ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1968 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ուշադիր եղեք մտերիմների հետ հարաբերություններին: Հիմա վտանգ կա վիճեք նրանց հետ, ում շատ սիրում եք, եթե ձեզ հնարավորինս նրբանկատ չպահեք: Ավելի լավ է ոչինչ չխոստանաք. խոստումը պահելն ավելի բարդ կլինի, քան հիմա է թվում: Ցանկացած ոչ միանշանակ իրավիճակում նահանջի համար տեղ թողեք:

Հազիվ թե հաջողվի լուծել գործնական հարցերը, քանի որ ձեզ համար պիտանի ինֆորմացիան ավելի ուշ կստանաք: Երբեմն օգնության կհասնի ինտուիցիան, բայց ավելի հաճախ իրավիճակներ կլինեն, որոնցում միայն մեկ ելք կունենաք՝ սպասել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար է ամենատարբեր խնդիրներ լուծելու համար: Ինքներդ ձեզ ու շրջապատողների հետ հաշտ կլինեք, կարող եք հուսալի համախոհներ ու ընկերներ ձեռք բերել: Նրանց մեջ կարող են լինել շատ ազդեցիկ մարդիկ, որոնք կօգնեն կյանքի կոչել ամենահամարձակ աշխատանքային պլաններն ու ստեղծագործ մտահղացումները:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է կենցաղային տեխնիկա, կահույք ու ինտերիերի մասեր գնելու համար: Կարող եք անսովոր, հետաքրքիր իրեր գտնել, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Բայց նման գնումները հազիվ թե էժան լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արագ գլուխ կհանեք ցանկացած դժվարությունից: Եթե նոր գաղափարներ ունենաք, առանց հետաձգելու կյանքի կոչեք դրանք. դրա համար ամենահարմար ժամանակն է: Օրը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր աշխատում են ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում: Արագ կսովորեք, առանց դժվարության օգտակար ինֆորմացիա կստանաք ու ճիշտ եզրակացություններ կանեք: Հազիվ թե ինչ-որ մեկին հաջողվի շեղել ձեզ:

Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի ընտանեկան հոգսերին, տնային գործերին: Մտերիմները չեն մերժի ձեր օգնության խնդրանքը, եթե դրա կարիքը լինի, ուրախ կլինեն ձեր ուշադրության ու միասին ժամանակ անցկացնելու հնարավորության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հագեցած օր է: Շատ նոր նպատակներ ու պլաններ կունենաք, հաջողության հասնելու համար էլ շատ բանի պատրաստ կլինեք: Երբեմն կհաջողվի հրաշալի արդյունքների հասնել: Հաճելի է, որ ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնում: Կարող եք հույս դնել ազդեցիկ մարդկանց օգնության ու հովանավորության վրա: Հարմար օր է հին գործընկերների հետ համագործակցությունը վերականգնելու, անավարտ նախագծերին վերադառնալու համար:

Չնայած գործեր շատ կլինեն, բայց դուք ժամանակ կունենաք նաև ընտանիքի հետ շփումների, ընկերական հանդիպումների կամ սիրային ժամադրությունների համար: Օրվա երկրորդ կեսը հաճելի պահերով լի կլինի, որոնք երկար ժամանակ կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բոլոր առաջադրանքներից գլուխ կհանեք, եթե իրատես լինեք ու ճիշտ գնահատեք ձեր ուժերը: Պատրանքներ մի կառուցեք. հիմա դրանք վտանգավոր կլինեն: Կարևոր հարցերը քննարկել ցանկալի է անձնական հանդիպման ժամանակ. դա թույլ կտա խուսափել իրար չհասկանալուց: Հարմար օր է ուսման, ուսուցիչներ փնտրելու համար: Նրանց շրջանում, որոնց այսօր կհանդիպեք, շատ հետաքրքիր մարդիկ կլինեն:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ: Դրանց պատճառն այնքան լուրջ չի լինի, որքան կարող է առաջին հայացքից թվալ, և շուտով բոլոր վեճերը կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կենտրոնանալը սովորականից բարդ կլինի: Հաճախ կճախրեք ամպերում, կմտածեք հեռավոր անցյալի ու նույնքան հեռավոր ապագայի մասին: Բայց ներկան նույնպես ուշադրության կարիք է զգում: Այնպես որ՝ վերադարձեք երկիր ու տեսեք, թե ինչ խնդիրներ անհապաղ լուծման կարիք ունեն:

Ցանկացած հանդիպման համար օրվա երկրորդ կեսն ավելի հարմար է, քան առաջինը: Առավոտյան հնարավոր են վեճեր, երեկոյան դրանց հավանականությունը շատ քիչ է: Նախկինում ձեզ անհանգստացնող շատ իրադարձությունների այլ կերպ կնայեք: Տրամադրությունը կլավանա, ավելի շատ էներգիա կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հիանալի օր է: Օգտվեք բարենպաստ պահից բարդ խնդիրները լուծելու, կարևոր հարցերին պատասխաններ ստանալու համար: Ամենափառասեր ու գործունյա Կշեռքների համար օրը կապված կլինի մասնագիտական աճի ու եկամուտների ավելացման հետ: Մրցակիցներին զինաթափ անելու, նրանցից առաջ անցնելու հնարավորություն կունենաք. բաց մի թողեք այն:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի առիթ ստեղծվի: Ընկերների հետ հանդիպումները կբարձրացնեն տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները: Կարող եք ամեն ինչի մասին զրուցել, կիսվել ձեր կասկածներով, գաղափարներով ու պլաններով: Ինչ-որ համարձակ նախաձեռնության հարցում անսպասելի աջակցություն կստանաք ու ձեզ ավելի վստահ կզգաք: Շատ հաջող կլինեն ստեղծագործ փորձարկումները, ընդ որում՝ ցանկացած ոլորտում, նույնիսկ այնտեղ, որտեղ սովորաբար երևակայություն ու ոչ ստանդարտ որոշումներ չեն պահանջվում:

Սիրելիի հետ հարաբերություններում չեն բացառվում դժվարությունները, սակայն ձեր նրբանկատության շնորհիվ կհաջողվի արագ վերականգնել ներդաշնակությունը: Բարդ թեմաներից մի վախեցեք. այսօր կարող եք ամեն ինչի մասին զրուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը հաջող կլինի: Այդ ժամանակը հարմար է գործնական հանդիպումների ու բանակցությունների համար, արագ գլուխ կհանեք ցանկացած, նույնիսկ բարդ աշխատանքից: Ինչ-որ նոր բան սովորելու ու աշխարհայացքն ընդլայնելու հնարավորություն կունենաք և բաց չեք թողնի այն: Օգտակար կլինեն այն մարդկանց հետ շփումները, ովքեր շատ բան գիտեն ու պատրաստ են կիսվել իրենց ինֆորմացիայով և փորձով:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տհաճ, տագնապալի նորություններ, որոնք կստիպեն փոխել պլանները: Այդ հատվածում չեն բացառվում նաև ցավալի ֆինանսական կորուստները: Խոսքն աննշան գումարի մասին կլինի, բայց դուք լրջորեն կանհանգստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի հուսահատվեք, նույնիսկ եթե օրն այնքան էլ հաջող չսկսվի: Հետո հաստատ ավելի լավ է լինելու: Ձեզ պետք է միայն հիմար սխալներ չանել ու ժամանակից շուտ լուրջ, կարևոր, պատասխանատու գործ չստանձնել: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կզգաք, որ շատ բան սովորականից հեշտ է տրվում:

Երեկոյան հնարավոր են լավ նորություններ, հետաքրքիր առաջարկներ ու հաճելի ծանոթություններ: Չեն բացառվում սիրային անակնկալները: Հավանական է հանդիպում մեկի հետ, ով ժամանակին ձեզ համար շատ թանկ է եղել: Հարաբերությունները վերականգնելու շանս կլինի, բայց մտածեք՝ արդյոք դա ձեզ պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բավականին լարված օր է: Ունակ կլինեք գլուխ հանել բոլոր դժվարություններից ու խնդիրներից, բայց ամեն քայլը ջանքեր կպահանջի, և երբեմն պարզապես չեք կարողանա ձեզ ստիպել գործել: Կարող եք հույս դնել ընկերների օգնության վրա, բայց պետք չէ մտածել, որ նրանք ամեն ինչ ձեր փոխարեն կանեն: Չի բացառվում՝ ամենակարևոր պահին միայնակ մնաք: Բայց նույնիսկ նման իրավիճակից կկարողանաք գլուխ հանել:

Որոշումները, որոնցից կարող է կախված լինել ձեր ապագան, առանց շտապելու ընդունեք: Ամեն ինչ մտածելու, իրավիճակը վերլուծելու համար ժամանակ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հիշեք, որ կամքի ուժ ունեք: Այսօր այն անպայման պետք կգա, քանի որ պետք է դիմակայեք գայթակղություններին: Չի բացառվում՝ պետք լինի վերադառնալ հին գործերին, որոնք կնախընտրեիք ավարտված համարել: Նման պահերին հավասարակշռությունը պահպանելը դժվար կլինի, բայց եթե սկսեք հուզվել, ցավալի սխալներ կանեք:

Նոր ծանոթների հետ զգույշ եղեք նրանք կարող են լավ տպավորություն թողնել, բայց այն չլինել, ինչ ցույց են տալիս: Մի կիսվեք ձեր գաղտնիքներով ու նաև գումարով, եթե կարելի է խուսափել դրանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1968 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5