ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 20
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2386 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հույս դրեք միայն ձեզ վրա: Հազիվ թե ինչ-որ մեկն օգնի ձեզ հաջողության հասնել, գլուխ հանել կուտակված խնդիրներից: Նույնիսկ նրանք, ովքեր ուրախ կլինեին աջակցել ձեզ, չեն կարողանա դա անել. կխանգարեն պայմանները: Լավ նորությունն այն է, որ նպատակին հասնելու համար ձեր ջանքերն էլ բավական կլինեն:

Օրը վատը չէ ծանոթությունների համար, կարող եք նախաձեռնող լինել, ձեզ դուր եկած մարդուն մոտենալու առաջին քայլերն անել: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում վստահեք ինտուիցիային, նրա հուշումները հուսախաբ չեն անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դրական միտումների ազդեցությունն առավել նշանակալի կլինի սիրային հարաբերություններում: Այստեղ հնարավոր են արագ ու արմատական փոփոխություններ դեպի լավը: Չի բացառվում՝ իրականանան վաղեմի ցանկություններն ու համարձակ երազանքները:

Բայց մնացյալ հարցերում էլ օրը վատը չի լինի: Այն հարմար է նոր պլաններ կառուցելու, փորձարկումներ անելու և այն անսովոր հարցերին պատասխաններ գտնելու համար, որոնց վրա վաղուց գլուխ եք կոտրում: Մի թաքցրեք ձեր հաջողություններն ու ձեռքբերումները: Հիմա դրանց մասին պատմելու ժամանակն է: Ոչ ոք չի մտածի, որ պարծենում եք, փոխարենը կգտնվեն մարդիկ, որոնց կհետաքրքրի ձեր փորձը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվանից մեծ ակնկալիքներ մի ունեցեք և այդպես կկարողանաք խուսափել հիասթափություններից: Ինչքան շուտ հրաժեշտ տաք պատրանքներին, այնքան լավ ձեզ կզգաք: Հիանալի արդյունքների կհասնեն նրանք, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել մյուսների համար պատասխանատվությունը: Հնարավոր է, ստիպված լինեք բարդ որոշում ընդունել. այն ճիշտ կլինի:

Հաճելի կլինեն այն մարդկանց հետ շփումները, ովքեր կիսում են ձեր հետաքրքրությունները, կարող են փոխանցել իրենց օգտակար փորձը: Իսկ ահա շփումները ձեզ քննադատող, անտեղի խորհուրդներ տվող մարդկանց հետ այսօր կհոգնեցնեն ու կփչացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է նոր գործեր սկսելու համար: Աշխատեք բոլորից առաջ անցնել, որքան հնարավոր է արագ ստանձնել առաջնորդի դերը. միայն այդ դեպքում ձեզ լավ կզգաք: Ոչ ոքի հետ մի խորհրդակցեք: Առաջին հերթին՝ ձեզ ոչ մի օգտակար բան չեն հուշի, և երկրորդ՝ քննադատության ակնարկն անգամ կհանի ձեզ հավասարակշռությունից:

Շփումների ժամանակ ուշադիր եղեք. այսօր հակված չեք լինի մեղմացնել ձեր արտահայտությունները, դրանք շատերին վիրավորական կթվան: Լավ է հետաձգել կարևոր հարցերի քննարկումը, այսօր լուրջ բանի մասին հանգիստ զրուցել չի ստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այնքան ակտիվ ու գործունյա չեք լինի, որքան սովորաբար, ավելի շատ հանգստի կարիք կունենաք: Բայց օրվա առաջին կեսին ուժերը վերականգնելու համար դադար վերցնել չի ստացվի. շատ բան պետք է հասցնեք անել: Այս ժամանակահատվածը հարմար է շփումների համար: Կհաջողվի կարգավորել հին տարաձայնությունները, լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը:

Երեկոյան կարող եք ոչ մեծ ուղևորությունների մեկնել, բայց լավ է ղեկին չլինել ու միայնակ ճամփա չընկնել: Ցանկալի չէ այցելել աշխարհիկ միջոցառումներին և առավել ևս՝ այնտեղ երկար մնալ. դա շատ կհոգնեցնի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հիանալի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Դրա համար ստիպված պետք է լինեք փոխել ձեր սովորույթները, բայց չեք վշտանա. այդպես ավելի հետաքրքիր կլինի: Օրն ավելի հարմար է ուղևորությունների ու ակտիվ հանգստի, քան տնային հանգիստ զվարճանքների համար:

Ինչքան կարևոր է հանդիպումը, այնքան ավելի ուշ պետք է այն պլանավորել՝ երեկոյան մոտ: Օրվա առաջին կեսին դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնք համարյա ամեն հարցում համաձայն են ձեզ հետ: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջող գնումներ, ընդ որում՝ կարող եք ինչպես էժան մանրուքներ, այնպես էլ թանկարժեք իրեր գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Շատ կարևոր գործերից գլուխ կհանեք, քանի որ արագ ու հնարամիտ կգործեք, չեք վախենա ոչ սստանդարտ մեթոդներից: Հարմար ժամանակ է ինչ-որ նոր բան փորձելու համար:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Այն խնդիրներ կբերի մտերիմների հետ շփումներում ու կստիպի մտածել սիրելիի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին: Սակայն ձեր նրբանկատության շնորհիվ վեճերից կհաջողվի խուսափել: Երեկոյան ինքնազգացողությունը կվատանա, այդ հատվածի համար հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա իրադարձությունները կստիպեն հուզվել: Շատ բան պլանավորածի նման չի ընթանա, իսկ նոր իրավիճակին մեծ դժվարությամբ կհարմարվեք: Մտերիմների հետ հարաբերություններում լարվածություն կառաջանա, փոխհամաձայնության հասնելն էլ առավել բարդ կլինի օրվա առաջին կեսին: Վեճերի պատճառ կարող են դառնալ ինչպես գումարն, այնպես էլ ապագայի ձեր պլանները, որոնք աջակցություն չեն ստանա:

Երեկոն ավելի հանգիստ կանցնի: Մինչ այդ կհասցնեք ինքնավստահություն ձեռք բերել, որի կարիքը շատ ունեիք, ինչպես նաև որոշակիություն մտցնել մոտ ապագայի պլաններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի քանի կարևոր խնդիր կարող եք լուծել, եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք: Կենտրոնացեք կարևորի վրա, հետաձգեք մանր-մունր գործերը: Վեճերից ու երկար, անիմաստ զրույցներից աշխատեք հնարավորինս խուսափել: Լավ է ոչ ոքի չդիմել աջակցության խնդրանքով, այլ գործել ինքնուրույն. այդպես ավելի արագ կհասնեք նպատակին ու ավելի քիչ կհուզվեք:

Հավանական են հաճելի հանդիպումներ հին ծանոթների՝ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում շատ եք շփվել: Հին սիրային հարաբերությունները վերականգնելու շանս կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար է ցանկացած հանգիստ զբաղմունքի համար, հնարավորություն կտա հաջողությունների հասնել ուսման մեջ ու ստեղծագործական կյանքում: Ինչքան քիչ խուճապի մատնվեք, այնքան լավ արդյունքների կհասնեք: Կարող եք խուսափել կորուստներից ու սխալներից, եթե չկորցնեք սառնասրտությունն ու պրովոկացիաներին չտրվեք: Կշռադատված որոշումները հաջող կլինեն, իսկ նրանց համար, որոնք հույզերի ազդեցության տակ եք ընդունել, ստիպված եք լինելու զղջալ:

Երեկոյան բարդ ու հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք: Այսօր սովորականից արագ կծախսեք էներգիան, այնպես որ՝ հանգստի կարիք ավելի շատ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ հարցերում հաջողակ կլինեք: Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. նրա հուշումները հստակ, անսխալ ու ժամանակին կլինեն: Ձեզ կհաջողվի գլուխ հանել ոչ միայն սեփական գործերից, այլ նաև մտերիմներին օգնություն ցոյց տալ, որի կարիքը նրանք կունենան: Ճիշտ է, դա մեծ ուժեր կխլի, բայց դուք ճիշտ կգնահատեք ձեր հնարավորությունները, կաշխատեք շատ հոգնեցուցիչ բան չստանձնել:

Ընտանիքում հավանական են ոչ մեծ տարաձայնություններ: Մտերիմները միշտ չէ, որ կաջակցեն ձեզ, և դա վիրավորական կթվա: Բայց անկեղծ զրույցը կօգնի շատ բան ուղղել: Կարևորը շատ մեծ պահանջներ չներկայացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անհարթ օր է: Մեկ ամեն ինչ հաջող կդասավորվի, մեկ խնդիրներ կծագեն, որոնց չէիք սպասում: Ամենատպավորվող Ձկներին դա կստիպի հուզվել: Մի թուլացեք ու մի կորցրեք լավատեսությունը: Հանգստանալ չի ստացվի, քանի որ ձեզանից մշտապես վճռական գործողություններ կպահանջվեն: Հաղթանակները կոգևորեն ու թևեր կտան, առաջ շաժվելու, խոչընդոտները հաղթահարելու համար ուժ կհաղորդեն:

Շրջապատողներին ձեզ հասկանալը դժվար կլինի, բայց լուրջ տարաձայնություններ չեն ծագի: Կփորձեք հարթել սուր անկյուններն ու դրանում հաջողության կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2386 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 3.6/5