ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 12
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2407 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարդ օր է: Ամենահասարակ նպատակներին հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք, երբեմն կարող է թվալ, որ ողջ աշխարհը ձեր դեմ է շրջվել: Բայց դա ձեզ չի ստիպի հրաժարվել մտածածից, և դուք բոլոր դեպքերում կհասնեք դրված նպատակներին:

Հնարավոր են խնդիրներ անձնական հարաբերություններում: Հաճախ ստիպված եք լինելու վիճել նրանց հետ, ովքեր զգույշ են ու պահպանողական: Օրը հարմար չէ կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու համար: Նույնիսկ նման պլանների քննարկումը լավ է հետաձգել: Զվարճանքների վրա խնայեք. դրանց համար հիմա ամենահարմար ժամանակը չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող կդասավորվի: Այն հարմար է շատ հարցեր լուծելու համար: Լավ գաղափարներ կունենաք: Դրանք կհաջողվի իրագործել մտերիմների աջակցության շնորհիվ: Ինքնուրույն աշխատանքն էլ արդյունավետ կլինի, բայց շատ ավելի հոգնեցուցիչ: Օրվա կեսին նույնիսկ ընթացիկ գործերը սովորականից շատ ժամանակ ու ջանքեր կպահանջեն:

Հնարավոր են չպլանավորված ծախսեր: Օրը վատը չէ ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Կարող եք այցելել ընկերներին կամ տանը ոչ մեծ երեկույթ կազմակերպել. երկու դեպքում էլ հիանալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բարդ է շփումների տեսանկյունից: Փոխզիջումների պատրաստ չեք լինի, իսկ իրավիճակը հենց դա կպահանջի: Եթե ուզում եք շրջապատի հետ լավ հարաբերություններ պահպանել, աշխատեք ասել այն, ինչ մտածում եք, հեռու մնացեք երկիմաստ կատակներից ու սուր նկատողություններից:

Համագործակցության հետաքրքիր առաջարկներ կստանաք: Շատ հանգիստ քննարկեք դրանք՝ առանց ցույց տալու ձեր հետաքրքրվածությունը: Պատասխան տալուց առաջ պետք է մանրամասն ուսումնասիրեք իրավիճակն ու առավելագույն ինֆորմացիա հավաքեք: Չի բացառվում՝ ձեզ ուզում են թակարդը գցել, այնպես որ՝ զգոն եղեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը վատ չի անցնի, եթե դատարկ բաների համար չհուզվեք: Շատ բան կախված կլինի հանգստություն պահպանելու ձեր ունակությունից, եթե ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա: Հիմա չարժե քննարկել ու լուծել ֆինանսական հարցերը, հատկապես եթե դրանք ունեցվածքին են վերաբերում. պարզապես մի քիչ սպասեք:

Մի շտապեք մեծ ներդրումներ պահանջող երկարատև պլաններ կառուցել: Ձեր գաղափարները աջակցությունը չեն ստանա: Շրջապատին ձեր ասածի շուրջ մտածելու համար ժամանակ տվեք: Ուղևորություններն ու լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ կապված զբաղմունքներն անցանկալի են. դրանք կանդրադառնան ինքնազգացողության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բավականին անհանգիստ օր է, բայց այն այնքան վատը չի լինի, որքան կարող է թվալ: Կենցաղային խնդիրները առաջին պլանում կհայտնվեն: Դրանք երբեմն նույնիսկ մտերիմների հետ տարաձայնությունների պատճառ կդառնան: Իրերին ավելի հանգիստ նայեք. այդպես գոնե ձեզ ու մյուսներին հեռու կպահեք զուր ապրումներից:

Երեկոն հարմար է ընկերների հետ շփվելու, երեկույթների և այլ միջոցառումների մասնակցելու համար: Ձեզ կհաջողվի բարենպաստ տպավորություն թողնել նոր ծանոթների վրա, դուր գալ նույնիսկ նրանց, ովքեր շատ պահանջկոտ են մյուսների հանդեպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ հանդիպումներ են սպասվում, որոնք կարող են անսպասելի հետևանքներ ունենալ: Չի բացառվում՝ դրանք փոխեն ապագայի ձեր պլանները կամ ստիպեն փոխել վերաբերմունքը սովորական իրերի հանդեպ: Հավանական են տհաճ, բայց օգտակար զրույցներ: Նույնիսկ քննադատությունից կարող եք ինֆորմացիա քաղել, այնպես որ՝ ձեր հասցեին հնչող նկատողություններն աշխատեք հանգիստ ու ուշադիր լսել:

Հին թշնամիները կփորձեն օգտվել ձեր բարեսրտությունից ու վստահող լինելուց: Մի վստահեք ոչ հուսալի մարդկանցից ստացած տեղեկություններին, ստուգեք ստացված ինֆորմացիան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շփումների համար բարենպաստ օր է, ձեզ շատ հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի զրույցներ են սպասվում: Շատ լավ լեզու կգտնեք շրջապատողների հետ: Կարող եք առանց մտավախության ասել այն, ինչ մտածում եք. ձեզ ճիշտ կհասկանան:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: Սիրահարները տարաձայնություններ չեն ունենա: Երեկոն հարմար է համարձակ պլաններ կառուցելու համար. դրանց մեծ մասը կհաջողվի իրագործել: Կենսական պոտենցիալը այդ հատվածում բարձր կլինի, այնպես որ՝ լավ գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ավելորդ բաներ մի խոսեք: Այսօր ձեր մտքում ծնված ամեն բան չէ, որ պետք է բարձրաձայնեք: Դա վերաբերում է և՛ շրջապատի հանդեպ պահանջներին, և՛ նոր գաղափարներին, և՛ այն եզրակացություններին, որոնց կհանգեք մյուսների վարքը դիտելիս: Ապագայի պլաններով կիսվելն էլ ցանկալի չէ. վտանգ կա, որ ձեզ կխանգարեն կյանքի կոչել դրանք:

Օրը հարմար է կոմերցիոն գործունեության, աշխատանքային խնդիրները լուծելու համար: Բարդ իրավիճակներում սառնասրտություն կպահպանեք, դրա շնորհիվ էլ ճիշտ որոշումներ կընդունեք այնտեղ, որտեղ մյուսները կսխալվեն: Գումարին վերաբերող գործերում իրադարձությունները շտապեցնել պետք չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգիստ, նույնիսկ ինչ-որ իմաստով ձանձրալի օր է: Նոր ու հետաքրքիր բան կուզենաք, բայց ժամանակը պետք է վատնեք ընթացիկ, միապաղաղ գործերի վրա: Հնարավոր են փոքրիկ վեճեր ու տարաձայնություններ, բայց լուրջ կոնֆլիկտներ հազիվ թե ծագեն: Հասկացողությամբ կվերաբերվեք շրջապատին, կհարգեք նրանց հետաքրքրություններն ու կփորձեք հարթել սուր անկյունները:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կենցաղային խնդիրները լուծելու համար: Օրվա այս հատվածում վերանորոգում սկսելը, կահույք ու կենցաղային տեխնիկա գնելը, տան ինտերիերը արմատական փոփոխությունների ենթարկելն անցանկալի է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բավականին հաջող կդասավորվի, չնայած անհանգստության ու ապրումների առիթներ կլինեն: Նրանք, ովքեր սովոր են ինքնուրույն գործել ու հույս դնել բացառապես իրենց դատողությունների վրա, ստիպված են լինելու հաշտվել նրա հետ, որ շրջապատողները խառնվելու են իրենց գործերին: Եթե պատրաստ եք համագործակցության ու համատեղ գործունեության, հուզական դիսկոմֆորտի պատճառներ ավելի քիչ կունենաք:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաճելի անակնկալներ մտերիմներից, անսպասելի նվերներ: Այդ ժամանակը հարմար է նաև հարազատների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառումների համար և հնարավորություն կտա ամրապնդել հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է գործնական հանդիպումների, ցանկացած մակարդակի բանակցությունների համար: Ազդեցիկ հովանավորներ ու համախոհներ գտնելը դժվար չի լինի, նրանք կօգնեն ձեզ կյանքի կոչել ամենահամարձակ պլանները: Կարող եք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը, բարձրանալ կարիերայի սանդուղքով:

Անձնական կյանքում դժվարություններ կծագեն: Շատ վճռական, անհամբեր ու քչախոս կլինեք: Նույնիսկ ձեզ իսկապես սիրող մարդիկ դժվարությամբ լեզու կգտնեն ձեզ հետ: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը, ձեզ կհաջողվի հաջող կատակի միջոցով հարթել իրավիճակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գրավիչ առաջարկների օր է: Խիզախ, վճռական ու ինքնավստահ կլինեք, պատրաստ կլինեք նոր, խոստումնալից ու անհասկանալի բաների համար հրաժարվել հնից, սովորական ու լավ ծանոթ բաներից: Ձեզ շատ արկածներ ու նոր տպավորություններ են սպասվում: Վստահեք ինտուիցիային. այն կօգնի հաղթանակին տանող ճիշտ ճանապարհ գտնել:

Ցանկացած հարաբերության մեջ առաջատարի դեր կխաղաք և երբեմն շատ կտարվեք դրանով: Շրջապատողներին կարող է թվալ, որ բացի ձեզանից ոչ ոքի կարծիքը հաշվի չեք առնում: Աշխատեք տարահամոզել նրանց, հակառակ դեպքում՝ տարաձայնություններ կառաջանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


Նյութը հասանելի է նաև ռուսերեն

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2407 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5