ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 21
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2455 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ուշադիր եղեք: Օրը շատ հաջող կդասավորվի, եթե ձեզ հաջողվի խուսափել հակասական արարքներից ու չմտածված քայլերից: Գործնական շփումներին ընտրողաբար մոտեցեք: Երբեմն ինքներդ ձեզ համար խնդիրներ կստեղծեք՝ վստահելով մարդկանց, ովքեր դրան արժանի չեն:

Ցանկալի չէ խոստումներ տալ, կապվել մասնագիտական, անձնական կամ ֆինանսական պարտավորություններով: Գործողություններում ազատությունը հատկապես կարևոր կլինի նոր բան ստանձնելիս: Փաստացի ոտքի վրա պետք է վերամշակեք պլաններն ու որոշումներ ընդունեք. բացատրությունների համար ժամանակ չի մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը կարող է տհաճություններ ու ցավալի թյուրիմացություններ բերել: Կուզենաք փոխել իրադարձությունների սովորական ընթացքը, կյանքում բազմազանություն մտցնել, բայց դա դեռևս հնարավոր չէ: Հարկադիր անգործությունը կհոգնեցնի, կբարկանաք շրջապատողների վրա, իսկ նրանք կփորձեն ձեզանից հեռու մնալ:

Բաց մի թողեք ինչ-որ հետաքրքիր ու հեռանկարային բանով զբաղվելու հնարավորությունը. ձեզ միանգամից ավելի լավ կզգաք և լավատեսորեն կտրամադրվեք: Օգտակար կլինի հին նախասիրությունների մասին հիշելը: Օրվա երկրորդ կեսին հին գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն կընձեռվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ արդյունավետ օր է, որը մի շարք նախաձեռնություններում հաջողություններ է խոստանում: Հոգնածություն չեք զգա, նույնիսկ եթե գործից դուրս աշխատեք: Ուժերը բավարար կլինեն սկսածն ավարտին հասցնելու, ամենահամարձակ մտահղացումները կյանքի կոչելու համար: Կգտնվեն մարդիկ, ովքեր աջակցություն կառաջարկեն, բայց դուք առանց դրա էլ ամեն ինչից գլուխ կհանեք:

Օրը հարմար է նորը սովորելու համար: Արագ կիրառում կգտնեք ստացված գիտելիքներին: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները. այստեղ ձեր հմայքը վերջին դերը չի խաղա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսն արդյունավետ օգտագործեք: Հենց այդ հատվածում հեշտ կլինի անհրաժեշտ արդյունքների հասնելն ու ընթացիկ խնդիրները լուծելը: Համագործակցությանը, պարտականություններն ու եկամուտը բաշխելուն ուղղված ցանկացած հարցի քննարկում լավ է վերջացնել մինչև ճաշ: Ավելի ուշ շփումների համար անբարենպաստ շրջան կսկսվի: Կոնֆլիկտների հավանականությունը կաճի:

Ողջ օրվա ըթնացքում աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից. հիմա այն վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա: Հատկապես ուշադիր պետք է լինեն միգրենի հակված Խեցգետինները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն իրադարձություններով լի կլինի: Միանգամից չեք կարողանա հասկանալ, թե ինչպես է պետք դրանց վերաբերվել, բայց երբ արդեն որոշեք՝ պարզ կդառնա, թե ինչ է պետք անել հետո: Երբեմն ճիշտ որոշում ընդունելուն կօգնի մտերիմների հետ անկեղծ զրույցը: Բայց հաճախ ինքներդ գլուխ կհանեք իրավիճակից, իսկ շրջապատողների հետ պարզապես կկիսվեք ձեր եզրահանգումներով: Մանրուքներին ուշադրությունը շատ կարևոր է, բայց կարևոր է նաև չկառչել դրանց ու իրավիճակն ընդհանուրի մեջ դիտել:

Հավանական են չպլանավորված հանդիպումներ, ուղևորություններ, որոնց պետք է արագ պատրաստվեք, ինչպես նաև այլ անակնկալներ: Հնարավոր են դրամական մուտքեր. ստացած գումարին արժանի կիրառում կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի շտապեք: Օրվա առաջին կեսի իրադարձությունները բավականին տհաճ կլինեն, բայց շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Առաջին իսկ խոչընդոտի առաջ մի ընկրկեք: Համառությունը կտանի ձեզ դեպի նպատակը: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք:

Օրվա երկրորդ կեսին կհաջողվի լուծել կարևոր աշխատանքային հարցերն ու ազդեցիկ համախոհներ գտնել: Ձեր դիրքերը ավելի կամրանան, թշնամիները կհասկանան, որ լավ է ձեզանից հեռու մնալ: Հնարավոր են դրամական մուտքեր, ձեզ կվերադարձնեն հին պարտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լարված օր է: Կուզենաք արագ հասնել դրված նպատակներին, իսկ անհրաժեշտ կլինի ձեռքերն առանց վայր դնելու աշխատել ու պայքարել ամեն փոքրիկ բանի համար: Ամենավստահող Կշեռքները իրենց վտանգի են ենթարկում ուրիշների մանիպուլյացիաների ու խարդավանքների զոհը դառնալ: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու արարքներ գործել, որոնց համար ավելի ուշ կզղջան:

Գումարի հետ զգույշ եղեք: Մի քիչ թեթևամիտ տրամադրված կլինեք, իսկ դա ֆինանսական կորուստների կհանգեցնի: Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Դրա շնորհիվ հեշտությամբ գլուխ կհանեք օրվա դժվարություններից, կպահպանեք լավ տրամադրությունն ու լավատեսությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ինչ էլ որ ստանձնեք, հեշտ հաղթանակներ մի սպասեք: Ցանկացած նպատակի հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Հնարավոր է ստիպված լինեք օրվա մեծ մասը նվիրել ձանձրալի, տհաճ ու հոգնեցուցիչ գործերին: Բայց հաճելի պահեր էլ քիչ չեն լինի: Շատ կուրախացնեն մտերիմների հետ շփումները, որոնք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

Չեն բացառվում անսպասելի նվերներն ու դրամական մուտքերը: Օրը հարմար է նաև գնումների համար. անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն, ոչ մի գովազդ չի կարողանա շեղել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ օր է: Հնարավոր են վեճեր դատարկ բաների պատճառով, տարաձայնություններ համախոհների ու ընկերների հետ: Շատ նեղացկոտ ու քմահաճ կդառնաք, սուր կարձագանքեք նրան, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Հանգիստ չեն տա տհաճ հուշերը: Աշխատեք կենտրոնանալ ներկայի վրա ու հետևեք, որ մռայլ մտքերը չշեղեն ձեզ մտածածը կյանքի կոչելուց:

Շատ օգտակար կլինի պայմանների փոփոխությունը. այն կբարձրացնի ձեր տրամադրությունն ու կոգեշնչի: Բացի այդ, տանից հեռու ինչ-որ հետաքրքիր բան կիմանաք, կծանոթանաք անսովոր մարդկանց հետ կամ շահավետ գործարքներ կկնքեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի հուզվեք: Քանի դեռ հանգստություն եք պահպանում, բոլոր խնդիրները համեմատաբար հանգիստ են լուծվում: Հենց սկսեք հուզվել, ամեն ինչ իրար կխառնվի: Մանրուքներին ուշադիր կլինեք, կնկատեք այն, ինչ մյուսները չեն տեսել, այնպես որ՝ սխալներ էլ չեք անի:

Չեն բացառվում տարաձայնություններն աշխատանքի վայրում: Նման իրավիճակներում ստիպված եք լինելու կոշտ ձևով պաշտպանել ձեր հետաքրքրությունները: Դա կարող է կոնֆլիկտի պատճառ դառնալ այն մարդու հետ, որի հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Իսկ ահա տանը խնդիրներ չեն առաջանա. մտերիմների հետ հաշտ կլինեք, նրանք կաջակցեն ձեր գաղափարներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է: Այն շատ լավ բաներ է խոստանում նրանց, ովքեր դժվարություններից չեն վախենում ու ոգևորությամբ են ստանձնում նույնիսկ ամենաբարդ գործերը: Ձեր գործնական հոտառությանը կարելի է միայն նախանձել: Հենց դրա շնորհիվ արագ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Կարող եք քննարկել կարևոր ու բարդ հարցերը. որոշումներ կգտնվեն, որոնք բոլորին կգոհացնեն:

Անցյալում կմնան մտերիմների հետ տարաձայնություններն ու կոնֆլիկտները: Ընտանեկան կապերն ամրապնդելու, հաշտվելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ ընդհանուր պլաններ հայտնվեն, բայց դրանց մասին լուրջ խոսելը դեռ վաղ է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն այնքան էլ վատ չի դասավորվի, բայց ավելին կուզենաք: Չի բացառվում հիասթափվեք մարդկանցից, որոնց մասին բարձր կարծիք ունեիք: Ամենատպավորվող Ձկները կսկսեն կասկածել իրենք իրենց վրա, բայց չեն փորձի օբյեկտիվ գնահատել իրենց արարքները, այլ պարզապես կվշտանան, որ անկատար են: Շատ իրերի պետք է պարզապես ավելի հանգիստ նայել: Դա էլ բավական կլինի այն հնարավորությունները տեսնելու համար, որոնք չէիք նկատել:

Հարմար օր է նոր գործեր սկսելու ու բազմաբնույթ փորձարկումների համար: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, ովքեր կյանքին ստեղծագործ հայացքով են նայում. նրանց հետ հետաքրքիր կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2455 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4