Աստղագուշակ․ մարտի 11
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը զգուշություն ու խելամտություն է պահանջում: Եթե շտապեք, վտանգ կա՝ սխալ անեք, սխալ որոշում ընդունեք, ամեն ինչ իրար խառնեք: Երբեմն մինչև վերջ չեք հասկանա, թե որոնք են ձեր առջև դրված խնդիրները, ինքներդ ձեզ ժամանակ էլ չեք տա իրավիճակից գլուխ հանելու համար:
Շատ տեղին կլինի մտերիմների աջակցությունը: Նրանք կհուշեն՝ ինչպես գործել ու կօգնեն հասնել նպատակին: Օրվա երկրորդ կեսը հարմար է հին գործերի ու խնդիրների մասին զրուցելու համար: Նման զրույցը շատ բան կպարզի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Այստեղ ամեն ինչ այնքան հեշտ ու միանշանակ չէ, որքան վերջերս էր թվում: Օրինակ, կարող է պարզվել, որ համախոհների անհաջող ընտրություն եք արել, վստահել եք նրան, ով դրան արժանի չէ: Իրավիճակը փոխելը դեռ ուշ չէ, բայց պետք է արագ գործեք:
Գործերում նպատակասլացությունը թույլ կտա արագ հաջողության հասնել: Շատ Ցուլերի ինտուիցիան կհուշի՝ ինչպես գործել ժամանակն ու ուժերը զուր չվատնելու համար: Օրվա երկրորդ կեսին շրջապատողներին հեշտությամբ կհետաքրքրեք ձեր գաղափարներով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր փոփոխություններից չեն վախենում, պատրաստ են հրաժարվել այն ամենից, ինչը հնացել ու կորցրել է իր արժեքը: Եթե գործունյա ու վճռական լինեք, ամբողջությամբ կօգտագործեք օրվա ընձեռած հնարավորությունները: Հնարամտությունն էլ չէր խանգարի, քանի որ գործերին ստանդարտ մոտեցումը թույլ չի տա անհրաժեշտ արդյունքը ստանալ: Համարձակ փորձարկումները հաճախ հրաշալի պտուղներ կտան:
Հավանական են նոր ծանոթություններ, սակայն ոչ բոլորը, որոնց այսօր կհանդիպեք, կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Բոլոր դեպքերում իրադարձությունները մի շտապեցրեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա առաջին կեսը հաջող կդասավորվի: Հնարավորություն կունենաք արագ լուծել մասնագիտական ու անձնական խնդիրները: Ինչքան ակտիվ գործեք, այնքան լավ արդյունքների կհասնեք: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը, սեփական լուծումներն առաջարկելն այնտեղ, որտեղ մյուսները փակուղու առաջ են կանգնել:
Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտը կլարվի: Դուք կարող եք վշտանալ ու հուզվել դատարկ բաների պատճառով, սրտին մոտ ընդունել այն իրադարձությունները, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Այդ հատվածում կարևոր կլինի մտերիմների աջակցությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հաջող, արդյունավետ օր է: Դուք հրաշալի արդյունքների կհասնեք մարդկանց հետ լեզու գտնելու ու առաջնահերթությունները ճիշտ դնելու ունակության շնորհիվ: Հին ծանոթների ու գործընկերների աջակցությունը շատ տեղին կլինի: Նրանց շնորհիվ նույնիսկ ամենաշտապ առաջադրանքներն էլ արագ ու հաջող կլուծեք:
Օրվա երկրորդ կեսը հարմար է գործնական բանակցությունների, ազդեցիկ անձանց հետ շփվելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Այդ հատվածում կարող եք զբաղվել պաշտոնական փաստաթղթերը ձևակերպելով: Դուք ուշադիր կլինեք մանրուքներին, ոչինչ աչքաթող չեք անի, սխալներ թույլ չեք տա ու մյուսներին էլ կօգնեք չսխալվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ուշադիր ու զգույշ եղեք: Սա ամենահասարակ օրը չէ, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի ծագած խնդիրները լուծելն ու դրված նպատակներին հասնելը: Կարևոր է վստահել ինտուիցիային. նրա հուշումները ժամանակին ու հստակ կլինեն: Իսկ ահա շրջապատողների խորհուրդները հաճախ անօգուտ կլինեն, քանի որ մարդիկ դրանք կտան՝ առանց իրավիճակից գլուխ հանելու:
Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր ու խոստումնալից գաղափարը կյանքի կոչելու հնարավորություն կունենաք, բայց դրա համար պետք է կենտրոնանաք նրա վրա ու մի կողմ թղնեք մնացած ամեն ինչ: Չի բացառվում՝ ստիպված լինեք տեղափոխել այն հանդիպումները, որոնց երկար էիք սպասել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու ու բարդ իրավիճակից օգուտ քաղելու ձևը: Կարևոր գործերի շուրջ մտածելիս ու երկարաժամկետ ծրագրեր կառուցելիս վստահեք սեփական ինտուիցիային կամ առողջ բանականությանը, հիշեք, որ շրջապատողների խորհուրդները միշտ չէ, որ լավն են:
Օրը հարմար է այլ երկրներում ապրող ընկերների ու ծանոթների հետ շփվելու, ինչպես նաև ուղևորություններ ծրագրելու համար: Կարող եք ապագա ճամփորդությունների համար անհրաժեշտ իրեր գնել, սակայն դա պետք է առանց շտապելու անել: Ճիշտ ընտրություն կատարելու համար ժամանակ է պետք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա առաջին կեսին զգույշ ու ուշադիր եղեք: Ձեր շուրջը կասկածելի մարդիկ կլինեն, որոնց դուք հեշտ զոհ կթվաք: Պետ չէ վստահել նոր ծանոթների մասին առաջին տպավորությանը. այն, ամենայն հավանականությամբ, սխալ կլինի: Աշխատանքի հետ կապված որոշումների հարցում նույնպես լավ է չշտապեք:
Օրվա երկրորդ կեսը գործերում առաջընթաց և համարձակ գաղափարների իրագործման մեջ հաջողություն է խոստանում: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, իսկ մտերիմների հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը: Հավանական են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը հարմար է շփումների համար: Լավ կանցնեն ամենատարբեր հանդիպումները: Հաճախ տեղ կունենա ֆլիրտը, որի հիմքում, սակայն, ընկերական համակրանքը կլինի. հենց այն ավելի ուշ ռոմանտիկ հետաքրքրության կվերածվի: Հնարավոր են հաջողություններ ստեղծագործելու, ինքնաիրացման հետ կապված գործերում:
Օգտակար կլինի հին նախասիրությունների մասին հիշելը: Դրանք կրկին ուրախություն կբերեն ձեզ: Օրը հարմար է նաև նոր բան սովորելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, առաջ շարժվելն էլ հեշտ ու հաճելի կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Մի շտապեք: Առաջ շարժվելուց առաջ պետք է վերլուծեք ավելի վաղ գործած սխալներն ու եզրակացություններ անեք: Ձեր թերացումների մեջ ուրիշներին մի մեղադրեք: Հիմա կարևոր է հասկանալ, թե ինչում եք դուք սխալ եղել: Եթե իրավիճակից ժամանակին գլուխ հանեք, կարող եք ուղղել բոլոր սխալները:
Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրությունների, սիրելիի հետ շփվելու համար: Դուք կարող եք առանց վատ զգալու խոսել ձեր զգացմունքների մասին: Հնարավոր են լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ, ինչպես նաև հաճելի իրադարձություններ ընտանիքում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Ծրագրված գործերից գլուխ հանելն ավելի բարդ կլինի, քան ակնկալում էիք: Կարող եք աջակցության հարցով դիմել ընկերներին ու հին ծանոթներին: Նրանց աջակցության շնորհիվ կհաջողվի լուծել կարևոր խնդիրները, հասկանալ՝ ուր է պետք շարժվել հետո, ինչ գործողություններ է պետք անհապաղ ձեռնարկել, իսկ որոնք կարող են սպասել:
Ցանկալի է խուսափել չծրագրված գնումներից, խոշոր ծախսերից, քանի որ ֆինանսական վիճակը բարենպաստ չի լինի, հակված կլինեք ծախսող լինել: Ցանկալի չէ վարկ վերցնելն ու պարտքով գումար տալը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Խոստումնալից օր է: Գործերում հաջողության հասնելու համար վճռականություն ու համառություն է անհրաժեշտ, որոնք անպայման կդրսևորեք: Ավելի հաճելի կլինի ինքնուրույն գործելը, քան ինչ-որ մեկի հետ համագործակցելը, բայց դուք կհասկանաք, որ երբեմն ավելի շահավետ է խմբում խաղալը: Օրվա երկրորդ կեսին կարող եք մոտեցում գտնել ամենատարբեր մարդկանց, նույնիսկ նրանց, ում հետ նախկինում ոչ ոք լեզու չէր գտնում:
Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը: Չծրագրված գնումները լավ է հետաձգեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: