/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ օգոստոսի 22
Загрузка...
21.09.2019

Աստղագուշակ․ օգոստոսի 22

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է բարդ խնդիրները լուծելու համար: Այսօր կնկատեք այն, ինչ մյուսները չեն տեսել և հենց դրա շնորհիվ սխալներ չեք անի: Օգտակար կլինի հին փորձը. այն կօգնի կանխագուշակել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Երբեմն ձեր հստակ դիտարկումներն ու ճիշտ եզրահանգումները թույլ կտան խուսափել լուրջ խնդիրներից:

Աշխատեք չգերհոգնել. ձեր ուժերն անսահմանափակ չեն, իսկ լուրջ ծանրաբեռնվածությունը կարող է քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ դառնալ: Ինքներդ ձեր մասին հոգ տանելը հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին, երբ կենսական պոտենցիալը ցածր կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շփումների համար բարենպաստ օր է: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, կարող եք կռահել նրանց գաղտնի ցանկություններն ու ակնկալիքները: Երբեմն կխառնվեք ուրիշների գործերին, բայց դա այնքան նրբանկատ կանեք, որ ձեզ վրա ոչ ոք չի բարկանա ու ձեզանից ոչ ոք չի վիրավորվի:

Դժվարություններ կարող են ծագել այնտեղ, որտեղ կարգապահության ու մանրուքներին ուշադիր լինելու կարիք լինի. օրինակ՝ փաստաթղթերի հետ աշխատելիս: Այն ավելի ժամանակատար կլինի, քան սպասում էիք: Փոխարենը ստեղծագործ խնդիրներից հրաշալի գլուխ կհանեք: Շատ լավ գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հիանալի օր է երկարաժամկետ պլաններ կառուցելու համար: Ձեր ինտուիցիան շատ սուր կլինի, հաճախ ինֆորմացիայի մասնիկներն էլ բավական կլինեն, որպեսզի կանխատեսեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Կոնկրետ գործողությունների անցնելը դեռ վաղ է. տրամադրվելու համար ձեզ ժամանակ է պետք:

Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք. բավական է միայն ձեզ բնական պահեք: Ձեր լավագույն որակներն աննկատ չեն մնա: Չեն բացառվում սիրային տարվածությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող օր է, դրական միտումների ազդեցությունն էլ նկատելի կլինի կյանքի բոլոր բնագավառներում: Պետք է օգտվել աստղերի աջակցությունից ու զբաղվել ինչ-որ կարևոր, մասշտաբային գործով. դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին: Ձեզ ամենայն հավանականությամբ օգնություն կառաջարկեն, բայց ավելի լավ է հույս դնեք միայն սեփական ուժերի վրա: Ինչքան քիչ կախված լինեք ուրիշներից, այնքան արագ կշարժվեք առաջ:

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի տնային գործերով զբաղվելը: Հիանալի ժամանակ է օգտակար տեխնիկա, կահույք ու այլ պիտանի իրեր գնելու համար: Նման գնումների համար չեք զղջա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք հանգստություն պահպանել, չնայած, որ դա հեշտ չի լինելու: Հատկապես լարված կլինի օրվա առաջին կեսը: Այդ հատվածում նույնիսկ ամենամտերիմների հետ շփումները դժվարությամբ կտրվեն. կթվա, թե նրանք հատուկ հանում են ձեզ հավասարակշռությունից: Պետք չէ ինչ-որ մեկի հետ կիսվել ապագայի ձեր պլաններով կամ կարևոր ինֆորմացիայով. վտանգ կա, որ ձեր անկեղծությունը ձեր դեմ օգտագործվի:

Օրվա երկրորդ կեսին զվարճանալու, հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կընձեռվի: Սակայն պետք չէ դրա համար հետաձգել պլանավորած գործերը. դրանք ավելի կարևոր են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք հնարավորինս շուտ զբաղվել ինչ-որ կարևոր ու գրավիչ բանով: Եթե հետաքրքիր գործ չգտնեք, օրվա առաջին կեսը կանցնի տհաճ մտորումներով, կասկածներով ու հին սխալների մասին հուշերով: Ընկերների հետ շփումները հազիվ թե օգնեն դրական տրամադրվել. ձեզ կապրումակցեն, բայց խելամիտ խորհուրդ չեն տա:

Օրվա երկրորդ կեսը առաջինից արդյունավետ կանցնի, եթե բարդ խնդիրների լուծումը չհետաձգեք: Ինքներդ ձեզ դժվարությամբ կստիպեք անցնել դրանց, բայց հնարավոր արդյունքն արժե, որ ջանքեր գործադրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հաճախ այն մարդկանց օգնության շնորհիվ, որոնք կանցնեն ձեր կողմն ու իրենց վրա կվերցնեն ձեր որոշ խնդիրների լուծումը: Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Շահավետ գնումներ անելու կամ միջոցները հեռանկարային բիզնես-նախագծերում ներդնելու հնարավորություն կունենաք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է պասիվ հանգստի, մտերիմների հետ շփումների համար: Հեշտությամբ մոտեցում կգտնեք նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, հաճախ մարդկանց կես խոսքից կհասկանաք, կկռահեք նրանց գաղտնի ցանկությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարդ է լինելու: Դժվարությամբ գլուխ կհանեք այն գործերից, որոնք նախկինում հեշտությամբ էին տրվում: Այնտեղ, որտեղ պետք է առանց ժամանակ կորցնելու գործեք, դուք երկար կմտորեք ու կկասկածեք: Որոշ Կարիճներ անհաջողության կհանդիպեն միայն այն պատճառով, որ կորցրել են իրենց հանդեպ հավատը: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կկարողանա աջակցել ու ոգևորել ձեզ: Ճիշտ համախոհի ընտրությունը հաջողության կեսը կլինի:

Աշխատեք մտովի չվերադառնալ անցյալի տհաճ իրադարձություններին ու հին սխալներին: Նման հուշերը թևաթափ կանեն: Ավելի լավ է մտածեք հաղթանակների մասին, որոնք հաջողվել է տոնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին դժվար կլինի ապրումներից ու զուր հույսերից խուսափելը: Այդ ժամանակահատվածում ցանկալի չէ որոշումներ ընդունել, քանի որ ինֆորմացիա դեռ քիչ կունենաք, բացի այդ, ռիսկ կա, որ ինչ-որ մեկը ձեզ մոլորության մեջ է գցում: Խորհուրդների հարցով արժե դիմել միայն ամենամտերիմ մարդկանց:

Օրվա երկրորդ կեսն ավելի հեշտ կլինի. գաղտնիքները կպարզվեն, ձեզ կհաջողվի որոշակիություն մտցնել պլաններում, նպատակների ու առաջնահերթությունների մեջ: Եթե վստահ եք ձեր ուժերին, շտապեք անցնել վճռական գործողությունների: Կարող եք չսպասել, որ ինչ-որ մեկն իր օգնությունն առաջարկի կամ գտնվեն մարդիկ, ովքեր կգնահատեն ձեր գաղափարների հանճարեղությունը: Ձեր աշխատանքի արդյունքները հետո բոլորը կտեսնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատանքի համար բարենպաստ օր է: Լավ գլուխ կհանեք և՛ ծանոթ, և՛ լրիվ նոր գործերից: Հաճախ ոչ ստանդարտ լուծումներն ամենաարդյունավետը կլինեն, իսկ համարձակ փորձարկումները՝ ամենահաջողը: Ինտուիցիայի վրա կարող եք հույս դնել և՛ մասնագիտական խնդիրները լուծելիս, և՛ անձնական հարաբերություններում: Երբեմն երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրը լուծելու համար մի քանի բառն էլ բավական կլինի:

Հնարավոր կդառնա հին ընտանեկան կոնֆլիկտների կարգավորումը: Բայց այստեղ պետք է շատ զգույշ գործեք: Բոլորը չէ, որ պատրաստ են հաշտվել. ոմանց ձեր բարեհամբույր լինելը կարող է նյարդայնացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հազիվ թե նշանավորվի խոշոր իրադարձություններով, սակայն վատ չի դասավորվի: Այն հարմար է հին գործերի մասին հիշելու ու այն խնդիրներին վերադառնալու համար, որոնք նախկինում չի հաջողվել լուծել: Հիմա կարող եք հույս դնել հին ծանոթների օգնության վրա. նրանց միջամտության շնորհիվ շատ բան կհեշտանա:

Չի բացառվում՝ օրվա երկրորդ կեսին գտնվեն այն իրերը, որոնք երկար ժամանակ փնտրում էիք: Հնարավոր կդառնա հին կապերի վերականգնումն ու վեճից հետո հաշտությունը: Այստեղ պետք է նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հագեցած ու անհանգիստ օր է: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից դժվար կլինի: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր նախկինում իրենց բարեհամբույր էին պահում, հիմա դատակ բաների պատճառով կբարկանան, ձեր խոսքերի մեջ գաղտնի իմաստ կփնտրեն: Պրովոկացիաներին մի տրվեք ու աշխատեք խաղաղ տրամադրվել: Հենց ձեզանից կախված կլինի՝ արդյոք կհաջողվի խուսափել վեճից ու հարթ հարաբերություններ պահպանել:

Ամենակարևոր հարցերը լավ է ինքնուրույն լուծեք, խորհուրդները միայն կխանգարեն: Ուրիշներին հուշումներ անել նույնպես չարժե. հազիվ թե ինչ-որ մեկը լսի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 186
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 4
Հյուրեր/Гостей: 4
Օգտատերեր/Пользователей: 0