/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ օգոստոսի 26
Загрузка...
22.09.2019

Աստղագուշակ․ օգոստոսի 26

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է: Դուք վճռական տրամադրված կլինեք, պատրաստ կլինեք հաղթահարել ճանապարհին ծագած բոլոր խոչընդոտները: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու խորամանկել, և դա կստիպի հուզվել, բայց դուք ամեն ինչ կհաղթահարեք: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտել էիք:

Հնարավորություն կունենաք վերականգնել ոչ ձեր մեղքով ավարտված հարաբերությունները: Դուք բաց չեք թողնի հին սխալներն ուղղելու հնարավորությունը: Մտերիմների հետ շփումներում անկեղծությունը կօգնի խուսափել անհասկացողությունից: Հին տարաձայնությունները կհաջողվի հաղթահարել, եթե փոխզիջման գնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Դուք չեք վստահի շրջապատողներին, անընդհատ թակարդի կսպասեք, կաշխատեք ոչ ոքի հետ չանկեղծանալ, ասված ամեն բառի շուրջ կմտորեք: Մտերիմները, ովքեր սովոր են ավելի մեծ անկեղծության, կարող են վիրավորվել: Բայց դա կարճ կտևի. շուտով հարաբերությունները կրկին կհարթվեն:

Չեն բացառվում անսպասելի ուղևորությունները, ինչպես նաև հանդիպումները, որոնցից կնախընտրեիք խուսափել: Դրանց պատճառով սկսած բոլոր գործերը չէ, որ կհաջողվի ժամանակին ավարտել: Բայց այդ ամենը լուրջ խնդիրների չի հանգեցնի, այնպես որ՝ աշխատեք չհուզվել ու շուրջը բոլորի վրա չբարկանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կուզենաք փոխել իրադարձությունների սովորական ընթացքը, ձեր կյանք ինչ-որ նոր բան մտցնել: Այդ ցանկությանը տրվելով՝ հեշտությամբ հիմարություններ կանեք. աշխատեք ղեկավարվել առողջ բանականութամբ, գոնե այնտեղ, որտեղ խոսքը կարևոր բաների մասին է: Պրովոկացիաներ ու գայթակղություններ շատ կլինեն, բայց դուք ունակ կլինեք դիմակայել դրանց, եթե, իհարկե, նման ցանկություն ունենաք:

Հնարավոր են անսպասելի հանդիպումներ: Որոշ Երկվորյակներ ստիպված են լինելու գործ ունենալ մարդկանց հետ, որոնց մասին կնախընտրեին հնարավորինս երկար ժամանակ չհիշել: Բայց դուք ձեր անկեղծ վերաբերմունքը ցույց չեք տա և ճիշտ կվարվեք. դա լավագույն ռազմավարությունը կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարդ օր է: Ձեզ ամեն անգամ չի հաջողվի ճիշտ հասկանալ մարդկանց, որոնց հետ գործ կունենաք: Երբեմն նրանք կասեն ոչ այն, ինչ մտածում են կամ կփորձեն ինչ-որ կարևոր բան թաքցնել: Բայց կլինեն նաև պահեր, երբ կլսեք միայն այն, ինչ ձեզ է դուր գալիս: Այդ ամենը հաճելի շփումներին չի նպաստի ու կարող է կոնֆլիկտների հանգեցնել:

Ինքնուրույն գործելով՝ հնարավորություն կունենաք հաջողության հասնել: Ձեզ հատկապես լավ կտրվի փաստաթղթերի հետ աշխատանքը: Դուք կարգապահ ու ուշադիր կլինեք, ոչ մի սխալ չեք անի, այնպես որ՝ մյուս նշանների ներկայացուցիչներից լավ գլուխ կհանեք ամենից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգիստ օր է, որը հարմար է ապագայի պլաններն ու հետագա գործողությունները որոշելու համար: Կարող եք նոր բան ստանձնել, եթե լուրջ եք տրամադրված ու վստահ եք ձեր ուժերին: Նկատի ունեցեք, որ անհրաժեշտ արդյունքի հասնել միանգամից չի ստացվի, նույնիսկ եթե լավ օգնականներ ունենաք: Փոխարենն ավելի ուշ կարող եք կարևոր հաղթանակներ տոնել, և այսօր ստացված ինֆորմացիան ձեզ պետք կգա:

Եթե ուղևորություններ եք պլանավորել, երթուղին ճշտելու համար ժամանակ մի խնայեք: Հենց լուրջ նախապատրաստությունից կախված կլինի ձեր ճամփորդության ելքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը բարդ, բայց հետաքրքիր կլինի: Դուք ստիպված եք լինելու նոր բան սովորել, արագ գլուխ հանել բարդ հարցերից: Մյուսներին դա անել չէր հաջողվի, բայց դուք կկարողանաք: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները և այն մարդկանց հետ հանդիպումները, ովքեր շատ գործերում կօգնեն ձեզ:

Որոշ Կույսեր պետք է ուղևորությունների մեկնեն: Դրանց շնորհիվ նշանի ներկայացուցիչները նորովի կնայեն շատ բաների: Կարող եք ուսում սկսել, ինֆորմացիա հավաքել, որը հետո ինչ-որ բանի համար պետք կգա: Այսօր այնպիսի բաներ կնկատեք, որոնք ուրիշները չեն տեսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատանքի ու ուսման համար բարենպաստ օր է: Լավ գլուխ կհանեք բարդ խնդիրներից, ճիշտ կվարվեք այնտեղ, որտեղ մյուսներն ամենայն հավանականությամբ կսխալվեին: Հնարավորություն կունենաք զրուցել մարդկանց հետ, որոնց փորձն ու գիտելիքները ձեզ պետք կգան: Մարդիկ, ովքեր այսօր կօգնեն ձեզ, ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Բոլոր տարաձայնությունները կմնան անցյալում, վիրավորանքներն էլ կմոռացվեն: Կարող եք կրկին համատեղ պլաններ կառուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հաջող է. լավ է ոչինչ չհետաձգել: Օրվա առաջին կեսին շատ բան լավ կստացվի, նույնիսկ լրիվ նոր գործերից հրաշալի գլուխ կհանեք: Հաջող կանցնեն բանակցությունները, կարող եք գտնել մարդկանց, ովքեր կօգնեն կյանքի կոչել ամենահամարձակ պլանները:

Օրվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք ընտանեկան գործերի վրա, մտերիմներին օգնեք լուծելու կուտակված խնդիրները: Չի բացառվում՝ դրա համար ծախսերի կարիք լինի. այստեղ լավ է չխնայել: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող օր է, երբ շատ բան հեշտությամբ կտրվի: Հաճախ հաջողության կհասնեք այն գործերում, որոնք մյուսներին համարյա անհույս են թվում: Եվ դա ստեղծագործ մոտեցման արդյունք կլինի: Դուք չեք վախենա փորձարկումներ անելուց, ավանդույթները խախտելուց ու հնարավոր անհաջողության համար ձեզ վրա պատասխանատվություն վերցնելուց: Շատ բան սովորելու շանս կունենաք, ինֆորմացիա կստանաք, որն ավելի ուշ պետք կգա:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Լավ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ նրանց, ովքեր ձեզ ընդհանրապես նման չեն: Ընդհանուր հետաքրքրությունների բացակայությունը չի խանգարի, որ փոխադարձ համակրանք ծնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամենահեշտ օրը չէ, բայց այն բավականին արդյունավետ կլինի: Արդեն օրվա առաջին կեսին կհասկանաք, որ նպատակներին հասնելն այնքան էլ հեշտ չի լինելու: Սակայն կողքին կլինեն մարդիկ, ովքեր կարող են օգնել: Մտածեք՝ ինչպես հետաքրքրել նրանց ու ձեր կողմը գրավել: Հնարավոր է՝ համախոհներ գտնեք, որոնց աջակցությամբ կարևոր հաղթանակներ կտոնեք:

Ցանկացած լուրջ հարց լավ է քննարկել օրվա կեսին: Երեկոն հարմար է պասիվ հանգստի ու ոչ մեծ ուղևորությունների համար. ձեզ համար պայմանների փոփոխությունն օգտակար կլինի: Եթե ճամփորդության մեկնել չստացվի, պարզապես զբոսնեք անծանոթ վայրերով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք օրվա առաջին կեսին ոչ ոքի հետ չվիճել: Կոնֆլիկտ կարող է ծագել դատարկ բանից, իսկ հետո փոխադարձ վիրավորանքներին վերջ չի լինի: Բոլոր Ջրհոսները չեն կարողանա հանգստություն պահպանել, չտրվել պրովոկացիաներին: Հատկապես ռիսկի կդիմեն երիտասարդ Ջրհոսները, ովքեր չեն ուզենա լսել առողջ բանականության ձայնին:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կլինի: Գործեր կհայտնվեն, որոնցով հաճույքով կզբաղվեք և նոր հեռանկարներ կբացվեն: Այդ ժամանակահատվածը հարմար է պլաններ կառուցելու համար: Երազելն էլ օգտակար կլինի. այդ հաճելի զբաղմունքը կօգնի շատ բաների նորովի նայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգիստ օր է: Այն հազիվ թե կարևոր իրադարձություններ բերի: Դուք կկարողանաք ավարտին հասցնել ավելի վաղ սկսածը, գործերում էլ կարգուկանոն կհաստատեք: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վաղուց չեք տեսել: Նորություններով փոխանակվելը հաճելի կլինի: Չի բացառվում՝ ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն: Մի շտապեք համաձայնություն տալ. կարելի է ավելի շահավետ պայմանների հասնել:

Օրը հարմար է գնումների համար: Ամենաճիշտը տան համար իրեր գնելը կլինի՝ կահույք, կենցաղային տեխնիկա, ինչ-որ գեղեցիկ մանր-մունր բաներ: Կարող եք մտերիմների համար նվերներ ընտրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 187
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 1
Հյուրեր/Гостей: 1
Օգտատերեր/Пользователей: 0