ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 18
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3461 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինչ-որ բան, ամենայն հավանականությամբ, ծրագրվածի նման չի ընթանա, բայց դուք չեք վհատվի: Հիմա կարևորը չհուսահատվելն է, պետք չէ մտածել, որ իրավիճակը դեպի լավը փոխելու շանս չկա: Վստահեք ճակատագրին. այն ձեզ համար հաճելի անակնկալներ է պատրաստել: Կարևոր է ժամանակին խուճապի չմատնվել ու գործել: Վճռականությունն ու խիզախությունն այսօր ձեզ շատ պետք կգան:

Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի լրջությունը պահպանելը, փոխարենը հնարավորություն կունենաք ուրախ ժամանակ անցկացնել, բարձրացնել ձեր ու մյուսների տրամադրությունը: Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի շտապեք: Շտապողականության պատճառով կարող եք սխալ անել, որին կհետևի տհաճությունների շարքը: Զգույշ եղեք շփման մեջ: Նոր ծանոթների հետ հազիվ թե կարողանաք ընդհանուր լեզու գտնել, դուք ամենալավ տպավորությունը չեք թողնի: Նույնիսկ նրանց հետ, ում հետ սովորաբար հաշտ եք, այսօր չի հաջողվի պայմանավորվել: Լավ է ժամանակը վեճերի վրա չծախսեք, այլ ձեր ճշմարտացիությունը գործով ապացուցեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքի ու բիզնեսի հետ կապված ծրագրեր կառուցելու ու դրանք համախոհների հետ քննարկելու համար: Չի բացառվում՝ հասկանաք՝ ինչպես է պետք մեռյալ կետից շարժել կարևոր նախագիծը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն առատաձեռն կլինի հաճելի անակնկալների մասով: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, դուք բաց չեք թողնի հաջողության հասնելու շանսը: Հնարավոր է նոր սիրային հարաբերությունների սկիզբ կամ էլ կվերականգնեք հները: Արդեն գոյություն ունեցող կապերն ավելի ամուր ու խորը կդառնան: Դուք շատ բան կանեք մտերիմների համար, հոգ կտանեք ընտանիքի հետաքրքրությունների մասին:

Հավանական են անսպասելի հրավերներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Ընկերները հետաքրքիր բաներ կառաջարկեն, հաճույքով կկիսվեն իրենց ծրագրերով, որոնց իրագործմանը պատրաստ կլինեք մասնակցել: Օրը հնարավորություն կտա կյանքն ավելի հագեցած դարձնել. բաց մի թողեք ձեր շանսը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հիանալի օր է նոր ծանոթությունների համար: Շրջապատողները հաճախ ձեզ վրա ուշադրություն կդարձնեն, անկեղծորեն կհետաքրքրվեն ձեր գործերով, հարցեր կտան, որոնց պատասխանելը հաճելի կլինի: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը դրական հույզեր կպարգևի: Դուք ունակ կլինեք գրավել նույնիսկ այն մարդուն, որին սովորաբար ոչ ոք դուր չի գալիս:

Դժվարությամբ կկենտրոնանաք միապաղաղ, ձանձրալի գործերի վրա: Փոխարենը այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցում է պահանջվում, ձեզ հավասարը չի լինի: Բազում գաղափարներ կունենաք, որոնք դուր կգան նաև ուրիշներին: Կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն կյանքի կոչել մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շփումների համար բարենպաստ օր է: Դուք շատ լավ կհասկանաք շրջապատողներին, հոգ կտանեք նրանց հետաքրքրությունների մասին, ընդ որում՝ դրա համար զոհողություների գնալու կամ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Ձեզ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, նրանց խորհուրդներն ու օգնությունը շատ օգտակար կլինեն:

Գովեք, երես տվեք ձեզ. դուք դրան արժանի եք: Օրը հրաշալի է ինչ-որ անօգուտ, բայց հաճելի մանրուքներ գնելու համար, կարող եք լինել մի վայրում, որի մասին շատ լավ բաներ եք լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հազիվ թե կարևոր իրադարձություններ բերի, բայց բավական հաճելի կանցնի: Լսեք ինքներդ ձեզ: Շատ օգտակար կլինի հոգեկան վերելքի պահին նոր ու հետաքրքիր գործ ստանձնելը: Անգործությունն ու ձանձրույթը ձեր թշնամիներն են, միայն դրանք այսօր կարող են փչացնել ձեր տրամադրությունը:

Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Այն մարդկանցից, որոնք նախկինում փորձել են ձեզ պարտադրել իրենց կամքը, լավ է հեռու մնաք: Կասկածելի անձինք կարող են փորձել շահել ձեր վստահությունը. պարզ է, որ նրանք ամենալավ մտադրությունը չեն ունենա: Այնպես որ՝ ինչ-որ մեկի հետ անկեղծանալուց առաջ երկար մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բոլոր խոչընդոտները հաղթահարելի են: Կարևոր կլինի դրանում չկասկածելը. հաջողությունը կախված կլինի նրանից, թե որքան վստահ կլինեք ձեր ուժերին: Առանց ապրումների ու հուզումների օրը հազիվ թե անցնի, բայց այն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի: Լսեք ինտուիցիայի ձայնին, և այն կհուշի՝ երբ և ինչպես է պետք գործել: Ավելի շատ հույսներդ դրեք ձեր ուժերի, այլ ոչ թե ուրիշների վրա, և դա թույլ կտա խուսափել հիասթափություններից:

Շատ Կշեռքների համար օգտակար կլինեն հին ծանոթների խորհուրդները: Ուրիշի փորձը թույլ կտա խուսափել սեփական սխալներից: Ցավոք, լավագույն խորհուրդները ձեր սրտով չեն լինի ու դրանց միանգամից չեք հետևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հնարավորություն ունեք պատասխաններ ստանալ վերջին շրջանում անհանգստացնող հարցերին: Օրը կապված է արժեքավոր տեղեկատվություն, ինչպես նաև նշանակալի գումար ստանալու հետ, որը պետք է ճիշտ ծախսել: Բոլոր գործարքները լավ է ծրագրել օրվա երկրորդ կեսի համար. այդ հատվածում պայմանների շուրջ պայմանավորվելն ավելի հեշտ կլինի:

Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, սակայն լուրջ սխալներ թույլ չեք տա, իսկ անլուրջ սխալներին արագ վերջ կտաք: Կարևոր հարցերի քննարկումը արժե հետաձգել հենց միայն այն պատճառով, որ այսօր դրանք հազիվ թե օգտակար լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գործերում չեն բացառվում դժվարությունները, բայց օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Բոլոր փորձությունները արժանապատվորեն կհաղթահարեք, ծագած դժվարություններին փիլիսոփայորեն կմոտենաք, իսկ բարդ հարցերի լուծումը ոգևորությամբ կստանձնեք: Կարող եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ դա ոչ ոք չէր սպասում: Ձեր արարքներն ու որոշումները զարմանալի կթվան, բայց արդյունքները պարզապես կհիացնեն:

Մտերիմները կփորձեն ուրախացնել ձեզ, ինչ-որ հաճելի բան ասել կամ անել: Նոր ծանոթությունների հարցում մի շտապեք. հիմա դուք չափազանց վստահող կլինեք, համակրանքով կլցվեք մեկի հանդեպ, ով դրան արժանի չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Իրադարձությունների բարենպաստ ընթացքը կօգնի կյանքի կոչել հին մտահղացումները, որոնք համարյա անիրագործելի էիք համարում: Մասնագիտական ոլորտում ուժեղ կլինի դրական միտումների ազդեցությունը, ձեր առաջ գրավիչ հեռանկարներ կբացվեն:

Չնայած գործեր սովորականից շատ կլինեն, ժամանակ կմնա նաև հանգստի համար: Երեկոն հարմար է աշխարհիկ միջոցառումներին այցելելու համար, որոնցում կշահեք համընդհանուրի ուշադրությունը: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ լավ բաներ եք լսել: Նրանց դուր գալը դժվար չի լինի: Նման ծանոթությունները օգտակար ու հաճելի կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը թեթև անվանել չի կարելի, բայց այն հետաքրքիր կանցնի: Վատ մի զգացեք ձեզ վրա ուշադրություն հրավիրելուց: Հնարավորություն կունենաք հետաքրքրել մարդկանց, որոնցից շատ բան է կախված. աշխատեք բաց չթողնել այն: Հիմա կարող եք առանց վատ զգալու պատմել ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մասին. դա որպես պարծանք չի դիտվի:

Հնարավոր են դրական փոփոխություններ մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում: Օրը հարմար է վերջին շրջանում կուտակված խնդիրները քննարկելու համար: Դուք ամենայն հավանականությամբ կգտնեք դրանք լուծելու ձևն ու կհասկանաք՝ ինչպես է պետք գործել, որպեսզի բոլորը գոհ մնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Հավանական է նշանակալի առաջընթաց գործերում, հնարավոր են հետաքրքիր առաջարկներ, այդ թվում՝ կապված աշխատանքը փոխելու կամ երկարաժամկետ համագործակցություն սկսելու հետ: Կնքված գործարքները կօգնեն նշանակալիորեն մեծացնել եկամուտները:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ է, դուք լավ լեզու կգտնեք մտերիմ մարդկանց հետ ու հեշտությամբ կշահեք նոր ծանոթների համակրանքը: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները: Մտերիմ մարդը կփորձի ուրախացնել ձեզ, դուք էլ նույնկերպ կպատասխանեք: Չի բացառվում՝ հենց այսօր ապագային վերաբերող կարևոր որոշումներ կայացվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3461 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3