ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 13
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2891 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Տհաճ պահեր հնարավոր են օրվա սկզբին: Այդ հատվածում դուք տպավորվող ու խոցելի կլինեք, կանհանգստանաք դատարկ բաների պատճառով: Կուզենաք, որ ամեն ինչ ծրագրի համաձայն ընթանա, բայց դրան հասնել չի ստացվի: Բարեբախտաբար, ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կվերագտնեք ինքնատիրապետումը:

Օրվա երկրորդ կեսը լավ գաղափարներ կբերի, ինչպես նաև հնարավորություն շփվելու մարդկանց հետ, ովքեր կօգնեն կյանքի կոչել մտածածը: Երեկոն հարմար է անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լավ է հեշտ հաղթանակների վրա հույս չդնեք: Հաջողությունների հասնել կարելի է, բայց դրա համար ստիպված եք լինելու վճռականություն ու համառություն դրսևորել, միայնակ գլուխ հանել մի քանի բարդ խնդիրներից: Չի բացառվում՝ պետք լինի վերադառնալ այն գործերին, որոնք ավարտված էիք համարում: Ձեր տրամադրությունը դրանից չի լավանա, բայց գոնե հիմա կկարողանաք ավարտին հասցնել դրանք:

Շատ Ցուլերի կօգնի փորձը, որը նրանք ավելի վաղ են ձեռք բերել: Նշանի երիտասարդ ներկայացուցիչները պետք է խորհուրդների խնդրանքով դիմեն նրանց, ում վստահում են: Խուսափեք սթրեսային իրավիճակներից ու մի անհանգստացեք դատարկ բաների պատճառով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շրջապատողների հետ շփումներն այսօր ձեզանից անսահման համբերատարություն, դիվանագիտական տաղանդներ ու իրերի հանդեպ փիլիսոփայական հայացք կպահանջեն: Պատրաստ եղեք հաշտեցնել վիճողներին, գլուխ հանել նրանց տարաձայնություններից:

Եթե ուզում եք ինչ-որ բանում հաջողության հասնել, ինքնուրույն գործեք ու հույս մի դրեք ուրիշների վրա: Դուք լավ կգործեք այնտեղ, որտեղ կենտրոնացվածության, մանրուքներին ուշադրության ու լուրջ մոտեցման կարիք կլինի: Առավել նկատելի կլինեն այն Երկվորյակների ձեռքբերումները, ովքեր նոր բան չեն յուրացնում, այլ խորացնում են իրենց գիտելիքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզանից աշխատանքային հերոսություններ մի սպասեք ու մի պահանջեք: Բավական է միայն գլուխ հանեք ընթացիկ գործերից, լուծեք ամենաշտապ խնդիրները: Դրանից հետո օգտակար կլինի հանգստանալը, կարևոր, բայց հետաքրքիր ու հաճելի բանով զբաղվելը: Լավ կլինի, եթե հաջողվի ձեր կյանք ինչ-որ նոր բան մտցնել, նույնիսկ եթե խոսքը մանրուքների մասին է:

Հարմար օր է տնային գործերով զբաղվելու, ինչ-որ բան նորացնելու կամ նորոգելու համար: Հնարավորություն կունենաք իրեր ձեռք բերել, որոնք կուրախացնեն ձեզ: Որոշ Խեցգետիններ կսկսեն լուրջ վերանորոգում ծրագրել: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը հարմար է նոր գործեր ստանձնելու համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն մոտավոր պատկերացում ունեիք, ոտքի վրա կսովորեք ուրիշներից ու կմտապահեք այն ամենը, ինչը կարող է պետք գալ: Միակ խնդիրն այն է, որ դա ուժեր կխլի, այնպես որ՝ օրվա երկրորդ կեսին հանգստի կարիք կունենաք: Լավ է այդ հատվածի համար հոգնեցնող բան չծրագրեք:

Հնարավորություն կունենաք մտերիմների հետ քննարկել բոլորի համար կարևոր բաները: Հարմար օր է հանգիստ զրույցի համար, որի ընթացքում յուրաքանչյուրը պատրաստ կլինի լսել դիմացինին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը. այն այսօր ձեզ դեռ շատ պետք կգա: Շատ բան ձեր սպասածի նման չի դասավորվի, ստիպված եք լինելու ոտքի վրա փոխել ծրագրերը: Նշանի որոշ ներկայացուցիչների դա կստիպի հուզվել, բայց Կույսերի մեծամասնությունը հույզերին չեն տրվի ու կշռադատված որոշումներ կընդունեն:

Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների և այն մարդկանց հետ, որոնց հետ ձեզ գործնական հետաքրքրություններն են կապում: Բայց ամեն ինչ կարող եք հարթել, եթե զգույշ գործեք ու խելամիտ լինեք: Հենվեք ձեր փորձի վրա. այն ուրիշների խորհուրդներից օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է: Դուք լուրջ տրամադրված կլինեք, վճռական ու հանգիստ կլինեք, պրովոկացիաներին չեք տրվի ու ոչ ոքի թույլ չեք տա մանիպուլյացիայի ենթարկել ձեզ: Հենց դա թույլ կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ պայմանները թվում էին ամենահաջող ձևով չեն դասավորվել:

Հավանական են դրամական մուտքեր: Որոշ Կշեռքների կվերադարձնեն հին պարտքերը, և դա շատ տեղին կլինի: Հաջող գնումներ անելու շանս կունենաք: Օրը հարմար է ընտանեկան խնդիրներն ու կենցաղային հարցերը լուծելու համար: Դուք դրանց վրա այնքան ուժ ու ժամանակ կծախսեք, որքան անհրաժեշտ է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին հոգեկան հավասարակշռությունը պահպանելը հեշտ չի լինի: Այդ հատվածում նույնիսկ այն մարդկանց հետ շփումները, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում, դժվարությամբ կտրվեն: Փոխադարձ պահանջներ կլինեն, շատ քննարկումներ վեճերով կավարտվեն: Դուք կաշխատեք հարթել սուր անկյունները, բայց դա անել միշտ չի հաջողվի:

Ավելի ուշ արդյունավետ շրջան կգա: Դուք կկենտրոնանաք գործերի վրա ու կկարողանաք դրանցում հաջողության հասնել: Չեն բացառվում լավ նորությունները՝ կապված ձեզ համար թանկ մարդկանց հետ: Այդ շրջանը հարմար է ընտանեկան գործերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի, արդյունավետ օր է, որը հնարավորություն կտա հասնել նրան, ինչի մասին նախկինում կարող էիք միայն երազել: Դուք ոչ միանշանակ իրավիճակներում խուճապի չեք մատնվի, կփորձեք ցանկացած հնարավորություն օգտագործել ուզածին հասնելու համար: Օգտակար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելը. դա կնկատեն ու կգնահատեն: Մարդիկ, ովքեր նախկինում կասկածում էին ձեր հնարավորություններին ու տաղանդներին, կխոստովանեն, որ սխալվել են:

Հին սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք: Դա վերաբերում է ոչ միայն գործնական ոլորտին, այլ նաև անձնական հարաբերություններին: Դուք կկարողանաք հարթել լարված հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հազիվ թե անհանգստության լուրջ պատճառներ բերի: Շատ բան ծրագրի համաձայն կընթանա, իսկ եթե ինչ-որ անսպասելի բան տեղի ունենա, դուք կգտնեք դրանից օգուտ քաղելու ձևը: Նոր բան սովորելու, ինչպես նաև մյուսներից շուտ կարևոր տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք, որն էլ կօգնի ճիշտ որոշումներ ընդունել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է մտերիմների հետ շփվելու համար: Ձեզ կհաջողվի ամեն ինչի մասին պայմանավորվել, վերջ տալ տարաձայնություններին, որոնք վերջին շրջանում չէր հաջողվում հաղթահարել: Դուք կփորձեք աջակցել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Շրջապատողները կգնահատեն դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք ձեզ ընդգծված բարեհամբույր պահել ու պրովոկացիաներին չտրվել: Սա ամենահասարակ օրը չէ շփումների համար: Դուք երբեմն կասկածամիտ կլինեք, հաճախ սխալ կհասկանաք նրանց, ովքեր ոչ մի վատ բան նկատի չունեն: Աշխատեք գոնե վեճեր չհրահրել. դա բավական կլինի սուր պահերից խուսափելու համար:

Հնարավոր են անսովոր իրադարձություններ, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա, կստիպեն շատ բաների հանդեպ հայացքը փոխել: Մի շտապեք կիսվել ձեր գաղափարներով: Հիմա բոլորը չեն կարողանա ճիշտ գնահատել դրանք: Բացի այդ, ժամանակ է պետք ամեն ինչ ինչպես հարկն է մտածելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջող կդասավորվի, եթե դատարկ բաների պատճառով չհուզվեք ու չվիճեք նրանց հետ, ովքեր ձեզ հետ համաձայն չեն: Ժամանակը դատարկ զրույցների վրա մի վատնեք, կենտրոնացեք գործերի վրա, որոնք ուշադրություն են պահանջում: Հաճախ կկարողանաք հաջողության հասնել ստեղծագործ մոտեցման, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքի շնորհիվ: Կարող են լուծվել ֆինանսական հարցերը, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս ձեզ:

Հնարավորություն կունենաք համախոհներ գտնել ու թեկուզ դեռ վիրտուալ դաշտում ծանոթանալ մարդկանց հետ, ովքեր կուզենան կիսել ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները: Այդպես ընկերական հարաբերություններ կամ գեղեցիկ սիրային պատմություններ կսկսվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2891 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5