Աստղագուշակ․ հունվարի 30
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հաջող, վառ ու արդյունավետ օր է: Համարձակ ծրագրեր կունենաք ու նոր գործեր, որոնք չեք ուզենա մեկ ուրիշին հանձնարարել: Դուք չեք վախենա բարդ խնդիրներից, ճիշտ ժամանակին նախաձեռնող կլինեք, ոտքի վրա կյուրացնեք լավ գաղափարները: Մարդիկ, որոնց այսօր ինչ-որ հարցում կօգնեք, կարող են երկար ժամանակով ձեր ընկերները դառնալ:
Բարենպաստ օր է գնումների համար: Դուք գումարը զուր չեք ծախսի, ձեռք կբերեք այն, ինչը ձեզ իսկապես պետք է: Կարող եք մտերիմների համար նվերներ ընտրել: Դուք անսխալ կգնեք իրեր, որոնց համար նրանք ուրախ կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց: Նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված ու նկատում են միայն թերությունները, հմայված կլինեն ձեզանով: Չեն բացառվում հաջող զուգադիպություները, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն:
Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ կբերի այն Ցուլերին, որոնք կենտրոնացած են ընտանեկան գործերի, կենցաղային հարցերի լուծման վրա: Լավ ժամանակ է ընտանեկան տոների, իմպրովիզացված երեկույթների ու հյուրեր ընդունելու համար: Ձեզ կհաջողվի ուրախացնել բոլոր նրանց, ովքեր կգան ձեր տուն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Այսօր ձեր շատ ցանկություններ կարող են իրականանալ: Բայց դա ինքն իրեն տեղի չի ունենա: Ավելի հավանական է, որ ստիպված եք լինելու շատ աշխատել: Այնպես որ՝ պատրաստ եղեք ջանքեր գործադրել: Մի հանձնվեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Աստղերը խոստանում են պարգևատրել ամենահամառներին: Որոշ Երկվորյակների համար օրը կարիերայում նոր շրջափուլի սկիզբ կդառնա: Նշանի մյուս ներկայացուցիչներն էլ կուղղեն ավելի վաղ գործած սխալները:
Հնարավոր են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Հիմա դուք հեշտությամբ կհասկանաք, թե ինչ են ուզում շրջապատողներն ու ինչու դրա մասին բաց տեքստով չեն խոսում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Կարող եք մեծ հաջողությունների հասնել, բայց դրա համար կազմակերպվածություն ու կարգապահություն է անհրաժեշտ: Մի բան ստանձնելուց հետո աշխատեք չշեղվել, քանի դեռ սկսածն ավարտին չեք հասցրել: Այսօր առաջ եկած շատ գաղափարներ առաջին հայացքից հետաքրքիր կթվան, բայց գործնականում այնքան էլ հաջող չեն լինի ու դրանց իրագործման հարցում լավ է չշտապել:
Խուսափեք դատարկ զրույցներից, նվազագույնի հասցրեք այն մարդկանց հետ շփումները, որոնք փորձում են ձեր համբերությունը: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով, աշխատեք դրանցից առավելագույն օգուտ քաղել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հաջող օր է, որը շատ գործերում առաջընթաց է խոստանում: Դուք համառ կլինեք, խոչընդոտների առաջ չեք ընկրկի, ցանկացած հնարավորություն կօգտագործեք ուզածին հասնելու համար: Շատ Առյուծների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները սխալներ չեն անի, ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ կընդունեն:
Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված ընկերներին: Դուք կփորձեք չմերժել նրանց, ովքեր կդիմեն աջակցության խնդրանքով: Դրա հետ միասին, սեփական հետաքրքրությունները զոհելու կարիք էլ չի լինի: Ամեն ինչի համար ժամանակ ու ուժեր կմնան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Համբերությամբ զինվեք: Այսօր ամեն ինչ միանգամից չի ստացվելու: Բայց համառությունը կօգնի հաջողության հասնել նույնիսկ այն իրավիճակներում, որոնք մյուսներն անհույս կհամարեին: Օրը հարմար է ստեղծագործ զբաղմունքների ու ուսման համար, դուք արագ կտարվեք նորով, կուրախանաք ձեր ու մյուսների լավ գաղափարներով:
Հավանական են անսովոր ուղևորություններ: Հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կունենաք: Ճանապարհին հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Սակայն լուրջ հարաբերությունների սկիզբը քիչ հավանական է:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Պնդեք ձերը: Այսօր դա հեշտ չի լիելու, շրջապատողները հաճախ կվիճեն ձեզ հետ, կարող են չհամաձայնել նույնիսկ լավ առաջարկներին: Ցանկացած զրույց աշխատեք հանգիստ վարել. ինչքան շատ լինեն հույզերը, այնքան քիչ կլինեն պայմանավորվելու շանսերը: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում, դրամական մուտքեր կամ առաջարկներ, որոնք եկամուտների աճ կխոստանան: Գնումները հաջող կլինեն:
Օրվա երկրորդ կեսն առատաձեռն կլինի այնպիսի իրավիճակներով, որոնցում ստիպված եք լինելու բարդ ընտրություն կատարել, որոշումներ ընդունել, որոնցից շատ բան կախված կլինի: Այստեղ լավ է հույս դնել սեփական ինտուիցիայի ու առողջ բանականության, այլ ոչ թե ուրիշների խորհուրդների վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրն առանձնանում է բարենպաստ հուզական դաշտով: Հիմա դուք կարող եք գլուխ հանել սեփական հակասական զգացմունքներից, հասկանալ, թե ինչպիսին են ավելի վաղ գործած ձեր արարքների իրական պատճառները: Շատ բան պարզ ու հասկանալի կդառնա: Կարիճները կհասկանան, թե ինչում են սխալվել և բաց չեն թողնի ամեն ինչ ուղղելու հնարավորությունը:
Նույնիսկ ամենաբարդ աշխատանքը ոգևորությամբ կստանձնեք ու հրաշալի գլուխ կհանեք նրանից: Հնարավորություն կունենաք նշանակալի առաջընթացի հասնել ինչ-որ կարևոր ու բարդ գործում: Չի բացառվում մասնագիտական աճը: Որոշ Կարիճներ երկարաժամկետ համագործակցության հետաքրքիր առաջարկներ կստանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Արդյունավետ օր է, որը հնարավորություն կտա շատ լավ բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ ուրիշների համար: Աշխատանքը հոգնեցուցիչ չի թվա, դուք այն հաճույքով կանեք: Հնարավոր են համագործակցության անսպասելի առաջարկներ, որոնք շուտափույթ մասնագիտական աճ ու եկամուտների ավելացում կխոստանան: Բայց մի շտապեք ընդունել դրանք. եթե ճարպիկ գտնվեք, ավելի շահավետ պայմանների կհասնեք:
Հավանական են դրական փոփոխություններ ընտանիքում, ինչպես նաև լավ նորություններ, որոնք կվերաբերեն ձեր ամենամտերիմ մարդկանց: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրությունների համար: Դուք հոգ կտանեք այն մասին, որ դրանք անմոռանալի լինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հիանալի օր է ազդեցիկ համախոհներ փնտրելու համար: Ձեր գաղափարներն այնքան լավը կլինեն, որ դրանց հանդեպ ոչ ոք անտարբեր չի մնա: Սակայն բոլորը չեն պահի այն խոստումները, որոնք կտան այսօր. պատրաստ եղեք դրան: Ամենաբարդ գործերում հույս դրեք միայն սեփական ուժերի վրա՝ առանց սպասելու, որ ինչ-որ մեկը իր վրա կվերցնի ձեր հոգսերի մի մասը:
Ներդաշնակ կլինեն անձնական հարաբերությունները, մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեզ ու կփորձեն ուրախացնել: Հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ: Կլուծվեն այն խնդիրները, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Այն հարմար է երևակայություն պահանջող գործերի համար: Ինչ-որ միապաղաղ կամ շատ պարզ բանով զբաղվելու դեպքում արագ կհոգնեք: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ ընկերների հետ, բայց լուրջ կոնֆլիկտներ չեն լինի: Ձեզ կհաջողվի հարթել սուր անկյունները և լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի:
Երեկոն անսպասելի այցերի, անսովոր առաջարկների, ինչպես նաև հրավերների օր է, որոնց հաճույքով համաձայնությամբ կպատասխանեք: Հավանական են ոչ մեծ, հաջող գնումներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա անտարբեր մնալ ձեր հանդեպ. այսօր դուք յուրահատուկ հմայիչ, բարեհամբույր ու հաճելի կլինեք: Շրջապատողները հաճույքով ամեն հարցում կօգնեն, իրենց աջակցությունը կառաջարկեն: Հավանական են ծանոթություններ, որոնց ժամանակ ձեզ համար կարևոր հարաբերություններ կսկսվեն: Վատ մի զգացեք նախաձեռնող լինել. հիմա դա տեղին կլինի:
Դուք կուրախանաք շփումներից, բայց միշտ չեք կարողանա կենտրոնանալ մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի վրա: Այստեղ հնարավոր են ցավալի սխալներ: Աշխատեք դրանք ժամանակին նկատել. դա թույլ կտա խուսափեք ապագայի շատ տհաճություններից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: