կլավանա, պարզ կդառնա, թե ինչը կարող եք դեպի լավը փոխել: Հավանական են հաճելի անակնկալներ: Որոշ Կարիճների հիշարժան ժամադրություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հետաքրքիր գործեր փնտրեք. ինչքան շատ նման գործեր ունենաք, այնքան հաճելի կանցնի ողջ օրը: Անգործությունն ու ձանձրույթը կստիպեն ձեզ կասկածել սեփական ուժերին: Ոչինչ մի հետաձգեք. ինչքան երեկոն մոտենա, այնքան դժվար կլինի կենտրոնանալը: Շրջապատողների հետ հարաբերություններն էլ, որոնք օրվա առաջին կեսին ներդաշնակ էին, երկրորդին կլարվեն:

Չի բացառվում՝ ստիպված լինեք հիշել տհաճ իրադարձությունների և նախկինում գործած սխալների մասին: Նման սխալներն ուղղելն արդեն ուշ է, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի նորերը չգործելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լարված պահերից խուսափել հազիվ թե ստացվի: Շատ բան սպասվածի նման չի դասավորվի, չնախատեսված պատահարները կստիպեն հուզվել, բացի այդ, ստիպված եք լինելու արագ որոշումներ ընդունել: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել աջակցության ու խորհրդի խնդրանքով: Մտերիմներին անկեղծորեն պատմեք ձեզ անհանգստացնող բաների մասին: Դա թույլ կտա խուսափել անհասկացողությունից ու վիրավորանքներից:

Ցանկալի չէ միայնակ տնօրինել ընտանեկան գումարը կամ ունեցվածքը: Ձեզ օպտիմալ թվացող տարբերակը հարազատներին հազիվ թե դուր գա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին շատ հոգսեր ու անսպասելի ծագած խնդիրներ կլինեն: Չի բացառվում՝ ձեր օգնության կարիքը զգա մեկը, որին չեք կարողանա մերժել. ստիպված եք լինելու փոխել սեփական պլանները: Սակայն լարված շրջանը երկար չի տևի. կեսօրից հետո ձեզ ավելի ազատ կզգաք: Այդ հատվածում էլ հավանական են հետաքրքիր առաջարկներ, որոնց առանց երկար մտորելու կհամաձայնեք:

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն. հաջող գնումներ կանեք: Կարող եք իրեր գնել ոչ միայն ձեր, այլ նաև ձեր մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը դժվարություններից զուրկ չի լինի, բայց ընդհանուր առմամբ այնքան էլ վատ չի դասավորվի: Թույլ մի տվեք, որ փոքրիկ տհաճությունները վշտացնեն ձեզ, աշխատեք լավատես լինել, նույնիսկ եթե ամեն ինչ միանգամից հաջող չդասավորվի: Աշխատանքի մեջ կարևոր դեր կխաղա համառությունը. դրա շնորհիվ կկարողանաք առաջ անցնել հին մրցակիցներից ու հրաշալի արդյունքների հասնել:

Իսկ ահա անձնական կյանքում ավելի կարևոր կլինի զիջումների գնալու կարողությունը: Ձեր կարծիքը միշտ չէ, որ ճիշտ կլինի, բացի այդ, մտերիմներին պարզապես լսելն էլ օգտակար է լինում: Անկեղծ զրույցը կարող է լուծել շատ խնդիրներ, եթե բարյացակամ լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2150 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4