/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ օգոստոսի 17
Загрузка...
21.09.2019

Աստղագուշակ․ օգոստոսի 17

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հետևեք ինտուիցիային: Նրա հուշումները հատկապես օգտակար կլինեն օրվա առաջին կեսին, երբ իրավիճակը ոչ միանշանակ կլինի, իսկ դուք կշռադատված որոշում ընդունելու համար բավականաչափ ինֆորմացիա չեք ունենա: Գործնական ոլորտում իրավիճակն այնքան հեշտ ու միանշանակ չէ, որքան կուզենայիք: Բայց դուք կարող եք նրանից ելք գտնել:

Օրվա երկրորդ կեսին հաջող կանցնեն բանակցությունները, այդ թվում՝ շատ կարևոր բանակցությունները: Չի բացառվում երկարատև ու արդյունավետ համագործակցության սկիզբը: Դրա հետ միասին, դուք չեք շտապի կապվել խոստումներով և ճիշտ կվարվեք. արժե գործողություններում ազատություն պահպանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Առավոտյան ստիպված եք լինելու հուզվել: Անսպասելի պատահարներն ու տարօրինակ զուգադիպությունները նույնիսկ նշանի ամենահանգիստ ներկայացուցիչներին կհանեն հավասարակշռությունից: Մի շտապեք կարևոր որոշումներ ընդունել. ճիշտ եզրակացություններ անելու համար դեռևս ինֆորմացիայի պակաս կունենաք: Մի քիչ սպասեք. իրավիճակը կկայունանա, պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում շփումների, հին ընկերների ու պարզապես լավ ծանոթների հետ հանդիպումների համար: Հետաքրքիր գործեր կունենաք: Որոշ Ցուլեր կկարողանան կիրառում գտնել իրենց տաղանդներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Ժամանակը զուր չեք վատնի ու ոչ մի հնարավորություն բաց չեք թողնի, այնպես որ՝ շատ բանի կհասնեք: Սակայն աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կնվազի: Լավ է խոստումներ չտաք, քանի որ դրանք պահելն ավելի դժվար է լինելու, քան հիմա է թվում:

Երեկոյան նշանակալի ծախսերի կարիք կլինի: Շտապելով արված գնումները հազիվ թե հաջող լինեն: Նկատի ունեցեք, որ օրվա երկրորդ կեսի համար լավ է հոգնեցուցիչ գործեր չպլանավորել. էներգիա քիչ կունենաք, իսկ գերհոգնածությունը ինքնազգացողության վատացման պատճառ կարող է դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք կփորձեք կենտրոնանալ օգտակար գործերի վրա, բայց ողջ ժամանակ ստիպված եք լինելու ինչ-որ բանի վրա շեղվել: Դա կնյարդայնացնի, բայց դուք կփորձեք հույզերին չտրվել: Ձեզ կհաջողվի ավարտին հասցնել սկսածը և գոհ կմնաք ձեր ջանքերի արդյունքներից: Աշխատանքի համար օգտակար ինֆորմացիա ստանալու հնարավորություն կունենաք:

Խուսափեք մտերիմների հետ կոնֆլիկտներից. դատարկ վեճի պատճառով հարաբերությունները երկար ժամանակով կփչանան: Օրը հարմար է ուղևորությունների համար: Հեռու տեղեր մեկնելը պարտադիր չէ, բավական կլինի միայն պայմանների փոփոխությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հույս դրեք ինտուիցիայի վրա. այսօր այն ձեզ չի հիասթափեցնի: Հենց ինտուիցիայի հուշումների շնորհիվ կհաջողվի լուծել կարևոր հարցերը, բարդ գործում էլ արագ հաջողության հասնել: Առավոտյան շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար չի լինի, բայց ժամ առ ժամ շփումներում խնդիրներ կծագեն: Օրվա երկրորդ կեսին ձեզ կքննադատեն նույնիսկ ամենամտերիմները: Աշխատեք դրան հանգիստ արձագանքել:

Օգտակար կլինի հին գաղափարների ու պլանների մասին հիշելը: Չի բացառվում՝ շուտով այդ մտահղացումները կյանքի կոչելու հնարավորություն ունենաք, բայց դրան պետք է նախապատրաստվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել, նույնիսկ երբ ոչ մի բան պլանի համաձայն չընթանա: Հենց դրա շնորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները պարտություն կկրեն, ճիշտ որոշումներ կընդունեք ու գլուխ կհանեք բոլոր փորձություններից: Հաճախ ձեզ կհաջողվի օգնել համարյա անհույս վիճակում հայտնված մարդկանց:

Բայց մի գերագնահատեք ձեր ուժերը: Որոշ գործեր լավ է հանձնարարեք մեկ ուրիշին, քան փորձեք ինքնուրույն գլուխ հանել դրանցից: Հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին ծանրաբեռնվածությունից խուսափելը: Օրվա այդ հատվածում ինքնազգացողությունը կարող է վատանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լարված, բայց հետաքրքիր օր է: Դուք սովորականից շատ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, կվշտանաք, երբ չհաջողվի իդեալական արդյունքի հասնել, ինքներդ ձեզ վրա կբարկանաք սխալների պատճառով: Բայց այդ բոլոր ապրումները չեն խանգարի գործել: Ձեզ կհաջողվի մեռյալ կետից շարժել բարդ գործերը:

Օրվա երկրորդ կեսին լավ կանցնեն գործնական հանդիպումները, դուք հուսալի համախոհներ կգտնեք: Սակայն մի շտապեք բացել բոլոր խաղաքարտերն ու կիսվել ձեր գաղափարներով: Անկեղծության ժամանակն ավելի ուշ կգա, իսկ հիմա ճիշտ կանեք լավ ուսումնասիրեք դիմացինին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շփումների համար բարենպաստ օր է: Լավ կանցնեն հանդիպումները, արագ կշահեք նոր ծանոթների համակրանքը, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր շրջապատողների հանդեպ քննադատորեն են տրամադրված: Ինքնուրույն աշխատանքը դժվարությամբ կտրվի, քանի որ ձեզ չի հաջողվի կենտրոնանալ դրա վրա:

Անընդհատ աչքից ինչ-որ բան կվրիպի: Բայց հաջողության հասնել հնարավոր է: Ճիշտ է, դրա համար պետք է վճռական ու արագ գործեք: Շրջապատողները միանգամից չեն հասկանա, թե որոնք են ձեր արարքների իրական մոտիվները և տեղի ունեցողին զարմանքով ու անհասկացողությամբ կնայեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հենց առավոտվանից լուրջ տրամադրվեք: Շատ բան պետք է անեք, իսկ դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի: Ինչքան երեկոն մոտենա, այնքան կենտրոնանալը դժվար կլինի, մեծ ջանքեր պետք է գործադրեք սկսածն ավարտին հասցնելու համար:

Բացի այդ, օրվա երկրորդ կեսը շփումներում խնդիրներ կբերի: Դուք հաճախ կնյարդայնանաք ու կհուզվեք, շրջապատողներն էլ նույնկերպ կպատասխանեն: Հենց այդ ժամանակ վեճեր կառաջանան, որոնք երկար ժամանակով կփչացնեն հարաբերությունները, իսկ վիրավորանքները կարող են երբեք չմոռացվել: Հիշեք, որ նույնիսկ ձեր ամենաանմեղ նկատողությունները հնարավոր է սխալ մեկնաբանվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը լավ կդասավորվի, եթե մանրուքների պատճառով չվշտանաք: Ամեն ինչ իդեալական չի ստացվի, բայց դա ձեռքերը վայր դնելու պատճառ չպետք է դառնա: Ինչ-որ օգտակար բան սովորելու, փորձ ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Ամենաշփվող Այծեղջյուրները կծանոթանան ու հնարավոր է նաև ընկերանան անսովոր մարդկանց հետ:

Մի վախեցեք փորձարկումներ անելուց, ամենահամարձակ գաղափարները կյանքի կոչելուց. այստեղ հաջողակ կլինեք: Դուք ուշադիր կդիտեք շուրջը, կնկատեք մյուսների գործած սխալները, իսկ դա կօգնի չանել սեփական սխալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է: Չի կարելի ասել, որ այն դժվարություններից ամբողջովին զուրկ կլինի, բայց ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, իսկ խնդիրները չեն վախեցնի ձեզ: Ցանկացած ոչ միանշանակ իրավիճակում արագ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել. ինտուիցիայի հուշումներին կարելի է վստահել:

Սիրելիի հետ հարաբերություններում ինչ-որ բան փոխելու շանս կունենաք: Հիմա ձեզ համար հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնելը, անհասկացողություն էլ չի առաջանա: Կարող եք հանգիստ քննարկել հարցերը, որոնք վերջին ժամանակներս անհանգստացնում էին երկուսիդ: Նույնիսկ եթե վերջնական որոշում ընդունել չհաջողվի, պարզ կդառնա, թե որ ուղղությամբ է պետք շարժվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վատ օր չէ: Կարող են վշտացնել մանրուքները, բայց դրանք ձեզ կարևոր գործերից չեն շեղի ու չեն խանգարի սկսածն ավարտին հասցնել: Հավանական են համագործակցության հետաքրքիր առաջարկներ. ձեր տաղանդներին ու գիտելիքներին կիրառում կգտնվի: Երբեմն ստիպված եք լինելու որոշումներ ընդունել, որոնք կարող են ազդել մյուսների կյանքի վրա: Դա հեշտ չի լինի, բայց դուք գլուխ կհանեք:

Օրվա երկրորդ կեսին շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի հեշտ կլինի, քան առաջինին: Մտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան ու ամեն հարցում կաջակցեն: Իսկ ահա նոր ծանոթների հետ մի անկեղծացեք. ձեր խոսքերը կօգտագործվեն ձեր դեմ: Սահմանափակվեք աշխարհիկ զրույցով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 186
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 5
Հյուրեր/Гостей: 5
Օգտատերեր/Пользователей: 0