ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 15
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2129 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր հատկապես կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Առանց դրա ինքներդ ձեզ թակարդը կգցեք: Մի խուսափեք համախոհների հետ զրույցներից, նույնիսկ եթե զգում եք, որ հակված չեք երկարատև զրույցներ վարել: Նույնիսկ ամենաբարդ հարցերը կարելի է հանգիստ ու կառուցողական քննարկել, և դա դրանց լուծմանը տանող առաջին քայլը կլինի: Բացի այդ, ինֆորմացիա ստանալու շանս կա, որի շնորհիվ ժամանակին կվերամշակեք պլաններն ու սխալներ չեք անի:

Ցանկալի է խուսափել ավելորդություններից, հրաժարվել վտանգավոր սովորույթներից: Հատկապես օրվա երկրորդ կեսին մի հետևեք շրջապատողներին: Այդ հատվածում պետք է ինքնուրույն որոշումներ ընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գործերը, որոնցով այսօր պետք է զբաղվեք, ավելի բարդ ու հոգնեցուցիչ կլինեն, քան ակնկալում էիք: Ամեն ինչից գլուխ հանելու համար մանրուքներին ուշադրություն ու կարգապահություն է անհրաժեշտ: Խուսափեք խառնաշփոթից. կարգապահությունը հիմա շատ կարևոր կլինի: Ոչ ոքի թույլ մի տվեք շտապեցնել ձեզ. շտապողականությունը լուրջ սխալների պատճառ կդառնա:

Ուշադրություն դարձրեք ձեր հուզական վիճակին, մի տխրեք, ուրախության առիթներ փնտրեք: Օգտակար կլինի հանգիստը բազմազան դարձնելը, ինչ-որ նոր բան փորձելը: Նույնիսկ ոչ մեծ զբոսանքները կարող են բավարար լինել առույգանալու ու ավելի լավատեսորեն տրամադրվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լարված օր է: Կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, բայց դրա համար պետք է ջանքեր գործադրեք: Բացի այդ, փորձված մեթոդները հաճախ թույլ չեն տա անհրաժեշտ արդյունքների հասնել, այնպես որ՝ ոտքի վրա պետք է նորերը մտածեք: Արդեն օրվա կեսին հոգնածության, իսկ երբեմն էլ դատարկության զգացում կունենաք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների շրջանում հանգստի համար: Հաճելի շփումների շնորհիվ հուզական դաշտը կկայունանա, ձեզ ավելի լավ կզգաք: Զգույշ եղեք նոր կոսմետիկ միջոցների հետ, որոնք կարող են ալերգիա առաջացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Առավոտը զգուշություն է պահանջում, այն երբեմն տագնապալի նորություններ ու տհաճ անակնկալներ կբերի: Բայց ավելի ուշ կպարզվի, որ իրավիճակն այնքան էլ վատ չէ, իսկ որոշ ոլորտներում, նույնիսկ ավելի լավ է, քան ակնկալում էիք: Այնպես որ՝ ժամանակից շուտ վշտանալ չարժե, աշխատեք եզրակացություններ անելուց առաջ հնարավորինս շատ ինֆորմացիա ստանալ:

Հնարավոր են ծանոթություններ, որոնք օգտակար կլինի և՛ գործնական, և՛ անձնական տեսանկյուններից: Ամենայն հավանականությամբ կհանդիպեք շատ հաճելի մարդկանց հետ: Բայց մի շտապեք նրանց հետ կիսվել ձեր գաղտնիքներով ու հիշեք, որ առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել: Ուղևորությունները լավ կդասավորվեն, եթե դրանց կազմակերպմանը լուրջ մոտենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հիանալի օր է: Ինչ գործ էլ որ ստանձնեք, հաջողության մեջ կարող եք չկասկածել: Հաճախ հնարամտության ու ստեղծագործ մոտեցման կարիք կլինի, բայց դուք երկուսն էլ կունենաք: Ամենայն հավանականությամբ պետք կգա նախկինում ստացած ինֆորմացիան, և դուք կուրախանաք, որ չեք ծուլացել վերհիշել կամ գրի առնել այն:

Օրը հետաքրքիր ծանոթություններ, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հաճելի հանդիպումներ է խոստանում: Աշխատավայրում հնարավոր են սիրային տարվածություններ: Տնային գործերը հոգնեցուցիչ չեն թվա: Կարող եք կահույք ու ինտերիերի մասեր գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաստատակամ ու վճռական եղեք: Հենց այդ հատկանիշները թույլ կտան ստանալ այն, ինչի մասին վաղուց եք երազում: Եկել է նոր նախաձեռնությունների համար հարմար ժամանակը, այնպես որ՝ շտապեք ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել: Ձեր տաղանդները, որոնք նախկինում աննկատ էին մնացել, պահանջարկ կստանան:

Շատ ուժեղ կլինի դրական միտումների ազդեցությունը անձնական հարաբերությունների ոլորտում: Հարմար օր է ինչ-որ բան արմատապես դեպի լավը փոխելու համար: Հնարավոր է, հասկանաք՝ ինչպես պետք է պահեք ձեզ սիրելի մարդու հետ, որպեսզի շփումները երկուսիդ էլ ավելի մեծ հաճույք պատճառեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար չէ կարևոր ու պատասխանատու գործերի համար, փոխարենը իդեալական է պասիվ հանգստի ու ուժերը վերականգնելու համար: Եթե չեք կարող ձեզ դադար վերցնելու ու ամեն ինչ հետաձգելու հաճույք թույլ տալ, գտեք մարդկանց, որոնք կօգնեն ամենաբարդ խնդիրների լուծման հարցում: Ձեզ մոտ լավ կստացվի բացատրելը, թե ով ինչ պետք է անի:

Չեն բացառվում շփման դժվարությունները մտերիմների հետ հարաբերություններում, հաճախ տարաձայնություններ կառաջանան անհասկացողության պատճառով: Այնպես որ՝ ձեզանից համբերատարություն ու նույն հարցերին նորից ու նորից վերադառնալու պատրաստակամություն կպահանջվեն: Օրվա վերջին անպայման կգտնվեն լուծումներ, որոնք բոլորին կգոհացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի շտապեք: Օրվա առաջին կեսը լարված ու բարդ կլինի: Այդ հատվածում մեծ հաջողությունների հասնել հազիվ թե ստացվի, իսկ եթե ստացվի էլ, ապա հսկայական ջանքերի գնով: Մի քիչ սպասեք: Մի քանի ժամից իրավիճակը դեպի լավը կփոխվի. հենց այդ ժամանակ էլ սկսեք գործել: Ինտուիցիան կհուշի, թե երբ է պետք հանգիստ ներհայեցողությունից անցնել բարձունքների ակտիվ նվաճման:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն ու հաճելի տպավորություն կթողնեն: Մարդը, ով այսօր առաջին անգամ կհանդիպի ձեզ, կուզենա ձեզ ավելի լավ ճանաչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գործնական տեսանկյունից հրաշալի օր է: Այն հարմար է առաջին հերթին ֆինանսներին, ներդրումներին, խոշոր գնումներին վերաբերող լուրջ հարցերի լուծման համար: Գործնական հոտառությունը ձեզ չի խաբի, նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Կարող եք քննարկել ու լուծել իրավաբանական հարցերը. այստեղ հաջողությունը կուղեկցի ձեզ:

Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր ծանոթություններ հաստատելու և այն մարդկանց հետ շփվելու հնարավորությունը կունենաք, որոնք շուտով օգտակար կլինեն ձեզ: Լավ տպավորություն թողնելու համար պետք չէ ջանքեր գործադրել. ձեզ բնական պահեք, միայն դա բավական կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ուշադիր ու զգույշ կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, այնպես որ՝ դանդաղ, բայց ճիշտ առաջ կշարժվեք: Նույնիսկ ամենաբարդ հարցերի լուծման մեջ սխալներ չեք անի, քանի որ ամեն մանրուք հաշվի կառնեք: Հաճախ ձեզ կհաջողվի կանխատեսել ուրիշների արարքներն ու սխալները, իսկ դա կօգնի հաղթել մրցակիցներին:

Ընկերների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ կլինի, օրը հարմար է ընդհանուր գործեր սկսելու համար: Չմտածված խոստումներ մի տվեք. հիմա շատ կարևոր է այնպիսի մարդու հեղինակություն պահպանելը, որի վրա ցանկացած իրավիճակում կարելի է հույս դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաճելի օր է: Աշխատեք այն անցկացնել համակրելի մարդկանց շրջանում նրանց հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունն ու կոգեշնչեն: Ընդհանուր հետաքրքիր գործեր կգտնվեն, գաղափարներ կծնվեն, որոնք կուզենաք հնարավորինս արագ կյանքի կոչել:

Հավանական են չպլանավորված ուղևորություններ, անսպասելի հանդիպումներ մանկության կամ պատանեկության ընկերների հետ: Հեռու բարեկամները կարող են այցելել, և դա ձեզ կուրախացնի: Արագ գլուխ կհանեք պրակտիկ հարցերի լուծումից: Խորաթափանցությունն ու սուր ինտուիցիան կօգնեն գլուխ հանել խճճված իրավիճակներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լավ կանցնի օրվա առաջին կեսը: Մի քանի ժամվա ընթացքում կհասցնեք այն, ինչի համար այլ պայմաններում մի քանի օր կպահանջվեր: Դրա հետ միասին, շտապելու կարիք չի լինի. բավական է միայն օգտվեք բարենպաստ պայմաններից ու բաց չթողնեք հարմար պահը: Որոշ Ձկների համար բավական կլինի միայն ճիշտ ժամանակ ճիշտ տեղում հայտնվելը. մնացածը կանեն մյուսները:

Օրվա երկրորդ կեսին կարող եք քննարկել ֆինանսներին վերաբերող հարցերը: Հաջող կլինեն խոշոր գնումները, հատկապես եթե այնպիսի իրեր գնեք, որոնցից կօգտվեն նաև ընտանիքի անդամները: Կենսական պոտենցիալը բարձր է, ինքնազգացողության վատացման վտանգ չկա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2129 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3