ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 8
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2318 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտ հաջողությունների վրա հույս մի դրեք ու զգույշ եղեք նրանց հետ, ովքեր ոսկե սարեր են խոստանում: Սա այն օրերից է, երբ նույնիսկ համեստ հաջողությունների հասնելու համար ստիպված եք լինելու շատ աշխատել: Ինչ-որ բան հետաձգելն անցանկալի է. հոգսերը միայն կշատանան, կենտրոնանալն էլ կդժվարանա:

Երեկոյան ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները, իսկ դա տրամադրության վրա լավագույն ձևով չի ազդի: Աշխատեք չնյարդայնանալ: Մտերիմների հետ հարաբերությունները կախված կլինեն նրանից, թե արդյոք ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումը: Եթե կարողանաք վերահսկել հույզերը, կոնֆլիկտներ էլ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր է օրվա առաջին կեսն օգտավետ անցկացնել: Այն հարմար է ամենատարբեր գործերի համար: Դժվար չի լինի համախոհներ գտնելը, եթե դրա կարիքն ունենաք: Բացի այդ, պիտանի խորհուրդներ կստանաք ու կհետևեք դրանց: Հնարավոր են հաջող գնումներ ու գործարքներ:

Ավելի ուշ կգա գործերում զգուշություն պահանջող շրջանը: Սովորականից հաճախ սթրեսային իրավիճակներ կառաջանան, ուժեղ ապրումներ կունենաք, չի բացառվում՝ վատանա ինքնազգացողությունը: Զգույշ եղեք խոհարարական փորձարկումներ անելիս, քանի որ մարսողական համակարգը խոցելի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավագույն օրը չէ նոր նախաձեռնությունների համար: Հավանական են ձգձգումներ, անհաջող զուգադիպություններ, որոնց պատճառով անհրաժեշտ արդյունքի հասնել միանգամից չի ստացվի: Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները: Դրանք հաճախ կծագեն հենց այն ժամանակ, երբ նման բան չեք սպասի, այնպես որ՝ նյարդայնանալու եք:

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի: Երեկոն առավոտվանից հաճելի կանցնի: Այն խոստանում է ուրախացնել լավ նորություններով: Դրանք կարող են վերաբերել ինչպես ձեզ, այնպես էլ ձեր մտերիմներից որևիցե մեկին: Այս հատվածում նաև հրաշալի գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ կարևոր կլինի ինքնավերահսկողությունը պահպանելը: Օրը ուժեղ հույզեր կբերի, կզղջաք, եթե տրվեք դրանց: Ավելի լավ է ղեկավարվեք առողջ բանականությամբ, քանի որ հենց դրա շնորհիվ ճիշտ որոշումներ կընդունեք, կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճանապարհը: Հնարավոր են անսովոր գործնական առաջարկներ:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այս հատվածում կարող եք խոսել ամենատարբեր բաների մասին՝ առանց այն մտավախության, որ դա տարաձայնությունների, փոխադարձ վիրավորանքների ու դժգոհությունների պատճառ կդառնա: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգիստ, բարենպաստ օր է, որը նշանակալի իրադարձություններով հազիվ թե նշանավորվի: Կարող եք հանգիստ ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, պատասխաններ ստանալ այն հարցերին, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, նրանց հետ հանդիպումը հետաքրքիր կանցնի: Չի բացառվում՝ ինչ-որ օգտակար բան սովորեք, ճիշտ ժամանակին ինֆորմացիա ստանաք, որը շատ շուտով պետք կգա:

Հավանական են չպլանավորված ծախսեր: Շատ սպոնտան գնումներ հաջող կլինեն, բայց խոսքը միայն ոչ խոշոր գնումների մասին է: Խոշորների հարցում լավ է չշտապել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարդ օր է: Վերահսկեք ձեզ: Այսօր վտանգ կա՝ վիճեք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում միշտ փորձել եք լավ հարաբերություններ պահպանել: Երբեմն արտահայտություններում շատ կոպիտ կլինեք, խորհուրդներ կտաք, որոնց մասին ձեզ ոչ ոք չի խնդրել: Նման բաներին շրջապատողները շատ սուր կարձագանքեն, արդյունքում կոնֆլիկտներ կառաջանան:

Կարող եք հաջողության հասնել ինքնուրույն գործելով: Հատկապես լավ կտրվեն ստեղծագործ մոտեցում պահանջող գործերը: Հաճախ հենց ձեր ինքնատիպ որոշումները կօգնեն լավագույն արդյունքներին հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հիանալի օր է գործնական շփումների, աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելու համար: Դուք ունակ կլինեք պաշտպանել ձեր տեսակետը, համոզել ընդդիմախոսներին: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում կամ լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ:

Որոշ Կշեռքների հետաքրքիր ուղևորություններ են սպասվում: Եթե չեք ուզում երկար ճանապարհ գնալ, ժամանակ գտեք զբոսանքների համար, աշխատեք նոր վայրերում լինել: Օգտակար կլինի սեփական մտքերի հետ միայնակ մնալը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք, հաճախ փոխհասկացողության կհասնեք նրանց հետ, ում հետ սովորաբար ոչ ոք լեզու չի գտնում: Չի բացառվում՝ շատ ուժեղ մրցակիցներ հայտնվեն, որոնց վրա կարող եք դժվար պահին հույս դնել: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթների հետ հարաբերություններում կարևոր կլինի անկեղծությունը: Ինչքան քիչ բան թաքցնեք, այնքան հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնելը:

Հնարավոր են դժվարություններ փաստաթղթեր ձևակերպելիս: Երբեմն կարևոր մանրուքներն աչքաթող կանեք կամ պարզապես չեք կարողանա կենտրոնանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը լարված կլինի: Այդ հատվածում հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին, ապրումներ կունենաք դատարկ բաների պատճառով: Չի բացառվում՝ ձեր թշնամիները փորձեն օգտվել դրանից, այնպես որ՝ զգոն եղեք: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ձեզ ավելի ինքնավստահ կզգաք:

Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել, հաջող լուծել կարևոր ֆինանսական հարցը: Շատ Աղեղնավորներ ոչ միայն սխալներ չեն անի գումարին ու ունեցվածքին վերաբերող հարցերում, այլ նաև ծանոթներին հետ կպահեն հակասական արարքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ անհանգիստ օր է: Հույզերը լարված կլինեն, հեշտությամբ կկորցնեք լավատեսությունը, կհուզվեք դատարկ բաների պատճառով: Հաճախ ստիպված եք լինելու բախվել անբարեհամբույր տրամադրված մարդկանց հետ, ովքեր կփորձեն պրովոկացիայի ենթարկել կամ վիրավորել ձեզ: Չեն բացառվում ֆինանսական կորուստներն ու անհաջող գնումները:

Նման օրերին կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Դուք կստանաք այն, եթե անկեղծ լինեք, չվախենաք պատմել նրա մասին, ինչն անհանգստացնում ու հուզում է ձեզ: Որոշ Այծեղջյուրների շատ պիտանի խորհուրդներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Պետք չէ օրվանից շատ բան սպասել: Այն միայն կիսով չափ լավը կլինի: Ամեն անգամ չի հաջողվի ճիշտ որոշումներ ընդունել: Հաճախ կսխալվեն այն Ջրհոսները, ովքեր սովոր են հույս դնել սեփական փորձի վրա ու արհամարհել ուրիշների խորհուրդները: Նշանի նման ներկայացուցիչները ճիշտ եզրակացություններ անելու համար տեղեկատվության պակաս կունենան:

Վատ չեն անցնի ուղևորություններն ու գործնական հանդիպումները: Դուք շատ բան կիմանաք շրջապատողներից, եթե վատ չզգաք հարցեր տալ այն մասին, ինչը հետաքրքրում է ձեզ: Հնարավոր են անսովոր առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը լավն է: Այդ ժամանակահատվածը հաջողություններ է խոստանում այն բնագավառներում, որոնք ձեզ համար հիմա շատ կարևոր են: Մի հետաձգեք հետաքրքիր գործերը, զբաղվեք նրանով, ինչը հոգեհարազատ է ձեզ: Հաճախ ինտուիցիան կհուշի, թե ինչպես ճիշտ վարվեք: Լսեք նրան, և դա էլ բավական կլինի ճիշտ որոշումներ ընդունելու ու թշնամիների լարած թակարդները շրջանցելու համար:

Այլ բնույթ կկրի օրվա երկրորդ կեսը: Հուզական դաշտը լարված կլինի, հավասարակշռությունը պահպանելը դժվար կլինի, տրամադրությունն էլ դատարկ բաների պատճառով կփչանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2318 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6