ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2292 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Սովորեք: Օրը շատ նոր բաներ իմանալու, օգտակար փորձ ձեռք բերելու շանս կտա: Նոր հնարավորություններ կբացվեն նրանց առջև, ովքեր պատրաստ են հավասար համագործակցության: Եթե ուզում եք ամեն գնով գլխավորը լինել, ապա ոչ միայն ձեռնունայն կմնաք, այլ նաև երկար ժամանակով կփչացնեք շրջապատի հետ հարաբերությունները:

Անձնական գործերում շատ համառ մի եղեք. այստեղ ճկունությունն ու զիջելու պատրաստակամությունը թույլ կտան խուսափել տհաճություններից, հիմար վեճերից ու վիրավորանքներից: Օգտակար կլինեն ավագ հարազատների հետ շփումները. նրանք լավ խորհուրդներ կտան ու կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է նրանց համար, ովքեր զբաղված են նոր, հետաքրքիր ու բարդ գործով: Ճիշտ կտնօրինեք այն, ինչ ունեք, ցանկացած բարդ իրավիճակից կգտնեք միակ ճիշտ ելքը: Հնարավորություն կունենաք օգնել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Ավելի ուշ այդ մարդիկ ձեզ օգտակար ծառայություններ կմատուցեն:

Հաջող օր է գնումների, տունը կահավորելու, կարգուկանոն հաստատելու համար: Ամենի մեջ, ինչով կզբաղվեք, ստեղծագործական տարրեր կմտցնեք, այնպես որ՝ նույնիսկ միապաղաղ գործերը հետաքրքիր կդառնան: Շրջապատողները ձեզ հետաքրքրությամբ կնայեն, կգտնվեն նաև մարդիկ, ովքեր կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինչ էլ որ անեք, պահպանեք առողջ բանականությունը: Կարող եք նոր գործեր ստանձնել, փորձարկումներ անել, ռիսկի դիմել, բայց ամեն ինչ մեջ պետք է պահպանեք չափի զգացումը: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, ովքեր պատրաստ են լավ խորհուրդներ տալ ու ձեզ հետ պահել ցավալի սխալներից: Ուշադրության արժանի խորհուրդներին անպայման հետևեք:

Ընտանեկան գործերը ուշադրության կարիք կզգան: Այստեղ ձեր ջանքերը զուր չեն անցնի. կերջանկացնեք նրանց, ում սիրում եք: Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա և տան համար այլ օգտակար իրեր գնել: Հնարավոր են թանկարժեք նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լուրջ տրամադրվեք: Պետք է լուծեք գումարի հետ կապված ոչ այնքան հաճելի հարցերը: Կարող է պարզվել, որ չափից դուրս շատ եք ծախսել և հիմա ծայրը ծայրին հասցնելու համար խիստ խնայողության կարիք կա:

Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Լավ գլուխ կհանեք բոլոր, այդ թվում՝ նաև նոր գործերից: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, ձեզ կհաջողվի զրուցել ամենի մասին, ինչն առաջ տարաձայնություններ էր առաջացնում: Չի բացառվում՝ գտնեք այն մարդկանց հետ հաշտվելու ձևը, որոնց հետ երկար ժամանակ վեճի մեջ էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վատ օր չէ, բայց իսկապես նշանակալի արդյունքների հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Անհրաժեշտ է օգնականներ գտնել, քանի որ առանց նրանց գործերից գլուխ հանել չի ստացվի: Քանի որ այսօր նույնիսկ փորձված մարդիկ ցավալի սխալներ կանեն, պետք է ուշադիր հետևեք, թե ինչպես են կատարվում ձեր խնդրանքները:

Անձնական հարաբերություններում նախաձեռնող եղեք: Հիմա կկռահեք, թե ինչ են ձեզանից սպասում շրջապատողները ու կիրականացնեք մտերիմների գաղտնի ցանկությունները: Չի բացառվում անսպասելի սիրային խոստովանությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամենահաջող ու հասարակ օրը չէ, բայց իրադարձություններից կարող եք օգուտ քաղել: Պետք կգա մարդկանց հետ պայմանավորվելու, ձեզանից տարբերվող մարդկանց մոտեցում գտնելու ունակությունը: Աշխատեք բացասական հույզերին չտրվել: Հատկապես կարևոր է, որ ոչ ոք օրվա կեսին ձեր ապրումները չնկատի: Այդ հատվածում պետք է բարեհամբույր ու լավատես լինեք. հենց այդ հատկանիշների շնորհիվ ձեզ կհաջողվի զինաթափել թշնամիներին ու ամրապնդել ձեր դիրքերը:

Ուղևորությունների ժամանակ ուշադիր եղեք, հատկապես եթե միայնակ եք ճամփորդում: Ճանապարհին հնարավոր են փոքրիկ տհաճ պատահարներ, ցավալի կորուստներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բարենպաստ օր է ընտանեկան գործերի, բարեկամական կապերի ամրապնդման համար: Սուր ինտուիցիան կօգնի շրջապատին կես խոսքից հասկանալ: Կկռահեք, թե ինչ են ուզում թաքցնել մյուսները, բայց ձեզ նրբանկատ կպահեք, և իհարկե, ոչ ոքի չեք հայտնի ուրիշների գաղտնիքները:

Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնք ձեր սրտով կլինեն: Երկար մտածելու կարիք չկա. կարող եք միանգամից համաձայնությամբ պատասխանել: Ձեր համարձակ գաղափարները հաճախ անսպասելի աջակցություն կստանան: Ոչ վաղ անցյալի թշնամիները ձեր համախոհները կդառնան, իսկ ժամանակի հետ՝ նաև ընկերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է մանր, միապաղաղ խնդիրները լուծելու համար: Կարևոր գործերում հաջողության հասնել չի ստացվի և ձեր ջանքերից քիչ բան կախված կլինի: Պայմաններն ամենաանսպասելի ձևով կդասավորվեն, դժվար կլինի հասկանալ՝ ինչ է պետք անել կորուստներից խուսափելու համար, նույնիսկ փորձված համախոհները հուսախաբ կանեն: Ցանկացած որոշում ընդունելուց առաջ առավելագույն ինֆորմացիա հավաքեք: Օգտակար կլինի նաև պահուստային պլան ունենալը:

Ինտուիցիայի հուշումներն այսօր, ցավոք, սխալ կլինեն: Դա հատկապես հավանական է անձնական հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հեշտ օր չէ: Պետք է գործ ունենաք այնպիսի մարդկանց հետ, որոնց կուզենայիք տեսնել ձեր համախոհների ու ընկերների թվում: Հասկանալի է, որ կուզենաք դուր գալ նրանց: Բայց ինչքան մեծ ջանքեր գործադրեք, այնքան վատը կլինի արդյունքը: Այնպես որ՝ ձեզ հնարավորինս բնական պահեք. դա բարենպաստ տպավորություն կթողնի:

Հնարավոր են աննշան, բայց շատ ցավալի ֆինանսական կորուստներ: Նույնիսկ ամենազգույշ Աղեղնավորները մեքենայությունների զոհ դառնալու վտանգի մեջ կհայտնվեն: Գնումների հարցում մի շտապեք, խոսքը հատկապես ապառիկ գնումների մասին է: Ցանկալի չէ պարտքով գումար տալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա իրադարձությունները ցույց կտան, թե որքանով են ճիշտ ու հաջող եղել նախկինում ընդունած ձեր որոշումները: Եթե հասկանաք, որ սխալվել եք, աշխատեք հնարավորինս արագ ուղղել ձեր սխալը: Աշխատեք քիչ հուզվել ու ոչ ոքի ցույց չտալ ձեր անհանգստությունը: Նկատելով, որ հուզվում եք՝ թշնամիները ձեզ կստիպեն ավելի շատ տագնապել:

Ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու, մտերիմների մասին հոգ տանելու, կենցաղային խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Այծեղջյուր ծնողները պետք է ուշադիր լինեն երեխաների հանդեպ. նրանք աջակցության կարիք կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գնումների հարցում մի շտապեք. սպոնտան գնումները հաջող չեն լինի: Հակված կլինեք ավելի շատ ծախսել, քան կարող եք ձեզ թույլ տալ, իսկ սպասված դրամական մուտքերը կարող են ուշանալ, այնպես որ՝ ֆինանսական վիճակը նախանձելի չի լինի: Նման դժվարություններից ցանկալի է ինքնուրույն գլուխ հանել, ոչ ոքի չդիմել օգնության խնդրանքով:

Օրը վատը չէ աշխատանքի համար: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր հետաքրքրված են ձեզ հետ համագործակցությամբ: Աշխատեք չխախտել խոստումները, որոնք տվել եք, չհիասթափեցնել նրանց, ովքեր սիրում ու հարգում են ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ բան սովորականից դժվար կտրվի: Բայց նույնիսկ ամենալարված պահերին հանգստություն կպահպանեք: Հենց դա թույլ կտա գլուխ հանել տհաճություններից. առանց ավելորդ հույզերի ճիշտ որոշումներ կընդունեք: Օրվա կեսին կարևոր ինֆորմացիա ստանալու շանս կա: Շուտով դրան կիրառում կգտնեք:

Շրջապատի հետ հարաբերությունները հարթ չեն լինի: Մեկ հիանալի լեզու կգտնեք բոլորի հետ, մեկ բոլորից կնեղանաք: Բայց շուտով այդ տատանումները կմնան անցյալում, ներդաշնակությունն էլ կվերականգնվի: Օրվա երկրորդ կեսը օգտակար խորհուրդների ժամանակ է: Հաճախ դրանք կտան հին ծանոթները. լսեք նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2292 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 4.6/7