ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 9
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2525 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինքնատիրապետումը պահպանելը շատ դժվար, բայց անհրաժեշտություն կլինի: Եթե հիմա հույզերին տրվեք, սխալներ կանեք, որոնք ուղղելը շատ դժվար կլինի: Հնարավոր են թերացումներ աշխատանքի մեջ, գումարի հետ կապված անհաջող որոշումներ: Մի ծուլացեք ստուգել այն, ինչ ակներև է թվում. անսպասելի կարող է պարզվել, որ դուք ու ձեր համախոհները մոլորության մեջ եք եղել: Մանրուքներին ուշադրությունը թույլ կտա խուսափել շատ տհաճ իրավիճակներից:

Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, ընդ որում՝ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ ամենաքիչը կուզենայիք շեղվել դրանցից: Նման պահերին դժվար կլինի կոպիտ չլինելը, բայց բոլոր դեպքերում աշխատեք չտաքանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամեն ինչ լավ կդասավորվի: Օրը հատկապես հաջող կլինի այն Ցուլերի համար, ովքեր չեն փորձում ամեն գնով ինքնուրույն գործել, համախոհներ են գտնում ու կիսում են նրանց հետ իրենց հաղթանակները: Հավանական է համագործակցության սկիզբ, որը ժամանակի հետ ընկերական բնույթ կստանա: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը:

Օրը հարմար է կյանքում նորություն մտցնելու, սովորույթները փոխելու և այն բանով զբաղվելու համար, ինչով նախկինում միայն հետաքրքրվել եք: Նման նախաձեռնություններում հաջողությունը կուղեկցի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Այդ հատվածում շատ լավ գաղափարներ կունենաք: Աշխատեք առանց հետաձգելու կյանքի կոչել դրանք: Ցավոք, դրական միտումների ազդեցությունը երկար չի տևի, այնպես որ՝ արժե շտապել:

Օրվա կեսը նոր հոգսեր կբերի: Այդ հատվածում ստիպված եք լինելու զբաղվել ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների գործերով: Շատ Երկվորյակների դա կբարկացնի: Բացի այդ, շրջապատողները հաճախ կօգնեն ու միաժամանակ կքննադատեն ձեզ: Դուք ինքնատիրապետման հրաշքներ կցուցադրեք, քանի որ գիտեք՝ միայն այդպես կարելի է խուսափել կոնֆլիկտներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Առավոտը հրաշալի է գործնական բանակցությունների համար: Շատ հաջող կանցնեն հանդիպումները: Դուք միանգամից կշահեք զրուցակիցների համակրանքը, հաճախ նույնիսկ մրցակիցները ձեր կողմը կանցնեն: Մինչև օրվա վերջ կարող եք կարևոր որոշումներ ընդունել: Դուք ճիշտ կգնահատեք իրավիճակը, այնպես որ՝ սխալների հավանականությունը շատ քիչ է:

Ավելի ուշ կգա հանգստի համար հարմար ժամանակը: Խուսափեք ծանրաբեռնվածությունից, ինչը վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա: Երեկոյի համար բարդ զրույցներ մի պլանավորեք. տհաճ մտքերից ազատվելը դժվար է լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շրջապատողների հետ լավ հարաբերություններ պահպանելը դժվար է լինելու: Դուք կարող եք նեղանալ դատարկ բաների պատճառով, ասել ու անել այն, ինչի համար հետո կզղջաք: Երբեմն տհաճ հուշերը կխանգարեն կենտրոնանալ նրա վրա, ինչ տեղի է ունենում հիմա, և դուք սխալ որոշումներ կընդունեք: Հիշեք, որ շտապել պետք չէ, դուք հանգիստ մտածելու, գործողությունների պլան մշակելու համար ժամանակ ունեք:

Բարենպաստ օր է ուսման, տեղեկատվության հետ աշխատելու համար: Դուք հեշտությամբ կորոշեք, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ որ, ձեր դիտումներից էլ ճիշտ եզրակացություններ կանեք: Բացի այդ, հիմա օգտակար կլինի այն, ինչ հասցրել եք ավելի վաղ իմանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի շտապեք: Օրվա առաջին կեսը բավական անհաջող կլինի, այդ հատվածում կարևոր գործեր լավ է չստանձնեք: Բայց աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, սխալներն ուղղելու, ձեզ հետաքրքրող բաներով զբաղվելու հնարավորություն կունենաք: Կարևոր կլինի նախաձեռնող լինելը: Մի սպասեք, որ ձեզ ինչ-որ բան առաջարկեն, կիսվեք սեփական գաղափարներով:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումներ անցկացնելու համար: Կարող եք քննարկել լուրջ հարցերը ու խուսափել տարաձայնություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ, արդյունավետ, հետաքրքիր ու հագեցած օր է: Դուք կարող եք օգտակար բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ շրջապատողների համար: Հեշտությամբ կլուծվեն նույնիսկ բարդ խնդիրները: Հաճախ դժվարություններից գլուխ հանելու համար երկար պլանավորելու, գլուխ կոտրելու կարիք չի լինի: Բավական է գործեք այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում:

Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Չի բացառվում՝ մարդիկ, ովքեր մինչև վերջերս թերագնահատում էին ձեզ, փոխեն իրենց վերաբերմունքը: Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն, թույլ կտան հաջող գնումներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը վատ չի դասավորվի, եթե չհուզվեք: Նշանի բոլոր ներկայացուցիչներին չի հաջողվի հանգստություն պահպանել, քանի որ այսօր ինչ-որ բան պլանի համաձայն չի ընթանա, չեն բացառվում լարված պահերն ու անսպասելի դժվարությունները: Բայց եթե դուք վերահսկեք հույզերը, կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի անսպասելի հանդիպումներով: Այդ հատվածը հարմար է ձեր մասին այն մարդկանց հիշեցնելու համար, ում կարոտել էիք: Հին ծանոթներն ուրախ կլինեն շփվել ձեզ հետ: Չի բացառվում՝ նրանց համար հետաքրքիր առաջարկներ ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող օր է, որը բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի: Դուք հաճույքով փորձարկումներ կանեք: Հաճախ ստեղծագործ մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել: Բայց դուք պարզապես երևակայությանը չեք տրվի ու կյանքի չեք կոչի մտքին եկած ամեն բան: Առողջ բանականությունն ու կենսափորձը կօգնեն ճիշտ որոշումներ ընդունել:

Խուսափեք չարդարացված ռիսկից, հատկապես այնտեղ, որտեղ խոսքը ֆինանսներին կվերաբերի: Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Շատ գործերում կարող եք հաջողության հասնել, այդ թվում՝ նրանցում, որոնք նախկինում դժվարությամբ էին տրվում: Հաճախ կօգնեն հին ու նոր ծանոթները, նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են ձեր կողմն անցնել: Նախկինում միայն ֆորմալ բնույթ կրող հարաբերություններն ավելի ջերմ ու անբռնազբոս կդառնան:

Օրվա երկրորդ կեսին հաջող գաղափարներ կունենաք: Դրանք չի հաջողվի կյանքի կոչել, բայց ավելի ուշ կվերադառնաք մտածածին: Երեկոն կուրախացնի լավ նորություններով, որոնք կարևոր կլինեն ոչ միայն ձեր, այլ նաև ձեր մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարդ, բայց արդյունավետ օր է: Կարևոր է չշտապել, հատկապես երբ խոսք գնա կարևոր գործերի ու պատասխանատու որոշումների մասին: Ամեն ինչից գլուխ հանելու համար ձեզ ժամանակ է պետք: Պետք չէ լսել նրանց, ովքեր կոչ են անում շտապել: Հնարավոր են հաջող գործարքներ ու շահավետ գնումներ: Այստեղ հաջողակ կլինեն նշանի նույնիսկ այն ներկայացուցիչները, ովքեր նախկինում կոմերցիոն գործունեությամբ չեն զբաղվել: Չեն բացառվում համագործակցության հետաքրքիր առաջարկները:

Օրվա երկրորդ կեսը հին սխալներն ուղղելու, վերջին շրջանում լարված հարաբերությունները հարթելու հնարավորություն կտա: Դուք ուշադիր կլինեք մտերիմների նկատմամբ, նրանք էլ կփորձեն նույնկերպ պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին հազիվ թե կարողանաք ինչ-որ կարևոր ու օգտակար բան անել: Ուժերը հավաքելը դժվար կլինի, անընդհատ ինչ-որ բան կշեղի ձեզ, հաճախ տհաճ բաները կհետաձգեք՝ հույս ունենալով, որ խնդիրներն իրենք իրենց կլուծվեն: Բայց ժամանակի ընթացքում էներգիան կավելանա, կուզենաք գործել, կգտնվեն գործեր, որոնցով արժե զբաղվել:

Հնարավոր են հաճելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ: Շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Մարդիկ, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում, հմայված կլինեն: Հավանական են հաջող զուգադիպություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2525 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5