ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2262 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Առավոտը նյարդային ու լարված կանցնի: Այդ հատվածում ամեն ինչ ձեռքից կգնա, ընդ որում՝ ոչ միայն փոխաբերական, այլև ուղիղ իմաստով: Այնպես որ՝ կարևոր գործեր մի պլանավորեք ու զգույշ վարվեք փխրուն իրերի հետ:

Կեսօրից հետո դրական փոփոխություններ կնկատվեն, իսկ երեկոն ընդհանրապես շատ հաջող կլինի: Այն կուրախացնի լավ նորություններով, որոնց վաղուց էիք սպասում: Հավանական են չպլանավորված այցեր: Ուրախ կլինեք տեսնել հյուրերին, ովքեր դատարկ ձեռքով չեն գա, հետաքրքիր գաղափարներ ու առաջարկներ կբերեն, որոնք չեք ուզենա մերժել: Չեն բացառվում դրամական մուտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հիանալի, արդյունավետ օր է: Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, այնպես որ՝ արժե օգտվել դրանից կարևոր գործերով զբաղվելու համար: Կարող եք անցնել մասշտաբային մտահղացումներին: Սկսածը կես ճանապարհին թողնելու ցանկություն չեք ունենա, կհասնեք դրված նպատակներին, նույնիսկ եթե դա ջանքեր պահանջի:

Հավանական են դրական փոփոխություններ գործնական ու անձնական հարաբերություններում: Ոչ վաղ անցյալի մրցակիցները համախոհներ կդառնան: Հմայքը հաճախ օգնության կհասնի, մարդիկ հաճույքով կօգնեն ձեզ, նոր ծանոթներն էլ արագ կսկսեն վստահել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բան սովորականից դժվարությամբ կտրվի: Դժվարություններ հաճախ կծագեն այնտեղ, որտեղ անհրաժեշտություն կառաջանա համագործակցել ինչ-որ մեկի հետ, պայմանավորվել համատեղ գործողությունների շուրջ: Տարաձայնությունները կխանգարեն գործը շարժել մեռյալ կետից: Բայց հաջողության հասնել կարելի է: Ամենայն հավանականությամբ, դրա համար պետք է ոչ ստանդարտ մեթոդների դիմեք:

Պատրաստ եղեք փորձարկումներ անել ու ռիսկի դիմել, բայց մի մոռացեք խելամիտ լինելու մասին: Բացի այդ, հիմա շատ կարևոր կլինի բոլոր որոշումներն ինքնուրույն ընդունելը: Խորհուրդները միշտ չէ, որ լավը կլինեն, նույնիսկ եթե շրջապատողները դրանք ի սրտե տան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հագեցած, հետաքրքիր, բայց ոչ միանշանակ օր է: Այն բազում հոգսեր կբերի, բայց դուք չեք բողոքի: Ամեն ինչ հաջող կդասավորվի, բայց ոչ միանգամից: Կարևորը համառ լինեք ու առաջին դժվարություններից հետո չհանձնվեք: Գործնական կապերն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Որոշ Խեցգետիններ նոր համախոհներ կգտնեն:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն: Մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք, տարաձայնությունների առիթներ էլ չեն լինի: Կարող եք քննարկել ապագայի պլանները: Չի բացառվում՝ բացառապես հաջող որոշումներ ընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի, արդյունավետ օր է: Ձեր ուժերի սահմաններում կլինի շատ բաների հասնելը: Գործերն արժե ստանձնել հենց առավոտվանից, քանի որ օրվա առաջին կեսը խոստանում է բարենպաստ լինել: Այդ հատվածը հարմար է նաև գործնական ուղևորությունների համար, որոնք լավագույնս կդասավորվեն: Որոշ Առյուծներ մյուսներից վաղ պիտանի տեղեկատվություն կստանան:

Ավելի ուշ կգա ֆինանսական հարցերի լուծման համար բարենպաստ շրջանը: Դուք շահավետ գործարքներ կկնքեք, օգտակար իրեր կգնեք: Չեն բացառվում անսպասելի դրամական մուտքերը կամ նվերները, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը վատը չի լինի: Հենց այդ հատվածը կարող եք օգտագործել ամենակարևոր գործերի համար: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ, ոչինչ աչքաթող չանել, լուծել կուտակված խնդիրները: Արդյունավետ կանցնեն գործնական հանդիպումները, ընդ որում՝ նաև նրանք, որոնցից մեծ ակնկալիքներ չունեիք:

Օրվա երկրորդ կեսը ավելի լարված կլինի: Հնարավոր են անհաջող որոշումներ, սխալներ հաշվարկների մեջ: Երբեմն սկսածն ավարտին հասցնելու համար համառության պակաս կլինի: Մտերիմները կուզենան աջակցել ձեզ, բայց ամեն անգամ անհրաժեշտ բառերը չեն գտնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող, բարենպաստ օր է: Այն հարմար է կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող բարդ աշխատանքի համար: Դուք չեք շեղվի, այնպես որ՝ սխալներ էլ չեք անի: Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Շրջապատողներին հաճելիորեն կզարմացնեն ձեր անսովոր լուծումները: Կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան կյանքի կոչել ձեր գաղափարները:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Դուք շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնեք: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան: Շփումներին վերաբերող հարցերում ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ լավ կդասավորվի: Օրը գլխապտույտ հաղթանակներ չի խոստանում, բայց ընդհանուր առմամբ լավ կդասավորվի: Այն հարմար է առօրյա գործերով զբաղվելու համար: Դուք դրանցում չեք սխալվի, ձգձգումներ չեն առաջանա, կկարողանաք արագ անհրաժեշտ արդյունքի հասնել: Դժվար կլինի նորը սովորելը: Դուք միշտ չեք հասկանա, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ, երբեմն սխալներ թույլ կտաք:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք հանդիպելու այն հին ծանոթներին, որոնց հետ շփումների կարիքը շատ էիք զգում: Կհաջողվի զրուցել կարևորի մասին, աջակցություն կստանաք ու ձեզ ավելի վստահ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը հաջող է: Արժե օգտվել դրանից կարևոր հարցերը լուծելու համար: Դուք դժվարությունները հաղթահարելու անսպասելի, բայց շատ արդյունավետ միջոց կգտնեք: Շատ Աղեղնավորներ գործերում պարզապես հաջողակ կլինեն, նրանք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեն:

Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կնվազի: Դա հատկապես նկատելի կլինի մասնագիտական ոլորտում, որտեղ ցանկացած խնդրի լուծում մեծ ջանքեր կպահանջի: Անձնական հարաբերություններն առավել լարված կդառնան: Բայց դուք կվերահսկեք հույզերը, չեք տաքանա, պրովոկացիաներին չեք տրվի: Այնպես որ՝ խնդիրներ չեն ծագի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հեշտ չի լինելու: Օրվա սկիզբը լուրջ խնդիրներ չի բերի, բայց արդեն այդ հատվածում պարզ կդառնա, որ հաջողության արագ հասնել չի ստացվելու: Աստիճանաբար իրավիճակը կլարվի, գործեր սովորականից շատ կունենաք, շրջապատողների հետ հարաբերությունները կբարդանան, բացի այդ՝ հոգնածություն կզգաք:

Օրվա երկրորդ կեսին ոչ մի կարևոր բան մի պլանավորեք: Այդ հատվածում կուզենաք հանգստանալ: Եթե գտնվեն գործեր, որոնք չի կարելի պարզապես հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել, աշխատեք դրանց առավելագույնս հանգիստ վերաբերվել, չհուզվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Փորձված համախոհների հետ միավորվելով՝ կարող եք կարևոր հաղթանակներ տոնել: Նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր կնախընտրեն ինքնուրույն գործել, այսօր դժվար է լինելու: Բացի այդ, սեփական փորձն էլ բավարար չի լինի ճիշտ որոշումներ ընդունելու համար: Չէր խանգարի գիտակ մարդու հետ խորհրդակցելը: Ուրիշի կարծիքը ավելորդ չի լինի:

Դուք հակված կլինեք շատ ծախսել: Զգույշ եղեք գումարին վերաբերող հարցերում: Օրը հարմար չէ գնումների համար, եթե դրանք նախապես չեք պլանավորել: Գործարքների հարցում էլ լավ է չշտապեք: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Թեթև, հաճելի օր է: Կուրախացնեն հին ընկերների ու պարզապես լավ ծանոթների հետ շփումները: Հաճախ հենց այդ մարդիկ լավագույն նորությունները կբերեն, կկիսվեն հիանալի գաղափարներով կամ առաջարկներ կանեն, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա: Որոշ Ձկներ հնարավորություն կունենան ուղղելու այն սխալները, որոնց համար վերջին շրջանում շատ էին զղջում:

Օգտակար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Մտերիմներն ուրախ կլինեն աջակցել ձեզ: Նշանի որոշ ներկայացուցիչների ռոմանտիկ անակնկալներ ու անմոռանալի ժամադրություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2262 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5