ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2626 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Զգույշ եղեք: Հաջողության հասնելու համար լավ մտածված քայլեր ու կշռադատված որոշումներ են անհրաժեշտ: Հույզերի ազդեցության տակ ոչ մի բան մի նախաձեռնեք, աշխատեք տաք գլխով կտրուկ բառեր չասել: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ, մտերիմների հետ հարաբերություններն էլ սովորականից լարված կլինեն: Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի կոնֆլիկտներից խուսափելը. դրա համար պետք է նշանակալի զիջումների գնաք:

Օրվա վերջին շատ Խոյեր ապագայի հետ կապված լավ գաղափարներ կունենան: Մի շտապեք կիսվել դրանցով: Ինչ-որ մեկի հետ պլանները քննարկելուց առաջ անհրաժեշտ է ինչպես հարկն է մտածել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարդ, բայց հետաքրքիր օր է: Նոր գաղափարներ կունենաք և շուտով կգտնեք դրանք կյանքի կոչելու ձևը: Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Այսօր շատերը կձգտեն դեպի ձեզ, բայց պետք չէ բոլորի հետ կապվել: Լուրջ խոստումներ տալուց առաջ երկար մտածեք: Կարևոր է պահպանել գործողություններում ազատությունը ու պլանները նշանակալիորեն փոխելու հնարավորությունը:

Օրը հարմար չէ գնումների համար, մեծ է ավելորդ ծախսերի հավանականությունը: Շատ Ցուլեր հիմա սովորականից վատնող կլինեն, գումարը դատարկ բաների վրա կծախսեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելը դժվար կլինի: Հուզական դաշտը կառանձնանա լարվածությամբ, տրամադրությունը հաճախ կփոխվի, կարող եք բարկանալ դատարկ բաների պատճառով: Դժվարությամբ կհետևեք նախապես կազմած պլանին: Կուզենաք իմպրովիզներ անել, ինչ-որ նոր բանով զբաղվել, այլ ոչ թե ավարտել հին գործերը:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է ընկերների հետ հանդիպելու, մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք քննարկել կարևոր հարցերը: Ձեզ կհաջողվի փոխհասկացողության հասնել, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Տարաձայնություններ հազիվ թե ծագեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հեշտ չի սկսվի, բայց դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Առավոտը հարմար չէ կարևոր գործեր ստանձնելու համար, փոխարենը ավելի ուշ արժե կենտրոնանալ դրանց վրա, կկարողանաք արագ անհրաժեշտ արդյունքի հասնել: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, հաջող գործարքներ ու գնումներ:

Բարենպաստ օր է շփումների համար, շատ լավ լեզու կգտնեք հին ու նոր ծանոթների հետ: Մարդիկ, ովքեր նախկինում ձեր դեմ էին տրամադրված, կփոխեն իրենց կարծիքը, կհասկանան, որ սխալվել են: Չի բացառվում՝ հակակրանքին փոխարինելու գա անկեղծ համակրանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարդ օր է: Կարևոր է չշտապել, տաք գլխով որոշումներ չընդունել: Ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ կարևոր է գլուխ հանել իրավիճակից: Ցավոք, ձեզ չի հերիքի համբերությունը: Անհրաժեշտ արդյունքն արագ ստանալու ցանկությունը հաճախ Առյուծներին չմտածված արարքների կմղի, որոնց մասին ավելի ուշ ստիպված են լինելու զղջալ:

Հնարավոր են անսպասելի նորություններ: Միանգամից չեք հասկանա՝ ինչպես վերաբերվել ստացված տեղեկատվությանը: Օրվա երկրորդ կեսը շատ բան կպարզի: Այդ հատվածը հարմար է մտերիմների հետ շփվելու, բոլորի համար կարևոր հարցերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհանգիստ ու հակասական օր է, բայց ոչ այնքան վատը, որքան կարող է թվալ: Եթե մասշտաբային գործեր ու նախագծեր եք ստանձնում, պատրաստ եղեք դժվարությունների ու ձգձգումների, քանի որ անհրաժեշտ արդյունքը միանգամից ստանալ չի ստացվի: Սովորականից հաճախ տարաձայնություններ կառաջանան, բայց գործը լուրջ կոնֆլիկտի չի հասնի:

Հիշեք՝ հարցերին ճիշտ պատասխանները միշտ չէ, որ ակնհայտ են: Մի շտապեք եզրակացությունների հարցում, ինչ-որ որոշում ընդունելուց առաջ աշխատեք ուսումնասիրել իրավիճակը: Նման մոտեցումը թույլ կտա խուսափել շատ ու շատ տհաճություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող օր է: Հնարավորություն կունենաք գլուխ հանել կարևոր գործերից, լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող խնդիրները: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, ձեզ կուրախացնի նրանց հետ շփվելու հնարավորությունը: Չի բացառվում՝ վերականգնեք հին գործնական կապերը, համագործակցության հետաքրքիր առաջարկներ ստանաք: Լավ կանցնեն ընկերական հանդիպումներն ու սիրային ժամադրությունները:

Աշխատանքի մեջ հաջողությունները կայցելեն նրանց, ովքեր ունակ են լուրջ վերաբերվել նույնիսկ ամենահասարակ գործերին ու չշեղվել ձանձրույթ առաջացնող զբաղմունքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հեշտ չի սկսվի: Ձեզ համար կենտրոնանալը դժվար կլինի, շրջապատողները հաճախ կշեղեն գործերից, իսկ դա կբարկացնի: Կարող են խախտվել պայմանավորվածությունները, ստիպված եք լինելու փոխել պլանները, ինչը նույնպես ձեր սրտով չի լինի: Բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ձեզ ավելի ինքնավստահ կզգաք ու լավատեսորեն կտրամադրվեք:

Չեն բացառվում հաճելի անակնկալները, լավ նորություններն ու հանդիպումները, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Որոշ Կարիճներ շահավետ գործարքներ կնքելու, եկամուտների նոր աղբյուր գտնելու հնարավորություն կունենան: Գնումների հարցում լավ է չշտապեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ օր է: Կարևոր որոշում ընդունելուց ու այն կյանքի կոչելուց առաջ մի քանի անգամ մտածեք: Ստուգեք ստացված տեղեկատվությունը. վտանգ կա, որ ձեզ մտածված ուզում են մոլորության մեջ գցել: Գործերում հույս դրեք միայն փորձված համախոհների վրա, կասկածելի առաջարկները լավ է մերժեք, հատկապես եթե ձեզ համառորեն ուզում են համոզել:

Անձնական հարաբերությունները երբեմն լարված կլինեն, բայց ձեզ կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից: Ներքին ձայնը կհուշի, թե երբ է պետք համառ ու ամուր լինել, իսկ երբ է օգտակար զիջումների գնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսն անհանգիստ կանցնի: Գործեր շատ կլինեն, շրջապատողները ձեզ կշեղեն խնդրանքներով, զրույցներով ու խորհուրդներով: Կենտրոնանալը դժվար կլինի, դրա պատճառով երբեմն կսխալվեք կամ ինչ-որ բան աչքաթող կանեք: Երբեմն ստիպված եք լինելու վերադառնալ գործերին, որոնք ավարտված էիք համարում: Դա կնյարդայնացնի:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի, թույլ կտա կարևոր գործում հաջողության հասնել: Համառությունն ու վճռականությունը հրաշալի պտուղներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը նոր հնարավորություններ կբացի, իսկ դուք կաշխատեք բաց չթողնել դրանք: Հավանական են զարմանալի զուգադիպություններ, որոնց շնորհիվ եթե նույնիսկ չհասնեք ձեր նպատակներին, ապա գոնե շատ կմոտենաք դրանց: Կարող եք գլուխ հանել վերջին շրջանում կուտակված փոքրիկ խնդիրներից: Դրանից հետո ձեզ ավելի հանգիստ ու ազատ կզգաք:

Հին ու նոր ծանոթների հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Դուք շատ լավ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կընկերանաք նրանց հետ, ովքեր նման չեն ձեզ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անհրաժեշտ արդյունքին հասնել ամեն անգամ չի հաջողվի: Որոշ գործեր, չնայած ձեր ջանքերին, անավարտ կմնան: Լսեք ներքին ձայնին. այն կհուշի՝ երբ է պետք կանգ առնել էներգիան զուր չվատնելու համար: Հնարավոր են անսպասելի նորություններ, ինչպես նաև առաջարկներ, որոնց շուրջ պետք է մտածեք: Լավ է խոստումներ չտաք, պարտավորություններով չկապվեք:

Օրը հարմար է ուղևորությունների ու զբոսանքների համար. պայմանների փոփոխությունը կուրախացնի ու կոգեշնչի: Բաց մի թողեք այնպիսի վայրերում լինելու հնարավորությունը, որտեղ կարող եք ծանոթանալ անսովոր մարդկանց հետ կամ նոր բան իմանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2626 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4