ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 20
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6239 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր բողոքելու ցանկություն չեք ունենա: Դուք հրաշալի գլուխ կհանեք այն ամենից, ինչ կստանձնեք, հաճախ հին խնդիրներին անսովոր, բայց շատ արդյունավետ լուծում կգտնեք: Օրը շատ հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Դուք ուշադիր ու կարգապահ կլինեք, իսկ դա կօգնի խուսափել զուր ծախսերից ու սխալներից:

Չեն բացառվում ոչ մեծ տարաձայնությունները տանն ու աշխատավայրում, բայց ձեզ կհաջողվի արագ վերջ տալ դրանց: Ոչ միանշանակ իրավիճակներում դուք կտեսնեք ելքը, որը մյուսները չեն նկատել ու բոլորին հրաշալի խորհուրդներ կտաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը բարենպաստ է ցանկացած բանակցությունների ու հանդիպումների համար: Ձեզ կհաջողվի զրուցակիցներին հասցնել ձեր գաղափարները, հետաքրքրել նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը: Շատ ծանոթություններ, որոնք կկայանան այս հատվածում, ավելի ուշ օգտակար կլինեն:

Օրվա երկրորդ կեսն ավելի հարմար է կարգապահություն, կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Կարող եք լուծել այն խնդիրները, որոնցից նախկինում գլուխ հանել չէր ստացվում: Շատ Ցուլերի կօգնեն մարդիկ, որոնցից նշանի ներկայացուցիչները նման բան չէին սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար է ամենատարբեր խնդիրներ լուծելու համար: Շատ հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, այն հաճախ անսխալ կհուշի՝ ինչ անել: Դուք արագ կսովորեք նորն ու միշտ կիմանաք, թե ում կարելի է դիմել տեղեկատվության կամ խորհուրդների խնդրանքով: Հետաքրքիր զրույցներ կունենաք: Դրանց շնորհիվ էլ նոր գաղափարներ ու ծրագրեր կունենաք:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք քննարկել հարցերն այն մարդկանց հետ, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Միանգամից փոխհասկացողության հասնել չի ստացվի, բայց լուրջ տարաձայնություններ էլ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ցանկացած զրույցի ու քննարկումների համար օրվա առաջին կեսն ավելի հարմար է, քան երկրորդը: Ինչքան օրն առաջ գնա, այնքան շրջապատողների հետ լեզու գտնելն ավելի դժվար կլինի, այնքան սուր կարձագանքեք ձեր հասցեին հնչող քննադատություններին, այնքան հաճախ կասեք բաներ, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ: Նկատի ունեցեք, որ պետք չէ անհապաղ կիսվել ստացված տեղեկատվությամբ, բացահայտել ձեր կամ ուրիշների սխալները:

Օրվա երկրորդ կեսը հաջողություններ է խոստանում ուսման մեջ ու ստեղծագործական կյանքում, հարմար է հին գաղափարներին ու վաղուց մտահղացած նախագծերին վերադառնալու համար: Չի բացառվում՝ ընկերներն ու մտերիմներն օգնեն կյանքի կոչել այն ծրագրերը, որոնց նախկինում քննադատորեն էին մոտենում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան կարող է առաջին հայացքից թվալ, բայց օրը վատն էլ չես անվանի: Ձեզ կարող է նյարդայնացնել այն, որ իրադարձությունները չափազանց դանդաղ են զարգանում, շրջապատողներն էլ ոչ մի տեղ չեն շտապում, իսկ դուք ուզում եք հնարավորինս արագ հասնել դրված նպատակներին: Դեռևս դա փոխել հնարավոր չէ, այնպես որ՝ համբերությամբ զինվեք:

Աշխատեք չնյարդայնանալ ու կոնֆլիկտային իրավիճակներ չհրահրել: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա, իսկ երեկոն ավելի հաճելի կլինի, քա առավոտը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Օրվա հուզական ֆոնը լարված է, նշանի ամենատպավորվող ներկայացուցիչները հաշտ չեն լինի ոչ իրենք իրենց, ոչ էլ ուրիշների հետ: Ապրումներից շեղվելուն կօգնեն օգտակար գործերը: Դրանք լավ է ստանձնեք օրվա կեսին, երբ բավարար ժամանակ կունենաք սկսածն ավարտին հասցնելու համար:

Հավանական են չծրագրված ծախսեր, բայց դրանք ձեր բյուջեին լուրջ հարված չեն հասցնի: Գնումներ անելուց առաջ խորհրդակցեք մտերիմների հետ: Նրանք կօգնեն խուսափել սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ ու արդյունավետ օր է, որը հնարավորություն կտա շատ գործերում հաջողությունների հասնել: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, այնպես որ՝ սխալվելու հավանականությունը մեծ չէ: Կարող եք ապագայի ծրագրեր կառուցել. դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերն ու իրավիճակը, իրատես կլինեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր հարցերը քննարկելու ու այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Դուք միշտ կգտնեք անհրաժեշտ բառերը, կկարողանաք տարահամոզել կասկածողներին, ոգեշնչել նրանց, ովքեր կորցրել են ինքնավստահությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն առանձնանում է անբարենպաստ հուզական դաշտով: Աշխատեք պահպանել հոգեկան հավասարակշռությունը, վատ տրամադրության զոհ չդառնալ, չտրվել տխրությանը: Հաճախ այդ հարցում կօգնեն նոր զբաղմունքները: Օգտակար կլինի ձեզ վաղուց հետաքրքրող բաները սովորելը:

Շատ գործեր ավելի դժվարությամբ կտրվեն, քան սովորաբար, բայց դուք ամեն դեպքում դրանք ավարտին կհասցնեք: Չի բացառվում՝ այդ հարցում օգնեն հին ծանոթները, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Այսօր սկսվող համագործակցությունը ոչ միայն շահավետ, այլև հաճելի կլինի բոլոր մասնակիցների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգիստ օր է: Նրա առաջին կեսը արդյունավետ չի լինի: Փոխարենը այն հարմար է ընկերների ու մյուս մտերիմների հետ շփվելու, ինչպես նաև հաճելի, չնայած՝ ոչ այնքան օգտակար զբաղմունքների համար: Դրանից հետո ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի կզգաք:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան շատ նոր գաղափարներ կունենաք: Դրանցից մի քանիսը կարող եք անհապաղ իրագործել, այնպես որ՝ բաց մի թողեք բարենպաստ պահը: Ձեզ կօգնեն հին համախոհներն ու ընկերները: Չնայած՝ դուք ինքներդ էլ ամեն ինչից գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը հակասական տեղեկություններ կբերի: Հիշեք, որ պետք է ամեն ինչ ստուգեք: Նույնիսկ այն մարդիկ, որոնց սովոր եք վստահել, կարող են ձեզ մոլորության մեջ գցել, թեկուզ՝ ոչ մտադրված: Շատերը ցանկալին իրականության տեղ կընդունեն, իրենց երազանքների մասին այնպես կպատմեն, կարծես դրանք արդեն վաղուց իրականություն են դարձել: Պարտադիր չ տարահամոզեք այդ երևակայողներին, բայց նրանց շարքերն ընկնել էլ չարժե:

Ավելի ուշ կգա ձանձրալի աշխատանքի ու ընթացիկ գործերի ժամանակը, որոնցից հեշտությամբ գլուխ կհանեք: Կկարողանաք օգնել մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաջող կդասավորվի, եթե շրջահայաց լինեք ու ինքներդ ձեզ համար խնդիրներ չստեղծեք: Լավ է հետ կանգնել չմտածված արտահայտություններից ու արարքներից: Ռիսկի դիմել նույնպես ցանկալի չէ, հատկապես եթե խոսքը կարևոր բանի մասին լինի:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում՝ ընտանիքում խնդիրներ առաջանան, որոնք միայն դուք կկարողանաք լուծել: Ինչ-որ մեկը նման իրավիճակում խուճապի կմատնվեր, բայց ձեզ կհաջողվի ոչ միայն հանգստություն պահպանել, այլև բարեհամբույր լինել: Դուք կբարձրացնեք այն մարդկանց տրամադրությունը, ովքեր հուսահատվել էին, շատ բաների կկարողանաք ավելի լավատեսորեն նայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հեշտ օր չի լինելու: Դուք ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, մտքում բազում բաներ պահել: Հեշտ կլինի ինչ-որ բան մոռանալը կամ աչքաթող անելը: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով ցույց կտա ձեր սխալները. այդժամ կհաջողվի դրանք արագ ուղղել:

Օրվա երկրորդ կեսը հանդիպումների ու ծանոթությունների ժամանակ է, որոնք միանգամից ճիշտ գնահատել չի ստացվի: Եզրակացությունների հարցում մի շտապեք ու նկատի ունեցեք, որ առաջին տպավորությունը միշտ չէ, որ ճիշտ է: Հնարավոր են հեռվից հաճելի նորություններ: Դրանք ոչ միայն կուրախացնեն ձեզ, այլև իսկապես կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6239 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6