ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2173 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Թեթևամտորեն տրամադրված կլինեք, այդ պատճառով էլ ռիսկային ու չմտածված արարքներ կգործեք: Բայց աստղերը ձեր կողմից են, այնպես որ՝ լուրջ տհաճություններ հազիվ թե ծագեն: Ինչ-որ նոր գործ ստանձնելու հնարավորություն կունենաք: Այստեղ կարևոր է չգերագնահատել ձեր ուժերն ու չմտածել, որ բոլոր մարդիկ, որոնց կդիմեք օգնության խնդրանքով, օգնելու են ձեզ:

Ընտանեկան տարաձայնությունները կարգավորելը, ավագ հարազատների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Բայց եթե համբերատար ու նրբանկատ լինեք, ապա կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից ու փոխհամաձայնության հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը դատարկ հոգսեր ու հուզումներ կբերի, որոնց համար ոչ մի պատճառ չի լինի: Բայց օրը վատն անվանել չի կարելի: Լավատեսորեն տրամադրվեք ու կտեսնեք նոր հնարավորությունները, կհասկանաք՝ ինչի վրա է պետք կենտրոնանալ ձեզ համար կարևոր նպատակին հասնելու համար: Չի բացառվում՝ ստիպված լինեք ոտքի վրա նոր բան սովորել. ձեզ մոտ դա շատ լավ կստացվի, նոր տեղեկատվությունն էլ արագ կյուրացվի:

Հավանական են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: Այսօր նույնիսկ քիչ ծանոթ մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բավականին հաջող ու հետաքրքիր օր է: Լավ է զբաղվել հեշտ, կարգապահություն չպահանջող գործերով: Կարևոր ու խճճված խնդիրները մի քանի օրով հետաձգեք. այդ օրերի ընթացքում հետաքրքիր գաղափարներ կծնվեն: Խորհուրդների հարցով դիմեք միայն հին ծանոթներին, որոնց կենսափորձին վստահում եք. մնացածներից այսօր օգտակար բան չեք լսի:

Կարող եք հագուստ ու կոշիկներ, ինտերիերի մասեր գնել: Իսկ ահա ոչ մեծ, բայց թանկարժեք իրեր, օրինակ՝ արվեստի գործեր կամ զարդեր գնելու համար օրը հարմար չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ զարմանալի հանդիպումներ ու զուգադիպություններ են սպասվում: Օրը անակնկալներով լի կլինի, ինչպես նաև իրադարձություններով, որոնց հետևանքները կախված կլինեն ձեր որոշումներից ու արարքներից: Պրովոկացիաներին մի տրվեք: Ինչքան սառնասիրտ ու զուսպ լինեք, այնքան քիչ խնդիրներ կառաջանան:

Լավ է զբաղվեք տնային գործերով: Կարող եք ազատվել հին իրերից, որոնք անպիտան են դարձել: Գնումների հարցում մի շտապեք. այսօր դժվարությամբ կորոշեք, թե որ իրերն են իսկապես օգտակար, իսկ որոնք գնելու անհրաժեշտություն չկա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Համբերությամբ զինվեք. այն այսօր ձեզ շատ պետք կգա: Շատ կարևոր գործեր ու պլաններ անորոշ ժամանակով պետք է հետաձգեք: Հնարավոր են տարաձայնություններ հին ընկերների ու համախոհների հետ: Ձեր հայացքները չեն կիսի նույնիսկ նրանք, ովքեր առաջ ամեն հարցում համաձայն էին ձեզ հետ:

Զգույշ եղեք նոր ծանոթների հետ, հատկապես եթե նրանք ամեն ինչ անում են ձեզ դուր գալու համար: Այսօր գործերում անազնիվ շատ մարդկանց համար գրավիչ զոհ կթվաք, այնպես որ՝ զգոն եղեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հազիվ թե հաճելի իրադարձություններ բերի, բայց դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմ մարդկանց շրջանում, ովքեր պատրաստ են կիսել ձեր հոգսերն ու տագնապները, աջակցել ձեզ ու միասին ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել: Ձեզ հաճելի ընկերակցություն է անհրաժեշտ, քանի որ միայնակ լինելու դեպքում մռայլ մտքերի մեջ կընկնեք:

Զբոսանքներն ու ուղևորությունները հետաձգեք օրվա երկրորդ կեսին. ավելի վաղ դրանք ձեզ հոգնեցուցիչ կթվան, ու ընդհանրապես տեղից շարժվելու, ինչ-որ բան անելու անհրաժեշտությունը կփչացնի ձեր տրամադրությունը: Իսկ ահա երեկոյան կարող եք վառ տպավորություններ ստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ խնդիրներից կհաջողվի խուսափել, եթե ժամանակին ճկունություն ցուցաբերեք ու փոխզիջման գնաք: Դա հատկապես կարևոր կլինի մտերիմների հետ շփվելիս, որոնց կթվա, թե հաշվի եք առնում միայն սեփական հետաքրքրությունները, իսկ ուրիշներին պարզապես ուշադրություն չեք դարձնում: Եթե պատրաստ չեք նույնիսկ նվազագույն զիջումների գնալուն, ապա կարևոր հարցերի քննարկումը լավ է հետաձգեք:

Հավանական են անսպասելի բացահայտումներ, նորություններ հեռվից: Նոր ինֆորմացիան անհապաղ արձագանք կպահանջի: Արագ մտածեք. երկար մտորումների համար պարզապես ժամանակ չի լինի: Նկատի առեք, որ հիմա ամենահասարակ որոշումները կլինեն միակ ճշմարիտը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է շփումների, ցանկացած ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերը քննարկելու համար: Ձեր գաղափարներով կիսվեք համախոհների հետ. նրանց աջակցությունը թույլ կտա արագ կյանքի կոչել մտածածը: Լավ կանցնեն նոր ծանոթների հետ հանդիպումները: Մարդկանց դուր գալու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Կարող եք ստիպել, որ սիրահարվեն ձեզ, եթե իհարկե նման ցանկություն ունենաք:

Լավ գումար աշխատելու, շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք: Շատ Կարիճներ հաջող գնումներ կանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կենտրոնացեք: Օրը հեշտ չի անցնի, բայց բոլոր խոչընդոտները հաղթահարելու հնարավորություն կունենաք: Հին պլանները կյանքի կոչելու շանս կընձեռվի: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կդասավորվեն շրջապատի հետ հարաբերությունները: Հեռու մնացեք նրանցից, ովքեր կարող են նախանձել ձեր հաջողությանը:

Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, թյուրիմացություններ աշխատանքի վայրում, կփչանա տեխնիկան, որից սովոր եք օգտվել: Հյուզերը չեն օգնի գլուխ հանել խնդիրներից: Բայց եթե հանգստություն պահպանեք, կգտնեք բոլոր դժվարությունները հաղթահարելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի: Վաղուց սկսած գործերն ավարտին հասցնելու, նոր համախոհներ գտնելու ու հների հետ հարաբերությունները հարթելու հնարավորություն կունենաք: Լավ է ոչինչ չհետաձգել. օրվա երկրորդ կեսին գործնական ակտիվությունը կնվազի: Այն, ինչով վերջերս ոգևորությամբ էիք զբաղվում, անիմաստ կթվա, բայց դեռ չեք կարողանա որոշել, թե ուրիշ ինչ կարելի է ստանձնել:

Հույզերն անկայուն կլինեն, երբեմն նյարդային ու նեղացկոտ կդառնաք: Դա կխանգարի մտերիմների հետ շփվելուն, երբեմն կթվա, որ ամեն ինչ ձեր դեմ է շրջվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վատ օր չէ: Շատ բան հեշտությամբ կտրվի: Հաճախ կօգնեն շրջապատողները, որոնց շատ դուր կգան ձեր համարձակ գաղափարները: Եթե որոշեք անցնել մասշտաբային պլանի իրագործմանը, ապա ամենայն հավանականությամբ արագ համախոհներ կգտնեք, որոնց մեջ կլինեն նաև շատ ազդեցիկ անձինք: 

Չի կարելի խառնել գործնական ու անձնական հետաքրքրությունները: Օրը հարմար չէ աշխատավայրում սիրային պատմություն սկսելու համար: Գործընկերների հետ նույնիսկ անմեղ ֆլիրտը տհաճություններով կավարտվի: Սեփական գործերը ցանկալի չէ քննարկել անծանոթ մարդկանց հետ, խուսափեք նաև ուրիշների գաղտնիքները հայտնելուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հնարավոր են տհաճ հանդիպումներ ու բարդ զրույցներ: Ինչ-որ պլաններ պետք է հետաձգեք. դրանք իրագործելու համար այնքան էլ հարմար պահ չէ: Օրը հարմար է այն հին ծանոթների հետ թեթև, ոչնչի չպարտավորեցնող շփումների համար, որոնք այնքան էլ մտերիմ չեն ձեզ: Նման մարդկանց շրջանում ձեզ հանգիստ ու վստահ կզգաք:

Ամենայն հավանականությամբ կգտնվի մի գործ, որն իսկապես կհետաքրքրի ձեզ: Չեք զղջա, եթե դրան նվիրեք ողջ օրը: Ինչ-որ նոր բան սովորելու և այնպիսի ինֆորմացիա ստանալու հնարավորություն կունենաք, որը շատ շուտով ձեզ պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2173 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4