ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 14
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3958 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Առավոտը կարևոր բացահայտումներ ու լավ նորություններ կբերի: Այս շրջանը հարմար է հետազոտական աշխատանքի, ուսման, ինչպես նաև տեղեկատվություն տարածելու հետ կապված ցանկացած գործունեության համար: Կգտնվեն մարդիկ, ովքեր կաջակցեն ձեր գաղափարներին: Բայց մտածածն արժե ինքնուրույն իրագործել:

Ավելի ուշ շփման մեջ խնդիրներ կառաջանան, չեն բացառվում ընտանեկան տարաձայնությունները: Փոխարենը հնարավորություն կունենաք գլուխ հանել կարևոր գործից, որին վերջին շրջանում մեծ ուժեր էիք նվիրել: Որոշ Խոյերի անսպասելի, բայց շատ գրավիչ առաջարկներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հիանալի օր է: Դուք կարող եք անել այն, ինչ մտածել եք, երբեմն՝ նաև ավելին: Պարզապես մի շտապեք ու լուրջ եղեք: Կարող եք ապագայի ծրագրեր կառուցել, քանի որ հստակ կհասկանաք, թե որոնք են ձեր նպատակները ու կկռահեք՝ ինչպես հասնել դրանց: Շատ Ցուլերի կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Հենց դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները արագ կհաղթահարեն դժվարությունները:

Օրը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Դրանց ընթացքում կարող եք քննարկել և՛ աշխատանքային հարցերը, և՛ անձնական գործերը: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում, որոնք կարևոր կլինեն ձեր ու ձեր մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Դուք հաճախ կքննադատեք ուրիշներին, հույզերի ազդեցության տակ կասեք այն, ինչ չեք մտածում: Դրա պատճառով կոնֆլիկտներ կառաջանան: Դուք կփորձեք դրանք հնարավորինս արագ կարգավորել:

Դուք պետք է շատ տարբեր հարցերի շուրջ մտածեք, կարևոր որոշումներ ընդունեք, որոշակիություն մտցնեք ապագայի ծրագրերում: Դրա համար հարմար է օրվա երկրորդ կեսը: Հույս դրեք ինտուիցիայի վրա. նրա հուշումները համարյա միշտ ճիշտ կլինեն: Որոշ Երկվորյակների դիտողունակ լինելը կօգնի ինչ-որ գաղտնիքներ բացահայտել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հրաշալի կդասավորվի: Աշխատեք նրա ընձեռած բոլոր հնարավորություններն օգտագործել: Պետք կգան վճռականությունը, համառությունը, բայց առավել կարևոր կլինի շփվող լինելը: Եթե կարողանաք լեզու գտնել հին ու նոր ծանոթների հետ, ապա շուտով հաջողության կհասնեք:

Չեն բացառվում սիրային հանդիպումները, սակայն աշխատեք գլուխներդ չկորցնել, հիմա կարևոր կլինի խելամիտ լինելը: Պետք չէ շտապելով որոշումներ ընդունել, որոնք լուրջ հետևանքներ կարող են ունենալ: Ձեզ ամեն ինչի շուրջ մտածելու համար ժամանակ է պետք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսի համար ոչ մի յուրահատուկ բան մի ծրագրեք: Այն հարմար է հանգստի, ուժերը վերականգնելու, չհոգնեցնող զբաղմունքների համար: Ավելի ուշ էներգիան պետք կգա կարևոր գործերով զբաղվելու համար: Եթե նոր գաղափարներ հայտնվեն, աշխատեք չհետաձգել դրանց իրագործումը:

Շրջապատողները հաճախ կխառնվել ձեր գործերին, խորհուրդներ կտան, բայց նրանց հուշումներից օգուտ չի լինի: Լավ է հույս դնեք սեփական խելամտության վրա: Գումարի հետ կապված հարցերում զգույշ եղեք: Այստեղ սխալվելը հեշտ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը զգուշություն է պահանջում հատկապես ֆինանսական հարցերը լուծելիս: Հիշեք, որ ոչ բոլորը, ովքեր խորհուրդներ են տալիս, իրականում գլուխ են հանում իրավիճակից: Լավ է հույս դնեք ոչ թե ուրիշների հուշումների, այլ սեփական փորձի ու առողջ բանականության վրա: Չի բացառվում՝ լավ գաղափարներ ունենաք, որոնք շուտով կկարողանաք իրագործել:

Օրվա երկրորդ կեսին իրավիճակը դեպի լավը կփոխվի: Դուք նոր համախոհներ կգտնեք, որոնց շնորհիվ կլուծվեն վերջին շրջանում ձեզ հանգիստ չտվող հարցերը: Հնարավորություն կունենաք հարթել հարաբերությունները նրանց հետ, ում հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շրջապատողները ձեզ հետ մեծ հույսեր կկապեն: Դա լուրջ խնդիր կթվա, քանի որ դուք կվախենաք չարդարացնել նրանց ակնկալիքները: Եվ հենց այդ պատճառով էլ չեք կարողանա կենտրոնանալ գործերի վրա: Կարևոր կլինի մտերիմ մարդու աջակցությունը ժամանակ գտեք նրա հետ անկեղծ զրուցելու համար:

Հնարավոր են զուր ծախսեր ու անհաջող գնումներ: Ֆինանսական հարցերի լուծմանը զգույշ մոտեցեք: Հազիվ թե այսօր հաջողվի շահավետ գործարքներ կնքել: Երեկոյան լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից. ինքնազգացողությունը կարող է վատանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վատ օր չէ: Ուշադիր եղեք. կարևոր ու օգտակար տեղեկատվություն ստանալու շանս կա: Այն, ինչ իմանաք, կօգնի շատ խնդիրներ լուծելիս: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք կկարողանաք անցյալում թողնել սիրելի մարդու հետ տարաձայնությունները: Որոշ Կարիճներ կհասկանան, թե ինչ սխալներ են արել վերջին շրջանում ու կփորձեն ուղղել դրանք:

Մտերիմների աջակցությունը հաճախ շատ տեղին կլինի: Դրա շնորհիվ ձեր տրամադրությունը նույնիսկ դժվար պահերին չի փչանա, իսկ նման պահերն այսօր բացառված չեն: Լավ խորհուրդները նույնպես ձեզ չեն խանգարի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջողության հասնելու համար կենտրոնացեք այն գործի վրա, որը ձեզ համար իսկապես կարևոր է և ոչ ոքի թույլ մի տվեք շեղել ձեզ: Գայթակղություններին մի տրվեք, հիշեք ձեր ամենանշանակալի նպատակների մասին: Հին ծանոթները օգտակար ծառայություններ կմատուցեն, եթե նրանց խնդրեք այդ մասին: Միանգամից մտածեք, թե ինչով կարող եք շնորհակալություն հայտնել ձեր օգնականներին:

Օրը հարմար է ուսման համար: Ինչով էլ զբաղվեք, դրանց լուրջ մոտեցեք: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ վերջերս անընդհատ վիճում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է, երբ շատ բան հեշտությամբ կտրվի. կարող եք չվախենալ անսպասելի խնդիրներից: Եթե ինչ-ինչ դժվարություններ առաջանան, դրանք ձեզ փակուղու առաջ չեն կանգնեցնի, դուք պատրաստ կլինեք դրանց: Նույնիսկ ամենաբարդ գործերում շատ կօգնի լավատեսությունը, որի շնորհիվ շատ հարցերի պատասխաններն իրենք իրենց կգտնվեն:

Հեշտությամբ համախոհներ կգտնեք, ձեր գաղափարները համարյա բոլորին դուր կգան: Չի բացառվում՝ նոր ընկերներ ձեռք բերեք, որոնց հետ շփումները կուրախացնեն: Հնարավոր են անսպասելի նվերներ, ինչպես նաև հաճելի նորություններ հին ծանոթներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հակասական օր է: Ձեզ համար դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, խորհուրդները գնահատելը, ուրիշի տեսակետն ընդունելը: Նմանատիպ միտումների ազդեցությունը նկատելի կլինի հատկապես առավոտյան, երբ դատարկ բաների պատճառով վեճեր ծագեն: Կարևոր հարցերը այդ հատվածում քննարկելն անցանկալի է: Հազիվ թե կարողանաք պայմանավորվել:

Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա հաջողության հասնել կարևոր գործում: Վճռական գործեք, աշխատեք առավելագույն օգուտ քաղել ստեղծված պայմաններից: Հավանական են նշանակալի դրամական մուտքեր, շահավետ գործարքներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հմայքն ու մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը կօգնեն ձեզ հաջողության հասնել: Օրը հարմար է համախոհների հետ շփվելու ու երկարաժամկետ համագործակցություն սկսելու համար: Որոշ գործեր ավելի ժամանակատար կլինեն, քան սպասում էիք: Ծրագրեր կառուցելիս նկատի առեք դա:

Տանը սովորականից շատ հոգսեր կլինեն: Չի բացառվում՝ մտերիմները ձեր օգնության կարիքը զգան: Ոչ ոք կենցաղային խնդիրների լուծումից ձեզանից լավ գլուխ չի հանի: Իսկ ահա միայնակ խոշոր գնումներ անել պետք չէ. խորհրդակցեք նրանց հետ, ում վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3958 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6