ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 8
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4077 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հանգստություն պահպանեք. այսօր դա շատ կարևոր կլինի: Օրը հաջող կդասավորվի, եթե կշռադատված որոշումներ ընդունեք, չշտապեք ու չհուզվեք: Հիշեք, որ ծանոթների օրինակներն ու ուրիշի փորձը միշտ չէ, որ օգտակար են ձեզ: Լավ է գնաք սեփական ճանապարհով ու ինքնուրույն որոշումներ ընդունեք:

Հնարավոր են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ, սակայն խոսքը լուրջ կոնֆլիկտների մասին չէ: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ հին խնդիրներին: Այս անգամ պայմանները կօգնեն գլուխ հանել դրանցից: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի գերագնահատեք ձեր հնարավորությունները: Դուք շատ բանի ինքնուրույն կհասնեք, բայց աջակցությունը ամեն դեպքում չէր խանգարի: Այնպես որ՝ վատ մի զգացեք օգնություն ընդունելուց, եթե այն ձեզ առաջարկեն: Մտածեք այն մարդկանց հետ համագործակցություն սկսելու համար, ովքեր հոգեհարազատ են ձեզ:

Օրը շատ Ցուլերի կուրախացնի հաջող զուգադիպություններով, որոնք իրենց հետ անձնական հարաբերություններում դրական փոփոխություններ կբերեն: Կարող եք նախաձեռնող լինել: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե երբ է պետք դա անել: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ օր է, բայց այն բոլոր դեպքերում հնարավորություն կտա գլուխ հանել գործերից: Կարևոր կլինի չշտապելը, որոշումներում ու արարքներում անկախություն պահպանելը: Հեռու մնացեք նրանցից, ովքեր փորձում են ազդել ձեզ վրա, ձեզ պարտադրել իրենց կամքը: Բոլոր խորհուրդները չէ, որ լավը կլինեն, դրանց հետևելուց առաջ լավ մտածեք:

Կուրախացնի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում հնարավոր են հաճելի իրադարձություններ, ինչպես նաև ոգեշնչող նորություններ հեռվից: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում հասկանաք, թե ինչի վրա կուզենայիք կենտրոնանալ մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը ոչ միանշանակ է: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը. դա հենց այն է, ինչ հիմա անհրաժեշտ է ճիշտ որոշումներ ընդունելու ու սխալներ թույլ չտալու համար: Հնարավոր է առաջընթաց մի գործում, որին մեծ ուժեր էիք տվել:

Ավելի ուշ հնարավորություն կունենաք նոր ու շատ հետաքրքիր գործ ստանձնել, սովորել այն, ինչ շուտով պետք կգա: Երեկոն հարմար է ընկերների ու հարազատների հետ շփվելու, ընտանեկան տոների համար: Դուք կգտնեք շրջապատողների տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջողության հասնելու համար ստիպված եք լինելու շատ աշխատել: Հեշտ հաղթանակների ու լավ պայմանների վրա հույս մի դրեք: Բայց եթե համառ լինեք, սպասվածից ավելիին կհասնեք: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, հին ծանոթները ձեզանից դժգոհություններ կունենան, իսկ նորերը ձեր մասին սխալ տպավորություն կկազմեն:

Սակայն կլինեն նաև հաճելի պահեր: Հնարավոր են նվերներ ու անակնկալներ, հանդիպումներ հին ընկերների հետ, հետաքրքիր զրույցներ: Օրվա երկրորդ կեսին կկարողանաք ուղղել սխալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր: Այդ հատվածում ցանկացած մանրուք սրտին մոտ կընդունեք, երբեմն այնքան կհուզվեք, որ նույնիսկ ինքնազգացողությունը կարող է վատանալ: Բայց իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի, իսկ ինտուիցիան կհուշի, որ հաջողությունը սարերի հետևում չէ:

Կեսօրից հետո ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Պարզ կդառնա՝ ինչ է պետք անել հին խնդիրները լուծելու ու նորերից խուսափելու համար: Որոշ Կույսերի հաճելի ծանոթություններ են սպասվում, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ նրանց ժամանակին ամենաջերմ հարաբերություններն էին կապում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, բայց դա ձեզ չի անհանգստացնի: Լրիվ հակառակը. դուք արագ կհարմարվեք նոր պայմաններին, ոտքի վրա ճիշտ որոշումներ կընդունեք ու նույնիսկ հաճույք կստանաք շուրջը տիրող խառնաշփոթից: Որոշ Կշեռքների կհաջողվի շահավետ գործարքներ կնքել:

Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ ժամանակին շատ կապված էիք: Հին հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք: Այս անգամ սխալներ չեք անի, այնպես որ շփումները բոլորի համար հաճելի կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ բարդ է, բայց կուզենայիք, որ լրիվ հակառակը լիներ: Դուք ուրախ կլինեիք հնարավորին արագ լուծել կուտակված խնդիրները, բայց միշտ չէ, որ ճիշտ կգործեք: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք ստեղծված իրավիճակի շուրջ մտորելու համար ու մի շտապեք: Դուք անպայման կհասկանաք՝ ինչպես է պետք գործել անհրաժեշտ արդյունքի հասնելու համար:

Չեն բացառվում անսովոր ծանոթությունները: Որոշ Կարիճներ կհանդիպեն մարդկանց, որոնց հետ շփումները կազդեն նշանի ներկայացուցիչների աշխարհայացքի վրա: Դուք շատ բան կսովորեք ուրիշներից, ուշադրություն կդարձնեք նրանց փորձին՝ առանց նույնիսկ մտածելու, որ այն կարող է ձեզ պետք գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջողության հասնելու համար հաճախ ինքնատիրապետման ու համառության կարիք կզգաք: Նույնիսկ աննշան ձգձգման ու անհաջողության դեպքում հույզերը կտիրեն ձեզ, որոնք էլ կխանգարեն ճիշտ որոշումներ ընդունել ու առաջ շարժվել: Այն Աղեղնավորները, որոնք կկարողանան սառնասրտություն պահպանել ու հետ կանգնել չմտածված արարքներից, կհասնեն նրան, ինչին վաղուց էին ձգտում:

Հավանական են հաճելի ընտանեկան իրադարձություններ, ինչպես նաև լավ նորություններ՝ կապված ամենամտերիմ մարդկանց հետ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան խնդիրները քննարկելու համար: Դրանց լուծում գտնելու շանս կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք շատ բան պետք է անեք: Լավ է ոչինչ չհետաձգեք, քանի որ օրվա առաջին կեսը խոստանում է շատ հաջող լինել: Այն հարմար է և՛ նոր նախաձեռնությունների, և՛ հին խնդիրները լուծելու համար: Այդ հատվածում չեն բացառվում օգտակար ծանոթությունները:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է հանգստի, ընկերների հետ հանդիպելու, ոչ մեծ ուղևորությունների համար: Հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կունենաք: Որոշ Այծեղջյուրներ երկար սպասված սիրային խոստովանություններ կլսեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դատարկ բաների պատճառով մի հուզվեք ու աշխատեք չկորցնել լավատեսությունը, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Օրը չի կարելի հրաշալի անվանել, բայց այն վատն էլ չի լինի: Այո, ստիպված եք լինելու շատ աշխատել անհրաժեշտ արդյունքը ստանալու համար: Բայց եթե ջանքեր գործադրեք, ավելիին կհասնեք, քան ակնկալում էիք, և ջանքերը զուր չեն անցնի:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին կամ կկարողանաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ զրույցներ կլինեն, որոնց մեծ մասը հաճելի, բայց անօգուտ կլինի: Նկատի ունեցեք, որ ծրագրերը հիմա արժե քննարկել միայն նրանց հետ, ովքեր ձեզանից պակաս հետաքրքրված չեն դրանց իրագործման հարցում: Վերջին շրջանում ստացած տեղեկատվությամբ էլ չարժե ոչ ոքի հետ կիսվել:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջող զուգադիպություններ, իրադարձություններ, որոնցից օգուտ կքաղեք, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր ապագայում ձեզ դեռ շատ կօգնեն: Որոշ Ձկների սիրային անակնկալներ են սպասվում, որոնք նշանի ներկայացուցիչները դեռ շատ կհիշեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4077 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7