ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 3
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2335 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, եթե ղեկավարվեք ոչ թե ուրիշների խորհուրդներով, այլ առողջ բանականությամբ: Նույնիսկ ուրիշի լավ օրինակին հետևելը կարող է վտանգավոր լինել: Օրը հարմար է ինչ-որ ստեղծագործ նախագծի վրա ինքնուրույն աշխատանքի համար:

Մանրուքների համար մի վշտացեք: Պահպանեք լավ տրամադրությունն ու կկարողանաք խուսափել մտերիմների հետ տարաձայնություններից, դեպի լավը փոխել սիրելիի հետ հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների ու ընկերական հանդիպումների համար: Հավանական են հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օգտակար կլինի ապագայի մասին մտորելն ու պլաններ կառուցելը: Ճիշտ կգնահատեք սեփական ունակություններն ու հստակ կկանխատեսեք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները: Կարող եք կյանքի կոչել հին մտահղացումները, քանի որ այսօր ձեր կողմից կլինեն ոչ միայն աստղերը, այլ նաև ազդեցիկ անձինք:

Երեկոյան կվատանա ինքնազգացողությունը, մրսածության վտանգ կա: Այդ հատվածի համար երկար ու բարդ գործեր մի պլանավորեք, քանի որ սովորականից ավելի արագ կհոգնեք: Ցանկալի չէ միայնակ երկարատև ուղևորությունների մեկնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Գործերում հավանական է նշանակալի առաջընթաց: Բայց ամենակարևոր նպատակին հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Որոշ Երկվորյակներ պետք է բարդ ընտրություն կատարեն՝ հենվելով միայն սեփական ինտուիցիայի վրա: Իրենց մասին կհիշեցնեն հին թշնամիները: Նրանք ավելի նենգ ու հնարամիտ են դարձել, այնպես որ՝ հեշտ հաղթանակի հույս չունենաք:

Մտերիմները ձեր ապրումների պատճառը չեն հասկանա, բայց կփորձեն ամեն հարցում աջակցել: Ժամանակ գտեք ձեզ համար թանկ մարդկանց հետ անկեղծ զրուցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բարենպաստ կլինի, հետաքրքիր հեռանկարներ կբացի ու հնարավորություն կտա նոր գործում հաջողության հասնել: Շատ հարցերում հաջողակ կլինեք, երբեմն կարևոր հաղթանակներ կտոնեք՝ առանց դրանց համար լուրջ ջանքեր գործադրելու: Բացի այդ, շատ հնարամիտ կլինեք ու ցանկացած իրավիճակ կօգտագործեք ի շահ սեփական հետաքրքրությունների:

Շրջապատողները կնախանձեն, բայց չեն փորձի կտրել ձեր ճանապարհը: Ինքներդ ձեր հանդեպ հավատը կօգնի անձնական խնդիրները լուծելիս: Ինչքան քիչ կասկածեք, այնքան հեշտ լեզու կգտնեք մտերիմների հետ: Նույնիսկ եթե ինչ-որ տարաձայնություններ առաջանան, դրանք արագ կհաղթահարեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կհաջողվի ավարտին հասցնել համարյա անհույս թվացող գործերը: Պարգև կստանաք, որի հույսն արդեն չունեիք: Շատերը կնկատեն ձեր հաջողությունները, կուզենան շնորհավորել կամ հայտնել իրենց հիացմունքը: Հնարավոր է, ծանոթների շրջանում համախոհներ գտնեք: Միայն թե զգույշ եղեք նրանց հետ, ովքեր պարտադրում են իրենց ներկայությունը: Նման մարդիկ, ամենայն հավանականությամբ, կուզենան ձեզ օգտագործել:

Երեկոյան ժամանակ գտեք պասիվ հանգստի ու զբոսանքների համար: Դա կօգնի խուսափել անքնությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Նոր հնարավորություններ կբացվեն, բայց դրանցից օգտվելու համար խիզախություն ու վճռականություն է անհրաժեշտ; Շատ բան կհասցնեք, քանի որ չեք շեղվի դատարկ զրույցներով ու ժամանակ չեք վատնի ուրիշների սխալներն ուղղելու վրա:

Ինչ էլ որ ասեն շրջապատողները, ձեր տրամադրության վրա այն ոչ մի կերպ չի անդրադառնա: Ե՛վ քննադատությունը, և՛ հաճոյախոսությունները միանման բարեհոգի կընդունեք: Ոմանց դա կհանի հավասարակշռությունից, բայց մեծամասնությանը ձեր վարքը շատ դուր կգա: Չի բացառվում՝ այսօր նոր ընկերներ ու երկրպագուներ ձեռք բերեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ, բայց այնքան էլ վատ օր չէ: Նպատակին հասնելը ջանքեր կպահանջի, բայց կարող եք հույս դնել միայն ձեզ վրա: Նույնիսկ փորձված օգնականներին ու համախոհներին պետք է անընդհատ վերահսկեք:

Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, բայց վեճերից կհաջողվի խուսափել: Հնարավոր է վերականգնեք հարաբերությունները մի մարդու հետ, որից ձեր կամքով չեք բաժանվել, այլ անբարենպաստ պայմանների պատճառով: Պատրաստ կլինեք խոստովանել ձեր սխալները ու կփորձեք ուղղել դրանք: Դա շատերին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաժարվեք փորձարկումներից ու ոչ մի նոր բան մի սկսեք: Օրը կարծես հատուկ նախատեսված է արդեն ծանոթ ճանապարհով շարժվելու, ավանդույթներին հավատարիմ մնալու ու լավ օրինակներին հետևելու համար: Աշխատեք չխախտել կանոններն ու ոչ ոքի շոկի մեջ չգցել: Խելամիտ պահպանողականությունը թույլ կտա շատերի վրա լավ տպավորություն թողնել:

Ուշադիր հետևելով շրջապատին ու վերլուծելով նրանց սխալները՝ կհասկանաք, թե ինչ պետք է չանեք: Ավելի ուշ պարզ կդառնա՝ ինչ է պետք նախաձեռնել նպատակին հասնելու համար, իսկ հիմա ոչ մի տեղ մի շտապեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Զգուշությունը չէր խանգարի: Սխալների վտանգ կա, որոնց ուղղումը շատ ժամանակ ու ուժեր կպահանջի: Ձեզ վատը կամեցողներն անընդհատ կխառնվեն ձեր կյանքին: Դա կստիպի ձեզ հուզվել, իսկ երբեմն՝ նույնիսկ չարանալ:

Աշխատեք պահպանել լավ տրամադրությունը: Բարձր տրամադրությունը տեղին կլինի այն միջոցառումներին, որոնց կուզենաք մասնակցել երեկոյան: Այդ հատվածում հնարավոր են անսովոր, բայց շատ հետաքրքիր ծանոթություններ: Դրանցից մեկը գրավիչ սիրային պատմության սկիզբ կդնի, եթե ինքներդ ուզենաք դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Դրանք կանեն նոր ծանոթները: Նկատի առեք, որ պետք է մեծ ջանքեր գործադրեք նրանց ակնկալիքներն արդարացնելու համար: Նոր գործը հեշտ չի լինի, բայց շատ բան կսովորեք, օգտակար փորձ ձեռք կբերեք, իսկ միաժամանակ նաև այնպիսի մարդու հեղինակությունը, որի ուժերի սահմաններում է նույնիսկ անհնարինը:

Երեկոն հիանալի է սիրային ժամադրության համար: Կես խոսքից կհասկանաք մտերիմ մարդուն, կկռահեք նրա գաղտնի ցանկություններն ու պլանները: Կարող եք խոսել ապագայի մասին. այստեղ անկեղծությունն ու փոխադարձ վստահությունը շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է ցանկացած բնույթի հանդիպումների համար: Ձեզ լավագույն կողմերից ցույց կտաք, շատերին կհամոզեք ձեր ճշմարտացիության մեջ ու կհետաքրքրեք համարձակ գաղափարներով: Հաջողությանը խանգարել կարող է միայն մի բան՝ ձեր չափազանցված զգուշությունը: Ավելի համարձակ եղեք. աստղերն այսօր կօգնեն խիզախ ու վճռական մարդկանց:

Չնայած գործեր շատ կլինեն, գերհոգնածությունից կարող եք չվախենալ: Սպորտով զբաղվելը հաճախ կօգնի ձեզ լավ զգալ: Օրը հարմար է ոչ մեծ գնումների համար, որոնք հաջող կլինեն: Կարող եք զբաղվել նաև ապագա ուղևորությունների պլանավորմամբ ու ձեռք բերել դրանց համար անհրաժեշտ բաները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հարմար է անսովոր խնդիրներ լուծելու համար: Աշխատեք ստեղծագործաբար մոտենալ ամենին, ինչով զբաղվում եք: Գործնական բանակցությունները զսպվածություն են պահանջում. ձեզ կփորձեն պրովոկացիայի ենթարկել, հանել հավասարակշռությունից: Դրա հետ մեկտեղ, հանգստություն պահպանելը շատ կարևոր է, քանի որ եթե կորցնեք այն, աչքից կարևոր մանրուքներին բաց կթողնեք:

Մտերիմ մարդկանց շրջանում ձեզ հարմարավետ կզգաք: Կարող եք շատ բաների մասին պայմանավորվել, անցյալում թողնել տարաձայնություններն ու վեճերը, փոխադարձ վիրավորանքները: Որոշ Ձկներ սիրային խոստովանություններ կստանան, որոնց համար շատ ուրախ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2335 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4