ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2284 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող կդասավորվի: Վստահ կլինեք ձեր ուժերին ու չեք վախենա ռիսկի դիմել: Դա շատ տեղին կլինի, քանի որ պետք է լրիվ նոր գործերով զբաղվեք ու ոտքի վրա սովորեք: Կարող եք նոր, ազդեցիկ ու ուժեղ համախոհներ գտնել: Ժամանակի հետ նրանք ձեր ընկերները կդառնան, եթե հիմա ձեզ ճիշտ պահեք: Չեն բացառվում նշանակալի դրամական մուտքերը:

Խնդիրներ չեն առաջանա նաև անձնական հարաբերություններում. շատ լավ կհասկանաք մտերիմներին, նրանք էլ կփորձեն ամեն հարցում աջակցել ձեզ: Կարող եք քննարկել ընդհանուր հարցերն ու պայմանավորվել ընդհանուր պլանների շուրջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի. հուզական դաշտը լարված կլինի, ապրումների առիթներ էլ շատ կլինեն: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, ովքեր հեշտությամբ կբարձրացնեն ձեր տրամադրությունը, կզվարճացնեն ու կուրախացնեն: Կարող եք ոչ միայն միասին լավ ժամանակ անցկացնել, այլ նաև ինչ-որ օգտակար բանով զբաղվել:

Չեն բացառվում աշխատանքին ու բիզնեսին վերաբերող հետաքրքիր առաջարկները: Նոր գործն արագ կգրավի ձեզ, տրամադրությունն էլ կլավանա: Արագ կսովորեք նորը, այն ամենն, ինչ կարող է պետք գալ, ստացված ինֆորմացիայից էլ ճիշտ եզրակացություններ կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք էներգիայով լի, վճռական ու անվախ կլինեք: Այդ ամենը հնարավորություն կտա հրաշալի գլուխ հանել այն գործերից, որոնք նախկինում համարյա անհույս էին թվում: Կարող եք ուժեղ մրցակցի հետ մենամարտից հաղթող դուրս գալ, ամրապնդել ձեր դիրքերն ու բոլոր մրցակիցներին հետևում թողնել: Հավանական են հաճելի ծանոթություններ, բայց պետք չէ վստահել այն մարդկանց, որոնց առաջին անգամ եք տեսնում. նրանք ավելի խորամանկ կլինեն, քան կարծում եք:

Սովորականից ավելի զբաղված կլինեք, բայց, միևնույն է, ժամանակ կգտնեք մտերիմների հետ շփվելու համար: Զրույցի համար հետաքրքիր ու հաճելի շատ թեմաներ կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է շփումների համար: Սա ամենահարմար ժամանակն է կարևոր հարցերը քննարկելու ու այն հարցերի շուրջ զրուցելու համար, որոնց պատճառով նախկինում թեժ վեճեր են առաջացել: Նույնիսկ հին մրցակիցները կանցնեն ձեր կողմը: Չի բացառվում՝ նախկինում լարված հարաբերությունները լրիվ այլ՝ օրինակ՝ ռոմանտիկ բնույթ ստանան: 

Օրվա երկրորդ կեսը կանցնի գործերով, որոնք հնարավոր չի լինի ո՛չ հետաձգել, ո՛չ հանձնարարել ուրիշներին: Դրանք բավականին հոգնեցուցիչ կլինեն: Դուք հանգիստ շունչ կքաշեք, երբ ամեն ինչից գլուխ հանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է սովորելու ու այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց փորձը կարող է ձեզ օգտակար լինել: Դուք ճիշտ հարցեր կտաք, կստանաք անհրաժեշտ ինֆորմացիան ու կհիշեք հենց այն, ինչը կարող է պետք գալ: Ապագայի պլաններում որոշակիություն կհայտնվի, կհասկանաք, թե ինչի վրա արժե կենտրոնանալ, իսկ ինչի վրա չարժե ուժեր վատնել:

Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ, բայց կոնֆլիկտ թույլ չեք տա: Ամենայն հավանականությամբ փոխհամաձայնության հասնել կհաջողվի երեկոյան մոտ: Եթե դա տեղի չունենա, մի անհանգստացեք. բոլոր լուծումներն ավելի ուշ կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է շփումների ու համախոհներ փնտրելու համար: Առաջատարի ձեր հատկանիշները վառ կարտահայտվեն, ունակ կլինեք գաղափար գտնել, որը ամենատարբեր մարդկանց կմիավորի: Վերջին դերը չի խաղա ձեր անձնական հմայքը. շատերը կհետևեն ձեզ միայն այն պատճառով, որ դուր կգաք նրանց: Որոշ Կույսեր գրավիչ առաջարկներ կստանան, նոր աշխատանք կգտնեն կամ կմասնակցեն հեռանկարային նախագծերի վրա տարվող աշխատանքին:

Անձնական կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ: Չի բացառվում՝ վերջապես որոշեք զրուցել մտերիմ մարդու հետ նրա մասին, ինչի շուրջ երկար մտորել եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք: Դուք կարող եք հաջողության հասնել, եթե ամեն քայլը կշռադատեք, մտքին եկած ամեն բան չասեք ու չհավատաք մարդկանց, ովքեր շատ բան են խոստանում: Տարաձայնություններ սովորականից հաճախ կծագեն: Դուք կփորձեք հարթել սուր անկյունները, բայց դա ամեն անգամ չի ստացվի:

Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան: Աշխատեք չմերժել նրանց. այն, ինչ կանեք մյուսների համար, ձեզ էլ օգտակար կլինի: Շրջապատողների անսպասելի միջամտությունը ձեր գործերին սկզբում կստիպի հուզվել, իսկ հետո օգտակար կլինի: Դուք կստանաք այն մարդու աջակցությունը, որից ոչ մի լավ բան չէիք սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր դժվարություններ ու խոչընդոտներ ավելի շատ կլինեն, քան սովորաբար, բայց դրանք ձեզ չեն խանգարի հաջողության հասնել: Ձեզանից միայն համառություն է պահանջվում. առանց դրա համեստ հաղթանակներ տոնել էլ չի ստացվի: Ձեր արարքների մոտիվները բոլորին հասկանալի չեն լինի, դրա պատճառով կարող են փչանալ մտերիմների հետ հարաբերությունները, եթե անկեղծ զրույցի համար ժամանակ չգտնեք:

Համբերությամբ զինվեք: Նպատակին հնարավորինս արագ հասնելու ցանկությունը ձեզ չմտածված արարքների կդրդի, երբեմն կստիպի ասել ու անել այն, ինչի համար շուտով կսկսեք զղջալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Թեթև, հաջող, հրաշալի գաղափարներով լի օր է: Հիմա ձեր մտքին եկած ամեն բան չէ, որ կարելի է անհապաղ կյանքի կոչել. որոշ մտահղացումների ավելի ուշ կվերադառնաք: Միայնակ գործելը պարտադիր չէ: Փորձեք համախոհներ գտնել: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց հետ շփումները հետաքրքիր ու օգտակար կլինեն, իսկ համատեղ աշխատանքը՝ արդյունավետ ու հաճելի:

Ընդհանուր գործը ռոմանտիկ պատմության սկիզբ կդնի: Նման դեպքերում նախաձեռնություն ցուցաբերելու հարցում լավ է չշտապեք, այլ թույլ տաք, որ իրադարձություններն իրենց հունով ընթանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր ձեզ մի հայացքն էլ բավական կլինի հասկանալու համար, թե ում կարելի է վստահել, իսկ ումից է պետք հեռու մնալ:

Կարող է լավանալ ֆինանսական վիճակը: Որոշ Այծեղջյուրների կվերադարձնեն հին պարտքերը, որոնց մասին նշանի ներկայացուցիչները վաղուց էին մոռացել: Գումարի հետ կապված ամեն հարցում կփորձեք զգույշ լինել, և ճիշտ կվարվեք: Ինտուիցիան կհուշի, թե ինչ քայլերից արժե հետ կանգնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ապրումներն ու հուզումներն անխուսափելի կլինեն օրվա սկզբին: Հնարավոր է՝ նորություններ ստանաք, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել պլանները, վիճել հին համախոհների հետ, աննշան, բայց ցավալի սխալ անել: Բայց մի վշտացեք: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, պարզ կդառնա, որ ամեն ինչ ձեր ձեռքերում է:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Հնարավորություն կունենաք հասնել ամենակարևոր նպատակներին, անել այն, ինչ նախկինում չէր հաջողվում: Հավատացեք ինքներդ ձեզ ու անպայման հաջողության կհասնեք: Օգնության կգան մարդիկ, որոնցից դեռ վերջերս ոչ մի լավ բան չէիք սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարդ օր է: Ինքներդ ձեզ հետ հաշտ չեք լինի, այնպես որ՝ շրջապատողների հետ լեզու գտնելն էլ սովորականից դժվար կլինի: Բացի այդ, հաճախ ամեն ինչ կբարդացնեք, ակնհայտը չեք նկատի, երկրորդ իմաստ կգտնեք այնտեղ, որտեղ դա չկա ու չի էլ կարող լինել: Այսօր լավ է կարևոր գործեր չպլանավորեք. փորձելով արագ արդյունքի հասնել՝ ամեն ինչ միայն կխճճեք: Մի փոքր սպասեք:

Հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Կարող եք վերադառնալ այն գործերին, որոնք ինչ-ինչ պատճառներով ստիպված էիք եղել հետաձգել: Որոշ Ձկներ կհիշեն հին նախասիրությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2284 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4