ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 12
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1908 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Պահպանեք ինքնատիրապետումը: Եթե հույզերին չտրվեք, կկարողանաք խուսափել տհաճ պատահարներից ու թյուրիմացություններից: Հույս մի դրեք շրջապատի հասկացողության վրա: Բայց եթե ինչ-որ մեկն օգնել է ձեզ դժվար պահին, կարող եք չկասկածել, որ այդ մարդն անտարբեր չէ ձեր հանդեպ ու կարող եք ամեն ինչում հույս դնել նրա վրա:

Օրվա երկրորդ կեսին հավանական են անսպասելի այցեր, կհանդիպեք մարդկանց, որոնց հետ հանդիպումից կնախընտրեիք խուսափել: Բարեհամբույր եղեք, հիմա ձեզ կոնֆլիկտներ պետք չեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը բարդ կլինի: Ձեզ չգնահատատված ու անպիտան կզգաք: Պետք չէ տրվել նման զգացումներին, քանի որ դրանք հիմքերից զուրկ կլինեն ու կառաջանան պարզ հոգնածությունից:

Շատ բանի կհասնեք, եթե կենտրոնանաք սեփական գործերի վրա ու փորձեք չշեղվել: Օրվա երկրորդ կեսին ձեզ մոտ կստացվի նույնիսկ այն, ինչ առաջ համարյա անհնար էր թվում: Կարող եք վերադառնալ հին նախաձեռնություններին: Հավանական են հաջողություններ ուսման ու երևակայություն պահանջող ցանկացած գործի մեջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջողության հասնելու համար պետք է դժվարություններ հաղթահարեք: Չեն բացառվում ղեկավարության ու գործընկերների հետ կոնֆլիկտները, իրավաբանական խնդիրները: Ինչ էլ որ պատահի, փորձեք հանգստություն պահպանել: Քանի դեռ ղեկավարվում եք առողջ բանականությամբ ու կշռադատված որոշումներ եք ընդունում, լուրջ խնդիրներ չեն ծագի։

Բազմաթիվ գործերը կխանգարեն ձեզ կենտրոնանալ: Մտածեք, թե ինչը կարող եք հետաձգել: Օրը շատ հոգնեցուցիչ կլինի, իսկ դա նշանակում է, որ ձեզ ուժերը վերականգնող հանգիստ է պետք: Միջոցառումներին մասնակցությունից լավ է հրաժարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հեշտ չի լինելու: Այսօր անհետևողական ու շատ վստահող կլինեք, սխալներ կգործեք, կանեք այն, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ: Հատկապես տհաճ կլինի այն, որ շրջապատում կհայտնվեն մարդիկ, ովքեր ունակ են պրովոկացիաներ ու մանիպուլյացիա անել, ստել, իսկ ինտուիցիան ձեզ չի հուշի, թե ում վրա կարելի է հույս դնել, իսկ ումից է պետք հեռու մնալ: Միայն ամենամտերիմներն են արժանի վստահության:

Օրվա երկրորդ կեսին հավանական են աշխատանքի հետ կապված լավ նորություններ: Նոր հեռանկարներ կբացվեն, եկամուտները մեծացնելու շանս կընձեռվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը հաջող կդասավորվի: Պրովոկացիաներին չեն տրվի, փոքրիկ անհաջողությունների պատճառով խուճապի չեք մատնվի: Սեփական ուժերին վստահությունը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Ավելի ուշ խնդիրներ կառաջանան կապված այն բանի հետ, որ պատրաստ չեք լինի ինքնուրույն կյանքի կոչել ձեր գաղափարներն ու պլանները: Մյուսներից անդադար աջակցության սպասելով՝ կկորցնեք այն հնարավորությունները, որոնցից պետք է օգտվեիք:

Օրը բարենպաստ է սիրային հարաբերությունների տեսանկյունից: Այդ ոլորտում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը ճիշտ հուշումներ կանի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Չնայած օրը դժվարություննեից զուրկ չի լինի, այն համեմատաբար հանգիստ կանցկացնեք: Ձեզ կհաջողվի առաջնայինը զատել երկրորդականից, հանգիստ գլուխ կհանեք կարևորից ու չեք անհանգստանա անկարևորի մասին: Բարդ իրավիճակներից ելք գտնելն ավելի հեշտ կլինի, եթե խուճապի չմատնվեք:

Օրը վատը չէ անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար է հին կապերը վերականգնելու, տարաձայնությունները կարգավորելու համար: Կարող եք ընդհանուր լեզու գտնել մի մարդու հետ, ում հետ վերջերս հաշտ չէիք, կուղղեք հին սխալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ֆինանսական դժվարությունները չեն բացառվում: Սա այն օրերից է, երբ ուրիշների գումարի հետ լավ է գործ չունենալ, իսկ սեփական գումարն էլ թողնել տանը: Գործնական շփումների հարցում զգույշ եղեք, շատ նախաձեռնող մի եղեք, երբ խոսքը բարդ նախագծերի մասին է: Հավանական է՝ ինչ-որ մեկը փորձի ձեզ վրա բարդել մյուսների սխալների համար պատասխանատվությունը: Պատրաստ եղեք երկար բացատրություններ տալու, քանի որ միանգամից սեփական ճշմարտացիությունն ապացուցելը բարդ է լինելու:

Ամենալարված պահերին կարող եք դիմել մտերիմների աջակցությանը: Նրանք ձեր կողմից կլինեն, իսկ դուք ձեզ ավելի վստահ կզգաք նույնիսկ փոքր օգնություն ստանալու դեպքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը զսպվածության ու ինքնատիրապետման իսկական քննություն կլինի: Լարված պահեր հաճախ կլինեն, բայց գլուխ կհանեք բոլոր փորձություններից, եթե պրովոկացիաներին չտրվեք: Աշխատեք գործնական կապերին ընտրողաբար մոտենալ: Այսօր ձեզ համագործակցություն առաջարկող բոլոր մարդիկ չէ, որ իսկապես հետաքրքրված կլինեն դրանով:

Շատ ժամանակ կխլեն բարդ գործերը, որոնք հոգու խորքում անօգուտ եք համարում, իսկ դա կնյարդայնացնի: Կարևորը սկսածը կիսատ չթողնելն է: Իրավիճակը կսկսի դեպի լավը փոխվել, երբ գլուխ հանեք այն ամենից, ինչ ստանձնել եք: Եթե ձեզ համար կարևոր է անձնական հարաբերություններում ներդաշնակությունը, պատրաստ եղեք լսել մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող օր է: Հանգիստ, առանց ավելորդ հուզմունքի կկարողանաք մի խնդրից մյուսին անցնել, լավ արդյունքների հասնել ու կշահեք ազդեցիկ անձանց հարգանքը: Հնարավոր են անսպասելի, բայց շատ գրավիչ գործնական առաջարկներ:

Օրը հարմար է անձնական ու մասնագիտական բնույթի ցանկացած կարևոր հարց քննարկելու համար: Ձեր խոսքը համոզիչ կլինի, շատերին ձեր կողմը կգրավեք: Մարդիկ, ովքեր ժամանակին վիրավորել են ձեզ, կփորձեն հարթել հարաբերությունները: Բայց նրանք միշտ չէ, որ անկեղծ կլինեն, այնպես որ զգոն եղեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ լավ կդասավորվի, բայց ավելին կուզենաք: Այսօր շատ կարևոր է սեփական անհաջողությունների համար ուրիշներին չմեղադրելը: Միայն այդպես կարող եք խուսափել վիրավորանքներից, որոնք երկար ժամանակով կչփացնեին հարաբերությունները: Լավ է հետաձգել վիճելի հարցերի քննարկումը, զրույցների ընթացքում չշոշափել ցավոտ թեմաները:

Կենտրոնացեք ինքնուրույն աշխատանքի վրա, քանի որ համարգործակցությունն այսօր ձեզ դժվարությամբ կտրվի, նույնիսկ եթե խոսքը հուսալի, ժամանակի ընթացքում փորձված գործընկերների մասին է: Չի բացառվում սիրային տարվածությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսին հավանական են դժվարություններ: Լարված կլինեն շրջապատի հետ հարաբերությունները, դուք քննադատության օբյեկտ կդառնաք, ձեր սխալներն էլ համընդհանուր ուշադրության կարժանանան: Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի:

Օրվա երկրորդ կեսը դրական հույզեր, զարմանալի իրադարձություններ է խոստանում, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Կարող եք հաճելի գնումներ անել, հետաքրքիր էքսկուրսիայի մեկնել, անսովոր սիրային ժամադրություն կազմակերպել: Անձնական հարաբերություններում կարող եք նախաձեռնող լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Չնայած անբարենպաստ միտումների ազդեցությանը, օրը լավ կանցկացնեք: Հնարավորություն կունենաք լուծել մասնագիտական ու անձնական խնդիրները: Կարող եք հին ծանոթությունները կամ փորձված կապերը ծառայեցնել գործնական հետաքրքրություններին:

Անձնական հարաբերություններում շատ կարևոր կլինի ինքնավստահությունը: Ինչքան քիչ կասկածեք ձեզ վրա, այնքան լավ կդասավորվեն դրանք: Չեն բացառվում սիրային անակնկալները, անսպասելի խոստովանությունները: Պատահական ծանոթությունը կյանքում կարևոր փոփոխությունների սկիզբ կդնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1908 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/11