ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2219 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ բաներում կարող եք հաջողությունների հասնել: Աստղերը պատրաստ կլինեն աջակցել ձեզ, այնպես որ՝ կարող եք փորձել անել այն, ինչ առաջ չէր ստացվում: Հնարավոր է՝ հենց այսօր կյանքի կոչեք անսովոր գաղափարներն ու հին պլանները:

Մի հրաժարվեք, եթե հին ծանոթներն օգնություն առաջարկեն: Համատեղ գործունեությունը օգուտ կտա հարաբերություններին, որոնք ավելի մոտ ու վստահելի կդառնան: Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Շատ շահավետ գնում անելու հնարավորություն կունենաք, նույնիսկ եթե այն նախապես չէիք պլանավորել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը կուրախացնի լավ նորություններով ու հետաքրքիր հնարավորություններով: Կլուծվեն երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրները: Պարզ կդառնա՝ ինչ է պետք ձեռնարկել կարևոր նպատակներին հասնելու կամ կյանքում ինչ-որ բան դեպի լավը փոխելու համար: Անցյալում կմնան մոլորությունները, մտավախություններն ու վախերը: Այսօրվա իրադարձությունների շնորհիվ ձեզ ավելի վստահ կզգաք:

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Դրանք շատ հաճելի կանցնեն, հատկապես եթե ընկերների հետ ճամփա գնաք: Ճանապարհին չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Նոր տպավորությունների պակաս չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հիմա հեշտ կլինի անուշադրության պատճառով այնպիսի սխալ անելը, որը տհաճ հետևանքներ կունենա: Ռիսկի մի դիմեք, եթե դրա անհրաժեշտությունը չկա. այսօր աստղերը կաջակցեն միայն զգույշ մարդկանց: Աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից: Այսօր դրանց շատ սուր կարձագանքեք, հնարավոր է՝ նույնիսկ հիվանդանաք:

Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքում: Սովորականից հաճախ կվիճեք մտերիմների հետ ու հոգ չեք տանի լավ հարաբերություններ պահպանելու ու ոչ ոքի չվիրավորելու մասին: Աշխատեք ձեզ ավելի նրբանկատ ու զուսպ պահել, այդպես ավելի հեշտ կլինի ոչ միանշանակ իրավիճակներում փոխզիջման հասնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է այն զբաղմունքների համար, որոնք թույլ են տալիս զարկ տալ երևակայությանը, ինչ-որ նոր բան փորձել: Մնացած բոլոր գործերը սարսափելի հոգնեցուցիչ ու ձանձրալի կթվան, կմտածեք միայն նրա մասին, թե ում հանձնարարեք դրանք: Ցանկացողներ հազիվ թե գտնվեն, այնպես որ՝ հույս դրեք ձեզ վրա: Կարող եք ուսում սկսել, արագ կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ:

Կարող եք գնումներ անել. օրը հարմար է համակարգիչ ու աշխատանքի, ուսման համար անհրաժեշտ այլ տեխնիկական սարքեր գնելու համար: Իսկ ահա զվարճանքների վրա լավ է շատ չծախսել. նման ծախսերի համար ամենայն հավանականությամբ կզղջաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է ստեղծագործ մոտեցում ու իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերի համար: Այսօր կարող եք խախտել ավանդույթներն ու շեղվել ընդհանուր կանոններից. ոչ ոք ձեզ ծուռ հայացքով չի նայի, փոխարենը ձեզ կգովեն խիզախության համար: Աստղերը կհովանավորեն նրանց, ովքեր կփորձեն իրենց վրա ուշադրություն չհրավիրել, բոլորին չեն պատմի իրենց մտադրությունների մասին, բայց չեն էլ պլանավորի վնասել շրջապատողներին:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Հաճախ դրանք տեղի կունենան նրա շնորհիվ, որ ճիշտ ժամանակին նախաձեռնող կլինեք, կասեք ու կանեք այն, ինչ պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա իրադարձությունները կարող են կյանքում մեծ փոփոխությունների սկզբնակետ դառնալ: Ուշադրություն դարձրեք ամենին, ինչ տեղի է ունենում ձեր շուրջը, աշխատեք դրանց հնարավորինս արագ արձագանքել: Պետք է լուծեք ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների խնդիրները: Կարևորն այն է, որ մյուսներին թույլ չտաք չարաշահել ձեր բարությունը: Այո, դուք պատրաստ կլինեք շատ բան անել շրջապատողների համար: Բայց նրանք էլ պետք է աշխատեն:

Հնարավոր են հաճելի հանդիպումներ, այդ թվում՝ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ էիք կարոտել: Հին կապերը վերականգնելու ու վերջին շրջանում լարված հարաբերությունները հարթելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Փորձեք ինչ-որ լրիվ նոր բան ստանձնել: Առաջին հաջողությունները չեն սպասեցնի, բայց բանը միայն դրանում չէ: Ավելի կարևոր է այն, որ անհայտ ուղղությամբ առաջին քայլերը շատ նոր հույզեր կտան, կոգեշնչեն, թևեր կտան, կյանքը նոր գույներով կլցնեն: Այն, ինչ նախկինում բարդ էր թվում, հիմա հեշտ ու հասկանալի կլինի:

Դեպի ձեզ կձգտեն ամենատարբեր մարդիկ: Ընտրեք նրանց, ովքեր ձեզ դուր են գալիս ու չեք սխալվի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, լավ նորություններ հեռվից: Չի բացառվում սիրային տարվածությունը ու հարաբերությունների սկիզբը, որոնք լուրջ բնույթ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Առավոտն անհարթ կլինի՝ մե՛կ շատ լարված, մե՛կ ձանձրալի: Ամենատպավորվող Կարիճները հակասական հույզերին կտրվեն: Նման պահերին նրանց հետ գործ ունենալը բարդ կլինի, նույնիսկ՝ սարսափելի: Աշխատեք չվիրավորել նրանց, ովքեր թանկ են ձեզ համար. չմտածված խոսքերն ու արարքները կարող են փչացնել հարաբերությունները:

Օրվա վերջը հաճելի նորություններ կբերի: Տրամադրությունը միանգամից կլավանա, նոր գաղափարներ ու պլաններ կունենաք: Հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ ցանկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կուզենաք արագ հասնել ձեր ուզածին, իսկ շրջապատողները կփորձեն ձեզ դա թույլ չտալ: Հասկանալի է, որ տարաձայնություններ շատ կլինեն: Կանխատեսելի է, որ վեճերի մեծ մասից հաղթող դուրս կգաք, քանի որ ձեզ տարահամոզելը պարզապես անհնար կլինի: Մի քիչ ճկուն լինելը ձեզ չէր խանգարի. եթե չցուցաբերեք այն, շրջապատի հետ հարաբերությունները լարված կլինեն:

Օրը հարմար է ստեղծագործելու և այլ զբաղմունքների համար, որոնք թույլ են տալիս զարկ տալ երևակայությանն ու նորովի նայել սովորական իրերին: Ինչքան քիչ ժամանակ զբաղեցնեն ձանձրալի, միապաղաղ գործերը, այնքան լավը կլինի ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր ձեզ համար հեշտ չի լինելու: Բանն այն է, որ շատերը կտրվեն հույզերին: Չնայած՝ դա ձեզ հետ տեղի չի ունենա, հանգիստ սեփական գործերով զբաղվել էլ չի ստացվի: Ստիպված եք լինելու անընդհատ հաշտեցնել վիճողներին, բարդ դիվանագիտական առաքելություններ իրականացնել, ինչ-որ մեկից ինչ-որ բան թաքցնել: Հաջողությունների կհասնեք, բայց շատ կհոգնեք:

Աշխատեք խուսափել գերհոգնածությունից: Օրվա երկրորդ կեսի համար բարդ գործեր մի պլանավորեք, այլ ժամանակը նվիրեք հանգստին, հանդիպեք ընկերներին: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտյան ոչինչ մի որոշեք: Շրջապատողները կարող եք համոզել, պնդել իրենցը. կատակեք, ժամանակ ձգեք, անկեղծորեն ասեք, որ դեռ պատրաստ չեք վերջնական պատասխան տալ: Կեսօրից հետո ինֆորմացիա կստանաք, որը թույլ կտա ճիշտ ընտրություն կատարել կամ պարզապես ինքներդ կորոշեք՝ ինչ անել, քանի որ արդեն մտքերը կարգի բերած կլինեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր հարցերը լուծելու, ուսման ու վերլուծական աշխատանքի համար: Չի բացառվում հասկանաք՝ ինչպես գլուխ հանել երկար ժամանակ հանգիստ չտվող խնդրից: Մտերիմներն ուրախ կլինեն ձեր հաջողությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հիանալի օր է: Այն հարմար է ամենատարբեր խնդիրներ լուծելու համար՝ սկսած հեշտերից, վերջացրած՝ ստեղծագործ մոտեցում, լայն աշխարհայացք ու խորը կրթություն պահանջողներից: Ամենահեշտը կլինի նրանց համար, ովքեր զբաղված են ֆինանսական գործերով: Գումարն ինքը կընկնի ձեր ձեռքը, պետք է միայն պահեք այն: Բայց մյուս Ձկներն էլ բողոքելու առիթ չեն ունենա. նրանք կավարտեն այն, ինչ սկսել են, կարևոր հաղթանակներ կտոնեն: 

Շատ հարցերում կօգնեն շրջապատողները, նույնիսկ քիչ ծանոթ մարդիկ: Նրանց աջակցության շնորհիվ կստանձնեք այն, ինչ նախկինում բարդ ու նույնիսկ վտանգավոր էր թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2219 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/15