ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2379 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հազիվ թե կարևոր հաղթանակներ ու հետաքրքիր բացահայտումներ բերի, փոխարենը դուք կկարողանաք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, պատասխաններ գտնել վաղեմի հարցերին: Դժվար չի լինի հին ծանոթների հետ լեզու գտնելը, բայց նորերին ճիշտ հասկանալ ամեն անգամ չի հաջողվի:

Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում թյուրիմացությունները, որոնք լուրջ հետևանքներ չեն ունենա, բայց կփչացնեն ձեր տրամադրությունը: Աշխատեք հետևողականորեն գործել ու մի հրաժարվեք մտածածից: Նպատակասլացությունը հրաշալի պտուղներ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է: Այն հարմար է գործնական ու անձնական հանդիպումների համար և հնարավորություն կտա հանգիստ քննարկել կարևոր հարցերը: Չեն բացառվում համագործակցության հետաքրքիր առաջարկները. ինտուիցիան կհուշի՝ արժե արդյոք ընդունել դրանք: Մի վախեցեք լրիվ նոր բան ստանձնել: Դուք հեշությամբ կսովորեք ու արագ կհասնեք առաջին հաջողություններին:

Հնարավոր են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն: Դուք կկարողանաք հաջող գնումներ անել, ձեռք բերել այն իրերը, որոնք վաղուց են դուր գալիս ձեզ: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճանապարհ գնաք ընկերների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հակասական օր է: Այն ապրումներ ու տարաձայնություններ կբերի, բացի այդ, շատ նոր գործեր կունենաք: Երբեմն շունչ քաշելու, տեղի ունեցողի շուրջ հանգիստ մտորելու համար ոչ մի ազատ րոպե չեք ունենա:

Մյուս կողմից էլ՝ հենց այսօր կկարողանաք լուծել հին խնդիրները: Այդ հարցում կօգնի ինտուիցիան: Նրա հուշումների շնորհիվ կսկսեք գործել հենց այն ժամանակ, երբ անհրաժեշտ արդյունքին հասնելու շանսերը մեծ են: Կհարթվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Թեթև, բարենպաստ օր է: Գործերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. նրա հուշումների շնորհիվ արագ կհասնեք դրված նպատակներին: Հավանական են համագործակցության անսպասելի առաջարկներ: Չի բացառվում՝ գտնեք ձեր հին նախասիրությունից օգուտ քաղելու ձևը: Սակայն նկատի ունեցեք, որ այստեղ լավ է չշտապել: Դուք ամեն քայլը մտածելու համար բավականաչափ ժամանակ ունեք:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով, որոնցից մեկը սիրային պատմության սկիզբ կդնի: Դուք հմայիչ կլինեք, շատերին դուր կգաք, բայց կաշխատեք չկորցնել գլուխը, նույնիսկ եթե ինչ-որ մեկը շատ փորձի հմայել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը բարդ է: Այդ հատվածում շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար կլինի, հնարավոր են վեճեր ու տարաձայնություններ նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Հին ծանոթները ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա: Ամենահասարակ բաներն էլ ստիպված եք լինելու մի քանի անգամ բացատրել: Աշխատեք դա հանգիստ անել. նյարդայնությունը էլ ավելի կբարդացնի վիճակը:

Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ կդասավորվի: Այն հարմար է համագործակցություն սկսելու, ընդհանուր պլանները քննարկելու համար: Շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք: Այստեղ ինտուիցիան հուսախաբ չի անի նույնիսկ այն Առյուծներին, ովքեր նախկինում երբեք կոմերցիոն գործունեությամբ չեն զբաղվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Լավագույն օրը չէ որոշումներ ընդունելու համար: Իրավիճակը ճիշտ գնահատել ամեն անգամ չի ստացվի, հաճախ իրադարձություններն իրական լույսի ներքո տեսնելու փոխարեն պատրանքներ կկառուցեք: Երբեմն շրջապատողներն անտեղի կխառնվեն ձեր գործերին, իսկ դա շատ կբարկացնի: Լավ է կենտրոնանաք առօրյա խնդիրների լուծման վրա: Այստեղ ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, տհաճ անակնկալներն ու լուրջ խնդիրները քիչ հավանական են:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Այդ հատվածում չեն բացառվում դրամական մուտքերը: Որոշ Կույսերի կվերադարձնեն հին պարտքերը կամ նրանց կվարձատրեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը վեճեր ու տարաձայնություններ կբերի: Իրար հետ նախկինում հրաշալի լեզու գտած մարդիկ միմյանցից դժգոհություններ կունենան: Չեն բացառվում կոնֆլիկտները հին գործընկերների հետ: Հիմա յուրաքանչյուրն իր ճշմարտացիությունը կպնդի, քչերը պատրաստ կլինեն լսել ու ընդունել ընդդիմախոսի կարծիքը: Աշխատեք սառնասրտություն պահպանել: Իրավիճակը միայն կբարդանա, եթե տրվեք հույզերին:

Կարող եք հաջողության հասնել ինքնուրույն գործելու դեպքում: Ձեզ հատկապես լավ կտրվեն ստեղծագործ մոտեցում, երևակայություն ու իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ չի խանգարի հանգիստն ու միայնությունը: Մարդկանց հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ կլինի: Շրջապատողներն իրենց տարօրինակ կպահեն՝ մեկ ինչ-որ բանում կկասկածեն ձեզ, մեկ տարօրինակ հարցեր կտան: Դուք կփորձեք ոչ ոքի հետ չվիճել, իսկ դա ուժեր կխլի: Բոլոր Կարիճներին չի հաջողվի ժամանակին լեզուներն իրենց քաշել: Նրանցից ոմանք ավելորդ բաներ կասեն:

Լավ է զբաղվել ուշադրության կենտրոնացում պահանջող գործերով: Դուք կնկատեք մանրուքներն ու սխալներ չեք անի: Հնարավորություն կունենաք օգնել այն մարդկանց, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն գլուխ հանել դժվարություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը նշանի բոլոր ներկայացուցիչներին չէ, որ դուր կգա: Ստիպված եք լինելու շփվել ոչ այնքան հաճելի մարդկանց հետ, նրանք կփորձեն հանել ձեզ հավասարակշռությունից, խաղալ ձեր հույզերի վրա: Ամենափորձառուներին կհաջողվի սառնասրտություն պահպանել, իսկ ահա երիտասարդ Աղեղնավորները վտանգ կա՝ սխալներ անեն:

Հնարավոր են անսպասելի նորություններ, որոնք կստիպեն ձեզ փոխել ծրագրերը, այլ կերպ գնահատել հին գաղափարները: Նկատի ունեցեք, որ այսօր ստացված ցանկացած տեղեկատվություն պետք է մարամասն ստուգեք: Վտանգ կա՝ ձեզ հատուկ մոլորության մեջ են ուզում գցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հուզական դաշտն անկայուն է: Օրը ապրումներ կբերի, բայց բանն այստեղ ոչ թե իրադարձությունների, այլ դրանց ձեր արձագանքի մեջ է: Հիմա ձեզ կարող է թևաթափ անել նույնիսկ այն, ինչին նախկինում պարզապես ուշադրություն չեք դարձրել: Այն մարդկանց հետ շփումները, ովքեր սովոր են շուրջն ամեն ինչ քննադատել կամ չար կատակներ անել, յուրահատուկ տհաճություն կպատճառեն:

Այսօրվա համար պատասխանատու հանդիպումներ պլանավորելը ցանկալի չէ: Ձեզ համար դժվար կլինի վարքի ճիշտ ձև ընտրելը, անհրաժեշտ տպավորությունը թողնելը, և ընդհանրապես, զրուցակցին ճիշտ հասկանալ էլ ամեն անգամ չի ստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ լավ կդասավորվի, եթե ձեր առաջ իրական նպատակներ դնեք: Հիմա անառիկ բարձունքները գրավելու ու ուժեղ մրցակցի դեմ պայքարելու ժամանակը չէ, ավելի լավ է կենտրոնանաք ընթացիկ խնդիրների, հասկանալի առաջադրանքների լուծման վրա: Նորն ավելի դանդաղ կսովորեք, քան սովորաբար, և դա դժվարությամբ կտրվի: Երբեմն նույնիսկ ամենահասարակ բաները առաջին հայացքից չեն հիշվի:

Ֆինանսական գործերում զգուշություն է անհրաժեշտ: Մի շտապեք գործարքներ կնքել, հատկապես եթե դրանք ձեզ համառորեն առաջարկում են: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը փորձում է ձեզ օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է: Ցանկացած խնդրի լուծման ստեղծագործաբար կմոտենաք, հաճախ հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները դա անել չեն կարողացել: Ուշադիր դիտեք շուրջը և շատ կարևոր բաներ կնկատեք: Նման դիտումները կօգնեն ճիշտ որոշումներ ընդունել:

Օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք: Շփումները կարող են հոգնեցնել: Օրվա երկրորդ կեսը հարմար է ռոմանտիկ ժամադրությունների և ձեզ համար թանկ մարդկանց հետ հանդիպելու համար: Կարող եք ցանկացած հարց քննարկել: Ամենայն հավանականությամբ բոլորին գոհացնող որոշում կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2379 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/9