ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3369 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին արժե զգույշ լինել: Այդ հատվածում հույզերին կտրվեք, կասեք կամ կանեք այն, ինչի մասին հետո ստիպված եք լինելու զղջալ: Բացի այդ, բոլոր Խոյերին չի հաջողվի ճիշտ պատկերացում կազմել իրավիճակի մասին ու գլուխ հանել սեփական զգացմունքներից: Ավելի ուշ ամեն ինչ պարզ կդառնա, և հենց այդ ժամանակ էլ որոշակիություն կմտցնեք ծրագրերի ու առաջնահերթությունների մեջ:

Չի բացառվում՝ համախոհներ գտնեք, որոնց մեջ կլինեն մարդիկ, որոնց նախկինում ձեր գաղափարները դուր չէին գալիս: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Դրանց շնորհիվ կարող եք չծրագրված, բայց շատ օգտակար գնումներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը բազում հաճելի անակնկալներ կմատուցի: Հնարավոր են հաջող զուգադիպություներ, լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: Դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կլսեք ինտուիցիայի ձայնին և ճիշտ որոշումներ կընդունեք: Ոչ ոք չի կարողանա շեղել կամ խճճել ձեզ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր գործեր սկսելու համար: Շատ բան ձեզ մոտ լավ կստացվի: Հաճախ կթվա, որ բավական է միայն ինչ-որ բան ուզենաք և միանգամից կստանաք այն: Այդ հատվածը հարմար է նաև ձեր հետաքրքրություններն ու նպատակները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Կկարողանաք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է առօրյա զբաղմունքների համար: Այսօր դրանք հոգնեցնող ու ձանձրալի չեն թվա: Ձեզ դուր կգա տնով զբաղվելը՝ այն զարդարելն ու կարգուկանոն հաստատելը, հարմարավետություն ստեղծելու համար իրեր գնելը: Կարող եք ոչ մեծ վերանորոգում կազմակերպել, մտածել, թե ինչ կարելի է ձեռք բերել դրա համար:

Ժամանակ կմնա նաև նոր գործերի համար. դրանք այնքան բարդ չեն թվա, որքան նախկինում: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին: Օրվա երկրորդ կեսին շատ Երկվորյակների կհաջողվի մտերիմների հետ քննարկել կարևոր հարցերն ու լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Նոր գաղափարներ ու ծրագրեր կունենաք, բայց դրանք իրագործման հարցում շտապել պետք չէ: Նախ պետք է նախապատրաստվել, ամեն մանրուք հաշվի առնել: Որոշ Խեցգետինների համար օգտակար կլինի մտերիմների հետ խորհրդակցելը: Նշանի մյուս ներկայացուցիչներն էլ անսպասելի, բայց շատ խելացի հուշումներ կստանան նոր ծանոթներից:

Հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ: Երեկոյան նորությունները կբարձրացնեն այն Խեցգետինների տրամադրությունը, ովքեր վերջին շրջանում հուսահատված էին: Չի բացառվում՝ հին սխալներն ուղղելու հնարավորություն ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մտերիմների հետ շփումները ձեզանից համբերատարություն կպահանջեն: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, երբեմն չեն աջակցի ու կքննադատեն: Բայց պայմանավորվել բոլոր դեպքերում հնարավոր է, եթե կենտրոնանաք մանրուքների վրա, հիշեք բոլորի համար կարևոր բաների մասին: Պատրաստ եղեք լսել ձեր ընդդիմախոսներին, հաշվի նստել բոլորի տեսակետների հետ:

Բարենպաստ օր է ստեղծագործելու համար: Նույնիսկ առօրյա գործերին է պետք նորովի մոտենալ, զարկ տալ երևակայությանը: Չի բացառվում հրաշալի գաղափարներ ունենաք՝ կապված կենցաղային հարցերի լուծման հետ: Որոշ Առյուծներ կհասկանան, թե որ իրերը կարող են թեթևացնել իրենց ու իրենց մտերիմների կյանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա իրադարձությունները ձեզ կուրախացնեն: Հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչ վաղուց էր ձեզ հետաքրքրում: Շատ Կույսեր հին նախասիրությանը վերադառնալու հնարավորություն կունենան: Վատ օր չէ ինչ-որ բան սովորելու համար, բայց այստեղ կարևոր կլինի չշտապելը: Ամենայն հավանականությամբ, առաջին հաջողությունները համեստ են լինելու:

Հարմար օր է հույզերով, ապրումներով ու մտքերով կիսվելու համար: Դուք դրանց այնպիսի ձև կհաղորդեք, որը ոչ ոքի անտարբեր չեն թողնի: Եթե ինչ-որ ժամանակ առաջ երազում էիք օնլայն-հայտնի մարդ դառնալ, հիմա ուժերը փորձելու ճիշտ պահն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հոգսերով լի կլինի: Շատ բան պետք է հասցնեք, և դուք հրաշալի կհասկանաք դա, այնպես որ՝ ժամանակը զուր չեք վատնի: Պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել: Շատ Կշեռքներ ոչ միայն կիրառում կգտնեն իրենց տաղանդներին, այլև կհասկանան՝ ինչպես դրանց միջոցով մեծացնեն եկամուտները:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար, նաև նրանք, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Հիմա ձեզ կհաջողվի որոշումներ ընդունել, որոնք նախկինում ձեր մտքում չէին ծնվում: Դեպի լավը կփոխվեն նախկինում լարված հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հիմա ձեզ ավելի լավ կտրվեն այն գործերը, որոնք մանրուքներին ուշադրություն չեն պահանջում: Հաճախ ձեզ իրավիճակին նետած մեկ հայացքն էլ բավական կլինի նրա մասին պատկերացում կազմելու համար, իսկ ավելի ուշադիր դիտել չեք ուզենա: Ցավոք, երբեմն առաջին տպավորությունը սխալ կլինի, այնպես որ՝ լավ է չշտապեք:

Չարժե առանց մտածելու խոստումներ տալ: Այդ խոստումները կատարելն ավելի բարդ կլինի, քան ձեզ է թվում: Դա վերաբերում է և՛ գործնական դաշտին, և՛ անձնական հարաբերություններին: Տաք գլխով ասված բաների համար շուտով զղջալու եք: Լավ է ոչ մի ավելորդ բան չխոսեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հարմար չէ կենտրոնացվածություն պահանջող, մանրուքներն ուսումնասիրելու ու վերլուծելու կարիք ունեցող գործերով զբաղվելու համար: Դուք արագ կհոգնեք ու կսկսեք շեղվել, իսկ դա սխալների կհանգեցնի: Փոխարենը ձեզ հավասարը չի լինի այնտեղ, որտեղ պետք է ինչ-որ բան ղեկավարեք, կարևոր աշխատանք կազմակերպեք ու ոգեշնչեք նրանց, ովքեր հիասթափվել են:

Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերն ու ընկերական հարաբերությունները, որոնք ժամանակին ձեզ համար թանկ են եղել: Մարդիկ, ովքեր ձեզ ինչ-որ բանով նեղացրել են, կհասկանան, որ սխալվել են ու կուզենան քավել իրենց մեղքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր ձեզ հեշտությամբ կտրվի այն, ինչ ստեղծագործ մոտեցում, երևակայություն ու հնարամտություն է պահանջում: Լրիվ այլ իրավիճակ կլինի այնտեղ, որտեղ մանրուքներին ուշադրություն պահանջող գործեր լինեն: Ձեզ կշեղեն ավելորդ մտքերը, մի բանից մյուսին կանցնեք ու վտանգ կա՝ սխալներ անեք: Բարեբախտաբար, դրանք կհաջողվի ժամանակին նկատել և ուղղել:

Օրը շատ բարենպաստ է շփումների տեսանկյունից: Դուք հաճախ կես խոսքից կհասկանաք ոչ միայն ձեր մտերիմներին, այլև մարդկանց, որոնց հետ դեռ վերջերս եք ծանոթացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հագեցած կլինի, քանի որ պետք է շատ զբաղվեք ուրիշների գործերով, ուղղեք նրանց գործած սխալները և ոտքի վրա յուրացնեք նոր պարտականությունները: Երբեմն դժվար կլինի, բայց դրական հույզեր էլ կստանաք: Այն, ինչ այսօր կսովորեք, ավելի ուշ ձեզ դեռ պետք կգա:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ շփվելու համար: Զրույցի հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր էլ կունենաք: Դուք հաճույքով կմտածեք ապագայի մասին ու կերազեք, բայց այն, ինչ տեղի է ունենում այժմ և հիմա, նույնպես չի վրիպի ձեր ուշադրությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է: Ձեզ կհաջողվի լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը: Որոշ Ձկներ բացի այդ կկռահեն՝ ինչպես գլուխ հանել մտերիմների խնդիրներից, և դա իսկապես կուրախացնի նշանի ներկայացուցիչներին: Ձեզ համար թանկ մարդկանց օգնելու հնարավորությունը կոգեշնչի ձեզ: Ուրիշների համար կանեք այն, ինչ ինքներդ ձեզ համար էլ չէիք անի:

Կարող եք նոր բան ստանձնել: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել այն գործից, որի մասին նախկինում միայն մոտավոր պատկերացում ունեիք: Ձեր հաջողությունները կոգեշնչեն շրջապատողներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3369 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5