ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 14
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2860 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Խնդիրները, որոնք ձեր առջև կդնի այս օրը, հասկանալի ու հասարակ կլինեն: Գործնականությունն ու խոհեմությունը կօգնեն դրանցից շատ արագ գլուխ հանել: Դուք ոչինչ չեք բարդացնի, անսխալ կգտնեք նպատակին տանող ամենից կարճ ճամփան: Կարող եք կյանքի կոչել հին գաղափարները, հասնել նրան, ինչին վաղուց եք ձգտում:

Կուրախացնեն մտերիմները, հատկապես շատ դրական հույզեր կստանաք երեխաների հետ շփումներից: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, իմպրովիզացված տոները, չծրագրված երեկույթները: Չեն հիասթափեցնի նաև ռոմանտիկ ժամադրությունները: Սիրելին ամենայն հավանականությամբ կգտնի ձեզ ուրախացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գործնական առաջարկներ շատ կստանաք, բայց դրանք այնքան լավը չեն լինի, որքան առաջին հայացքից կթվան: Ինչքան զգույշ ու ուշադիր լինեք, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ ճիշտ ընտրություն կանեք: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, որոնք իրենց հետ աննշան ծախսեր ու ցավալի կորուստներ կբերեն:

Հուզական դաշտը բարենպաստ է, կենսական պոտենցիալն էլ բարձր կլինի, այնպես որ՝ ձեզ լավ եք զգալու: Հազիվ թե լուրջ տարաձայնություններ ծագեն այն մարդկանց հետ, ովքեր իսկապես թանկ են ձեզ համար: Մտերիմների հետ կարող եք քննարկել նույնիսկ ամենաբարդ հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջողության համար համառություն է պետք: Պետք է նաև պարզապես հաջողակ լինեք: Երկուսի դեպքում էլ այսօր խնդիր չի լինի: Ներքին ձայնն անսխալ կհուշի, թե երբ և ինչպես է պետք գործել հրաշալի արդյունքների հասնելու համար: Դուք կլսեք հենց նրա հուշումները, այլ ոչ թե շրջապատողների խորհուրդները, որոնք միշտ չէ, որ լավը կլինեն:

Օրը բարենպաստ է գործնական տեսանկյունից, կարող եք պայմանագրեր կնքել, քննարկել համագործակցության ու ֆինանսների հետ կապված հարցերը: Օրվա առաջին կեսին հեշտությամբ կխուսափեք զուր ծախսերից, իսկ ահա երկրորդին դա անելն ավելի դժվար կլինի. ձեզ չափազանց շատ գայթակղություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող կլինի օրվա առաջին կեսը: Դուք կհասնեք դրված նպատակներին ու կմոտեցնեք ձեր նվիրական երազանքի կատարումը: Հարմար ժամանակ է գործնական հարցերը քննարկելու համար: Ոչ ֆորմալ միջավայրում զրույցները ոչ միայն օգտակար, այլև հաճելի կլինեն: Դրանք կարող են երկարատև ընկերության սկիզբ դնել:

Օրվա երկրորդ կեսին շատ մի ծանրաբեռնվեք: Լավ է խուսափեք և՛ ֆիզիկական, և՛ հուզական ծանրաբեռնվածությունից, որոնք վատ կանդրադառնան ինքնազգացողության վրա: Չի բացառվում սրվի քրոնիկ հիվանդությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար է վաղուց ծագած խնդիրներն ու առաջադրանքները լուծելու համար: Հիմա դուք դրանց շատ հանգիստ, առանց ավելորդ հույզերի կվերաբերվեք, հրաշալի կհասկանաք, թե ինչ կարելի է նախաձեռնել իրավիճակը դեպի լավը փոխելու համար: Երբեմն անհրաժեշտ արդյունքին հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Դա ձեզ չի վախեցնի, դուք պատրաստ կլինեք աշխատել ձեր նպատակների համար:

Հաճախ կօգնեն հին ընկերներն ու պարզապես լավ ծանոթները: Հուզական դաշտը կայուն է, տրամադրությունը չի փչանա, նույնիսկ եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Սիրահարները միասին հրաշալի ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք ոչ միայն հրաշալի գլուխ կհանեք սեփական գործերից, այլ նաև կօգնեք շրջապատողներին: Ստեղծագործ պոտենցիալը ցածր կլինի, հազիվ թե հանճարեղ գաղափարներ ունենաք: Բայց ձեզ կգոհացնեն նաև փորձված մեթոդներն ու հարցերի լուծման ավանդական եղանակները: Բացի այդ, հին ընկերներն ու համախոհները երբեմն հրաշալի խորհուրդներ կտան:

Նոր ծանոթությունները քիչ հավանական են: Մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք, տարաձայնությունների առիթներ չեն լինի: Կարող եք քննարկել բոլորի համար կարևոր հարցերը, պայմանավորվել համատեղ գործողությունների ու ընդհանուր ծրագրերի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ինտուիցիան շատ սուր կլինի, որի շնորհիվ հրաշալի կհասկանաք շրջապատողներին: Իսկ ահա սեփական ցանկություններից միանգամից գլուխ հանել չի ստացվի, և օրվա մեծ մասը կասկածների ու տվայտանքների մեջ կանցկացնեք: Բացի այդ, հաճախ ձեզ կշեղեն տհաճ հիշողությունները: Ներկայի ու ապագայի վրա կենտրոնանալու փոխարեն դուք անընդհատ մտովի անցյալի սխալներին կվերադառնաք:

Մտերիմները կաջակցեն ձեզ, եթե նրանց անկեղծորեն պատմեք ձեզ հուզող բաների մասին: Միասին կարող եք վերջին շրջանում անհանգստացնող շատ հարցերի պատասխաններ գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արդյունավետ օր է, որի նշանակալի մասը նվիրված կլինի օգտակար գործերին: Դուք կլուծեք այն խնդիրները, որոնցից երկար ժամանակ չէր հաջողվում գլուխ հանել, և վերջապես կարգուկանոն կհաստատեք այնտեղ, որտեղ դեռ վերջերս քաոս էր տիրում:

Ձեզանով հպարտանալու բոլոր հիքմերն ունենալով՝ ձեզ շատ համեստ կպահեք: Շրջապատողների վրա դա անջնջելի տպավորություն կթողնի: Ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ: Այսօր սկսվող սիրային հարաբերությունները կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Չի բացառվում՝ դրանք ձեզ ստիպեն արմատապես փոխել ձեր սովորույթները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավ օր է շփվելու, ամենատարբեր հարցեր քննարկելու համար: Կարող եք հանդիպումներ նշանակել. դրանք այնպես կանցկացնեք, որ բոլորը գոհ կմնան: Դուք ունակ կլինեք մոտեցում գտնել նույնիսկ նրան, ում մասին համարյա ոչինչ չգիտեք: Ձեր առաջարկներն ու գաղափարները շատերին դուր կգան, ազդեցիկ մարդու աջակցությունը ստանալու բոլոր շանսերն ունեք:

Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Ձեր պատճառով ամենասառնասիրտ մարդիկ էլ գլուխները կկորցնեն: Դուք կարող եք համակրել, բայց առողջ բանականությունը չեք կորցնի: Ֆինանսական պատկերն էլ վատը չէ, կկարողանաք խուսափել ավելորդ ծախսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսին աշխատեք ինչ-որ կարևոր բանի մասին մտածել: Հնարավորություն կունենաք լուծել բարդ խնդիրները, պատասխաններ ստանալ այն հարցերին, որոնք վերջին շրջանում ձեզ փակուղու առաջ էին կանգնեցրել: Առավոտը հարմար է նաև շփումների համար: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ում հետ արժե անկեղծանալ, իսկ ում չարժե ավելորդ բաներ ասել:

Օրվա երկրորդ կեսի համար ոչ մի լուրջ բան մի ծրագրեք: Ամենայն հավանականությամբ, դուք կուզենաք հանգստանալ: Այդ հատվածը հարմար է նաև ծրագրեր կառուցելու համար: Դուք ամպերում չեք սավառնի, իրատես կլինեք: Պատրանքներն ու զուր հույսերը ձեզ չեն շեղի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է հանդիպումների ու ծանոթությունների համար: Բազմաթիվ մարդիկ կուզենան շփվել ձեզ հետ: Ընտրեք նրանց, ովքեր ձեզ դուր են գալիս. այստեղ ձեր ինտուիցիան չի սխալվի: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները: Չի բացառվում՝ նա, ով ժամանակին վիրավորել է ձեզ, փորձի քավել իր մեղքը:

Եթե անձնական կյանքում փոփոխություններ եք ուզում, արժե օրն անցկացնել տանից դուրս: Երեկոյի համար ոչ մի կարևոր բան մի ծրագրեք. կենսական պոտենցիալը կնվազի, հանգիստն էլ ձեզ չի խանգարի: Նկատի ունեցեք, որ օրվա երկրորդ կեսին ստացած ցանկացած տեղեկատվություն լավ է մանրամասն ստուգել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի օր է: Խնդիրներ երբեմն կարող են ծագել, բայց դուք դրանք արագ ու արդյունավետ կլուծեք, թույլ չեք տա, որ իրավիճակն իսկապես բարդանա: Ձեր հաղթանակներն աննկատ չեն մնա: Չի բացառվում՝ ձեզանով հետաքրքրվեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված:

Օրը հարմար է ձեզ համար իսկապես կարևոր գործերի վրա կենտրոնանալու համար: Արագ հաջողությունների հասնելու շանս ունեք: Շատ Ձկներ այսօր որոշակիություն կմտցնեն մոտ ու հեռու ապագայի ծրագրերում: Դա նշանի ներկայացուցիչներին կօգնի խուսափել ավելորդ հոգսերից ու ապրումներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2860 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7