Աստղագուշակ․ մարտի 16
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հարմար օր է համագործակցության, համախոհների խմբում աշխատելու համար: Բանը միայն այն չէ, որ միասին ավելի հեշտ գլուխ կհանեք գործերից, այլև այն, որ այսօր ձեզ լավ ընկերախումբ է պետք: Եթե միայնակ մնաք, տրամադրությունը կփչանա, կենտրոնանալն էլ կդժվարանա:
Ծախսերի հարցում զգույշ եղեք: Հիմա դուք հակված կլինեք շատ ծախսել, իսկ դրամական մուտքերը, որոնց հույսն ունեք, կարող են ուշանալ: Լավագույն օրը չէ խոշոր գնումներ անելու համար, հատկապես՝ ապառիկ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Արդյունավետ օր է: Արժե հենց առավոտվանից ստանձնել գործերն ու շատ բան կհասցնեք: Հնարավորություն կունենաք լուծել ձեզ վաղուց անհանգստացնող խնդիրներն ու պատասխաններ ստանալ կարևոր հարցերին: Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, քննարկել ֆինանսական, ունեցվածքի հետ կապված հարցերը, հանդիպել մարդկանց հետ, որոնց հետ մասնագիտական հետաքրքրություններով եք կապված:
Ձեզ մոտ ամեն նոր բան լավ կստացվի, մի վաղեցեք փորձարկումներից: Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված լրիվ նոր գաղափարներ կունենաք: Որոշ Ցուլեր հենց այսօր կհասկանան, թե ինչպես կարող են հարստանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Բարդ, բայց հետաքրքիր ու խոստումնալից օր է: Ամեն ինչ այնքան հեշտ ու միանշանակ չէ, որքան կարող է թվալ, երբեմն ստիպված եք լինելու գլուխ կոտրել ձեզ անհանգստացնող հարցերի պատասխաններն ստանալու համար: Շատ կարևոր է, որ կողքին լինի մեկն, ով կես խոսքից կհասկանա ձեզ ու ամեն հարցում կաջակցի: Նման մարդու ներկայությունը կառույգացնի ու լավատեսություն կհաղորդի, նույնիսկ եթե նրա հետ չքննարկեք ձեր գործերը:
Կարող եք ոչ մեծ գնումներ անել: Դրանք, ամենայն հավանականությամբ, հաջող կլինեն: Դա վերաբերում է և՛ ծրագրված գնումներին, և՛ նրանց, որոնց մասին որոշումները վերջին պահին եք ընդունել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հոգսերով լի կլինի: Դուք զբաղված կլինեք ոչ այնքան կարևոր գործերով, որոնք շատ ուժեր ու ժամանակ կխլեն: Ժամանակ գտեք իրավիճակից գլուխ հանելու, առաջնահերթությունները դնելու համար: Դրանից հետո հոգսերն ու ապրումները կքչանան: Կարող եք խորհրդակցել այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք: Շրջապատողների խորհուրդները հաճախ օգտակար կլինեն:
Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի մի փոքր թուլանալը, հանգստանալը, ընկերների հետ ժամանակ անցկացնելը: Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները: Տրամադրությունը կբարձրացնեն հին ծանոթների հետ հանդիպումները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Համառությունն ու հաստատակամությունը կարող են չար կատակ խաղալ ձեզ հետ, քանի որ հենց դրանք կխանգարեն ժամանակին նահանջել, անհեռանկարային գործից անցնել ավելի խոստումնալից գործի: Աշխատեք ուժերը զուր չվատնել, ժամանակին հրաժարվեք անհույս նախագծերից: Լսեք հին ծանոթների խորհուրդները. նրանք կհուշեն՝ ինչպես գործել:
Երեկոյան հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Այդ հատվածում կարող եք հյուրեր ընդունել, ոչ մեծ ընտանեկան տոն կազմակերպել: Որոշ Առյուծների նվերներ ու անակնկալներ են սպասվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հաջողության հասնելու համար համառություն ու համբերատարություն է անհրաժեշտ: Դուք պետք է միայնակ գլուխ հանեք բարդ իրավիճակից, լուծեք նույնքան բարդ հարցերը: Օրվա կեսին կհասկանաք, թե ինչն է ձեզ խանգարում հաջողության հասնել, ում հետ կարելի է գործ ունենալ, իսկ ումից է լավ հեռու մնալ: Այդ հատվածում որոշ Կույսեր շատ ուժեղ համախոհներ կգտնեն:
Երեկոն լավագույն ժամանակն է շփումների, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Ձեզ համար թանկ մարդու հետ կարող եք պայմանավորվել ապագայի ընդհանուր ծրագրերի մասին: Կարևոր զրույցները հանգիստ կանցնե, կհաջողվի խուսափել տարաձայնություններից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց դուք հաջողության հասնելու շանսեր կունենաք: Շատ խնդիրներ լուծելն ավելի հեշտ կլինի, քան կարող էիք ենթադրել, քանի որ դուք պատրանքներ չեք կառուցի, կտեսնեք գործերի իրական վիճակը: Բացի այդ, հին ու նոր ծանոթները ակտիվորեն կօգնեն ձեզ:
Երեկոն հետաքրքիր հանդիպումներ է խոստանում: Այն հարմար է ընկերների հետ շփվելու ու սիրային ժամադրությունների համար: Այդ հատվածում հնարավորություն կունենաք գլուխ հանել նրանից, ինչի մասին նախկինում քիչ բան գիտեիք: Հավանական են հաջողություններ ուսման մեջ. ցանկացած օգտակար տեղեկատվություն արագ կմտապահվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա առաջին կեսին անհրաժեշտ է ուշադիր լինել: Այդ հատվածը կապված է տհաճությունների ու փորձությունների, անհաջող զուգադիպությունների ու ցավալի պատահարների հետ: Կարող եք հաջողության հասնել, եթե կենտրոնանաք պրակտիկ գործերի վրա, որոնք թույլ կտան անհապաղ արդյունք ստանալ:
Բարենպաստ օր է գործնական ծանոթությունների, մասնագիտական սեմինարների ու կոնֆերանսների մասնակցելու համար: Կարող եք կիսվել ձեր գաղափարներով ու քննարկել ուրիշների մտքերը: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որի շնորհիվ ձեր առաջ գրավիչ հեռանկարներ կբացվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Բարենպաստ կլինի օրվա առաջին կեսը: Այդ հատվածը կարող եք օգտագործել մասնագիտական ու անձնական նպատակներին հասնելու համար: Եթե պետք է ինչ-որ մեկին դուր գաք, լավ տպավորություն թողնեք, քննարկեք կարևոր հարցերը, հանդիպումներ նշանակեք հենց այս հատվածի համար: Հետո կարող եք վերադառնալ հին գործերին: Դուք դրանք արագ ու հաջողությամբ ավարտին հասցնելու շանս կունենաք:
Գնումների հարցում մի շտապեք, քանի որ դրանք հազիվ թե հաջող լինեն: Այսօր դուք հակված կլինեք թեթևամտորեն վերաբերվել գումարին, ծախսել ավելի շատ, քան կարող եք ձեզ թույլ տալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա առաջին կեսը ուշադրություն ու դիտողունակություն է պահանջում: Կարևոր տեղեկատվությունը կարող է գալ ամենաանսպասելի աղբյուրներից, իսկ ձեզանից պահանջվում է ժամանակին ուշադրություն դարձնել դրա վրա:
Աստիճանաբար կուժեղանա բացասական միտումների ազդեցությունը, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից բարդ կլինի: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր դատարկ բաների պատճառով: Դուք կփորձեք հարթել սուր անկյունները, բայց դա անել ամեն անգամ չի հաջողվի: Կատակների հարցում զգույշ եղեք: Շրջապատողները միշտ չէ, որ ձեզ ճիշտ կհասկանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը գործերում հաջողություններ է խոստանում: Դուք միանման լավ գլուխ կհանեք և՛ հին, և՛ նոր խնդիրներից: Օգնության կարիք չեք ունենա, բայց մի հրաժարվեք դրանից, եթե ինչ-որ մեկն առաջարկի: Այսօր դուք ոչ միայն հուսալի համախոհներ, այլև իսկական ընկերներ գտնելու շանս կունենաք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:
Երեկոն հրաշալի է հասարակության մեջ դուրս գալու, միջոցառումների այցելելու համար: Հավանական են հաճելի հանդիպումներ: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Ժամանակը զուր մի վատնեք: Այս խոստումնալից օրն արդյունավետ կանցնի, եթե վճռական գործեք: Հաջող կանցնեն աշխատանքային ուղևորությունները, հնարավոր է համագործակցության շահավետ առաջարկներ ստանաք: Նախաձեռնող կարող եք լինել և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Երկու դեպքում էլ դա տեղին կլինի:
Չի բացառվում գլխապտույտ սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան: Դրանք վառ տպավորություններ կպարգևեն, իսկ որոշ Ձկների համար ոգեշնչվածության աղբյուր կդառնան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: