ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 5
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2348 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ հրաշալի, հետաքրքիր օր է սպասվում: Կարող եք կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինել, բարձրաձայնել ձեր ցանկությունները, դատողություններն ու մտադրությունները: Մի վախեցեք ձեզ վրա ուշադրություն հրավիրելուց. հիմա դա օգտակար կլինի: Եթե ձեր ձեռքբերումների մասին շատերն իմանան, շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Կարող եք ինչ-որ նոր բան ստանձնել: Ինչքան բարդ լինի խնդիրը, այնքան այն ձեզ ավելի հետաքրքիր կթվա: Օրը հարմար է տնային գործերի և այնպիսի իրեր գնելու համար, որոնցից կօգտվեն նաև ընտանիքի մյուս անդամները: Միակ բանը, որը չարժե անել՝ ապառիկով կենցաղային տեխնիկա գնելն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Փիլիսոփայորեն տրամադրվեք ու աշխատեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին հանգիստ վերաբերվել: Թույլ մի տվեք, որ ձեզ ձեզ չվերաբերող վեճերի մեջ ներքաշեն. հաշտարարի դեր մի ստանձնեք, եթե դրա ցանկությունը չունեք: Շատ Ցուլերի օգտակար կլինի կապերը սահմանափակելը և այն մարդկանց հետ չշփվելը, ովքեր քննադատորեն են տրամադրված ու անհրաժեշտ չեն համարում թաքցնել իրենց դժգոհությունը:

Հետևողականորեն գործելու, մտածված քայլեր անելու շնորհիվ աշխատանքում հաջողությունների կհասնեք: Աշխատեք շատ չշեղվել ավելի վաղ կազմած պլանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Քաոս ու խառնաշփոթ թույլ մի տվեք: Այսօր ցանկացած անկարգապահություն ձեզ վրա վատ կանդրադառնա, կնյարդայնացնի ու կստիպի հուզվել: Շատ դժվար կլինի այն մարդկանց հետ լեզու գտնելը, ովքեր գործերին թեթևամտորեն են վերաբերվում, մոռանում են խոստումների մասին, չեն խոստովանում իրենց սխալները:

Հեշտությամբ կնկատեք ուրիշների թերությունների, իսկ ահա նրանց արժանիքները տեսնելու համար ստիպված պետք է լինեք ջանալ: Մտերիմները միշտ չեն կիսի ձեր տեսակետը, վեճերի առիթներ էլ սովորականից հաճախ կլինեն: Սակայն ձեր ուժերի սահմաններում կլինի լուրջ կոնֆլիկտ թույլ չտալը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ապրումների ու անհանգստության լուրջ պատճառներ չկան: Հանգիստ շարժվեք դեպի նպատակը, աշխատեք ոչ մի բանի վրա չշեղվել: Շրջապատողները կարող են համառորեն ինչ-որ բան առաջարկել, բայց այսօր պետք է ղեկավարվել բացառապես սեփական առողջ բանականությամբ: Օրվա երկրորդ կեսին ոգեշնչող նորություններ կստանաք, կհամոզվեք, որ նպատակին տանող ճիշտ ուղի եք ընտրել:

Կարող եք նոր գործեր ու նախագծեր ստանձնել. դրանց շնորհիվ կարևոր փորձ ձեռք կբերեք ու լավ մարդկանց հետ կծանոթանաք: Չի բացառվում՝ հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ սիրային բնույթ ստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործնական տեսանկյունից անհաջող օր է: Դժվարություններ հաճախ կառաջանան, փոքրիկ խնդիրները կստիպեն հուզվել, շատ բան հեշտ չի ընթանա: Կսկսեք կասկածել, որ ճիշտ եք վարվել, ճիշտ ընտրություն եք կատարել: Բարեբախտաբար, կարող եք խորհրդակցել մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք:

Իսկ ահա անձնական հարաբերություններում գերակշռող կլինեն դրական միտումները: Օրը հարմար է ընկերների ու հարազատների հետ շփվելու, ընդհանուր պլաններն ու գործերը քննարկելու համար: Չեն բացառվում հաճելի ռոմանտիկ անակնկալներն ու խոստովանությունները, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն այնքան էլ լավ չի սկսվի: Ապրումների առիթներ կլինեն, անսպասելի նորություններն էլ կստիպեն փոխել պլանները: Բայց աստիճանաբար ամեն ինչ կհարթվի, միայն թե ձեր տրամադրությունն արդեն փչացած կլինի: Երեկոյան ամեն ինչ դեպի լավը կփոխվի:

Ձեզ հետաքրքիր գործեր, հաճելի հանդիպումներ, ռոմանտիկ անակնկալներ են սպասվում: Չեն բացառվում կարճատև ուղևորությունները, որոնք դրական հույզեր կպարգևեն: Որոշ Կույսերի կուրախացնի հին ընկերների հետ հանդիպումը, մյուսներն էլ հետաքրքիր մարդկանց հետ կծանոթանան: Հավանական են նվերներ ու հաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսին գերակշռող կլինի դրական միտումների ազդեցությունը: Այդ ժամանակը հարմար է լուրջ գործերի ու կարևոր հանդիպումների համար: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ: Դրանք պետք է ընդունել կամ մերժել առանց երկար մտորումների՝ ղեկավարվելով բացառապես ինտուիցիայի հուշումներով:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Այն շատ հոգսեր կբերի, դժվար կլինի հասկանալը, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Ինտուիցիան նշանի որոշ ներկայացուցիչների հուսախաբ կանի: Հիմա հեշտ կլինի ցանկալին իրականության տեղ ընդունելը, իսկ նման սխալները կարող են շատ թանկ արժենալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վճռական գործեք ու կկարողանաք նշանակալի մասնագիտական հաջողությունների հասնել: Պետք կգա հին փորձը: Դրա շնորհիվ արագ կլուծեք բարդ խնդիրները, մրցակիցներին էլ կթողնեք հետևում: Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով, իսկ դուք կփորձեք բոլորին օգնել:

Անձնական հարաբերությունները լարված կլինեն: Ձեզ համար դժվար կլինի մտերիմներին հասկանալը. կթվա, թե նրանց մտադրություններն ու ցանկություններն իրար հակասում են: Լավ է հետաձգել կարևոր հարցերի քննարկումը, հատկապես, եթե խոսքը ֆինանսների ու ընտանեկան ունեցվածքի մասին է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք օրվա առաջին կեսին հնարավորինս շատ բան հասցնել: Սա շատ բարենպաստ հատված կլինի ու ցավալի կլինի այն բաց թողնելը: Հաճախ հաջող կլինեն փորձարկումները: Ձեր գաղափարները դուր կգան շրջապատողներին, կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան օգնել կյանքի կոչել մտածածը:

Ավելի ուշ բարդ շրջան կգա: Հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, տեխնիկայի ու տրանսպորտային միջոցների խափանումներ: Այդ ամենը լուրջ խնդիրներ չի առաջացնի, բայց կստիպի փոխել պլանները, իսկ որոշ դեպքերում էլ նշանակալի ծախսերի կարիք կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ համար դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Նրանք ձեզ հաճախ սխալ կհասկանան, դուք էլ՝ նրանց. արդյունքում բոլորը կնեղանան իրարից: Ամեն ինչ ավելի հեշտ կլինի, եթե սահմանափակեք շփումները, հետաձգեք կարևոր հարցերի ու ընդհանուր պլանների քննարկումը: Կարող եք կենտրոնանալ մասնագիտական գործերի կամ ստեղծագործական կյանքի վրա. այստեղ մեծ հաջողությունների հասնելու շանս կա, բայց պետք է ինքնուրույն գործեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է սպորտով զբաղվելու ու ակտիվ հանգստի համար: Դրանք կաշխուժացնեն ու կոգևորեն, կօգնեն մոռանալ փոքրիկ տհաճությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ դժվար կլինի այն մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը, որոնց հետ գործնական հետաքրքրություններն են կապում: Բաց կոնֆլիկտից խուսափելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք կլինի, բայց դժգոհությունները կկուտակվեն, իսկ դա չի նպաստի արդյունավետ համատեղ գործունեությանը:

Ավելի հեշտ կլինի մտերիմների հետ լեզու գտնելը: Նրանք ձեզ կես խոսքից կհասկանան, շատ հարցերում կաջակցեն, հաճախ օգնություն կառաջարկեն ու լավ խորհուրդներ կտան: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կլուծվեն վերջին ժամանակներս ձեզ ու ձեր հարազատներին անհանգստացնող հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ոչ միանշանակ օր է: Դուք կփորձեք մի քանի գործից միաժամանակ գլուխ հանել, չնայած՝ ավելի լավ կլիներ մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանայիք: Հաճախ ձեզ կշեղեն շրջապատողների խորհուրդները: Կկռահեք, որ մյուսներին լսելը պարտադիր չէ, բայց, միևնույն է, կշարունակեք դա անել: Որոշ Ձկների կպակասի սեփական անձի հանդեպ հավատը: Հիշեք նախկինում տարած հաղթանակների մասին: Դա կօգնի մի կողմ վանել անպիտան կասկածները:

Հաջողությունը կժպտա նրանց, ովքեր չեն վախենա ոչ ստանդարտ որոշումներից ու ինքնատիպ, նույնիսկ տարօրինակ արարքներից: Մի վախեցեք ձեզ վրա ուշադրություն հրավիրել. դա օգտակար կլինի և՛ գործնական, և՛ անձնական տեսանկյուններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2348 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4