Գլխավոր » Այսօրվա

Աստղագուշակ․ հունվարի 29

Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է ձեր մասին պատմելու, գաղափարներով կիսվելու համար: Ձեռքբերումների մասին կարելի է չխոսել. դրանք առանց այդ էլ բոլորին հայտնի կդառնան, այնպես որ՝ պարծենալու կարիք չկա: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները, որոշ Խոյեր կկարողանան զբաղվել հենց այն գործով, որը նրանց շատ է գրավում:

Հնարավոր են անսովոր հանդիպումներ, զարմանալի ծանոթություններ: Դուք շրջապատողներին հեշտությամբ դուր կգաք. բավական կլինի միայն ձեզ բնական պահեք, և քչերը կկարողանան դիմակայել ձեր հմայքին: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հիանալի օր է ֆինանսական հարցերը լուծելու և գործարքներ կնքելու համար: Չեն բացառվում դրամական մուտքերը: Դուք միանգամից կհասկանաք՝ ինչպես տնօրինել գումարը, և այն դատարկ բաների վրա չեք ծախսի: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչի վրա արժե կենտրոնանալ: Հեշտությամբ օգնականներ կգտնեք. այսօր շատերը պատրաստ կլինեն ձեր կողմն անցնել:

Մտերիմների հետ հարաբերությունները հեշտ չեն դասավորվի: Այսօր դուք այնքան հանգիստ ու համբերատար չեք լինի, որքան սովորաբար, երբեմն նույնիսկ դատարկ բաների պատճառով կբռնկվեք: Շրջապատողները միանգամից չեն հասկանա, թե ինչ է կատարվում, բայց երբ դա անեն, միանգամից իրենց կսկսեն ավելի լավ պահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հետաքրքիր, արդյունավետ օր է: Դուք գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Հաճախ հաջողակ կլինեք, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք, չեք կորցնի կարևոր հարցերը լուծելու շանսը: Չարժե հետաձգել գործերը. հիմա դրանցից ավելի արագ գլուխ կհանեք:

Օրվա առաջին կեսը բարենպաստ է շփումների համար: Երկրորդին չեն բացառվում ոչ մեծ տարաձայնությունները տանն ու աշխատավայրում, բայց հումորի զգացումն ու բնատուր նրբանկատությունը կօգնեն հարթել սուր անկյուններն ու կոնֆլիկտ թույլ չտալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հիանալի, արդյունավետ օր է: Դուք կձգտեք շատ բանի հասնել ու չեք ուզենա անգործ նստել: Կհաջողվի մտքում միաժամանակ բազմաթիվ բաներ պահել, ոչ մի բանի մասին չմոռանալ ու սխալներ չանել: Կարող եք աջակցության հարցով դիմել հին ծանոթներին, որոնք ուրախ կլինեն օգնել ձեզ ու խելամիտ խորհուրդներ տալ: Հավանական են ոչ մեծ, բայց տեղին դրամական մուտքեր:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների, ֆինանսական հարցերը քննարկելու ու լուծելու համար: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեզ մոլորության մեջ գցել կամ շեղել: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել այն առաջարկներին, որոնք կանեն հին ծանոթները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է համագործակցություն սկսելու, նոր գործընկերներ փնտրելու, ինչպես նաև կապերն ամրապնդելու համար: Դուք լավ կհասկանաք, թե ինչ են ուզում շրջապատողները և կգտնեք յուրաքանչյուրին հետաքրքրելու ձևը: Շատերի վրա ուժեղ տպավորություն կթողնեք, ինչ-որ մեկն առաջին հայացքից կսիրահարվի ձեզ: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

Դժվարությամբ գլուխ կհանեք այն գործերից, որոնք կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն կպահանջեն: Դուք հաճախ կշեղվեք, կարող եք ինչ-որ բան մոռանալ կամ աչքաթող անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաճելի ծանոթությունների ու հետաքրքիր հանդիպումների օր է: Շրջապատողները դեռ բազմիցս հաճելի կերպով կզարմացնեն ձեզ: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, իրենց լավագույն կողմերով կդրսևորեն: Հնարավորություն կունենաք կարգավորել հին գործնական կոնֆլիկտները, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Նոր տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի:

Չեն բացառվում դրամական մուտքերը: Դրանք համեստ կլինեն, բայց, միևնույն է, թույլ կտան հաճելի գնումներ անել: Օրվա երկրորդ կեսին որոշ Կույսեր կհասկանան՝ ինչպես մեծացնել եկամուտները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հանգիստ կսկսվի, և դա ձեզ այնքան էլ դուր չի գա: Վառ իրադարձություններ, հետաքրքիր գործեր ու մեծ հաղթանակներ կուզենաք: Դուք վերը նշվածը ստանալու բոլոր շանսերն ունեք: Սկսեք գործել, զբաղվեք նրանով, ինչը ձեզ իսկապես գրավում է: Աստղերն ամենայն հավանականությամբ կաջակցեն ձեզ: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր կհիանան ձեր տաղանդներով ու անձնական որակներով: Չի բացառվում արդյունավետ համագործակցության սկիզբը:

Ուղևորություններն արժե ծրագրել օրվա երկրորդ կեսի համար. դրանք հետաքրքիր կանցնեն ու մեծ տպավորություն կթողնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հագեցած ու անհանգիստ օր է: Դուք պետք է զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, սակայն դա ձեզ չի նյարդայնացնի: Կուրախացնի ուրիշների համար ինչ-որ օգտակար բան անելու, կյանքը դեպի լավը փոխելու հնարավորությունը: Հավանական են անսովոր հանդիպումներ, որոնք կօգնեն ձեզ վերանայել առաջնահերթություններն ու նոր նպատակներ գտնել:

Շատ Կարիճներ հաջողակ կլինեն սիրո մեջ: Նշանի ներկայացուցիչներն այսօր իրենց բարեհամբույր կպահեն, այդ իսկ պատճառով՝ շատերը կուզենան նրանց հետ ավելի մոտ ծանոթանալ: Բացի այդ, օրը հարմար է հին հարաբերությունները վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատանքի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Կուզենաք զվարճանալ, բայց իրավիճակը լրիվ այլ բան կպահանջի՝ գործերին լուրջ մոտեցում, պատասխանատվություն ու կարգապահություն: Լավ նորությունն այն է, որ հանգստի համար ժամանակ կմնա: Բոլոր կարևոր զրույցները լավ է վարեք օրվա առաջին կեսին: Հետո կգա թեթևամիտ զրույցների, ընկերական կատակների ու ֆլիրտի համար հարմար ժամանակը:

Օրվա երկրորդ կեսին հավանական են անսպասելի այցեր ու հանդիպումներ: Ձեր մասին կհիշեն մարդիկ, որոնցից վաղուց լուր չունեիք: Հիմա կարող եք վերականգնել հարաբերությունները: Դրա համար միայն ցանկություն է պետք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վատ օր չէ: Այն ավելի լավը կդառնա, եթե փոքրիկ տհաճությունների պատճառով չվշտանաք ու լուրջ խնդիրների չսպասեք, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր լավատես են ու շուրջն ամեն ինչ չեն քննադատում: Օրվա առաջին կեսը հարմար է համագործակցություն սկսելու համար, իսկ երկրորդին լավ է ինքնուրույն գործեք:

Օրը բարենպաստ է ուսման ու ստեղծագործելու համար: Արժե հիշել հին նախասիրությունների կամ այն հետաքրքիր գործերի մասին, որոնք ժամանակին սկսել ու այդպես էլ ավարտին չեք հասցրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք այնքան վստահ կլինեք ձեր ուժերին, որ վճռական կստանձնեք նույնիսկ այն, ինչը նախկինում անհնար էր թվում: Հաջողության հասնելու շանսերը մեծ են հատկապես նրանց մոտ, ովքեր հույս են դրել բացառապես իրենց ուժերի վրա: Դուք նորից չեք վախենա ու հաճախ շրջապատողներին կզամացնեք ձեր անսովոր որոշումներով ու արարքներով: Բոլորը չէ, որ պատրաստ կլինեն կիսել ձեր հայացքները, բայց հազիվ թե ինչ-որ մեկը խանգարի ձեզ կյանքի կոչել ծրագրերը:

Հարմար օր է կենցաղային հարցերը լուծելու համար: Կարող եք տան համար պիտանի գնումներ անել, ինչպես նաև վերանորոգում կամ տեղափոխություն ծրագրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը կարող է սկսվել փոքրիկ տհաճություններից, բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Աստղերի աջակցության շնորհիվ դուք ավելիին կհասնեք, քան ակնկալում էիք, կկարողանաք լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրները: Որոշ Ձկներ աշխատանքի համար օգտակար բան կիմանան, մյուսներն էլ կծանոթանան մարդկանց հետ, ովքեր կօգնեն կյանքի կոչել համարձակ ծրագրերը:

Հիանալի գաղափարներ կունենաք: Չարժե երկար ժամանակ հետաձգել դրանք: Հնարավորինս շուտ ստանձնեք գործը. հաջողությունը սարերի հետևում չէ: Անձնական բնույթի հաճելի իրադարձությունները չեն բացառվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

баннерная рекламная сеть

0
2020-01-28, 17:00
0
2604

Կարդացեք նաև



Loading...
loading...
Наверх