ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2076 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջողություններ է խոստանում, բայց չի խոստանում, որ դրանք հեշտ կտրվեն: Այնպես որ՝ պատրաստ եղեք աշխատել, ընդ որում՝ ավելի շատ, քան սովորաբար: Հենց մի գործն ավարտեք, անմիջապես մեկ ուրիշ գործ ի հայտ կգա, և այդպես մինչև երեկո: Պլանները հաճախ ստիպված եք լինելու փոխել: Սկզբում դրա պատճառով կհուզվեք, իսկ հետո կհասկանաք, որ ամեն ինչ այնքան էլ վատ չի դասավորվել:

Կյանքից բողոքելու ցանկություն չի լինի, քանի որ շատ գոհ կլինեք և՛ ձեզանից, և՛ ստացված արդյունքներից: Հիշեք, որ այսօր լավ է խուսափել ավելորդություններից. ձեր օրգանիզմը խոցելի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր շատ կարևոր կլինի բաց գործելու պատրաստակամությունը: Քանի դեռ անկեղծ ասում եք այն, ինչ մտածում եք, չեք թաքցնում ձեր պլաններն ու մտադրությունները, պայմանները բարենպաստ կդասավորվեն: Իսկ երբ սկսեք խորամանկել ու թաքուն գործել, բացասական միտումները գլուխ կբարձրացնեն, թշնամիներն էլ կհիշեցնեն իրենց մասին: Հոգ տարեք ձեր հեղինակության մասին ու հեռու մնացեք նրանցից, ովքեր շշուկներ են տարածում:

Օրը հարմար է հին կապերն ամրապնդելու համար: Կարող եք ձեր մասին հիշեցնել հին ծանոթներին, ովքեր ուրախ կլինեն շփվել ձեզ հետ: Չի բացառվում՝ ընդհանուր պլաններ ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարող են դժվարություններ ծագել: Դուք արագ կհասկանաք, որ ինքներդ գլուխ չեք հանելու ու օգնության կարիք ունեք: Այդ հարցով դիմեք հին ծանոթներին, փորձված համախոհներին, ովքեր ուրախ կլինեն աջակցել: Ցանկացած համատեղ գործունեություն օգուտ կտա հարաբերություններին, կօգնի ավելի լավ հասկանալ իրար:

Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնցից մեկի շնորհիվ ֆինանսական վիճակը կլավանա: Ոչ միանշանակ իրավիճակներում խուճապի չեք մատնվի, ցանկացած բարդ իրավիճակից էլ լավագույն ելքը կգտնեք: Մտերիմները ուրախ կլինեն ձեր հաջողությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է նոր գործ ստանձնելու համար: Կարևոր է, որ այն ձեզ իսկապես հետաքրքրի: Մարդիկ, որոնց հետ վերջերս եք ծանոթացել, ինչ-որ անսովոր բան կառաջարկեն: Մի հրաժարվեք. դա ձեր կյանքում որոշակի բազմազանությունը մտցնելու շանս կտա:

Հնարավոր են հաճելի հանդիպումներ, այդ թվում՝ ռոմանտիկ հանդիպումներ: Դրանց համար հատկապես հարմար է օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում հեշտությամբ կհասկանաք, թե ինչ են մտածում ու ինչ են ուզում շրջապատողները: Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Համարյա պատահաբար կարևոր ինֆորմացիա ստանալու շանս կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք օրվա առաջին կեսն առավելագույնս արդյունավետ օգտագործել. այդ հատվածում կարող եք շատ գործերում հաջողությունների հասնել: Պատրաստ կլինեք ռիսկի դիմել, փորձարկումներ անել, սեփական ուղիները փնտրել: Աստղերը ձեր կողմից կլինեն, այդ իսկ պատճառով՝ արդյունքը կգերազանցի բոլոր սպասելիքները:

Օրվա երկրորդ կեսին տրամադրությունը կփչանա, բացի այդ, կզգաք, որ շատ եք հոգնել, իսկ ինչպես հարկն է հանգստանալու հնարավորություն միայն երեկոյան կընձեռվի: Ֆինանսական դժվարություններ կծագեն: Այդ հատվածում լավ է խոշոր գնումներ չանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտյան զգույշ եղեք. մինչև կեսօր լավ է ոչ մի կարևոր բան չնախաձեռնել: Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա ու նոր հնարավորություններ կբացվեն: Ինչքան երեկոն մոտենա, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ ձեր նոր նախաձեռնությունները հաջող կլինեն, իսկ գաղափարները կստանան շրջապատի հավանությունը:

Անձնական հարաբերություններում կարող եք նախաձեռնող լինել, խոստովանել ձեր զգացմունքները: Շատերին դուր կգա ձեր անկեղծությունը, բացսրտությունը, որոնցով կխոսեք նույնիսկ ամենաբարդ բաների մասին: Չի բացառվում՝ հենց դուք գտնեք ինչ-որ հին խնդիրը լուծելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առավոտը բարենպաստ է շփումների համար: Սա ամենահարմար ժամանակն է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կարիծիքը ձեզ համար կարևոր է: Դուք լավ տպավորություն կթողնեք, մյուսներին հեշտությամբ կհամոզեք ձեր ճշմարտացիությունը, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կնվազի, իսկ տհաճությունների հավանականությունը, հակառակը, կաճի: Այնպես որ՝ ոչինչ մի հետաձգեք:

Երեկոյան աշխատեք խուսափել ռիսկից ու հեռու մնացեք արկածախնդրությունների սիրահարներից: Վստահել կարելի է միայն շատ մտերիմներին: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջողությունը ձեր կողմից կլինի, աստղերը ձեր շատ նախաձեռնությունների կաջակցեն: Կարող եք գլուխ հանել ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների խնդիրներից, օգնել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Հնարավոր է՝ ձեր գործերից մի քանիսը ստիպված լինեք հետաձգել: Հոգ չէ. ավելի ուշ հրաշալի գլուխ կհանեք դրանցից:

Օրը հարմար է հանդիպումների համար: Ե՛վ գործնական բանակցությունների, և՛ սիրային ժամադրությունների ժամանակ ձեզ վստահ ու անկաշկանդ կզգաք: Համարձակ նախաձեռնություն ցուցաբերեք, ձեր գաղափարները դուր են գալիս շրջապատողներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը հագեցած ու հակասական կլինի: Զարմանալի, երբեմն անհավանական իրադարձություններ տեղի կունենան, չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել հին սխալները, ընդ որում՝ ոչ միայն ձերը, այլ նաև մյուսներինը: Մի գործի վրա դժվարությամբ կկենտրոնանաք, ձեզ անընդհատ կշեղեն դատարկ բաներով:

Օրվա երկրորդ կեսին կհաջողվի հարթել շրջապատի հետ հարաբերությունները: Երեկոն իդեալական է մտերիմների հետ շփվելու, ընկերական հանդիպման կամ սիրային ժամադրության համար: Դա շատ ներդաշնակ ժամանակ է, որը թույլ կտա ուղղել հին սխալներն ու լուծել խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Փոքրիկ դժվարություններից, որոնցից խուսափել չի ստացվի, արագ գլուխ կհանեք՝ չկորցնելով լավատեսությունն ու կենսուրախությունը: Օրը հարմար է գործնական կապերի, պաշտոնական կամ ոչ ֆորմալ միջավայրում մասնագիտական հարցերը քննարկելու համար: Ձեր հեղինակությունը կաճի:

Միապաղաղ գործերն ավելի ձանձրալի կթվան, քան սովորաբար. կուզենաք ստեղծագործել: Այնպես որ զբաղմունքներ փնտրեք, որոնք թույլ կտան գործի դնել երևակայությունը: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է չափավոր լինի. գերհոգնածության հետևանքով ինքնազգացողությունը կվատանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վճռական գործելով՝ կարող եք հասնել ձեր ուզածին, եթե ուզենաք: Շատ տեղին կլինեն ճարպկությունն ու հնարամտությունը. հենց դրանց շնորհիվ դրված նպատակներին տանող ամենակարճ ճանապարհը կգտնեք: Գործընկերներին ու հին ընկերներին օգնելու հնարավորություն կունենաք: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները: Ձեր տված բոլոր հրահանգները կկատարվեն, ոչ ոք չի էլ մտածի՝ արդյոք պարտավոր է ենթարկվել ձեզ:

Ավագ հարազատների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ կլինի, նույնիսկ եթե վերջերս շատ էիք վիճում: Մարդիկ, ովքեր նախկինում չէին հավանում ձեր գաղափարներն ու պլանները, պատրաստ կլինեն փոխել իրենց կարծիքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հույս դրեք միայն ձեզ վրա: Օգնություն խոստացած մարդիկ ամենայն հավանականությամբ չեն ուզենա պահել խոստումը կամ չափազանց զբաղված կլինեն սեփական խնդիրներով: Ավելորդ բաներ մի խոսեք. վտանգ կա՝ ինֆորմացիան, որով կկիսվեք, օգտագործվի դեր դեմ: Ցանկացած հնարավորություն օգտագործեք մտերիմներին ուրախացնելու ու չպլանավորված ընտանեկան զվարճանք կազմակերպելու համար:

Հնարավոր են չպլանավորված ծախսեր, իսկ որոշ դեպքերում՝ ցավալի ֆինանսական կորուստներ: Հիշեք, որ գումարին վերաբերող հարցերում արժե հույս դնել սեփական առողջ բանականության վրա: Խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2076 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4