ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 12
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2625 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Այն հարմար է անսովոր ու գրավիչ ինչ-որ բանով զբաղվելու համար: Ավելի ուշ դժվարություններ կծագեն: Դրանք հատկապես հավանական են այնտեղ, որտեղ ստիպված եք լինելու գործ ունենալ այլ մարդկանց հետ, համախոհներ փնտրել ու նրանց հետ քննարկել համատեղ գործողությունները: Ինքնուրույն աշխատանքն ավելի հեշտ կտրվի ու ավելի արդյունավետ կանցնի:

Տարաձայնություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց գործը լուրջ կոնֆլիկտներին էլ չի հասնի: Դուք զիջող կլինեք այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, իսկ մնացած դեպքերում կպնդեք ձերը՝ միաժամանակ հանգստություն պահպանելով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է կյանքում նոր բան մտցնելու համար: Մի վախեցեք խախտել իրադարձությունների սովորական ընթացքը, հրաժարվել սովորույթներից, ստանձնել այն, ինչ ավելի վաղ չէիք համարձակվում: Դուք շատ բան ոտքի վրա կսովորեք, կյուրացնեք ուրիշի գաղափարները, եթե դրանք իսկապես լավն են:

Հավանական են հանդիպումներ անսովոր մարդկանց հետ: Նրանց հետ շփումները հետաքրքիր կլինեն, կօգնեն տեսնել այն, ինչ առաջ չէիք նկատել: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը, որն արագ կզարգանա: Աշխատեք գլուխներդ չկորցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի օր է աշխատանքի ու օգտակար գործերի համար: Եվ խոսքն այստեղ միայն նրա մասին չէ, ինչից սովորաբար արագ ու առանց խնդիրների գլուխ եք հանում, այլ լրիվ նոր առաջադրանքների մասին, որոնք մեկ ուրիշ ժամանակ ձեզ փակուղու առաջ կկանգնեցնեին: Դուք ոչ ստանդարտ լուծումներ կգտնեք, հաշվի կառնեք ուրիշների սխալները, կիմանաք՝ ում և երբ դիմել օգնության խնդրանքով:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ռոմանտիկ հանդիպումների համար: Դուք չեք կորցնի սիրելիին ուրախացնելու հնարավորությունը, իսկ նա էլ կփորձի նույնկերպ պատասխանել: Հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է կարևոր ու օգտակար գործերի համար: Դուք հնարավորություն կունենաք հասնել վաղուց դրված նպատակներին: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի, հակառակը, ամենաբարդ խնդիրներին ոգևորությամբ կանցնեք, կփորձեք հնարավորինս լավ գլուխ հանել դրանցից: Պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքներն ու փորձը: Հենց դրանց շնորհիվ ճարպկորեն կշրջանցեք թշնամիների լարած թակարդները:

Համախոհներ գտնելը հեշտ կլինի: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ոչ ֆորմալ բնույթ կստանան: Հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Սովորական մեթոդները թույլ չեն տա անհրաժեշտ արդյունքին հասնել, այնպես որ՝ պատրաստ եղեք փորձարկումներ անել ու նոր բան փորձել: Չի բացառվում՝ օգտակար լինեն հին գաղափարները. հիմա կարող եք կյանքի կոչել դրանք, բայց ոչ նախնական տեսքով: Լուրջ սխալներից կհաջողվի խուսափել, քանի որ ուշադիր կլինեք ու կփորձեք ոչինչ աչքաթող չանել: Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, այցելել պետկազմակերպություններ:

Մտերիմների հետ աշխատեք ավելի զուսպ լինել: Ավելորդ հույզերը կխանգարեն փոխհասկացողության հասնել: Լավ է սուր քննադատությունների չդիմել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Խուսափեք վեճերից: Հիմա դուք հակված կլինեք ձեր դիրքերը կոշտ պաշտպանել, և երբեմն չեք ուզենա լսել երկրորդ կողմին: Կթվա, թե շրջապատողները փորձում են ձեզ օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Իրականում ավելի քիչ թշնամիներ ունեք, քան համախոհներ ու ընկերներ: Ինտուիցիան անպայման կօգնի տարբերել նրանց:

Երեկոն հարմար է մտերիմների հետ անկեղծ զրույցների համար: Կարող եք հանգիստ քննարկել կարևոր հարցերը, լուծումներ գտնել, որոնք բոլորի սրտով կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լարված օր է, հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, երբեմն սուր կարձագանքեք մանրուքներին: Սակայն առողջ բանականությունը կհուշի, որ լավ է հույզերին չտրվել, կշռադատել ամեն քայլն ու բառը: Դուք հենց այդպես էլ կվարվեք, այնպես որ՝ ոչ միայն գլուխ կհանեք բարդ իրավիճակներից, այլ նաև հաջողությունների կհասնեք:

Զգույշ եղեք գումարի հետ: Հնարավոր են զուր ծախսեր, անհաջող գնումներ: Երբեմն չափազանց թեթևամիտ կլինեք, այնպես որ՝ վտանգ կա խաբեբաների զոհը դառնաք կամ կասկածելի արկածախնդրության մեջ ներքաշվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն ավելի հարմար է մտորումների ու քննարկումների, քան կոնկրետ գործերի համար: Կարող եք զրուցել նոր գաղափարների մասին, զբաղվել ուղևորությունների, կարևոր ընտանեկան միջոցառումների պլանավորմամբ: Հաճախ ձեզ կհաջողվի գուշակել, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները: Դուք զուր հույսեր չեք փայփայի, պատրանքներ չեք կառուցի, բայց ապագայի հանդեպ լուրջ տագնապներ էլ չեք ունենա:

Համախոհներ գտնելը դժվար չի լինի: Դուք աջակցություն կստանաք, որի կարիքն ունեք: Չի բացառվում՝ հենց դրա շնորհիվ որոշեք կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջողության հասնելու համար կարևոր կլինի կապերին ընտրողաբար մոտենալը: Հազիվ թե հաջողվի գլուխ հանել առանց աջակցության, իսկ համախոհներին պետք է զգույշ ընտրել: Մի շտապեք կիսվել ստացված տեղեկատվությամբ, քննարկել ձեր պլանները: Առավել օգտակար կլինի մյուսներին ուշադիր լսելը: Ամրապնդեք ընտանեկան կապերը: Ձեր ջանքերի շնորհիվ լուրջ կոնֆլիկտները կմնան անցյալում:

Օրը հարմար է ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Գումարին ու արժեքավոր իրերին վերաբերող հարցերում խելամիտ զգուշություն կցուցաբերեք, կաշխատեք ռիսկի չդիմել, բայց հետաքրքիր հնարավորություններն էլ բաց չեք թողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անհանգիստ օր է: Դուք սովորականից հաճախ փոքրիկ սխալներ կանեք, շատ կբարկանաք ձեր ու մյուսների վրա: Սակայն ամեն ինչ ուղղելու ու հաջողության հասնելու համար պետք է հանգստություն պահպանեք: Այնպես որ՝ հույզերին ազատություն մի տվեք: Դուք կարողանում եք ձեզ այնպես պահել, որ ոչ ոք չկռահի ձեր զգացմունքների մասին. հիմա դա շատ տեղին կլինի:

Շատ կարևոր կլինի կապերին ընտրողաբար մոտենալը: Հեռու մնացեք կասկածելի անձանցից, աշխատեք նվազագույնի հասցնել այն մարդկանց հետ շփումները, ովքեր հաճախ քննադատում են ձեզ ու տհաճ նկատողություններով հանում են հավասարակշռությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հագեցած ու անհանգիստ օր է: Ուրիշների խնդիրների լուծումն ավելի շատ ժամանակ կխլի, քան սեփական գործերը: Ուշադիր եղեք. ինչ-որ մեկը կփորձի չարաշահել ձեր բարությունը, ձեր տաղանդներն ու գիտելիքներն էլ կօգտագործի ի շահ սեփական հետաքրքրությունների:

Մի հետաձգեք այն, ինչով չեք ուզում զբաղվել: Նման գործերից կարող եք ավելի արագ գլուխ հանել, եթե ժամանակ չվատնեք տրամադրվելու վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վատ օր չէ: Այն փոքրիկ թյուրիմացություներ կբերի, բայց լուրջ խնդիրներ, ամենայն հավանականությամբ, չեն առաջանա: Դուք հնարամիտ կլինեք, արագ կգտնեք խոչընդոտները հաղթահարելու ձևը: Հաճախ ձեզ կօգնեն լավատեսությունն ու ինքնավստահությունը: Փորձը նույնպես տեղին կլինի այնտեղ, որտեղ պետք կլինի պայմանավորվել շփման մեջ բարդ մարդու հետ կամ լավ տպավորություն թողնել:

Օրը հարմար է ընտանեկան կյանքին վերաբերող կարևոր հարցերը լուծելու համար: Արժե նրանց հետ անկեղծորեն քննարկել ապագայի պլանները. նման զրույցը շատ բան կպարզի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2625 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/11