ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 15
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4204 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Միշտ չէ, որ ճիշտ որոշումները մակերեսին դրված կլինեն, այնպես որ՝ մի շտապեք գործել, ժամանակ մի ափսոսացեք ամեն քայլը ինչպես հարկն է մտածելու համար: Օրը հատկապես հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր կարողանում են ճիշտ պլանավորել ու ճիշտ գնահատել իրենց ծրագրերը, պատրանքներ չեն կառուցում ու չեն փորձում ցանկալին իրականության տեղ ներկայացնել:

Չեն բացառվում փոփոխություններն անձնական հարաբերություններում: Հաճախ դրանք տեղի կունենան ձեր նախաձեռնությամբ, և բոլորը գոհ կմնան արդյունքներից: Անկեղծ եղեք նրանց հետ, ում սիրում եք, և դրա շնորհիվ շատ բան կհեշտանա: Կարող են իրականանալ որոշ Խոյերի նվիրական երազանքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, և դրանից արժե օգտվել: Կարևոր գործերը մի հետաձգեք. ինչքան շուտ ստանձնեք դրանք, այնքան լավ գլուխ կհանեք: Դուք արագ կսովորեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք մասնագիտական տեսանկյունից օգտակար կլինեն:

Բարենպաստ օր է ընտանիքի անդամների, հին ընկերների ու պարզապես լավ ծանոթների հետ շփվելու համար: Սիրային ժամադրությունները հաճելի տպավորություն կթողնեն: Շատ Ցուլեր կգտնեն մտերիմներին հաճելիորեն զարմացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հրաշալի կդասավորվի, եթե ղեկավարվեք տրամաբանությամբ, այլ ոչ թե հույզերով ու չվստահեք կասկածելի աղբյուրներից ստացված տեղեկատվությանը: Ցավոք, նոր ծանոթների մեջ կարող են լինել մարդիկ, ովքեր կփորձեն ձեզ օգտագործել ի շահ սեփական հետաքրքրություների: Լավ է զգոն լինեք:

Տրամադրությունը կբարձրացնեն ընկերների հետ շփումները, հին ծանոթները ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն, կկիսվեն լավ գաղափարներով: Սիրելի մարդը կուրախացնի հաճելի անակնկալով, անսպասելի նվերով կամ երկար սպասված խոստովանությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք էներգիայի ներհոսք կզգաք, պատրաստ կլինեք սարեր շրջել ու նույնիսկ մի փոքր կվշտանաք, որ հաջողությունն ինքն է ձեր ձեռքն ընկնում ու հերոսություններ անելու կարիք չկա: Զարմանալիորեն արագ կլուծվեն հին խնդիրները, որոնց վրա դուք ու ձեր մտերիմները երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Կարող եք փորձարկումներ անել, ռիսկի դիմել. ոգեշնչվածությունը ողջ օրվա ընթացքում չի լքի ձեզ:

Հեշտությամբ կհաղթեք հին մրցակիցներին, այդ թվում՝ ամենաուժեղներին: Օգտվեք բարենպաստ պահից ցույց տալու համար, թե ինչի եք ունակ: Ձեր հաջողությունները կհետաքրքրեն այն մարդկանց, որոցից շատ բան է կախված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արդյունավետ օր է, որը կարելի է օգտագործել կարևոր գործերի ու նախաձեռնությունների համար: Դուք լուրջ ու ուշադիր կլինեք, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել: Շրջապատողները կհետևեն ձեր օրինակին, հաճույքով կհամաձայնեն ձեր խնդրանքներին, հավանության կարժանացնեն ձեր նոր գաղափարները: Այսօրվա համագործակցությունը երկարատև ընկերության սկիզբ կարող է դառնալ:

Կուրախացնեն շփումներն ընտանիքի անդամների հետ: Վիճելու առիթ չի լինի, կարող եք քննարկել բոլորին հետաքրքրող հարցերը: Դուք ներողամիտ կլինեք ուրիշների թուլությունների հանդեպ, իսկ դա կօգնի պահպանել ներդաշնակությունը հարաբերություններում: Չի բացառվում՝ հաջողվի վերականգնել հին կապերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Արժե զբաղվել լրիվ նոր բանով: Միապաղաղ, առօրյա գործերը արագ կստիպեն ձանձրանալ: Բարեբախտաբար, դրանք կարող եք մեկ ուրիշին հանձնարարել և կենտրոնանալ այն խնդիրների վրա, որոնք երևակայություն, հնարամտություն ու ստեղծագործ մոտեցում են պահանջում:

Դուք արագ կսովորեք ամենն, ինչ կարող է պետք գալ, կսկսեք գլուխ հանել նույնիսկ նրանից, ինչի մասին նախկինում միայն մոտավոր պատկերացումներ ունեիք: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց նախասիրությունները շուտով կկիսեք: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է շփումների համար: Միանման լավ կանցնեն գործնական ու անձնական հանդիպումները, ձեզ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ: Կարող եք կիսվել ապագայի ծրագրերով: Բայց պետք չէ մանրամասն պատմել ձեր բոլոր հաջողությունների ու ձեռքբերումների մասին. չի բացառվում՝ ինչ-որ մեկը նախանձի ու նոր թշնամիներ ձեռք բերեք:

Օրը հարմար է կոմերցիոն գործունեության, գնումների ու գործարքների համար: Դուք գումարի հետ կապված ճիշտ որոշումներ կընդունեք, կհասկանաք՝ ինչպես է պետք տնօրինել ձեր ու ընտանիքի ունեցվածքը: Չեն բացառվում թանկարժեք նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող օր է, որն առատաձեռն կլինի հաճելի անակնկալների մասով: Շատ բան կհեշտանա: Ճիշտ որոշումները մակերեսին կլինեն, այնպես որ՝ երկար գլուխ կոտրելու կարիք չի լինի: Հաճախ օգտակար կլինի ուրիշի փորձը: Դուք վատ չեք զգա խորհուրդների խնդրանքով դիմել մարդկանց, ովքեր հաճույքով կկիսվեն իրենց փորձով:

Որոշ Կարիճների հեռվից հաճելի նորություններ են սպասվում: Նշանի մյուս ներկայացուցիչներն էլ գործնական կամ անձնական բնույթի առաջարկներ կարող են ստանալ՝ կապված տեղափոխության կամ կենսակերպի մեջ նշանակալի փոփոխությունների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ հագեցած օր է: Դուք ձեռքերը ծալած նստել չեք ուզենա, կհասկանաք, որ հիմա պետք է գործել, որպեսզի հասնեք վաղուց դրված նպատակներին: Լավ է չմոռանալ նաև զգուշության մասին. ձեր չմտածված արտահայտություններն ու արարքները կարող են տհաճ հետևանքներ ունենալ:

Չնայած հոգսեր այսօր սովորականից շատ կլինեն, աշխատեք ուշադրություն դարձնել մտերիմներին. նրանք դրա կարիքը կունենան: Բաց մի թողեք ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու, հիմար վեճի պատճառով վերջ տրված շփումները վերականգնելու շանսը: Անկեղծությունը կօգնի ձեզ շահել շրջապատողների համակրանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հիանալի օր է: Անհանգստանալու կարիք չկա, կարող եք պարզապես ուրախանալ կյանքով ու զբաղվել նրանով, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է: Հին խնդիրներից արագ գլուխ կհանեք, նորերն էլ չեն առաջանա: Շատ վառ կարտահայտվեն ձեր տաղանդները, այդ թվում՝ նրանք, որոնք ավելի վաղ ոչ ոք չէր նկատում:

Չի բացառվում՝ նոր երկրպագուներ հայտնվեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է այն մարդկանց հետ շփվելու համար, ովքեր թանկ են ձեզ համար: Կարող եք քննարկել բոլորի համար կարևոր հարցերը՝ առանց վախենալու տարաձայնություններից ու վեճերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսը հրաշալի է աշխատանքի համար: Ձեզ կհաջողվի ձեր ժամանակն առավելագույնս արդյունավետ օգտագործել, ոչ մի րոպե զուր չի անցնի: Դուք կգտնեք հին մրցակիցներից առաջ անցնելու ձևը: Օգնականների շնորհիվ, ովքեր ոտքի վրա կյուրացնեն ձեր գաղափարները, բոլոր դժվարություններից միայնակ գլուխ հանելու կամ ձեզ վրա չափազանց մեծ պատասխանատվություն վերցնելու կարիք չի լինի:

Օրվա երկրորդ կեսին արժե կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա: Հնարավորություն կունենաք օգնել մտերիմներին, ինչ-որ օգտակար բան անել նրանց համար, ովքեր բազմիցս աջակցել են ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք չհուզվել ու շրջապատողների վրա չբարկանալ, նույնիսկ եթե նրանք ինչ-որ բան սխալ անեն: Այսօր շատ բան կախված կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ու ոչ միանշանակ իրավիճակներում բարեհամբույր լինելու ձեր ունակությունից:

Օրվա կեսը հարմար է պատասխանատու հանդիպումների ու կարևոր գործերի համար, իսկ երեկոն հնարավորություն կտա լինել հետաքրքիր վայրերում: Ցանկալի է խուսափել լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, հատկապես եթե այն անսովոր է ձեզ համար: Գերծանրաբեռնվածությունը կարող է վնասվածքների ու ինքնազգացողության ժամանակավոր վատացման հանգեցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4204 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/9