ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2254 | 18:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատանքի տեսանկյունից բարդ օր է: Գործընկերների ու ղերակավարության հետ տարաձայնությունները հաճախակի կդառնան: Պատրաստ եղեք, որ ինչ-որ մեկը կասկածի տակ կդնի ձեր հեղինակությունը, կուզենա իր վրա վերցնել առաջնորդի դերը: Ուրիշների հանձնարարությունները կատարելը ձեզ դուր չի գալիս, բայց այսօր դա օգտակար կլինի և թույլ կտա ազատվել ավելորդ պատասխանատվությունից ու շատ հոգսերից:

Երեկոյան հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: Հնարավոր է՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ ժամանակին շատ կապված եք եղել: Հնարավորություն կունենաք վերականգնել նախկինում ձեզ համար շատ թանկ հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատավայրում կոնֆլիկտներից խուսափելու համար պետք է մեծ ջանքեր գործադրեք: Հավանական են սուտ մեղադրանքներ, անբարեխիղճ մրցակցություն: Ձեր ճշմարտացիությունն ապացուցելը բարդ կլինի, բայց օրվա երկրորդ կեսին ձեզ բոլոր դեպքերում կհաջողվի անել դա: Օրվա հենց այդ հատվածում էլ հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք:

Անձնական հարաբերություններում հասկացողություն ու ներդաշնակություն ավելի շատ կլինի, մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ու բոլոր հարցերում օգնել ձեզ: Ձեզ կհաջողվի ուղղել հին սխալները: Այսօր ստացած փորձը շուտով շատ օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր ձեզ սովորականից շատ կքննադատեն, և դա, իհարիե, չի բարձրացնի ձեր տրամադրությունը: Անսպասելի կպարզվի, որ մարդիկ, ովքեր ձեզ օգնություն էին խոստացել, չեն պատրաստվում պահել իրենց խոստումը: Նոր, բարդ ու կարևոր գործը պետք է ինքնուրույն սկսեք, և հաջողության սպասվածից ուշ կհասնեք:

Մտերիմների հետ հարաբերությունները վատ չեն դասավորվի, եթե հետաձգեք ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված հարցերի քննարկումը: Կարող եք զրուցել ապագայի պլանների մասին ու ձեզ կհաջողվի պարզություն, հստակություն մտցնել, որոնց կարիքը վերջերս շատ էիք զգում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մասնագիտական տեսանկյունից բարենպաստ օր է: Ղեկավարությունից կկարողանաք ստանալ այն, ինչ վաղուց էիք ուզում: Հավանական է աշխատավարձի բարձրացում կամ աշխատանքի պայմանների բարելավում: Պնդեք ձերը, քանի որ այսօր հազիվ թե ինչ-որ մեկը արժանի դիմադրություն ցույց տա ձեզ: Կարող եք մասշտաբային նախագծեր ստանձնել: Մեծ է դրանցում հաջողության հասնելու շանսը:

Օրը կայուն հուզական դաշտով կառանձնանա, մտերիմների հետ հարաբերությունները հարթ կլինեն, կոնֆլիկտներն էլ քիչ հավանական են: Նույնիսկ ամենաբարդ ու կարևոր հարցերը կկարողանաք խաղաղ քննարկել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջողությունների կհասնեք մարդկանց հետ պայմանավորվելու և այն մարդկանց հետ համագործակցելու շնորհիվ, ովքեր չեն կիսում ձեր հետաքրքրությունները: Օրը հարմար է բանակցություններ անցկացնելու, փաստաթղթեր ստորագրելու, նոր աշխատավայրում աշխատանքի անցնելու համար: Ձեզ կհաջողվի վերջ տալ վաղեմի հակասություններին, կարգավորել հին կոնֆլիկտները, որոնք խանգարում էին առաջ շարժվել:

Հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները: Կոնֆլիկտներից խուսափելու համար պետք է զիջումների գնաք: Երբեմն ձեզանից շատ բան կպահանջվի: Դա կնյարդայնացնի ձեզ, բայց ձեզ բոլոր դեպքերում կհաջողվի վերահսկել հույզերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը վատ չի դասավորվի: Ոչ մի տեղ մի շտապեք ու կհետևեք, որ ձեր արարքների մոտիվները շրջապատին հասկանալի լինեն: Դա հատկապես կարևոր կլինի գործնական ոլորտում: Ինչքան քիչ զարմացնեք մարդկանց, որոնց հետ աշխատում եք, այնքան ավելի լավ: Մտերիմների հետ ավելի հեշտ կլինի: Կարճատև բացատրություններից հետո նրանք կհասկանան, թե ձեզ որքան են պետք նոր տպավորությունները, հաճույքով կաջակցեն ձեր գաղափարներին ու իրենց էլ ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն:

Խուսափեք գերհոգնածությունից: Շատ մեծ ծանրաբեռնվածության արդյունքում ինքնազգացողությունը կվատանա, չի բացառվում քրոնիկ հիվանդության սրացումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործնական հարաբերությունների տեսանկյունից լավ օր է: Կկարողանաք գլուխ հանել շատ հակասություններից, կհասկանաք, թե ում հետ է պետք շարունակել շփումները, իսկ ումից է պետք հեռու մնալ: Հնարավոր է՝ ստիպված լինեք վերջ տալ հին կապերին: Չնայած նրան, որ ձեզ դուր չի գալիս այդպես խիստ ու դաժան վարվել, այսօր կհասկանաք, որ այլ կերպ վարվել հնարավոր չէ:

Չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները: Բայց ձեզ կհաջողվի բոլոր զրույցները խաղաղ անցկացնել ու խուսափել կոնֆլիկտներից: Կփորձեք լսել շրջապատի կարծիքը, բայց բոլոր կարևոր որոշումներն ինքնուրույն կընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կկարողանաք ընդլայնել շփման շրջանակները: Օրը շատ հարմար է նոր ծանոթությունների, գործնական ու անձնական հարաբերություններ սկսելու համար: Կկարողանաք պայմանավորվել երկարատև համագործակցության մասին: Չեք զղջա, որ համաձայնել եք նոր գործընկերոջ առաջարկած պայմաններին:

Հավանական են ուղևորություններ: Ճանապարհին հնարավոր են տարաձայնություններ ուղեկիցների հետ, փաստաթղթերի հետ կապված խնդիրներ, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտ կունենա: Օրվա վերջին ձեզ անսպասելի նորություններ են սպասվում: Չի բացառվում՝ դրանք ստիպեն փոխել պլաններն ու հետաձգել որոշ գործեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ցանկացած աշխատանքային հարց քննարկելիս ուշադիր եղեք, փորձեք ավելորդ բաներ չխոսել ու մի շտապեք խոստումներ տալ: Հակված կլինեք շտապողական որոշումներ ընդունել, և դրանից կօգտվեն մարդիկ, ովքեր ձգտում են օգտագործել ձեզ ի շահ սեփական հետաքրքրությունների: Ավելի ամուր ու հաստատակամ եղեք: Այսօր իրական հաջողությունների կհասնեն նրանք, ովքեր բարձր են գնահատում սեփական անձն ու համաձայն չեն զիջումների գնալ:

Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, շփումներն էլ մեծ ուրախություն կպարգևեն: Հնարավոր են հաճելի ծանոթություններ: Չեն բացառվում սիրային տարվածությունները, ինչպես նաև սերն առաջին հայացքից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ մասնագիտական դաշտում: Հնարավորություն կունենաք ցույց տալ ձեր կարողություններն ու բարձրանալ ծառայողական սանդուղքով: Արագ կսովորեք նորը, չեք ծուլանա գլուխ հանել բարդ հարցերից, իսկ դա կնպաստի հաջողության հասնելուն: Հավանական են դրամական մուտքեր:

Օրը հարմար է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Կարող եք ժամադրության կանչել այն մարդուն, որին վաղուց համակրում եք: Մի վախեցեք ուշադրություն հրավիրել ձեզ վրա, ինչ-որ համարձակ արարք գործել: Այսօր դա անսպասելի ուրախ, նաև օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հնարավորություն կտա նշանակալի հաջողությունների հասնել մասնագիտական դաշտում: Բայց պետք է ջանքեր գործադրեք, հաղթանակները հեշտ չեն տրվելու: Պատրաստ եղեք սովորել, մաս-մաս հավաքել ինֆորմացիան, օգտակար փորձ ձեռք բերել: Զգույշ պետք է լինեք գումարի հետ, հնարավոր են ֆինանսական կորուստներ անուշադրության պատճառով, ինչպես նաև անհաջող գնումներ:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն: Ձեզ կհաջողվի վերահսկել հույզերը, իսկ դա կօգնի խուսափել շատ խնդիրներից: Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան: Աշխատեք չմերժել նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարդ օր է, բայց այն թույլ կտա շատ բան սովորել: Մի վախեցեք նորից: Սովորական իրերին նորովի նայելու ունակությունը շատ տեղին կլինի: Դրա շնորհիվ կհասկանաք՝ ուր շարժվել և ինչպես հասնել դրված նպատակներին:

Հին ծանոթներին հանդիպելու, նրանց հետ ձեզ համար կարևոր բաների մասին զրուցելու հնարավորություն կունենաք: Հավանական են անսպասելի առաջարկներ: Մի շտապեք պատասխանել դրանց: Պետք է ինչպես հարկն է ուսումնասիրեք իրավիճակն ու առավելագույն ինֆորմացիա հավաքեք: Ձեզանից կփորձեն ինչ-որ կարևոր բան թաքցնել, այնպես որ՝ ուշադիր եղեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2254 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8